նական տիպերն ունեն բազմաթիվ տար–բերակներ։ Նրանց բնորոշումը հնարա–վոր է միայն ընդհանուր գծերով։ Սրանք, որպես կանոն (դահլիճային, 2–3 նավա– նի տիպից բացի), 3–5 նավանի բազիլիկ–ներ են՝ արանսեպաով և կիսաշրջան հետ– դասյա սրահով («դևամբուլատորիում»), որը շրջապատված է խորանակազմ պսա–կով («կապելլաների պսակ»)։ Շատ բարձր է (Բովե՝ 47,5 it) և լայնարձակ (Ամիեն՝ 118 it, 33 it) տաճարի ներսը՝ ողողված բազմագույն վիտրաժնհրից ներս թափան–ցող գունագեղ լույսով։ Գոթական տաճարը մարմնավորեց միանգամայն նոր ճարտ․ կերպար, այնտեղ միահյուսված է հան– գըստի (անդորրի) և շարժման (հաճախ նաև հուզավառ աշխուժության), կայունու–թյան և թեթևության, իրական ճշմարտու–թյան և իրականից չբխող երևակայության զգացողություն։ Տաճարի կառուցվածքա–յին հիմքը սյուներից և նրանց հանգչող սլաքային կամարներից բաղկացած կմախ– քըն է։ Շենքի ստրուկտուրան գումարվում է ուղղանկյուն, կամարակապ–քառասյուն բջիջներից (տրավեա), որոնք անկյունա–գծային խաչաձևող ջլաղեղների հետ միա–սին կազմում են խաչային թաղի կմախքը։ Թաղում առաջացած հրող ուժերը արկբու– աւսններքւ միջոցով հաղորդվում են ար–տաքին ծավալից դուրս բերված կոնար– ֆորսերին։ Պորտալների և վևրին կամա–րասրահի արձանները, ռելիեֆները կազ–մում են ամբողջական սիմվոլիկ համա–կարգ՝ բաղկացած «Սուրբ գրքի» միջարկ–ներից, անձանցից, այլաբանական կեր–պարներից։ Շենքի մյուս մասերը ևս զար–դարվում էիհ ռելիեֆով, արձաններով, բուսական զարդանախշերով, ֆանտաս–տիկ էակների («քիմեռներ») քանդակնե–րով։ Բնորոշ են նաև աշխարհիկ թեմա–ները՝ արհեստավորների և գյուղացինե– րի աշխատանքային տեսարաններ, գրո–տեսկային և երգիծակաև պատկերում–ներ։ Թեմատիկայով բազմազան են նաև վիտրաժները, որոնց գուներանգային հիմ–նական ցանկում գերիշխողը կարմիրը, կապույտը, դեղինն են։ Գ․ ո–ում արվեստ–ների համադրումը ավելի բարդ է» հա–րուստ, քան ռոմանական ոճում, սյուժե–ները՝ առավել բազմազան։ Կերպարվես–տի հիմնական տեսակը քանդակն է։ Ռո–մանականի սյունանման քարացած, ինք–նամփոփ արձաններին փոխարինեցին մե–կը մյուսին և դիտողին դիմող շարժուն, հուզական կերպարով պատկերաքանդակ–ներ։ Տամեմատած անտիկ արվեստի ևետ, էապես փոխվեցին էմոցիոնալ և էթիկա–կան պատկերացումների շրջանը, արվեստ մուտք գործեցին մայրության, բարոյա–կան տառապանքի, բռնի ուժերի զոհ– մարդու, մարտիրոսության թեմաները։ Գո– թիկոյի արվեստի բարդությունը, կոնֆ–լիկտայնությունը, դրամատիզմը պայմա–նավորված էին միջնադարի հասարակա–կան ուժերի բախումներով։ Գ․ ո–ի ժամա–նակաշրջանում ծաղկում ապրեց մանրա–նկարչությունը, զարգացավ հաստոցային գեղանկարչությունը։ Վերելք ապրեց դե–կորատիվ արվեստը։ Գ․ ո․ սկսել է կազմավորվել Տյուսիսա– յին և Կեևւորոնական Ֆրանսիայում (Իլ– դը–Ֆրանս, Շամպայն, Պիկկարդի)՝ XII դ․ 10, 2․ՍՀ․ Ill ^ատոր կեսերին, ծաղկման հասել XIII դ․ 1-ին կեսին։ Նրա կառուցվածքային հիմնական առանձնահատկությունը սլաքային (երկ–կենտրոն) կամարի, խաչաձևող կամար–ներով և ջլաղեղներով խաչային թաղի, կոնտրֆորսների և արկբուսանների հա–մակարգի բանական համադրումն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ վերացնել կրող պատը, հաստատել քարի հիմնա– կմախքային տեկտոնիկ համակարգը, ստեղծել մի նոր արխիտեկտոնիկ որակ։ Գոթական ոճի տաճարների կտրվածքներ․ 1․Ռեյմսի տաճարը (Ֆրանսիա, 1211 – 1311), 2․ Էլիզաբետկիրխե դահլիճ տիպի եկեղեցին Մարբուրգում (ԳՖՀ, 1235–83) XIX և XX դդ․ հետազոտողները (Մ․ Գյո– լաֆուա, Վիոլլե լը Գյու, Ֆ,դը