Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ Վ․ Գրիգորյան ւոոբն է։ Գ՜ի նախագծերով Երևանում և Տա– յասաանի մյուս քաղաքներում կառուցվել են 70-ից ավեյի բնակելի, հասարակական և այլ բնույթի շենքեր [ՏՍՍՏ պատմու–թյան պետական թանգարանի, կապի մինիստրության և ՏԱՄԽ–ի շենքերը, «Արմենիա» հյուրանոցը Երևանի Լենինի անվ․ հրապարակում (1950–70-ական թթ․, Է․ Սարապյանի հետ համատեղ), ՏԿԿ Կենտկոմի (1950) և Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի (1957) շենքերը]։ Ղեկավարել է Երևանի գլխավոր հատակա–գծի (1951) նախագծումը։ Գրել է աշխա–տություններ, այդ թվում՝ «Լենինի հրապա–րակը Երևանում» (1969, ռուս․)։ ՏՍՍՏ V գումարման Գերագույն սովետի դեպու–տատ։ ՍՍՏՄ (1951) և ՏՍՍՏ (1970) պետ․ մրցանակների դափնեկիր։ Պարգևատըր– վել է Լենինի և «Պատվո նշան» շքանշան–ներով։ Լ․ Բաբայան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Մովսես Մանուկի [ծն․ 6(19)․ 3․1905, Բիթլիսի վիլայեթի Սասիկ գ․], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1955), պրոֆեսոր (1958)։ ՍՄԿԿ ան–դամ՝ 1926-ից։ Ավարտել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանը (1926) և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը (1934)։ Աշխատել է ՍՍՏՄ ԳԱ փի–լիսոփայության ինստ–ում, որպես ավագ գիտ․ աշխատող։ Մասնակցել է Տայրենա– կան մեծ պատերազմին (1941–45)։ 1949-ից դասախոսում է ՍՄԿԿ ԿԿ–ին կից հասա–րակական գիտությունների ակադեմիա–յում։ ՍՍՏՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1944, «Փիլիսոփայության պատմության» I և II հատորներին աշխատակցելու հա–մար)։ Աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս, փիլիսոփա–յության պատմությանը։ Երկ․ Английский материализм XVII в․; История философии, т․ 2, [М․], 1941; Л․ Фе–йербах, նույն տեղում, հ․ 3, [М․], 1943; Миро–воззрение Н․ Г․ Чернышевского, в кн․ Чер–нышевский Н․ Г․, Избр․ философские соч․, т․ 1, [М․], 1950; Чаадаев и его философская система, в сб․։ Из истории философии, в․ 2, М․, 1958; Курс лекции по истории атеиз–ма, 2 изд․, М․, 1974․

