Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1942), «Կռունկ» (1944), «Իմ գարունը» (1946) գրքերում։ ժողովուրդների բարե–կամությանը և ևոր մարդու բարոյական կերպարի մարմնավորմանն են նվիրված «Եղբայրության ասաղի աակ» (1949), «Երգը թռչում է աշխարհով» (1952), «Ծիա–ծանի յոթ երգը» (1961) և այլ ժողովածու–ներ։ 1965-ին հրատարակվել է Գ–ու եր–կերի երկհատորյակը, 1968-ին՝ «Ու՛ր ես, սիրո մոլորակ», 1972-ին՝ «Արնի քույրը» գրքերը։ Գ․ մշակել է ժող․ խաղեր, արնե– լյան զրույցներ, նրա տեքստերով գրվել են երգեր։ Ստեղծագործությունները թարգ–մանվել են ՍՍՏՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգնատրվել է Աշխատան–քային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

ԳՐԱՇՁԵՆ Կ ՈՎ Նիկոլայ Իվանովիչ (26․3․ 1901, Զաբորյե, Սմոլենսկի մարզ–8․11․ 1965, Մոսկվա), սովետական նյարդա–բան։ ՍՍՏՄ ԳԱ թղթ–անդամ (1939), ԲՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1947) և պրեզիդենտ (1947–51), ՍՍՏՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944)։ 1926-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Աշ–խատությունները վերաբերում են զգացո–ղության օրգանների ֆիզիոլոգիային ն ախտաբանությանը, կենտրոնական նյար–դային համակարգի վնասումներին, էլեկ– տրաֆիզիոլոգիային։

ԳՐԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, տես Անագրամա։

ԳՐԱՉԱՆԻՑԱ, մենաստան Սերբիայի Կո– սովո ինքնավար մարզում, Պրի^տին քա–ղաքի մոտակայքում։ Տիմնադրվել է մոտ 1315-ին։ Տամալիրի կենտրոնը Սերբիայի միջնադարյան ճարտ․ նշանավոր հուշար–ձան՝ խաչաձև–գմբեթավոր (հինգ գմբեթ) Ավետման եկեղեցին է (1315–21)։ Կա–ռուցված է քարի և աղյուսի միմյանց հա–ջորդող շարքերով։ Եկեղեցում և նրա արմ․ գավթում կան XIV դ․ և XVI դ․ 2-րդ կեսի որմնանկարներ։

ԳՐԱՊԱԼԱՏ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ, պե տական մատենագիտության ն ՍՍՏՄ տպա–գրության վիճակագրության կենտրոն։ Մա–տենագիտության, գրքագիտության և հրա–տարակչական գործի գիտահետազոտա–կան հիմնարկ։ Տիմնվել է 1917-ին, Պեւո– րոգրադում, որպես Ռուսաստանի գրա–պալատ։ 1920-ին փոխադրվել է Մոսկվա, 1936-ին կոչվել Տամամիութենական գրա–պալատ։ Ստանում է հրատարակություն–ների պարտադիր (կոնտրոլ) օրինակ։ Տրատարակում է մատենագիտական ամ–սագրեր՝ «Տարեգրեր», ըստ տպագրու–թյան տեսակների, «Տարեգրքեր», «Սո– վետսկայա բիբլիոգրաֆիա» («Советская 6иблиoгpaфия»j, «Բիբլիոգրաֆիա սո– վետսկոյ բիբլիոգրաֆիի» («Библиография советской библиографии») պարբերական ժողովածուները։ Գրադարանների համար լույս է ընծայում ՍՍՏՄ–ում հրատարակ–վող գրքերի, դիսերտացիաների, ավտո–ռեֆերատների, ևանդեսների, ժողովածու–ների և կենտրոնական թերթերի հոդված–ների, գրախոսականների տպագիր կատա–լոգավորված քարտեր։ Գ․ հ–ին կից գոր–ծում է գիտական խորհուրդ, տպագրու–թյան գիտատեխնիկական հաղորդումնե–րի կենտրոնական բյուրո։

