Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուննեբի մինիստր–նախագահը, ապա՝ ՌԺՏ Մինիստրների խորհրդի նախագահ (1947–52), ՌԺՏ Մեծ ազգային ժողովի նախագահության նախագահ (1952–58)։

ԳՐՈԶՆԵՆՅԱՆ ՈՉՒԱՐԻ ՑԵՂ, ստեղծվել է Գաղստանի ԻՍՍՏ–ում (1938–51)՝ տե–ղական մերինոսների ն ավստրալիական ոչխարների տրամախաչմամբ, խառնա–ծինների հետագա ընտրությամբ ու զույգ– ընտրությամբ։ Ոչխարները հարմարված են տափաստանային չոր կլիմայական պայմաններին։ իյոյերի կենդանի քաշը՝ մինչն 70–90, մաքիներինը՝ 45–50 կգ, բրդատվությունը՝ համապատասխանաբար 10–15 ն 5,5–7,5 կգ (առավելագույնը մինչն 25 կգ) է։ Բուրդը երկար է, խիա, փա–փուկ, նուրբ, մետաքսափայլ։ Մաքուր բրդի ելքը 45–55% է։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 120–140 գառ։ Տարածված է Մերձկասպյան ցածրությունում, Կալմի–կական ԻՍՍՏ–ում, Աստրախանի մարզում։ Լավագույն հոտերը բուծվում են Գաղստա– նի, Չեչենա–Ինգուշական ն Կալմիկական ԻՍՍՏ–ների տոհմաբուծարաններում։ ԳՐՈձՆԻ, քաղաք, Չեչենա–Ինգուշական ԻՍՍՏ մայրաքաղաքը։ 375 հզ․ բն․ (1975)։ րկաթուղային կայարան է․ խճուղային հանգույց։ 1893-ին Գ–ի մերձակայքում սկսվեց նավթի արդյունահանումը։ XX դ․ սկզբին Գ․ դարձավ Տյուսիսային Կովկասի պրոլետարիատի և արդ․ խոշոր կենտրոև։ 1924-ին Գ․ պարգնատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, իսկ 1931-ին՝ «Գրոզնեֆտ»-ը Լենինի շքանշանով։ Ար–դյունաբերության մեջ առաջատար են նավթարդյուևահանող, նավթավերամշա– կող, էլեկտրաէներգևտիկական, քիմ․, մեքենաշինության ճյուղևրը։ Կա սևնդի, թեթև արդյունաբերությաև, շինանյութե– րի, վւայտամշակման արտադրություն։ Կա–ռուցված են Ստավրոպոլ–Գրոզնի, Վոզ– նեսենսկայա–Գրոզնի գազամուղները։ Ունի նավթի ն մանկավարժական ինստ– ներ, 9 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 2 դրամատիկական թատ–րոն, տիկնիկային թատրոն, ֆիլհարմոնիա, հեռուստակենտրոն։ Տիմնադրվել է 1818-ին, որպես ռազմ, ահեղ (грозный) ամրոց, 1869-ին դարձել է քաղաք։ Տայերը Գ–ում բնակություն են հաստա–տել XIX դ․ 90-ական թթ․ սկսած, երբ նավթահանքերում աշխատանքի անցան Ղարաբաղի, Զանգեզուրի և Աևդրկովկասի մի շարք այլ վայրերից հեռացած հարյու– րավոր գյուղացիներ։ Այնուհետն նրանց թիվը ստվարացել է 1894–96-ի համիդ– յան ջարդերի, ապա 1915-ի կոտորածնե–րի հետնանքով Ռուսաստանում ապաս–տանած գաղթականության հաշվին։ ԳՐՈ&ՈՍ (Гх{Зо£о<;) Ապոստոլոս (ծն․ 12․7․1892, Կոմոտինի, Թրակիա), Տունաս– ւոանի