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ռուբեն Արամայիսի [11(24)․ 11․1917, Կարս – 25․11․1976, Մոսկվա], լեռնային ինժեներ, սոցիալիստական աշ–խատանքի հերոս (1966)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստ–ը (1940)։ 1952–61-ին եղել է Տեր– նիի (ՈւՍՍՏ, Դնեպրոպեւորովսկի մարզ) լեռնային ձեռնարկության դիրեկ–տոր, 1961–70–ին՝ Շևչենկո քաղաքի շին–վարչության պետ, մերձկասպյան լեռնա–մետալուրգիական կոմբինատի դիրեկ–տոր, 1970-ից՝ Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստ–ի դի– րեկտորի տեղակալ։ 1961–70-ին ընտըր– վել է ՂՍՍՏ ԿԿ Կենտկոմի անդամու–թյան թեկնածու, 1963–71-ին՝ ՂՍՍՏ Գե–րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա–տրվել է Լենինի 2 շքանշանով։ Արժանա–ցել է ՍՍՏՄ պետ․ (1951) և լենինյան (1959) մրցանակների։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ռուբեն Լևոնի [ծն․ 23(6)․ 10․1915, Թիֆլիս], հայ ջութակահար, կոմ–պոզիտոր, դիրիժոր։ Երաժշտական կըր– թությունն ստացել է Թեհրանի կոնսերվա–տորիայում (ջութակի դասարան), Փարի–զի Նորմալ երաժշտական դպրոցում (Ա․ Տո– նեգերի կոմպոզիցիայի դասարան) և կոնսերվատորիայում (դիրիժորություն)։ 1946–51-ին դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակ), 1948– 1951-ին՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրի–ժոր և կոնսերվատորիայի դիրեկտոր։ 1952-ից բնակվում է Բոստոնում։ Կազմել է Կոմիտասի անվ․ կվարտետ, ղեկավարել (1955-ից) տեղի «Կոմիտասյան երգչա–խմբային ընկևրություևը», կազմակեր–պում և ղեկավարում է (1952-ից) հայ սիմ–ֆոնիկ երաժշտության համերգներ՝ ընդ– գրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր։ Ստեղծագործություննե–րից են՝ «Տայկական ռեքվիեմ»-ը, «Նաի– րի», «Տատրագոմի հարսը» սիմֆոնիկ պոեմները, իրանական սյուիտը, լարային կվարտետներ, սիմֆոնիա, «Շողոքորթը» օպերետը։ Կատարել է հայկ․ ժող․ երգե–րի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժող․ երգեր։ 1970-ին և 1972-ին համերգներ է տվել Երևանում։ Ց․ Բրոււոյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սամվել Հովհաննեսի [ծն․ 22․4․1907, գ․ Շուշիքենդ (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերսփ շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1929)։ 1934-ին հրատարակել է «Լիրիկական հույզեր», 1944-ին՝ «Մոր սիրտը» բանաստեղծությունների ժողովածուները։ «Լիություն» (1949), «Կաս–պիականի առավոտը» (1954), «Կրակներ» (1958) և այլ ժողովածուներում երգել է խաղաղ աշխատանքն ու Ժողովուրդնևրի բարեկամությունը։ Հետագա շրջանի ստեղծագործություններն ամփոփված են «Սինգարա» (1965), «Թող այսպես լինի» (1965), «Մայրամուտի կրակներ» (1973) գրքերում։ 1943-ից Ադրբեջանի գրողների միության հայկ․ սեկցիայի քարտուղարն է., 1956-ից՝ «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Երկեր, հ․ 1–2, Բաքու, 1968–69։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սամվել Սամվելի (ծն․ 18․3․ 1930, գ․ Վանք, ԼՂԻՄ Տադրութի շրջան), հայ սովետական մեխանիկ, լեռնային ապարների և գրունտների դինամիկայի ժամանակակից տեսության հիմնադիրը։ Ֆիզմաթ, գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1968)։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1976)։ Տեսա–կան և կիրառական մեխանիկայի ՍՍՏՄ ազգային կոմիտեի անդամ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ Ավարտել է Մոսկվայի պետ․ համալսարանը (1953)։ 1958-ից աշ–խատում է նույն համալսարանի մեխանի– Ս․ Ս․ Գրիգորյան Ս․ Վ․ Գրիգորյան կայի ինստ–ում (1962-ից՝ դիրեկտորի տե–ղակալ, 1963-ից ղեկավարում է նաև գրունտների և ապարների լաբորատո–րիան)։ Աշխատանքները վերաբերում են հիդրոաերոդինամիկայի, գրունտներում և ապարներում պայթյունների ուսումնա–սիրման, գազանավթարդյունահանման, կենսամեխանիկայի, ձնեհոսքերի և սե–լավների քանակական նկարագրության հարցերին։ Արժանացել է Լոմոնոսովի (1967) և Չապլիգինի (1970) անվ․ մրցա–նակների։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սերգեյ Վարդանի [14․4․ 1923, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնի– կիձե) – 4․10․1943], Սովետական Միու–թյան հերոս (ետմահու, 20․12․1943), բժըշ– կական ծառայության լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Սովորել է Թբիլիսիի Ա․ Պուշկինի անվ․ մանկավարժական ինստ–ում, ապա՝ Խարկովի ռազմա–բժըշ– կական ուսումնարանում։ Տայրենական պատերազմի ժամանակ որպես սանիտա–րական դասակի հրամանատար մասնակ–ցել է Տյուսիս–Արևմտյան ռազմաճակատի մարտերին, Ուկրաինայի ազատագրմանը։ Զոևվել է Գնեպրի գետանցման ժամանակ՝ վիրավորներին բուժօգնություն ցույց տա–լիս։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Տայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ ՎրաստաՆի Թեթրիծղարո ավանի դպրոցի (որտեղ նա սովորել tj բակում կանգնևցված է Գ–ի հուշարձանը։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վահան Արմենակ*ի [ծն․ 16․7․1905, գ․ Մեջիթլու (Մուշի գավառում)], հայ սովետական բանաստեղծ։ ՏՍՍՏ կուլ–տուրայի վաստ․ գործիչ (1975)։ Ավարտել է (1933) Մոսկվայի կինևմատոգրաֆիայի ինստ–ը։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ 1930-ին հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անիվի երգը» խո–րագրով։ Տայրենիքի վերածնևդին են նվիրված Գ–ի «Արևն ազդանշան» (1939), «Տայրենի նվագնևր» (1947), «Իմ երկիր» (1948), «Երախտիք» (1956), «Կրակի ու կարոտի միջով» (1969) և այլ ժողովածու–ներ։ 1967-ին լույս է ընծայել «Փրկություն» վիպակը, 1975-ին՝ «Տամաստեղություն» վեպը։

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՏՈՄԱՐ, տես Տոմար։

ԳՐԻԳՈՐՅԱՆՑ Արմեն Րագրատի [15(28)․ 9․1918, Անդիժան–26․3․1976, Մինսկ], հայ սովետական բեմանկարիչ։ ԲՍՍՏ արվես–տի վաստ․ գործիչ (1955)։ Ավարտել է Լենինգրադի գեղարվեստա–մանկավար– ժական ուսումնարանը (1939)։ Աշխատել է Տաշքենդի, Վիլնյուսի և այլ քաղաքների թատրոններում։ 1953–62-ին եղել է Բե–