Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկ* CEuvres, publiees par Ch․ Adam et Р» Tannery, t․ i–12, suppl․, P․, 1897–1913; Քննախոսություն մեթոդի մասին, թբգմ․ ֆրանս․, Ե․, 1968։ Գրկ․ Фу лье А․, Декарт, пер․ с франц․, М․, 1895; Фишер К․, История новой философии, т․ 1–Декарт, его жизнь, сочи–нение и учение, пер․ [с нем․], СПБ, 1906; Асмус В․ Ф․, Декарт, М․, 1956; В и- лейтнер Г․, История математики от Декарта до середины XIX столетия, пер․ с нем․, 2 изд․, М․, 1966; Alquie F․, Des–cartes, P․, 1963․ Ս․ Ավեւոիսյան

ԴԵԿԱՐՏԻ ՏԵՐԵՎ, երրորդ կարգի հարթ կոր։ Առաջին անգամ ուսումնասիրել է Ռ․ Դեկարտը (1638)։ Տավասարումն է՝ х3+ у3 = Заху։ x-f у+ а = 0 ուղիղը ասիմպ– աոան է (գծ․)։

ԴԵԿԱՐՏՏԱՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ, А և В բազ–մությունների Դ․ ա․ (նշ․ АХ В) կոչվում է բոլոր կարգավորված (a, b) զույգերի բազմությունը, որտեղ a£ A, b £ В։ Օրի–նակ, եթե А, В բազմություններից յու–րաքանչյուրը համընկնում է իրական թվերի բազմության հետ, ապա АхВ Դ․ ա․ կոմպլեքս թվերի բազմությունն է» քանի որ ամևն մի z = a+bi կոմպլեքս թիվ երկու իրական թվերի կարգավորված զույգ է։ Վերջավոր թվով Xi, X2 Xn բազմությունների Գ․ ա․ կոչվում է բոլոր կարգավորված (xi, X2, ․․․, xո) ո–յակների բազմությունը, որտեղ Xi^X*։ էվկլիդես– յան ո–չափանի տարածության կևտերի բազմությունը կարելի է դիտել որպես իրական թվերի բազմության ո–ակի Դ․ ա․, իսկ ո–չափանի ւոորը՝ որպես ո հատ շրջանագծերի Դ․ ա․։ Սահմանվում է ևաև կամայական ընտանիքի բազմությունների Դ․ ա․։ Գ․ ա․ օժտված է բւսշիսսկանու– թյամբ։

ԴԵԿԱՐՏՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Կոորդինատներ։

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ (լատ․ declaratio – ծանու–ցում), 1․ հիմնական սկզբունքների հռչա–կում պետության, կուսակցության, մի–ջազգային, միջպետական կազմակերպու–թյունների անունից (Աշխատավոր և շա–հագործվող ժողովրդի իրավունքների դեկ– չարացիա, Դեկչարացիա Հայաստանը խորհրդային հանրապետություն հայտա– րարեչու մասին ևն)։ 2․ Մասնավոր անձի կամ, կազմակերպության հայտարարու–թյուն (հարկատուի հայտարարությունը իր գույքի և եկամուտների մասին)։

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՒՈՐՀՐԴԱ– ՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱ–ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ընդունել է Տայաստանի ռազմա՜հեղափոխական կոմիտեն 1920-ի նոյևմբերի 29-ին Քարվանսարայում (այժմ' Իջնան)։ Ստորագրել են՝ Տեղկոմի նախա–գահ Ա․ Կասյանը, անդամներ՝ Ավիսը (Նուրիջանյան), Ա․ Բեկզադյանը, Ի․ Դով– լաթյանը, Ա․ Մռավյանը և Ս․ Տեր–Գաբրիել– յանը։ «Տայաստանի ապստամբ աշխատա–վոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ,– ասված է դեկլարացիայում,– Տայաստա–նի կոմունիստական (բոլշևիկների) կու–սակցությունը այսօրվանից Տայաստանը հայտարարում է Սոցիալիստա–կան Խորհրդային Տանրա– պ և ա ու թ յ ու ն» («Կոմունիստ» թերթ, 1920, N« 2)։ Դեկլարացիան Տեղկոմի անու–նից կոչ է արել աշխատավորությանը աջակ–ցելու սովևտական իշխանության թշնա–միների, ևատկապես դաշնակցականների դեմ մղվող պայքարին, ընդգծել է բանվոր դասակարգի ու աշխատավոր գյուղացիու–թյան դաշինքի և ռուս ժողովրդի եղբայրա–կան օգնության դերը Տայաստանում սո–վետական կարգերը ամրապնդելու գոր–ծում։ Շ․ Պեւորոսյան

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈ–

ՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, սովետա–կան պետության առաջին ակտերից։ Ըն–դունել է Սովետական Ռուսաստանի ժող․ կոմիսարների սովետը՝ 1917-ի նոյեմբ․ 2(15)-ին։ Սահմանադրական կարգով ձևակևրպել է սովետական իշխանության ազգային քաղաքականության հիմունք–ները, հռչակել Ռուսաստանի բոլոր ժո– ղովուրդների իրավահավասարություն և անկախություն, վերացրել ազգային սահ–մանափակումներն ու արտոնությունները, ճանաչել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչն անջատվելն ու ինքնուրույն պետություն կազմելը։ Դեկլարացիան ազգային ճնշման ու թըշ– նամանքի փոխարեն սահմանել է սովե–տական ժողովուրդների ազատ և ամուր դաշինքի ու անխախտ բարեկամության սկզբունքները։ Մ․ Խաչատրյան

