պը․ 1–2, Հալեպ, 1938։ Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանի սովետացումը, Բեյրութ, 1944։
ԴԵՎԻ, Դեյվի (Davy) Հեմֆրի (1778–1829), անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս։ 1801-ից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1820–26-ին՝ պրեզիդենտ, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826)։ Դ–ին աշակերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799-ին հայտնաբերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800-ին առաջարկել է քիմ․ խնամակցության Էլեկտրաքիմ․ տեսությունը։ 1807-ին մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկւորոլիզով անջատել է մետաղական նատրիումը և կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի և մագնեզիումի ամալգամները։ Դ․ առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակևտը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի Էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է ևաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգ․ աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։
ԴԵՎԻՍ, Դեյվիս (Davis), Ուիլյամ Մորի (1850–1934), ամերիկացի երկրաբան և աշխարհագրագետ։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1870)։ Ամերիկյան աշխարհագրագետների ասոցիացիայի հիմնադիրն է (1904) և Ամերիկյան երկրաբանական ընկերության պրեզիդենտը (1911)։ Հետազոտել է ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի տարբեր շրջանների երկրաբանական կառուցվածքը և գեոմորֆոլոգիան։ 1890-ական թթ․ մշակել է աշխարհագրական ցիկլերի մասին ուսմունքը։ Դ․ ստեղծել է գեոմորֆոլոգների դպրոց, զբաղվել ֆիզիկական աշխարհագրության դասավանդման հարցերով։
ԴԵՎԻՍՈՆ, Դեյվիսոն (Davisson), Քլինտոն Ջոզեֆ (1881–1958), ամերիկա– ցի ֆիզիկոս։ Ավարտել է Չիկագոյի և Պրինստոնի (1911) համալսարանները։ Աշխատանքները վերաբերում են ջերմային ճառագայթման, ջերմաէլեկտրոնային էմիսիայի ն էլեկտրոնային օպտիկայի հարցերին։ Լ․ Ջերմերի հետ հայտնաբերել է (1927) էլեկտրոնների դիֆրակցիան նիկելի միաբյուրեղի վրա։ Էլեկտրոններով ճառագայթահարված բյուրեղներում ինտերֆերենցիոն երնույթները հայտնագործելու համար Ջ․ Թոմսոնի հետ արժանացել է նոբելյան մրցանակի (1937)։
ԴԵՎՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (փուլ, համակարգ), պալեոզոյան դարաշրջանի չոր–րորդ փուլը։ Ընդգրկում է մ․ թ․ ա․ 400–350 մլն տարի ժամանակաշրջանը։ Սահմանել են անգլիացի երկրաբաններ Ղ․ Մուրչիսոնն ու Ս․ Սեջվիկը Շոտլանդիայում և Դևոնշիրում (Անգլիա, այստեղից էլ անունը), 1839-ին։
Ընդհանուր բնութագրումը։ Սիլուրի վերջում կալեդոնյան ծալքավորության ու լեռնակազմության հետնանքով (տես Սիլուրի ժամանակաշրջան) Դ․ ժ–ի սկզբում կատարվել է երկրակեղնի ընդհանուր բարձրացում ու ծովերի ռեգրեսիա (մայր ցամաքների պատմության մեջ ամենամեծ ռեգրեսիաներից մեկը) ն ցամաքային ռեժիմի հաստատում մայր ցամաքների մեծ մասում։ Վերջինների վրա լճակոնտինենտալ պայմաններում կուտակվել են կարմրավուն ու խայտաբղետ բեկորային նստվածքներ՝ հին կարմիր ավազաքարեր (Անգլիա, Բելոռուսիա, Տիման, Կենտրոնական Ասիա նն)։ Կոնտինենտալ կլիման նպաստել է ցամաքային բույսերի երևան գալուն և կենդանիների որոշ տեսակների ցամաքային պայմաններին աստիճանաբար հարմարվելուն։ Դ․ ժ–ին նախորդող կալեդոնյան լեռնակազմության ժամանակ ծալքավորվել ու փակվել են մի շարք գեոսինկլինալներ, միակցվել հարևան պլատֆորմներին, դրանով իսկ ընդարձակվել են երկրակեղնի կոնսոլիդացված գոտիները։ Այսպես, կալեդոնյան գեոսինկլինալի փակման հետնանքով Հս․ կիսագնդում միակցվել են Կանադական ու Ռուսական պլատֆորմները, իսկ Հարավ–Ամերիկյան, Աֆրիկական ու Հնդկա–Ավստրալիական պլատֆորմների