համանուն պիեսից։ «Գ․ և փ․» շարժման գրողների գործունեությունն արտացոլում էր աճող հակաֆեոդալական տրամադրու–թյունները՝ համակված ապստամբ խռո–վարարությամբ (Ցո․ Վ․ Գյոթե, Քլինգեր, Ցո․ Ա․ Լայզևից, Տ․ Լ․ Վագներ, Գ․ Ա․ Բյուրգեր, Յո․ Տ․ Ֆոսս)։ Այդ շարժու–մը, մեծ չափով պարտական լինելով ռուսսոյականությանը, պատերազմ էր հայտարարել արիստոկրատական մշա–կույթին։ Ի հակակշիռ կլասիցիզմի դոգ–մատիկ նորմերի, «փոթորկոտ հանճար–ները» գրականությունից պահանջում Էին վառ, ուժեղ բնավորությունների պատկե–րում։ Շարժման համախոհները ևիմնա– կանում գրում էին դրամատուրգիական գործեր։ Նրանք ձգտում էին ստեղծել նոր թատրոն, որը պետք է ազդեր հասարակա–կան կյանքի վրա։ «Գ․ և փ․» ևոր փուլ Էր գերմ․ և համաեվրոպակաև լուսավորու–թյան զարգացման մեջ։ Նոր պայմաննե–րում շարունակելով Գ․ Է․ Լեսսինգի դեմոկրատական ավանդույթները՝ «փո–թորկոտ հանճարները» նպաստեցին ազ–գային ինքնագիտակցության վերելքին, գերմ․ ազգային գրականության ձևավոր–մանը։ XVIII դ․ 80-ական թթ․ «փոթորկոտ հանճարների» տրամադրությունը նոր թա–փով դրսևորվեց երիտասարդ Ֆ․ Շիլլերի ողբերգություններում։ Գբկ․ Неустроев В․ П․, Немецкая литература эпохи Просвещения, М․, 1958․
ԳՐՈՂՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՆ [Цент ральный дом литераторов, ЦДЛ (գրող–ների մոսկովյան ակումբ)]։ Տիմնադրվել է 1934-ին, ՍՍՏՄ գրողների միությանը կից, Մ․ Գորկու նախաձեռնությամբ։ 1971-ից կրում է Ա․ Ա․ Ֆադենի անունը։ Նպատակն Է՝ օգնել ՍՍՏՄ, ՌՍՖՍՏ գրող–ների միություններին և մոսկովյան գրող–ների կազմակերպությանը՝ գրողների շըր– ջանում տանելու գաղափարական–ստեղ– ծագործական աշխատանք։ Կազմակեր–պում է գրական երեկոներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, կինոդիտումներ ևն։ Կից գործում են լեկտորիումը, սեմինար–ները, ժող․ համալսարանը, գրասերների ակումբը։ Գրողների տուն գործում է նաև Երևանում՝ Տայաստանի սովետական գրողների միությանը կից։
ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ԳՄ), «Տասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միա–վորում է կոմունիզմի կառուցման, սոցիա–լական առաջադիմության, ժողովուրդնե– րի միջև խաղաղության ու բարեկամու–թյան համար պայքարին իրենց ստեղծա–գործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողնևրին» (ՍՍՏՄ ԳՄ կանոնադրու–թյուն)։ Մինչն միության մեջ միավորվելը սովետական գրողները մտնում Էիև գրա–կան զանազան կազմակերպությունների մեջ։ 1932-ի ապրիլի 23-ի՝ ՏամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրակյան–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուց–ման մասին» որոշմամբ գրողները միա–վորվեցին միասնական միության մեջ։ Գրողների համամիութենական I համա–գումարը (1934) ընդունեց ՍՍՏՄ ԳՄ կա–նոնադրությունը։ ԳՄ անդամների թիվը 1976-ին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծա–գործում են 76 լեզվով։ ԳՄ բարձրագույն մարմինը