Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1794 ին) նկաբազրել է անգլիացի գիտնա–կան Զ․ Դաչթոնը (ինքը տառապել է այս արատով)։ Տիվանդանում են տղամարդ–կանց մոտ 8%–ը, կանանց՝ 0,5%–ը։ Ենթա–դրվում է, որ աչքի ցանցաթաղանթում կա 3 տարր, և բնականոն, այսպես կոչված՝ տրիքրոմատիկ գունազգայության դեպ–քում դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կա–նաչ, մանուշակագույն) մեկը։ Վերոհիշ–յալ տարրերից որևէ մեկի քայքայումն առաջացնում է մասնակի գունակուրու–թյուն (դիքրոմազիա)։ Դիքրոմազիայով տառապողներից ոմանք չեն տեսնում կար–միր գույնը (պրոտանօպիա), ոմանք՝ կա–նաչ գույնը (դևյտեյւանօպիա)։ Պրոտանօ– պիայի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։ Դեյտերանօպիայի դեպքում կանաչ գույ– նը շփոթում ևն բաց նարնջագույնի, բաց վարդագույնի, բաց դարչնագույնի հետ։ Մանուշակագույևի նկատմամբ գունա–կուրություն լինում է հազվադեպ, ընդ որում սպեկտրի բոլոր գույներն ընկա–լում են որպես կարմիր կամ կանաչ գույ–նի երանգներ։ Բնածին գունակուրության բոլոր ձևերը փոխանցվում են ժառանգա–բար։ Կանայք են այդ հատկանիշի վւո– խանցողները, չնայած պահպանում են բնականոն տեսողությունը։ Ձեռքբերովի գունակուրությունը կարող է առաջանալ տեսողության օրգանների և կենտրոնա–կան նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ։ Գունա– զգայության խանգարումներն ախտորո–շում են հատուկ աղյուսակների կամ սպեկ–տրային սարքերի միջոցով։ Գունային տեսողության հետազոտումը կարևոր նշա–նակություն ունի տրանսպորտում, ավիա–ցիայում, ծովային ծառայությունում, քիմ․, տպագրական, տեքստիլ և արդյունա–բերության այլ ճյուղերում աշխատող մաս–նագետների ընտրության ժամանակ։ Դ․ բուժման ենթակա չէ։ Հ․ Գևորգյան

ԴԱԼԹՈՆ–ՊԼԱՆ (Dalto՝n-plan), դպրոցա–կան ուսումնադաստիարակչական աշխա–տանքի կազմակերպման համակարգ, որի հիմքում դրված է անհատական ուսուցման սկզբունքը։ Անունն ստացել է ԱՄՆ–ի Դալթոն քաղաքից, որտեղ առաջին ան–գամ 1904-ին կիրառել է կրթական գոր–ծիչ Ե․ Պարկհերստը։ Գ․ սովորողին տրա–մադրում է զբաղմունքի ընտրության և ուսումնական ժամանակի օգտագործման ազատություն։ Սովորողը ուսուցիչ–խոր– հըրդատուից ստանում է ցուցումներ, պլանավորում իր աշխատանքը տվյալ օրվա համար, որից ևետո՝ պարապում ինքնուրույն։ Տատուկ ուշադրություն է դարձվում սովորողի հաշվետվությանը, որը կատարվում է փաստերի հաշվառման բարդ համակարգով։ Ուսուցիչը դառնում է խորհրդատու, վերացվում է պարապ–մունքի դասարան–դաս համակարգը։ 1920-ական թթ․ Դ․ մասամբ թափանցեց սովետական դպրոց՝ բրիգադա–լաբորա– տոր մեթոդի ձևով։ ԴԱԼԻ (Dali) Սալվադոր (ծն․ 11․5․1904, Ֆիգերաս, Կատալոնիա), իսպանա– ամերիկյան նկարիչ։ 1921–26-ին սովորել է Մադրիդի Սան Ֆեռնանդո Գեղարվես–տի ակադեմիայում։ 1929-ին տեղափոխ–վել է Փարիզ, 1940-ին՝ ԱՄՆ։ 1928-ին հա–րել է պուրռեափզմին։ Գ–ի նկարները («Տիշողության հարատևությունը», 1931, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք, «Բոցավառվող ընձուղտը», 1935, Տանրային գեղարվեստական հա–վաքածու, Բազել) մղձավանջային ուր–վատեսիլներ են, ուր հակաբնական իրա–վիճակներն ու իրերի անևեթեթ համա–դրումներն ունեն երևութական ռեալու–թյուն և վավերականություն։ Պատկերում է նան կրոնական թեմաներ՝ դասական կոմպոզիցիայի կառուցվածքի մեջ ներ–մուծելով ցնորական արտասովորություն («Խորհրդավոր ընթրիք», 1955, Արվեստի ազգային թանգարան, Վաշինգտոնյ։ Ս․ Գալի․ «Բո–ցավառվող ընձ–ուղտը» (1935, ՛Հանրային գեղար–վեստական հա–վաքածու, Բազել)

ԴԱԼԻԲԱԼՓՏԱՆ Գուրգեն Տարությունի [ծն․ 5․6․1926, գ․ Մեծ Արագյալ (Վրաց․ ՍՍՏ Բոգդանովկայի շրջանում)], սովե–տական բանակի գեներալ–մայոր (1971-ից)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ 1947-ին ավարտել է Մախաչկալայի ռազմա–հետևակային ուսումնարանը։ 1958–61-ին սովորել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիա–յում, որն ավարտելուց հետո տարբեր հրամանատարական պաշտոններ է վա–րել։ Այժմ էլ Դ․ պատասխանատու ծառա–յության է սովետական զինված ուժերում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշա–նով։ Գրկ․ Казарьян А․ В․, Война, люди, судьбы, кн․ 1, Е․, 1975․ Ա․ Ղազարյան