ԳՐԱՊԱԼԱՏ ՀՍՍՀ, պետական մատենա–գիտության ՏՍՍՏ տպագրության վիճա–կագրության կենտրոն։ Տիմնվել է 1922-ի դեկտ․ 27-ին, Երևանում։ Ունի գիտահե– տազոտական–մեթոդական, պևտ․ մատե–նագիտության, մամուլի վիճակագրու–թյան, կենտրոնացված կատալոգավոր–ման, կատալոգների (գրացուցակների), հետադարձ մատենագիտության բաժին–ներ, գիտատեխնիկական ինֆորմացիայի բյուրո։ Մատենագիտական առաջին տա–րեգիրը հրատարակել է 1925-ին։ Այժմ հրատարակում է «Տպագրության տարե–գիր» (նախկինում՝ «Գրքի տարեգիր»), ընդգրկելով գրքերի, երաժշտության, կերպարվեստի ստեղծագործություննե–րի, ՍՍՏՄ ն սոցիալիստական երկրնե–րի մամուլում ստեղծագործությունների, ՍՍՏՄ և սոցիալիստական երկրների մա–մուլում Սովետական Տայաստանի մասին եղած նյութերի մատենագիտական նկա–րագրությունները, «Տողվածների ն գրա–խոսությունների տարեգիր»-ը (նախկինում՝ «ժուռնալային հոդվածների տարեգիր») և «Լրագրային հոդվածների տարեգիր»-ը։ 1972-ից կատարում է նաև հանրապետու–թյունում հրատարակվող ադրբ․ ու քրդա–կան տպագիր արտադրանքի մատենա–գիտական նկարագրությունը։ Տրատարա– կում է «Ադրբեջանական տպագրությունը Սովետական Տայաստանում» և աշխար–հում առաջին՝ «Քրդական տպագրու–թյունը Սովետական Տայաստանում» պետ․ մատենագիտության օրգանների հավել–վածները։ Գրքի, պարբևրական մամուլի մասին ինֆորմացիայի ու վիճակագրա–կան տարեգրերի հևտ հրաւռարակել է նաև մատենագիտական ժողովածուներ (Տ․ Պետրոսյանի «Տայ հին և միջնադար–յան գրականության համառոտ բիբլիո–գրաֆիա», 1941, «Տայ գրականության բիբլիոգրաֆիա», 1953, «Տայ պարբերա–կան մամուլի բիբլիոգրաֆիա», հ․ 1–3, 1954–57, «Տայկական Սովետական Սո–ցիալիստական Ռեսպուբլիկա», 1958, «Տայ գիտնականներ, հրապարակախոս–ներ, ժուռնալիստներ», 1960)։ 1971-ին ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ– լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղի ևետ Գ․ հրատարակել է «Վ․ Ի– Լենինի աշխատությունների ևայերեն հրատա–րակությունների մատենագիտությունը» (1971)։ Սերտ կապեր ունի բոլոր ևանրա– պետությունների գրապալատների և գի–տական խոշոր գրադարանների հետ։ Գ․ Հակոբյան