համամիութենական համագու–մարն է (II համագումարը՝ 1954-ին, 111–ը' 1959-ին, IV-ը՝ 1967-ին, V-ը՝ 1971-ին, VI-ը՝ 1976-ին)։ ԳՄ վարչությունը 1934– 1936-ին գլխավորել է Մ․ Գորկին, այնու–հետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ստավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուր– կովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախա–գահ, 1971 – 77), Գ․ Մարկովը (I քար–տուղար, 1971-ից)։ ԳՄ համակար–գում հրատարակվում է 15 թերթ, 86 գրա– կան–գեղարվեստական և հասարակա– կան–քաղաքական հանդես։ Նրա տնօրի–նության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» – «Սովետական գրող») հրատարակչությունը, Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳՄ պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։ ՍՍՏՄ ԳՄ բաղկացուցիչ մասն է Տա–յաստանի գրողների միու– թ յ ու ն ը։ ՏԿ(բ)Կ 1932-ի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Տայաս–տանի պրոլետարական գրողների ասո–ցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Տա–յաստանի սովետական գրողների (ՏՍԳ) միություն կազմակերպելու համար։ 1933-ի մարտի 14-ին ՏՍԳ միության նախագա–հության կազմում ընտրվեցին Ե․ Չուբա– րը (նախագահ), Ն․ Զարյանը (պատաս–խանատու քարտուղար), Ա․ Շիրվանզա– դեն, Ե․ Չարենցը, Դ․ Գեմիրճյանը, Ա․ Բա– կունցը, Ա․ Վշտունին, Վ․ Ալազանը, Ն․ Դա– բաղյանը և ուրիշներ։ 1934-ի հուլիսի 14-ին ՏԿ(բ)Կ Կենտկոմը հաստատեց ՏՍԳ միության կազմկոմիտե և քարտուղարու–թյուն (Դ․ Սիմոնյան՝ նախագահ, Վ․ Ալա–զան, Տ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1 – 5) հրավիրվեց ՏՍԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դ․ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկըրտ– չյան, Վ․ Նորենց) հաստատվեց կանոնա–դրություն․ ընտրվեց միության վարչու–թյուն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), Ա․ Շիր– վանզադե, Ե․ Չարենց, Ա․ Բակունց, Վ․ Ալա–զան (քարտուղար), Ա․ Վշտունի, Դ․ Դե– միրճյան, Մ․ Զանան, Ս․ Զորյան, Տ․ Մը– կըրտչյան (քարտուղար), Գ․ Մահարի, Ն․ Դաբաղյան, Ն․ Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ 1944-ի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագա–հություն՝ Ա․ Իսահակյան, Դ․ Գեմիրճյան, Ն․ Զարյան (նախագահ), Ս․ Զորյան, Գ․ Սարյան, Է․ Թոփչյան (պատասխա–նատու քարտուղար), Գ․ Բորյան։ ՏՍԳ II համագումարում (1946-ի սեպտ․) վար–չության նախագահ ընտրվեց Ա․ Իսահակ– յանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ III համագումարում (1954-ի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ա․ Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչ– յանը։ Տետագա երեք համագումարնե–րում (IV՝ 1959-ի հունվար, V՝ 1966-ի նո–յեմբեր, VI ՝ 1971-ի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության 1975-ի մայիսյան պլենումում, ապա VII համագումարում (1976-ի ապ–րիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ 1977-ի փետր․ 1-ի տվյալ–ներով ՏՍԳ միությունն ունի 303 անդամ։ ՏՍԳ միությունը, գրողների գործունեու– թյունը նպատակաուղղելով գաղափարա–կան –գեղարվեստ ական բարձր մակարդա–կի երկեր ստեղծելուն, բազմակողմանի օգնություն է ցույց տալիս և պաշտպանում նրանց տնտ․ ու իրավական շահերը։ Այն ստեղծագործական սերտ կապերի մեջ է սփյուռքահայ գրողների հետ։ Միության վարչությունն ունի մամուլի օրգաններ՝ «Գրական թերթ»-ը, «Սովետական գրա–կանություն», «Լիտերատուրնայա Արմե– նիա», «Գարուն» ամսագրերը։ Հ․ Գրիգորյան
ԳՐՈՄԱԴԱ, գյուղական համայնք Ուկրսփ– նայում և Բելոռուսիայում մինչև XX դա–րի սկիզբը։ ԳՐՈ ՄԱ ԴԱՆԵՐ (ակր․ громада – հասա–րակություն, համայնք), ուկրաինական մտավորականության լիբերալ–բուրժուա– կան կուլտուր–լուսավորական կազմա–կերպություններ։ Ստեղծվել են 1861-ի գյուղացիական ռեֆորմից (տես Գյուղա–ցիական ռեֆորմ /86/) հետո, Կիհում, Խարկովում, Պոլտավայում, Չեռնիգովում, այլ քաղաքներում։ Փորձել են ուկր․ ժո–ղովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ պայքարը փոխարինել կուլտուր–լու– սավորական գործունեությամբ։ Լեգալ և անլեգալ հրատարակում էին ուկր․ գրա–կանություն, կազմակերպում կիրակնօր–յա դպրոցներ, զբաղվում բանահավաքու–թյամբ։ Գ–ի անդամների մեծ մասն ուկր․ ազգի «անդասակարգայնության» նացիո–նալիստական տեսության կողմնակից Էր, ողջունում էր 1861-ի գյուղացիական ռե–ֆորմը, դատապարտում 1863–64-ի Լե–հական ապստամբությունը, հարում ռուս, բուրժ․ լիբերալներին։ Գ–ի նշանավոր գոր–ծիչներ են եղել Վ․ Բ․ Անտոնովիչը, Մ․ Պ․ Գրագոմանովը, Պ․ Պ․ Չուբինսկին։ 1861 – 1862-ին Պետերբուրգում հրատարակել են «Օսնովա» («Основа», N» 1–9) հանդե–սը։ 1876-ին ցարական կառավարությունը արգելեց Գ–ի գործունեությունը։ Կիևյան «Ստարայա Գրոմադա>-ի անդամների մի մասը Դրագոմանովի գլխավորությամբ վտարանդվեց Շվեյցարիա, որտեղ 1878– 1882-ին հրատարակում Էր «Գրոմադա» ժողովածուն։ XIX դ․ 80-ական թթ․ Ուկրա–ինայի գրոմադականները համախմբվեցին «Կիևսկայա ստարինա» («Киевская ста–рина», 1882–1906) հանդեսի շուրջը։ XX դ․ սկզբին գրոմադականների մի մասը հարեց ուկր․ բուրժուա–նացիոնալիստա– կան կուսակցություններին։ ԳՐաքԻԿՈ Անդրեյ Անդրեևիչ [ծն․ 5(18)․7․ 1909, Ստարիե Գրոմիկի, Գոմելի մարզ], սովետական պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969), տնտ․ գիտ․ դ–ր (1956)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1932-ին ավարտել է տնտեսագիտական ինստ–ը։ 1936–39-ին աշխատել է ՍՍՏՄ ԳԱ տնտեսագիտական ինստ–ում, 1939-ից Արտգործժողկոմատի ամերիկյան երկրների բաժնի վարիչ, ԱՄՆ–ում ՍՍՏՄ դեսպանության խորհրդա–տու, 1943-ից դեսպան (միաժամանակ Կուբայի Տանրապետության դեսպանորդը)։ 1946-ից եղել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ՍՍՏՄ մշտական ներկայացու–ցիչ, միաժամանակ ՍՍՏՄ արտաքին գոր–ծերի մինիստրի տեղակալ, 1949–52-ին՝ առաջին տեղակալ։ 1952-ից ՍՍՏՄ դես–