միակցմամբ Հվ․ կիսագնդում գոյացել է Գոնդվանա մայր ցամաքը։ Միջին Դ․ ժ–ում սկսվել է այդ կոնտինենւոալ զանգվածների իջեցում, որն ուղեկցվել է ծովերի ներխուժումով։ Ցամաքի մեծ մասը ծածկվել է ծովով, որտեղ կուտակվել են Էպիկոնտինենտալ տիպի ծովային նստվածքներ։ Դ․ ժ–ի ընթացքում գործել են Կորդիլիերյան, Ապալաչյան, Միջերկրածովային (Ալպ–Հիմալայան), Ուրալ–Տյան–Շանյան գեոսինկլինալները, որոնցում կուտակվել են մի քանի կմ հզորությամբ նստվածքային ու հրաբխածին գոյացումներ։ Ուրալ–Տյան–Շանյան գեոսինկլինալում կալեդոնյան լեռնակազմությունից հետո Դ․ ժ–ում գոյացել են կղզիների ձնով արտահայտված ցածրադիր լեռներ՝ Հյուսիս–Արնմտյան Ղազախստան, Սալաիր, Արևմտյան Սայաններ ևն։
Օրգանական աշխարհը։ Դ․ ժ–ում զգալի փոփոխություններ են կատարվել օրգ. աշխարհում։ Ստորին Դ․ ժ–ում հանդես են եկել առաջին պրիմիտիվ տերևազուրկ ցամաքային խոտաբույսերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատվածացողունավորները, իսկ վերինում՝ տերևավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) և սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։ Վերջիններս (Տիմանում, Շպիցբերգենում ն այլուր) գոյացրել են ածխային շերտեր։ Դ․ ժ–ում ձևավորվել են մշտապես ցամաքում ապրող օրգանիզմներ (սարդանմաններ, միջատներ), ինչպես և ցամաքային ողնաշարավորներ (զրահագլուխ երկկենցաղ ստեգոցեֆալներ)։ Զգալի փոփոխություններ են կատարվել նան ծովային ֆաունայում։ Մահացել են գրապտոլիտները, պակասել են տրիլոբիտներն ու պրիմիտիվ ասիմետրիկ փշամորթները։ Առաջացել են ճառագայթափետրավոր (որոնց պատկանում են այժմյան ձկների մեծ մասը), վրձինափետրավոր–երկշնչավոր, զրահապատ ն շնաձկանման անծնոտավոր ձկներ ու շնաձկներ։ Խիստ շատացել եև թերթախռիկավորներն ու գոնիատիտները, ուսոտանիները, վերջինների բրածո մնացորդները որոշիչ դեր են կատարում Դ․ ժ–ի նստվածքային ապարների հասակը որոշելիս։
ՍՍՀՄ–ում Դ․ ժ–ի նստվածքներում հանդիպում են բազմատեսակ օգտակար հանածոներ՝ նավթ ու գազ (Վոլգա–Ուրալյան նավթաբեր մարզ, Տիման), աղեր (Մոսկվայի ու Դնեպրո–Դոնեցկի ավազաններ), ագատ, բոքսիտ, երկաթ (Ուրալ) ևն։ ՀՍՍՀ տարածքում Դ․ ժ–ի (միջին ու
գլխավորապես վերին) ապարները տարածված են հվ–արմ․ մասերում (Ուրծի ու Հայոց ձորի լեռնաշղթաներ, Վեդի ու Այրիճա գետերի ավազաններ, Զանգեզուր) և ներկայացված են ուսոտանիների հարուստ բրածո ֆաունա պարունակող ծովային նստվածքներով՝ օրգանոգեն կրաքարերով, ավազաքարերով, կավային թերթաքարերով ն քվարցիտներով։ ՀՍՍՀ տարածքի հս արլ․ շրջանները Դ․ ժ–ի ընթացքում հարթ ռելիեֆ ունեցող ցամաք են եղել, ու այնտեղ նստվածքներ չեն կուտակվել։
Գրկ․ Страхов Н․ М․, Основы исторической геологии, ч․ 2, М․–Л․, 1948; Смирнова М․ Н․, Основы геологии СССР, М․, 1964; Геология Армянской ССР, т․ 2, Стратиграфия, Е․, 1964․
ԴԵՏԱՆԴԵՐ ( <ֆրանս․ detendre – թուլացնել), գազը սառեցնող մեքենա, գործում է nրա ադիաբատ ընդարձակման հաշվին, որի հետնանքով կատարվում է արտաքին աշխատանք։ Դ․ հակառակ կոմպրեսորի, ընդարձակիչ մեքենա է (տես Պնևմատիկ շարժիչ), հիմնականում օգտագործվում է սառնություն ստանալու համար։ Կիրառվում է նաև գազերի խոր հովացման ն հեղուկացման մեթոդով գազային խառնուրդները տարանջատող տեղակայանքներում ն օդաորակավորիչ համակարգերում։ Առավել մեծ տարածում ունեն մխոցավոր Դ–ները (նկ․ 1) ն տուր–
Նկ․ 1․ մխոցավոր դետանդերի սխեման․ /․ մխոց, 2․ գլան, 3․ ներածման կափույր, 4․ արտածման կափույր, 5․ շուռտվիկա–շարժաթևային մեխանիզմ
բադետանդերները (նկ․ 2)։ Մխոցավոր Դ–ները ծավալային պարբերական գործողության մեքենաներ են, որոնցում սեղմված գազի ընդարձակման դեպքում նրա պոտենցիալ Էներգիան փոխարկվում է արտաքին աշխատանքի։ Լինում են ուղղաձիգ ն հորիզոնական․ միա– և