Գարտեյն, էդ․ Կոռուայե, 0․ Շուազի, Յու․ Բալթ– րուշայտիս և ուրիշներ) բազմիցս անդ–րադարձել են Գ․ ո–ի հիմնական նկարա–գրի, ծագման հարցերի, սաղմնավորման աղբյուրների պարզաբանմանը։ Գոթի– կոյի կազմավորման մեջ ներդրում ունեն տարբեր ոճեր (հռոմեական, լոմբարդա– կան, ֆրանսիական), «բայց գոթական կա–ռուցվածքի առաջացման ուժերի ամբող–ջության մեջ Տայաստանի արվեստը ունե–ցավ իր վճռական դերը» (Յու․ Բալթրուշայ– տիս)։ Այս մտքին է հանգեցնում հայկ․ միջնադարյան ճարտ–յան գիտական ուսումնասիրությունը (Յո․ Ատրժիգովս– կի, 0․ Շուազի, Թ․ Թորամանյան, Տ․ Ֆո– սինյոն, Պ․ Տոեսկա և ուրիշևեր)։ Գ․ ո–ին բնորոշ բազմաթիվ տարրեր, սկզբունք–ներ (երկկենտրոն, սլաքային կամար–ներ, ջլաղեղներ, սյունախուրձ, խաչա– ձնող կամարների համակարգ) տակավին մինչև նրա կազմավորումը առկա էին Տա– յասաանում՝ իրագործված մեծ կատարե–լությամբ (Անիի կաթողիկեն՝ սկսված 989-ին), Տովվի եկեղեցին (XI դ․), Առա– քելոց եկեղեցու գավիթը (XII դ․), Տոռո– մոսի կառույցները (X–XI դդ․), Տաղպատի ժամատունը (1257), Սանահինի գրադա–րանը (1063), Ւարակերտը (1252), ինչ–պես նաև Թովմա Արծրունու նկարագրած Գագիկ Ա–ի պալատական դահլիճը (X դ․)։ Գ․ ո–ի առաջին օրինակը համարվում է Փարիզի մոտակայքի՝ Սեն–Դընի աբբայա–կան եկեղեցին (1137–44)։ Վաղ Գոթի– կոյին են պատկանում նաև Լանի (մոտ 1150–1215), Փարիզի Աստվածամոր (1163–1257) և Շարտրի (1194-1260) տաճարները։ Ռիթմական հատուկ հարըս– տությամբ, ճարտ․ հորինվածքի և քանդա–կային դեկորի կատարելությամբ աչքի են ընկնում հասուն գոթիկոյի մեծածա–վալ վեևաշուք կառույցներ՝ Ռեյմսի (1211 – 1311), Ամիենի (1225–36) տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ Սեն–Շա– պել մատուռը (Փարիզ, 1243–48)։ XIII դ․ կեսից ֆրանս․ տիպի տաճարներ էիև կառուցվում Գերմանիայում (Քյոլն, 1248– 1880), Նիդերլանդներում (Ուտրեխտ, 1254–1517), Իսպանիայում (Բուրգոս, 1221 – 1599), Անգլիայում (Վեստմինստեր– յան աբբայությունը Լոնդոնում, 1245– 1745), Շվեդիայում (Ուփսալա, սկսված է մոտ 1260-ին), Չեխիայում (Ս․ Վիտի տաճարի դասը և տրանսեպտը, Պրագա, 1344–1420) և Իտալիայում (Միլան, 1386– 1856), ընդ որում, ամեն մի երկրում կազ–մավորվեցին գոթիկոյի ուրույն, ազգա–յին տարատեսակները։ Ֆրանս, գոթիկոյի սկզբունքները խաչակիրները ևասցրին ընդհուպ մինչ Ռոդոս, Կիպրոս, Ասորիք։ Պատկերազարդումը տևս 48–49 էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմու–թյան, 1942, Էշ 93 – 101։ Բալտրուշայ– տ ի ս 6ու․, Հատվող կամարների պրոբլե–մը և Հայաստանը, «Գիտա–ինֆորմացիոն բյուլետեն», ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտու–թյունների գիտական ինֆորմացիայի սեկտոր, 1973, №5։ Шуази О․, История архи–тектуры, т․ 9, М․» 1937; Всеобщая история архитектуры, т․ 4, Л․–М․, 1966․ Ա․ Ստեփան յան
ԳՈԹԱԿԱՆ ՎԵՊ (անգլ․ the Gothic no–vel) կամ «սարսափների վե պ», «սև վ և պ», ձևավորվել է արևմտա–եվ– րոպական և ամերիկյան գրականության մեջ XVIII դ․ 2-րդ կեսին և XIX դ․ սկզբին։ Հարուստ է արտասովոր և սարսափազդու պատկերներով՝ բնորոշ մինչռոմանտիզ– մի շրջանին։ Անգլիայում սկզբնավորվել է Թ․ Զ․ Սմոլետի «Կոմս Ֆերդինանդ Ֆա– թոմի արկածները» (1753) գրքով։ Առաջին Գ․ վ․ համարվում է Տ․ Ուոլպոլի «Օտ– րանտո դղյակը» (1764)։ Առավել հետա– քըրքիր օրինակներ են Ա․ Ռադկլիֆի «Ուդոլֆյան գաղտնիքները» (1794) և «Իտա–լացին» (1797), Մ․ Գ․ Լյոփսի «Վանակա–նը» (1796), ավելի ուշ՝ Ջ․ Պոլիդորիի «Վամպիրը» (1819)։ Ֆրանսիայում Գ․