Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակաբգ մասնագիտական ուս․ հաստատություններ։ 1969-ին մասսայական գրա–դարաններում աշխատել են 65,4 հզ․ գրադարանավարներ բարձրագույն և միջնա–կարգ մասնագիտական կրթությամբ։ Գրադարանային կադրերի պատրաստման համակարգը պետ․ բնույթ է կրում նաև սոցիալիստական մյուս երկրներում։ 1929թ–ին Երևանում կազմակերպվել է քաղլուս տեխնիկում (գրադարանային բաժնով), որը հետագայում կոչվել է ակումբագրադարանային տեխնիկում, գործել է մինչև 1961թ–ը (1941–46-–ը փակված էր)*- 1961 – 1969-ը ակումբա–զբադարանային բաժին ուներ Ա․ Բակունցի անվ․ մանկավարժա–կան ուսումնարանը։ 1969-ին ակումբա– գրադարանային ուսումնարան է հիմնվել Էջմիածնում (ստացիոնար և հեռակա բա–ժիններով)։ Բարձրագույն գրադարանային բաժին է գործել Երևանի պետ․ համալսա–րանում (1949–55, ստացիոնար), Երե– վանի հեռակա մանկավարժական ինստ–ում (1954–60), նորից համալսարանում (1960–70, հեռակա)և հեռակա մանկավար–ժական ինստ–ում (1967–70)։ Գրադարա– նա–մատ են ագի տակտն բաժին (ստացիո–նար և հեռակա) ունի К Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի կուլտուրայի ֆակույտետը (1970-ից)։ 1972–73 ուս․ տարում ՏՍՍՏ–ում բարձրագույն և միջ–նակարգ գրադարանա–մաաենագիտական կրթություն է ստացել 200 մարդ, այդ թվում 58-ը՝ բուհում։

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՇԻԻՁ (կոլեկտոր), մասնագիտացված գրավաճառային հիմ–նարկ ՍՍՏՄ–ում, որի պարտականություն–ների մեջ են մտնում, գրադարաններին գրականություն և գրադարանային տեխ–նիկայի առարկաներ մատակարարելը, գրքերի գրադարանային մշակումը, ֆոն–դերի համալրման գործում գրադարան–ներին կոնսուլտացիոն–մատենագիտական օգնություն ցույց տալը։ 1917-ին եղել են գրքերի կենտրոնացված բաշխիչ մարմին–ներ, որոնք գրքերը անվճար բաշխել են գրադարաններին՝ ըստ կարգադրագրի, 1921–31-ին դարձել են տարբեր հրատա–րակչություններին կից գործող առևտրա–կան տիպի կոլեկտորներ, Գ․ բ–ի այժմյան ցանցը գործում է 1931-ից։ Տիմնական տե–սակը մարզային (երկրամասային, հան–րապետական) բաշխիչն է, որը սպասար–կում է տեղական բոլոր գրադարաններին։ Գոյություն ունեն նաև Գ․ բ–ներ տեխ․, դըպ– րոցական և մանկական գրադարանների համար, ինչպես նաև գիտական գրադա–րանների կենտրոնական բաշխիչ (Մոսկ– վա)։ 1971-ին երկրի Գ․ բ–ները համալրել են ավելի քան 221 հզ․ գրադարանների ֆոնդեր։ ՏՍՍՏ–ում կա հանրապետական Գ․ բ․, որը ենթակա է ՏՍՍՏ Մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլի–գրաֆիայի ու գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին։ Գործում է 1931-ից։ Գրականություն _է մատակարարում շուրջ 3000 գրադարանների։ Ունի գյուղական, շրջանային, քաղաքային, դպրոցական, Երնանի գրադարանների, պատվերների և տեխ․ գրադարանների գրականության համալրման բաժիններ։ Ա․ Բաբայան

ԳՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, 1․ որևէ լեզվի գրա–յին ձների (հնչույթի, բառի կամ նախա– դասության) փոխանցումը մեկ այլ լեզվի գրային համապատասխան ձևերի (օրի–նակ՝ Արամյան, ռուս․ Арамян, անգլ․ Aramian, Երևան, ռուս․ Ереван, անգլ․ Yerevan)։ 2․ Սովորաբար դժվար կամ քիչ տարածված գրային համակարգի փոխա–րինումը մեկ այլ համակարգով (օրինակ՝ պարսկ․ տեքստերի գրությունը լատ․ այ–բուբենով, հայատառ թուրքերենը)։ Գ․ պետք է տարբերել տառադարձությունից, որի ժամանակ մի լեզվի հնչյունական ձևը փոխանցվում է գրավոր ձևի՝ հիմնակա–նում Միջազգային հնչյունաբանական ասո–ցիացիայի (ՄՏԱ) կողմից ընդունված այ–բուբենով։ Ա․ Խաչատրյան

ԳՐԱԴԻԵՆՏ (լատ․ gradientis – քայլող), Rn տարածության (ո^2) որևէ տիրույ–թում որոշված U(Xl, X2, ․․․, xn) սկալյար ֆունկցիայի (սկալյար դաշտի) ամենա– արագ փովւոխության (աճի) ուղղությունը ցույց տվող վեկտոր, որը նշանակվում է gradU։ Եթե U(xi, X2, ․․․, XiO-ը ողորկ ֆունկ–ցիա է․ ապա gradU վեկտորի բաղադրիչ– dU ԺՍ ԺՍ ներն են , , • • •, –, և Գ–ի ուղղու– dxi дх2 дхп թյունը տիրույթի յուրաքանչյուր կետում համընկնում է այդ կետով անցնող U(xi, x2, ․․․, xn)=C մակարդակի մակերե– վույթի նորմալի (արտաքին) ուղղության հետ, իսկ Գ–ի երկարությունը հավասար է Տես նաև Դաշտի տեսություն։ Ռ․ Աչեքսանդրյան