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ՍՍՀՍ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ, ՍՍՏՄ–ը բազմազգ պետություն հռչակելու մասին պատմական փաստա–թուղթ։ Տաստատվել է ՌՍՖՍՏ, ՈւՍՍՏ, PUUS, ԱՍՖՍՏ լիազոր ներկայացուցիչ–ների կոնֆերանսում՝ 1922-ի դևկտ․ 29-ին, ընդունել է ՍՍՏՄ Սովետների I համա–գումարը՝ 1922-ի դեկա․ ՅՕ–ին։ Շարադրված ևն բոլոր դաշնակից հանրապետություն–ները մեկ միասնական պետության մեջ միավորելու շարժառիթները։ Նշվել է․ որ ՍՍՏՄ կազմավորումը պայմանավոր–ված է առաջին համաշխարհային, ինչպևս նաև քաղաքացիական պատևրազմի հե–տևանքները վերացնելու, քայքայված տնտեսությունը վերականգնելու և այն սոցիալիստական հիմքերի վրա դնելու անհրաժեշտությամբ։ Մևկ միասնական պետության մեջ միութենական հանրա–պետությունների միավորումը նաև նպա–տակ ուներ նրանց պաշտպանել իմպե–րիալիստական պետությունների ագրե–սիայից։ Դեկլարացիան հռչակել է միու–թյան մեջ մտնող ժողովուրդների իրավա–հավասարությունն ու յուրաքանչյուր միու–թենական հանրապետության՝ ՍՍՏՄ կազմի մեջ մտնելու կամ ցանկացած ժա–մանակ նրա կազմից ազատ դուրս գալու իրավունքը։ Դեկլարացիան ընդգծել է, որ միութենական պետությունը դառնա–լու է այև հիմքը, որի վրա խարսխվելու է ժողովուրդների խաղաղ համակեցու–թյունն ու եղբայրական համագործակցու–թյունը՝ կոմունիզմ կառուցելու ճանա–պարհին։ Ռրպես սահմանադրական փաս–տաթուղթ դեկլարացիան ՍՍՏՄ կազմա–վորման մասին պայմանագրի հետ մեկ–տեղ ընդգրկվել է 1924-ի սահմանադրու–թյան մեջ՝ կազմելով նրա առաջին բա–ժինը։ Մ․ Խաչատրյան

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՐ

ԿԸՐՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆ–ՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՈՐՀՐԴԱԿ -

ՑՈՒԹՅԱՆ (1957), ծրագրային փաստա–թուղթ, որ ընդունվել է Մոսկվայի խորհըր– դակցությունում (նոյեմբ․ 14–16)։ Խոր– ևըրդակցությանը մասնակցել են սոցիա–լիստական 10 երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներ–կայացուցիչներ։ Քննարկվևլ են միջազ–գային դրության, հանուն խաղաղության և սոցիալիզմի մղվող պայքարի, սոցիա–լիստական երկրների՝ միջկուսակցական և միջպետական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային կոմունիստա–կան շարժման ընդհանուր պրոբլեմները։ Դեկլարացիայում նշված է» որ տարբեր սիստեմների երկրների խաղաղ գոյակ–ցության սկզբունքը չի բացառում գաղա–փարական պայքարը՝ երկու հակադիր սիստեմների միջև։ Ցույց է տրված սոցիալիստական շինարարության հիմ–նական օրինաչափությունների ճիշտ մեկ–նաբանման ու կիրառման, ռևիզիոնիս– տական և դոգմատիկական սխալնևրի դեմ պայքարում՝ կոմկուսակցությունների ղեկավար դերի ամրապնդման, նրանց միասնության դերը։ Առաջ է քաշված բան–վոր դասակարգի միասնության, գյուղա–ցիության հետ ևրա դաշինքի ամրապընդ– ման, բոլոր աշխատավորների համախըմբ– ման խնդիրը։ Դեկլարացիայի դրույթները հետագա զարգացում են գտել Կոմունիս–տական և բանվորական կուսակցություն–ների 1960-ի նոյեմբերի, 1969-ի հունիսի Մոսկվայի խորհրդակցությունների փաս–տաթղթերում։ Գրկ․ Սոցիալիստական երկրների կոմու–նիստական ու բանվորական պարտիաների ներկայացուցիչների 1957 թ․ նոյեմբերի 14– 16-ը Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակ–ցության դեկլարացիան, Ե․, 1957։ Программные документы борьбы за мир, демократию и Социализм, М․, 1961․

ԴԵԿՈՐ (ֆրանս․ decor, <լատ․ decoro– զարդարում եմ), կառույցի (ճակատի, ին– տերիերի), առարկայի զարդարանքների համակարգ։ Լինում է պարզ (միագույն ներկում, մակևրեսի միօրինակ մշակում) կամ բարդ (զարդի և պատկերի, քանդակի ու որմնազարդի, մշակվածքով և կազմու–թյամբ տարբեր նյութերի զուգորդումներ)։ Ինչպես պարզ, այնպես էլ բարդ Դ․ հան–դես գալով շենքերի, առարկաների ծավա–լա՜տարածական կոմպոզիցիային ներ–դաշնակ, դառնում է նրա տարրը, շեշտում արտահայտչականությունը կամ նրան հա–ղորդում տեսողական վերակերպավորում՝ ուրույն մասշտաբային հարաբևր–ություն, ռիթմ, կոլորիտ։ Դ․ առանձին շենքերը