քավայրի հետախուզման և շահագործ–ման հանձնելու համար ստացել է պետ․ մրցանակ (1950)։ Երկ․ Алавердское медное месторождение в Закавказье, «Труды главного геолого–разведочного управления», 1930, в․ 1; Мед–ные месторождения Алавердского района ССР Армении (Закавказье), «Труды цент–рального научно-исследовательского геолого–разведочного инс-та», 1935, в․ 36․
ԳՐՈՒՇԵՎՍԿԻ Միխայիլ Սերգեևիչ [17(29)․ 9․1866, Խելմ (այժմ4 Լեհաստանում) – 25․11․1934, Կիսլովոդսկ], ուկրաինական բուրժուական պատմաբան։ 1890-ին ավարտել է Կիևի համալսարանի պատմա– բանասիրական ֆակուլտետը։ 1894– 1897-ին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թթ․ եղել է Կիևյաև Գրոմադայի (տես Գբոսաղաներ) գործուն անդամնե–րից, 1899-ին՝ Գալիցիայի Ազգային դե–մոկրատական կուսակցության կազմա - կերպիչներից։ Գերմ․ կողմնորոշում ունե–նալու համար 1914-ին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917-ի մարտին հարել է ուկր․ Էսեռներին և ղեկավա–րել բուրժուա–նացիոնալիստական ուկր․ Կենտրոնական ռադան։ Գերմ․ օկուպա–ցիայի ձախողումից հետո Գ․ վտարանդ–վել է (1919) Ավստրիա։ 1924-ին նրան թույլատրվել է վերադառնալ Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է Ուկր․ ՍՍՏ ԳԱ, 1929-ին՝ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս։ 1930-ից աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրսփնա–Ռու– սիայի պատմությունը» (հ․ 1 –10, 13 գըր– քով, 1898–1936), «Ուկրաինական ժողո– վըրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատ–մություն» (հ․ 1–5, 1923–27)։ Գ․ թշնա–մաբար է վերաբերվել մարքսիզմին։ Պատ–մության մեջ գլխավորը համարել է ազգա–յին ևարցը՝ պնդելով, որ ազգային շահե–րը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգա–րում է ազգային շահերի համար պայքա–րին։ Գ–ու բուրժուա–նացիոնալիստակաև տեսակետներից այսօր էլ օգտագործում են արտասահմանյան հետադեմ բուրժ․ պատմաբաններն ու ուկր․ նացիոնա–լիստները։
ԳՐՈՒՊԵՏՏՈ (իտալ․ gruppetto), մելոդիկ զարդարման տեսակ։ Տես Զարդհնչյուն– ներ։
ԳՐՈՒՍԵ (Grousset) Ռընե (1885–1952), ֆրանսիացի արևելագետ, հայագետ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946)։ Զբաղվել է Տեռավոր և Մերձավոր Արևելքի պատմությամբ։ Արժեքավոր է Տայաստանի պատմությանը նվիրված աշ– խատությունը (հին շրջանից մինչև 1071-ը), որի մեջ մեծ տեղ է հատկացված Բագրա– տունիների թագավորությանը։ Երկ․ Histoire des Croisades et du Royaume Franc de Jerusalem, t․ 1–3, P․, 1936; His–toire de ГАгтёше, des origines a 1071, P․, 1947․ Ա․ Տեր–Ղևոնղյան
ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կա մավոր հասարակական կազմակերպու–թյուն ՍՍՏՄ–ում։ Աջակցում է ԳՐՔԻ և գրականության պրոպագանդմանը։ Տիմ– նադրվել է 1974-ին։ Կենտրոնական վար–չությունն ընտրվում է համամիութենա–կան համագումարում։ Նախագահն է ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս Ե․ Մ․ ժուկովը։ Միա–վորում է միութենական 15 ևանրապե– տությունների ընկերությունները։ Փոխա–դարձ կապի մեջ է սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրների համապատասխան ընկերությունների հետ։ Ունի հրատարակչական իրավունք։ ՏՍՍՏ–ում Գ․ ը․ նույնպես հիմնադրվել է 1974-ին։ Նախագահն է ՍՍՏՄ ԳԱ թղթ– անդամ Ս․ Ն․ Մերգելյանը։ Ընդգրկում է (1977) 15․360 անհատ և 330 կոլեկտիվ անդամ, 260 սկզբնական կազմակերպու–թյուն։ Լ․ Միրիջւսնյւսն
