ինսա–ի (Մոսկվա) և մի շարք ուրիշ գիտա–հետազուոական հիմնարկների հետ հաս–տատված գիտական կապերը։ Ա․ Մ ար ջան յան
ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, Երևանի N․ Աբովյանի անվան հայ–կական պետական մանկա–վարժական ինստիտուտի բա–ժանմունքը Գորիս քաղաքում։ Տիմնա– դրվել է 1967-ի հոկւո․ 1-ին։ Գ․ մ–ի կազմա–կերպումը պայմանավորված էր հանրա–պետությունում բարձրագույն կրթության հետագա տարածական զարգացմամբ, որը նպատակ ունի ուսուցումը կյանքին, ար–տադրությանը մոտեցնելով հանդերձ նպաստել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում ՏՍՍՏ հվ․ շըր– ջանների երիտասարդությանը ավելի լայն N․ Աբովյանի անվան Երևանի մանկավարժա–կան ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի շենքը չափով ընդգրկելուն, ինչպես նաև այդ վայրերի տնտ․ ու կուլտուրական նոր վերելքին։ 1975–76 ուս․ տարում Գ․ մ․ ուներ 3 ֆակուլտետ՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և դպրոցական, 6 ամբիոն, 620 ուսանող, 65 դասախոս; Ուսանողները հիմնականում Զանգեզուրի շրջաններից են։ Սովորում են նաև հանրապետության մյուս վայրերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից, Ախալքալաքից, Ախալցխա– յից, Տյուսիսային Կովկասից և երկրի հայաբնակ այլ շրջաններից եկած երիտա–սարդներ։ Գ․ մ․ սերտ կապի մեջ է Երևա–նի պետական համալսարանի, Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվ․ և Լենինգրադի Ա․ Ի․ Գերցենի անվ․ պետական մանկավարժա–կան ինստ–ների հետ։ Ա․ Մարշանյան
ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Տայ–կական ՍՍՏ–ում։ Կազմվել է 1930-ի սեպ–տեմբերի 9-ին (մինչ այդ մտնում էր Զան– գեզուրի գավառի մեջ)։ Տարածությունը 752 կմ2 է․ կենտրոնը՝ Գորիս։ Քարտեզը տես 129-րդ էջից առաջ՝ ներ–դիրում։ Բնական պայմանները։ Գ․ շ․ գտնվում է ՏՍՍՏ հվ–արլ–ում, Զանգե– զուրում, Սյունիքի հրաբխային բարձրա–վանդակի և Բարգուշատի լեռնաշղթայի հս․ լեռնաբազուկների վրա։ Ռելիեֆը խիստ կտրտված հրաբխային լեռնազանգվածնե–րի, սարավանդների, ծալքաբեկորային լշ–ների, անդնդախոր կիրճերի ու ձորերի մի բարդ համակցություն է։ Տս–արմ–ում ընկած է վերին պլիոցենի անդեզի– տա–բազալտներից, դացիտներից կազմը– ված՝ Իշխանասարի լեռնազանգվածը, որի կատարային մասում են Մեծ Իշխանասար ևանգած հրաբուխը՝ շրջանի ամևնաբարձր կետը (3548 մ) և Զագեձորի խարամային կոնը (3232 է/), որոնց լանջերը զառիթափ են, լայն տարածում ունեն քարաբևկորային կուտակումները (չինգիլներ), տիրապե–տում է սառնամանիքային հողմնահարու– թյունը։ Դեպի հվ․, 1500–2100 մ բարձրու–թյան վրա, գտնվում է վերին պլիոցենի և անթրոպոգենի լավային (բազալտներ, անդեզիտա–բազալտներ) ծածկույթներից և հոսքերից կազմված Եռաբլուրի սարա–վանդը՝ բլրային, ալիքավոր մակերևույ–թով, տեղ–տեղ հարթ, 40–250 մ հարա–բերական բարձրության խարամային կո–ներով։ Սարավանդը հվ–ում կտրվում է Որոտանի կիրճով (600–800 է/), որտեղ և գտնվում է Սատանի կամուրջը։ Գո–րիսի թեք սարավանդը, որ տարածված է եռաբլուրից արլ․, կազմված է պլիոցենի հրաբխածիև–բեկորային նստվածքներից (Գորիսի հաստույթ), ունի ընդևանուր թեքություն դեպի հվ–արլ․ և աստիճանա–բար ցածրանալով՝ ձուլվում է Տագարուի ցածրալեռնային սարավանդի հետ։ Այն մասնատված է Գորիս, Զորաշեն, Խնձո– րեսկ, Աղսու, Տեղ, իյոզնավար, Ի՚նածախ գետերի՝ 200–300 մ խորությամբ հովիտ–ներով, ինչպես և ավևլի փոքր, ժամանա–կավոր ջրհոսքերից գոյացած ձորակնե–րով, որոնց զառիթափ լանջերին կան բազմաթիվ բրգաձև ժայռեր (տես Գորիսի <բուրգեր>), քարայրեր, խոռոչներ ևն։ Որոտանի աջ ափի ավազանը