ԴԱԼԻՆ (Dalin) Օլաֆ (1708-63), շվեդա– ցի գրող։ 1740–ին հրատարակել է «Սագա ձիու մասին» այլաբանական երկը։ «Շվե–դական ազատություն» (1742) էպիկական պոեմն արտահայտում է հեղինակի խոհե–րը լուսավորյալ միապետության մասին։ Ֆրանս, կլասիցիզմի ազդեցությունն է կրում «Բրյունհիլդա» (1738) ողբերգու–թյունը, «Նախանձորդը» (բեմ․ 1738) կա–տակերգությունը։ Գ–ի անակրեոնյան քնարերգության մեջ օգտագործված են շվեդական ժող․ երգերի մոտիվները։

ԴԱԼԻՁԱՏ, գետ Տայկական լեռնաշխար–հում։ Տես Աղի։

ԴԱԼԼԱՔ6ԱՆ Կարլեն Լնոնի (ծն․ 3․6․ 1929, ք․ Ալավերդի), սովետական կուսակ–ցական և պետական աշխատող, գրակա–նագետ, լրագրող, թարգմանիչ։ Բանասի–րական գիտությունների թեկնածու (1964)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է Երե– վանի պետական համալսարանի բանա–սիրական ֆակուլտետը (1951)։ Մինչև 1957-ը կատարել է կոմերիտական ղեկա–վար աշխատանք։ 1957–63–ին աշխատել է ՏԿԿ Կենտկոմում։ 1963-70-ին եղել է ՏՍՍՏ Մինիստրների սովետին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախա–գահ, 1971–75-ին՝ ՏԿԿ Կենտկոմի պրո–պագանդայի և ագիտացիայի բաժնի վա–րիչ։ 1976-ի հունվարին ընտրվել է ՏԿԿ Կենտկոմի քարտուղար։ ՏՍՍՏ VIII–IX գումարումների Գերագույն սովետի դե–պուտատ է, ՏԿԿ Կենտկոմի (1971-ից) և ՏԿԿ Կենտկոմի բյուրոյի (1976-ից) անդամ։ Անգլերենից և ռուսերենից թարգ–մանել է Մարկ տվենի, Լ․ Պերվոմայսկու և ուրիշ հեղինակների մի շարք գործեր։ Երկ․ Լիբանանահայ դեմոկրատական մամու–լի պատմությունից, Ե․, 1964։ ՍՍՀՄ կազմա–վորման 50-ամյակը, Ե․, 1972։ Լեգենդար հե–րոսը (Կամոյի ծննդյան 90-ամյակի առթիվ), Ե․, 1972։ Ալեքսանդր Մյասնիկյան, Ե․, 1976։ ԴԱ ԼԼԱՔՏԱՆ Վլադիմիր Առաքելի (1․5․ 1924, ՏՍՍՏ Շամշադինի շրջանի Թովուզ գյուղ – 23․8․1952, Երևան), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, գվար–դիայի կրտսեր լեյտենանտ։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Ստալինգրադյան ճակատամարտին։ Փառքի շքանշանների արժանացել է 1945-ին Առաջին ուկրաինական ռազմա–ճակատի մարտական գործողություննե–րին մասնակցելիս, Լեհաստանի ազա–տագրման, Օդերի և Նայսեի գետանցման ժամանակ ցուցաբերած խիզախության հա–մար։ Ետպատերազմյան տարիներին աշ–խատել է ՏՍՍՏ ներքին գործերի մինիս–տրությունում։ Մ․ Սահակյան

ԴԱԼԿԱՒՏ, ք լ ո ր ո զ (հուն․ хХооро^– կանաչ, կանաչադեղնավուն), սակավար–յունություն՝ կապված օրգանիզմում եր–կաթի յուրացման խանգարումների հետ։ Պատճառները լիովին պարզաբանված չեն, ենթադրվում է, որ նշանակություն ունեն մարդու կոնստիտուցիան, սնունդը և աշխատանքային պայմանները։ Վաղ կամ պատանեկան Դ․ հազվադեպ է, լինում է երիտասարդ աղջիկների օր–գանիզմում, սեռական հասունացման շըր– ջանում։ Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, սրտխփոց, մաշ–կային ծածկույթների գունատություն, դաշտանային ցիկլի և ներզատիչ գեղձե–րի գործունեության խանգարումներ, ձվա–րանի և արգանդի թերզարգացում։ Ու շ ա– ց ա ծ Դ․, նախորդում է կանանց դաշտա–նադադարին՝ 30–40 տարեկանում։ Ախ–տանշանները նույնն են, ավելանում են մազաթափությունը և եղունգների դյու–րաբեկությունը։ Բ ու ժ ու մ ը․ երկաթ պարունակող և հորմոնային պատրաս–տուկներ, վիտամիններ։ ԴԱԼՍ՚ԱԹԵՐԵՆ, տես Ռոմանական Լե–զուներ։ ԴԱ ԼԱՍ ԹԻ Ա (Dalmacija, լատ․ Dalmatia), պատմական մարզ Տարավսլավիայում՝ ներկայիս Խորվաթիայի և Չեռնոգորիայի հանրապետությունների տարածքում։ Դ–ի հնագույն բնակիչներն էին դալմաթները և լիբուրնները։ Մ․ թ․ I դ․ եղել է հռոմ․ պրովինցիա, VI դարից ընկել Բյուզան–դիայի տիրապետության տակ։ VI –VII դդ․ Դ–ի ևարավը գբաղևցրել են խորվաթներն