ԳՐՔԵՐԻ ԱՕԻԱՐՀ», ամսաթերթ։ ՏՍՍՏ Մինիստրների սովետի հրատարակչու–թյունների, պոլիգրաֆիայի և գրքի առև– տըրի գործերի պետական կոմիտեի օր–գան։ Տրատարակվում է 1968-ից, Երևա– ևում։ Խմբագիր՝ Ա․ Սարգսյան։ Զբաղվում է գրքի ռեկլամի, պոլիգրաֆիայի, առևտրի, ձևավորման և նկարազարդման, հրատա– րակչական–խմբագրական խնդիրներով։ «Գրքերի աշխարհ* ամսաթերթի գլխագիրը Ձգտում է բարձրացնել գրքի կուլտուրան, օգնել ընթերցողին կողմնորոշվելու գրա–կան նորույթներում։ «Գ․ ա․»–ի 3-րդ էջը լույս է տեսնում ռուսերեն, որտեղ ներկա–յացվում են հայ հեղինակների՝ ՏՍՍՏ–ում և ՍՍՏՄ մյուս հանրապետություններում հրատարակվող գրքերը, արտատպվում են միութենական մամուլի արձագանքնե–րը դրանց մասին։ ԳՐՔԻ ՏԵՂԱՆԻՇ (շիֆր), պայմանական նշան, որը ցույց է տալիս գրքի տեղը գրադարանային դարակում։ Գ․ տներ գրվում են գրքի տիտղոսաթերթին, կազ–մին և գրացուցակային քարտերի վերին ձախ մասում։ Կիրառվում են երկու տե–սակի Գ․ տ–ներ, առանձնակի՝ յուրաքան–չյուր գրքի և խմբային՝ յուրաքանչյուր հեղինակի բոլոր գրքերի համար։ Առանձ–նակի Գ․ տ–ները օգտագործվում են գրա–կանության գույքահամարային, համա– րային, չափսահամարային դասավորման ժամանակ, իսկ խմբային Գ․ տ–ները՝ կարգային (սիստեմատիկ), կարգային– այբբենական և այլ դասավորությունների ժամանակ։ Գ․ տ–նևրը լինում են ըստ տըվ– յալ գրադարանի գրականության դասա–կարգման բնույթի (կարգային–այբբենա– կան, գույքահամարային, չափսա–գույ– քա–համարային, այբբենական ևն)։
ԳՐՔՈՒՅԿ, բրոշ յ ու ր (ֆրանս․ bro–chure), ոչ մեծ ծավալի տպագիր ստեղծա–գործություն (միջազգային պրակտիկա–յում ոչ պակաս 5 և ոչ ավելի 48 էջ)։ Տպա–գիր պրոպագանդայի ձևերից։ Առաջիև Գ–ները երևան եև եկել Ռեֆորմացիայի դարաշրջանում, լայնորեն տարածվել 1789-ի ֆրանսիական բուրժ․ հեղափոխու–թյան ժամանակ։ Ռուսաստանում ոչ լե–գալ հրատարակվող Գ–ները հսկայական դեր են խաղացել մարքսիզմի գաղափար–ների տարածման գործում։ Այժմ ՏՍՍՏ–ում ամեն տարի լույս է տեսնում շուրջ 300 անուն Գ․։
ԳՈՒԱՄ (Guam), կղզի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Մարիանյան կղզիա– խմբում։ Պատկանում է ԱՄՆ–ին։ Տարածու–թյունը 533,5 կւ12 Է, բնակչությունը՝ 102 հզ․ (1969)։ Մշակում են արևադարձայիև կուլտուրաներ։ Գլխավոր քաղաքը Ագա– նիան է։ Գ–ում տեղադրված են ԱՄՆ–ի ռազմածովային և օդային բազաներ։
ԳՈՒԱՄՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԱ» կամ «Ն ի ք սոնի դոկտրինա», առաջին ան–գամ ձևակերպել է ԱՄՆ–ի պրեզիդենտ Ռ․ Նիքսոնը 1969-ի հուլիսին, Գուամ կըղ– զում՝ մամուլի ասուլիսում։ Դոկտրինայի էությունն էր՝ հիմնական ռազմ, բեռը դնել ասիական երկրների վրա, այսինքն ասիա– ցիներին ստիպել պատերազմելու ասիա– ցիների դեմ։ ԱՄՆ–ը դրանով ձգտում էր ազգային –ազատագրական շարժումների դեմ պայքարում օգտագործել իրենց իսկ ասիացիներին։ «Գ․ դ․»-ի կոնկրետ դրսե– վորումը հանդիսացավ ամերիկյան ագ–րեսիայի, այսպես կոչված, «վիետնամա– ցումը» Տարավային Վիետնամում։ «Գ․ դ․», ինչպես և ԱՄՆ–ի ռազմաքաղ․ բոլոր ևախորդ դոկտրինաները, ունի հակա–ժողովրդական, իմպերիալիստական բը– նույթ։
ԳՈՒԱՅԱՔԻԼ (Guayaquil), ն․ Սանտ– յագո դե Գուայակիլ, քաղաք Էկվադորում, Գուայաս պրովինցիայի վար–չական կենտրոնը։ 738,6 հզ․ բն․ (1973)։
ԳՈՒԱՆԴՈՒՆ, նահանգ Տարավային Չի–նաստանում, Տարավ–Չինական ծովի ափին։ Ստեղծվել t XVII դարի երկրորդ կեսին։ Տարածությունը 220,0 հզ․ կէ12 է (կղզիների հետ միասին), բնակչությունը՝ 42,800 մլն (1972), հիմնականում չինացի–ներ։ Վարչական կենտրոնը՝ Գուանչժոու (Կանտոն)։ Ռելիեֆում տիրապետող են լեռները (մինչև 1922 U)։ Գ․ Չինաստանի ամենատաք շրջանն Է։ Տունվարի միջին ջերմաստիճանը 8-ից 16°C tt հուլիսինը՝ 26–ից 28°C, տարեկան տեղումները՝ 1200– 2000 մմ։ Ունի ջրառատ գետերի խիտ ցանց։ Գլխավոր և ևավարկելի գետը Սիցզյանն է։
ԳՈՒԱՆԻԴԻՆ, կարբամիդին, (H2N)2C=NH, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են։ Տալման ջերմաստիճանը'