շրջանի սահմաններում զբաղեցնում են Բարգու– շատի լշ–ի ծալքաբեկորային, էրոզիոն– դենուդացիոն, խորը մասնատված անտա–ռապատ լեռնաբազուկները (Սվարանցի, Կապանի ևն)։ Բարգուշատի ամենաբարձր գագաթը Արամազդև է (3392 մ)։ Լեռնա–շղթան դեպի արլ․ աստիճանաբար ցած–րանում է մինչև 1500–1400 1/, լանջերը զառիթափ են (20°–30° և ավելի), հատ–կապես հյուսիսահայաց, իսկ դեպի Որո–տան գետը իջնող, ջրբաժանային հատ–վածները հնագույն հարթեցված մակերե– վույթներ են փոքրաթեք, որոշ տեղերում նույնիսկ տափարակ։ Կլիման բազմազան է, պարզ արտա–հայտված ուղղաձիգ գոտիականությամբ։ Վարից դեպի վեր միմյանց հաջորդում են մի շարք տիպեր՝ մեղմ ձմեռներով, չափա–վոր տաքից մինչև դաժան տևական ձմեռ–ներ ունևցող կլիման։ Օդի միջին ջերմաս–տիճանը հունվարին տատանվում է –2°Շ–ից (ցածրադիր վայրերում) մինչև – 10°C (Իշխանասարի գագաթին), իսկ հուլիսին՝ համապատասխանաբար 22°Շ–ից մինչև 10°C։ Տեղումների տարեկան քանա– Կօ՝ 500–800 г/ /, առավելագույնը՝ մայիս» ևունիս ամիսներին։ Գ․ շ–ի տարածքն ունի բարդ լանդշաֆ–տային կազմ։ Այստեղ իրար հաջորդում են բազմաթիվ ուղղաձիգ բնական գոտի– ներ՝ չոր տափաստաննևր, չափավոր խոնավ և խոնավ տափաստաններ, հվ․ հատվածում՝ անտառներ և անտառատա–փաստաններ, իսկ բարձր լեռների լան–ջերին՝ ենթալպյան և ալպյան մարգա–գետիններ։ Տափաստանային լանդշաֆտ–ները ձևավորվել են հրաբխային սարա–վանդներում՝ մինչև 2200 մ բարձրություն– ները։ Տողածածկույթը ներկայացված է կարբոնաւոային և կրազերծված սևահողե– րով։ Անտառային և անտառա՜տափաստա–նային լանդշաֆտները, անտառային դարչ–նագույն հողերով, հիմնականում հանդի–պում են Բարգուշատի լշ–ի հս․ լանջերին և Որոտանի հովտում։ Աննշան քանակու–թյամբ անտառաբծեր պահպանվել են նաև Գորիս գետի միջին ևոսանքում։ Չոր նոսր անտառուտներ՝ ցաքի, հոնի, մոշի թփուտներով և ընկուզենու ծառուտնե–րով, հանդիպում են Տեղի սարավանդն ակոսող ձորակա–հովտային տեղամասե–րում։ Ենթալպյան մարգագետինները տարածված ևն հրաբխային հատվածում մինչև 2900 մ բարձրությունները, իսկ Բարգուշատի լանջերին՝ մինչև 2800 Ա, որից բարձր ալպյան մարգագետիններ են։ Գետային ցանցը հիմնականում պատ–կանում է Որոտանի ավազանին, միայն Գորիսի սարավանդի մի քանի գետեր՝ Տագարուի ավազանին։ Շրջանի գլխավոր գետը Որոտանն է, որի վրա կառուցված ՏԷԿ–երը և ոռոգիչ համակարգը մեծ ազ–դեցություն են գործել նրա տնտեսության վրա։ Գլխավոր վտակներից են Գորիս և Տաթև գետերը։ Գ․ շ․ հարուստ է սառնո–րակ, քաղցրահամ ջրերով։ Ամենահորդ աղբյուրի՝ Ակների ջուրն օգտագործում է Գորիս քաղաքը։ Կան հանքային աղ–բյուրներ՝ «թթու ջրեր» (Տաթև, Քարաշեն, Գորիս), առավել հայտնին Սատանի կա– մըրջի հանքային ջուրն է․ որը դեռ հնուց օգտագործվել է ժողովրդական բժշկու–թյան մեջ։ Լճերից ամենամեծը Սև լիճն է։ Անտառներում գերակշռում են բոխին, կաղնին, կան նաև թխկի, վայրի կեռաս, ալոճենի, սզնի, զկռենի, մասուրի թփեր։ Աճում է խնձոր, տանձ, կեռաս, թութ, բալ, սալոր, ընկույզ, խաղող, ցածրադիր գե– տահովիտնևրում՝ նուռ և թուզ։ Տարածված են վարդն ու հասմիկը։ Օգտակար հանածոևերից արդ․ նշանա–կություն ունեն Սվարանցի երկաթը, Գո–րիսի անդեզիտա–բազալտները, Եռաբլու– րի խարամնևրը։ Պատմական ակնարկ։ Գ․ շ–ի ներկայիս տարածքը, որ գրեթե համ–ընկնում է միջնադարյան Հաբանդին, ապա՝ Բուն Զանգեզուրին (տես Զանգե– զուր), բնակեցված է եղել տակավին ան–հիշելի ժամանակներից, գոյությաև հա–մար բարիքներով հարուստ, մևղմ կլիմա–յով գետահովիտներն ու լեռնահովիտները մարդուն գրավել են դեռևս 4–5 հազա–րամյակ առաջ։ Տետագայում, երբ ձևա– Որոտանի հովիտը