ԳՐԱՊԱՅՔԱՐ, XIX դարի 40-70-ական– թթ․ մղված բանավեճ–պայքար հայոց գրա–կան լևզվի շուրջը։ Տայ մտավորականու–թյան մի մասը (գրաբարյաններ) լուսա–վորչական եկեղեցու հետ պաշտպանում Էր հին գրական հայերենը՝ գրաբարը, նոր ժամանակներում իբրև գրական Լեզու օգտագործելու ծրագիրը։ Մտավորականու–թյան մյուս մասը (աշխարհաբարյաններ) պաշտպանում էր նոր գրական ևայերենը կամ աշխարհաբարը իբրև համազգային գրական լեզու օգտագործելու գաղափարը։ Գրաբարյանները ելնում էին այն բանից, որ գրաբարը մշակված, դարերի ավան–դույթ ունեցող և հարուստ գրականությամբ ներկայացված լեզու է, միասնական՝ հա–յության բոլոր հատվածնևրի համար, իսկ աշխարհաբարն անմշակ Է, զուրկ գրական մեծ ավանդույթից, բաժանված մի քանի ճյուղի։ Աշխարհաբարյանների հիմնական կռվանն այն էր» որ աշխարհաբարը, թե–րություններով հանդերձ, հասկանալի է ժողովրդին, նրանով հնարավոր է հաղոր–դակցվել զանգվածների հետ, կազմակեր–պել ժող․ կրթության ու մշակութային զարգացման գործը, իսկ գրաբարը, իր արժանիքներով հանդերձ, անհասկանա–լի է ժողովրդին, ուստի ոչ պիտանի ամ–բողջ հայության հասարակական ու մշա–կութային զարգացման ևամար։ Արևելահա– յերի մեջ աշխարհաբարի եռաևդուն պաշտ–պաններն էին Խ․ Աբովյանը, Գ․ Պատ– կանյանը, Ս․ Նազարյանը, Մ․ Նալբանդ– յանը, Ս․ Մանդինյանը և ուրիշներ,՝ արևմտահայերի մեջ՝ Գ․ Այվազովսկին, Ղ․ Ալիշանը, Ա․ Այտընյանը, Ն․ Ռուսին– յանը, Տ․ Սվաճյանը, Մ․ Չերազը և ուրիշ–ներ։ Գրաբարն իբրև գրական լեզու օգ–տագործելու կողմնակիցներից էին Մ․ Թա– ղիադյանը, Խ․ Ավետումյանցը, Մ․ Խրիմյա– նը (գործունեության առաջին շրջաևում), Ա․ Մուրադյանը և ուրիշներ։ Նախապես, 1830–40-ին, որոշ աշխարհաբարյաններ (Խ․ Աբովյան և ուր․) ծրագրում էիև աշ–խարհաբարը մշակելու միջոցով հետագա–յում անցնել գրաբարի գործածությանը, սակայն 1850-ական թթ․ աշխարհաբարի պաշտպանների համար պարզ դարձավ, որ գրաբարը երբևէ չի կարող դառնալ հայոց ընդհանուր գրական լեզու։ Տաղ– թեցին աշխարհաբարյանները, քանի որ պատմական զարգացման ուժով հաղթա–նակեց ժողովրդին հասկանալի լեզուն՝ նոր գրական հայերենը, որն իր երկու ճյուղով դարձավ համահայկական ազ–գային լեզու։ Գրկ․ Ա յ տ ը ն յ ա ն Ա․, Քննական քերա–կանություն աշխարհաբար կամ արդի հայե–րեն լեզվի, Վնն․, 1866։ Աճաոյան Հ;․, Տայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Ա ճ և մ յ ա ն Վ․, Գրական արնմաահայերենի ձնավորումը, Ե․, 1971։ Ռ․ Իշխանյան

ԳՐԱՊՏՈԼԻՏՆԵՐ (Graptolithina), կիսա– քորդավոր ծովային գաղութային կենդա– նինևրի մահացած ենթատիպ։ Ապրել են քեմբրի, օրդովիկի, սիլուրի, դևոնի և քարածխային ժամանակաշրջաններում։

ԳՐԱՍՏ, բարձկան կամ հեծկան անասուն (ձի, էշ, ջորի, ուղտ, փիղ, եղջերու ևն)։ Միջին և ուշ բրոնզեդարյան ու հատկապես ուրարտական ժամանակաշրջանում մեծ չափով օգտվել են գրաստային փոխադրա–միջոցներից, որոնք լայնորեն օգտագործ–վել են ընդհուպ մինչև XIX դ․ վերջը և XX դ․ սկիզբը, իսկ որոշ տեղերում օգտա–գործվում ևև նաև այժմ։ Գ․ բարձելու կամ հեծնելու համար ստեղծվել են զանազան սարքեր ու հար–