բանվորական ն կոմունիստական շարժման գործիչ։ Տունաստանի կոմկուսի (ՏԿԿ) անդամ 1920-ից։ Աշխատել է ևուն․ արհմիություններում։ 1937–43-ին եղել է բանտարկված։ Պայքարել է ֆաշիստա–կան օկուպանտների դեմ։ 1945-ից եղել է ՏԿԿ ԿԿ–ի անդամ։ 1948–56-ին՝ ՏԿԿ կենտրոնական վերահսկիչ հանձնաժողո–վի նախագահ, 1956-ից՝ ՏԿԿ ԿԿ–ի քաղ–բյուրոյի անդամ, 1957-ից՝ ՏԿԿ ԿԿ–ի նախագահ։ ԳՐՈՀ, կրակի և զորամասերի ու զորա–միավորումների սրընթաց շարժման զու–գակցումը՝ հակառակորդին հարվածելու և ջախջախելու նպատակով։ Գ․ իրակա–նացվում է տարբեր զորատեսակների հա–մաձայնեցված ջանքերով և ավարտվում դիմանար կրակով, ձեռնանռնակների ն սառը զենքի տարբեր տեսակների կի– րառմամբ։ Լինում են հետնազորային, հեծելազորային, տանկային, օդային, տորպեդային (ծովային մարտում) նն Գ–ներ։ Գ–ից առաջ հրետանին ն ավիա–ցիան անց են կացնում կրակային նախա–պատրաստություն։ ժամանակակից համա–զորային մարտում Գ․ ձեռնարկվում է տանկային և մոտոհրաձգայիև զորքերով՝ հրետանայիև կրակի և ավիացիայի հար–վածների աջակցությամբ։ Գ․ իրագործ–վում է հարձակման սկզբում՝ ընթացքից կամ էլ թշնամու հետ անմիջական շփման մեջ գտնվելու դրությունից։ Տայերենում Գ․ է կոչվում նան ուժեղ ամրացված հենա–կետերի (դիրքերի) վրա կատարվող վըճ– ռական գրոհը, որը ւկահանջում է զորքերի բազմակողմանի նախապատրաստություն և վարժեցում։ «ԳՐՈՀ», հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիր։ Վրաս– տանի կոմկուսի ԿԿ–ի, Թիֆլիսի կոմիտեի․ Կենտգործկոմի ն պրոֆխորհրդի օրգան։ Տրատարակվել է 1928–33-ին, Թիֆլիսում (1928–31-ին՝ «Պրոլետար»)։ Խմբագիր–ներ՝ Վ․ Գրիգորյան, Վ․ Ատրյան, Ս․ Վար–դանյան։ Լուսաբանել է Անդրկովկասի քաղ․, տնտ․ և մշակութայիև առօրյան։ Անդրադարձել է առաջին հնգամյակի խըն– դիրներին՝ էլեկտրիֆիկացման, գյուղա–տնտեսության արդյունավետության բարձ–րացման, ոռոգելի հողերի ավելացման, արդ․ ձեռնարկությունները նորագույն սարքավորումներով համալրելու հարցե–րին, պրոպագանդևլ գիտատեխնիկական նվաճումները։ Լայն տեղ է հատկացրել գրականությանը ն արվեստին, տպագրել Վ․ Փափազյանին, Ա․ Ոսկանյանին, Վ․ Աճեմյանին և ուրիշևերին նվիրված հոդվածներ։ «Գ․»-ին աշխատակցել են Դ․ Գեմիրճյանը, Ե․ Չարենցը, Գ․ Մահա– րին, Վ․ Ալազանը, Վ․ Նորենցը, Մ․ Ար–մենը և ուրիշներ։ Տ․ Վարդանյան «ԳՐՈՀ ԵՎ ՓՈԹՈՐԻԿ» («Sturm und Drang»), XVIII դարի 70-ակաև թվական–ների գրական շարժում Գերմանիայում։ Անվանումն ստացել է 3>․ Մ․ Քլինգերի