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ռեցենզիա (լատ․ recensio – քննում), գրական, գեղարվես–տական և գիտական քննադատության ձևերից մեկը։ Քննադատական հոդված կամ փոքրիկ երկ, որը հակիրճ գնահատական է տալիս գեղարվեստական գրքին, նկա–րին, ներկայացմանը, քանդակին, կինո–նկարին, գիտական ուսումնասիրությանը նն։ Տայերենում «Գ․» տերմինի փոխարեն օգտագործվում է նաև կարծիք հաս–կացությունը։

ԳՐԱԿԱՆ ԱԴՐԲԵձԱՆ», գրական–գե– ղարվեստական երկամսյա հանդես։ Ադըր– բեջանի գրողների միության օրգան։ Լույս է տեսնում 1957-ից, Բաքվում։ Խմբագիր՝ Ս․ Գրիգորյան։ «Գ․ Ա․» ելնում է գրակա–նության կուսակցականության և ժողո– վըրդայնության, սոցիալիստական ռեա–լիզմի սկզբունքների կենսագործման դիր–քերից, օգնում Ադրբեջանի հայ սովետա– կան գրողներին ներկայացնելու հանրա–պետության աշխատանքային առօրյան։ «Երիտասարդ ձայներ» բաժնում տպա–գրում և գրախոսում է սկսնակ բանաս–տեղծների ստեղծագործությունները։ Տան– դեսը պրոպագանդում է ժողովուրդների բարեկամության և եղբայրության գաղա–փարները, հետևում գրական և մշակու–թային կապերին։ Ամսագիրը լուսաբանում է հանրապետության հայ հատվածի մշա–կութային կյանքը։ Թղթակցում են Ադըր– բեջանի, ինչպես նաև Սովետական Տա– յաաոանի գրողները։

ԳՐԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ», լույս է տեսել 1961–62-ին, Փարիզում։ Ձգտել է գրակա–նության և արվեստի օգնությամբ աջակ–ցել ևայապահպանմանը սփյուռքում, ամ– րապնդել վերջինիս կապը հայրենիքի և նրա մշակույթի հետ։ Տպագրել է սփյուռ–քահայ և հայ սովետական գրողներին, գրախոսականներ, թարգմանական նյու–թեր, արվեստի ու գրականության մասին հոդվածնևր։ «Գ․ ա․» գևահատելի աշխա–տանք է կատարել՝ ներկայացնելով ֆրանս․ առաջադիմական գրականությունը հայ ըն–թերցողներին։ Մ․ Րաբւոյան

ԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ», տեսական– քննադատական, գրական–գեղարվեստա– կան պատկևրազարդ ամսագիր։ Տայաս– տանի պրոլետարական գրողների ասո–ցիացիայի օրգան։ Լույս է տևսել 1927– 1932-ին, Երևանում։ Խմբագրել են՝ Ն․ Դա– բաղյանը, Վ․ Ալազանը, Տ․ Գյուլիքևխյա– նը։ Տանդեսը հրաաարակել է երիտասարդ գրողների և քննադատների գործերը, անդրադարձել ժամանակի գրական պայ–քարին ու գեղագիտական ըմբռնումնե–րին, տպագրել ընկերական շարժեր և ծաղրանկարներ, նմուշներ սովետական գրողների ստեղծագործություններից։ Տ․ Ֆեչեքյան

ԳՐԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐ ԺՈՒՄ» (1885-ից՝ «Շարժում գրական և իմաստասիրական»), ամսագիր։ Լույս է տեսել 1883–88-ին, Կ․ Պոլսում։ Խմբա–գիր՝ Ե․ Տեմիրճիպաշյան (Գրասեր Ատոմ)։ Տանդեսն անդրադարձել է կրթության հար–ցերին, լուսաբանել Կ․ Պոլսի հայկ․ վար–ժարանների կյանքը, առաջարկել է ստեղ–ծել նախնական, երկրորդական և բարձրա–գույն դպրոցներ, ծանոթացրել ուսուցման առաջավոր մեթոդներին։ Արձագանքել է պոլսահայ մամուլի ևյութերին, տպագրել լուրեր արևմտահայ և պոլսահայ կյան–քից։ Բարձրացրել է կանանց ազատության հարցը, ջատագովել կին մանկավարժներ ունենալու գաղափարը՝ մատնանշելով նրանց դերը երիտասարդ սերնդի դաս–տիարակման գործում։ Տպագրել է նյու–թեր Գ․ Զոհրապի, Ա․ Արփիարյանի, Ս․ Տյուսաբի մասին։ Լուսաբանել է քա–ղաքատնտեսության և փիլիսոփայության խնդիրները։ Ամսագրի բոլոր նյութերը գրել է ինքը՝ խմբագիրը։

ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ», հասարակական–քա– ղաքական, գրական–գեղարվեստական շաբաթաթերթ (սկզբում՝ տասնօրյա)։ Տա– յաաոանի գրողների միության վարչության օրգան։ Տրատարակվում է 1932-ից, Երե– վանում։ «Գ․ թ․» մինչև Տայաստանի սո–վետական գրողների միության ստեղծումը (1934) հանդիսացել է Տայաստանի խոր–