տեխնիկական բազմաթիվ սխեմաներում օգտագործվող ոչ գծային տարրերի պատրաստման համար։ Դ․ մեծ կիրառություն ունեն օպտիկայում։ Մաքուր Դ․ օպտիկական տիրույթում թափանցիկ են, բայց եթե դրանց մեջ փոքր քանակությամբ խառնուրդ մտցվի, դրանք կփոխեն իրենց գույնը և կարող են լուսազտիչներ ծառայել։ Դ–ի բյուրեղները գործածվում են լույսի քվանտային գեներատորներում (լազեր), քվանտային ուժեղացուցիչներում (մազեր), ոչ գծային օպտիկայում։ Աշխատանքներ են տարվում Դ․ հաշվողական տեխնիկայում օգտագործելու համար։
Գրկ․ Сканави Г․ И․, Физика диэлектриков․ [Область слабых полей], М․–Л․, 1949; Его же, Физика диэлектриков․ [Область сильных полей], М․, 1958; Уайтхед С․, Пробой твердых диэлектриков, пер․ с англ․, М․ –Л․, 1957; Фр ё лих Г․, Теория диэлектриков, пер․ с англ․, М․, 1960; Фейнман Р․, Лейтон Р․, Сэндс М․, Фейнмановские лекции по физике, [в․ 5], Электричество и магнетизм, пер․ с англ․, М․, 1966; Желудев И․ С․, Физика кристаллических диэлектриков, М․, 1968․
ԴԻԹԻԼԻՆ, Dithylinum, կմախքային մկանների կծկումը վերացնող (միոռելաքսանտ) դեղանյութ։ Քիմ․ կառուցվածքով՝ ացե– տիլխոլինի կրկնապատկված մոլեկուլ։ Սպիտակ, մանր, բյուրեղային փոշի է, հեշտությամբ լուծվում է ջրում։ Ներերա–կային սրսկումների ժամանակ դադարեց–նում է նյարդա–մկանային հաղորդակա–նությունը և առաջացնում կմախքային մկանների կարճատև թուլացում։ Օգտա–գործվում է շնչափողի ինտուբացիայի (ռեզինե խողովակի անցկացում), բրոնխ–ների, միզապարկի դիտման, հոդախախ– ւոերի, կոտրվածքների ուղղման և ընդ–հանուր անզգայացման նպատակով։ Սին– թեզվել է Տայկ․ ՍՍՏ ԳԱ նուրբ օրգանա–կան քիմիայի ինստ–ում։
ԴԻԺՈՆ (Dijon), քաղաթ Ֆրանսիայի կենտրոնական մասում, Կոտ–դը Oռ դեպարտամենտի վարչական կենտրոնը, Բուրգունդիայի նախկին մայրաքաղաքը։ 145 հզ․ բն․ (քաղաքամերձ շրջաններով 184 հզ․, 1968)։ Դ․ նավահանգիստ է Բուրգունդյան ջրանցքի վրա և երկաթուղային հանգույց։ Տայտնի է որպես բուրգունդյան գինիների արտադրության կենտրոն։
ԴԻԼԱՆՅԱՆ Զավեն Քրիստափորի [ծն․ 10(23)․3․1903, Թիֆլիս], կաթնագործու–թյան բնագավառի հայ սովետական գիտ–նական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1941), պրոֆեսոր (1941), ՏՍՍՏ գիտության վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ–ի ագ–րոնոմիական ֆակուլտետը (1927)։ 1937-ից Երևանի անասնաբ ուծական–անասնաբ ու–ժական ինստ–ի կաթնատնտեսության ամ–բիոնի վարիչ։ 1951–53-ին եղել է ՏՍՍՏ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ։ 1966-ից՝ տաք երկրների կաթի փորձա– զննության հանձնաժողովի պրեզիդենտ։ Դ․ ՍՍՏՄ կաթնագործության ազգային կոմիտեի անդամ է (1956-ից)։ Աշխատու–թյունները նվիրված են ՏՍՍՏ–ում բուծ–վող խոշոր ու մանր եղջերավորների տար–բեր ցեղերի կաթի բաղադրության, հատ–կությունների, կաթնաթթվային մանրէնե– րի հատկությունների, կաթնամթերքների ստացման տեխնոլոգիայի տարբեր հար–ցերին։ Պարգևատրվել է Լենինի, Աշխա–տանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Կաթի և կաթնամթերքների տեխնոլո–գիան, 2 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1962։ Тех–нология молока и молочных продуктов (с основами молоковедения), М․, 1957; Рас–сольные сыры, М․, 1957 (соавт․ М․ Л․ Вол–кова); Молочное дело, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1967; Основы сыроделия, 2 изд․, М․, 1970; Сыроделие, 2 изд․, М․, 1973․
ԴԻԼԱՏՈՄԵՏՐ (< լաւո․ dilato – ընդար– ձակել և ․․․ մետր), ընդարձակ ա– չափ, ջերմության, ճնշման, էլեկտրա–կան և մագնիսական դաշտերի, իոնաց–նող ճառագայթումների կամ այ՛լ գործոն–ների ազդեցությամբ մարմինների չափե–րի փոփոխությունները որոշող սարք։ Օպտիկ ա–մ եխանիկական դիլա– տոմետրի սխեմա․ /․ հետազոտվող նմուշ, 2․ մխոցակոթ, 3․ սեղմակ, 4․ գլանի–կին ամրացված հայելի, 5, 6․ սեղմակը ձգող մագնիս, 7․ լույսի աղբյուր, 8․ դիտակ Դ–ի ամենաբնորոշ հատկանիշը զգայու–նությունն է մարմնի չափերի բացարձակ փոփոխության նկատմամբ։ Տարածում են ստացել օպտիկա–մեխանիկական, ունա–կային, ինդուկցիոն, ինտերֆերեն– ցիոն, ռենտգենյան, ռադիոռեզոնանսային Դ–երը։ Օպտիկամեխանիկա– կ ա ն Դ–ում հետազոտվող նմուշի չափե–րի փոփոխությունն առաջ է բերում լուսա–յին ցուցչի տեղաշարժ (նկ․)։ Նմուշի եր–կարության փոփոխությունը որոշում են սարքը նախապես տրամաչափավորելով կամ երկրաչափական առնչությամբ։ Զգա–յունությունը 10~6–10՜~7 սմ է։ Դ–ներն օգտագործվում են նյութագիտության, տեխ․ մոդելավորման մեջ, մոլեկուլային ֆիզիկայում և այլուր։
ԴԻԼԱՏՈՄԵՏՐԻԱ, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի ծավալի կամ պինդ մարմնի գծային չափերի փոփո–խության կախումը արտաքին պայմաննե–րի (ջերմաստիճան, ճնշում, էլեկտրական, մագնիսական դաշտ, իոնացնող ճառա–գայթում ևն) ազդեցությունից։ Դ․ հիմնա–կանում ուսումնասիրում է մարմինների ջերմային ընդարձակումը, ինչպես նաև ծավալի փոփոխության հետ կապված այն–պիսի երևույթներ, ինչպիսիք են պոլի– մորֆ փոխակերպումները, երկրորդ կար–գի ֆազային անցումները, ներքին լա–րումների ռելաքսացիան, վերաբյուրեղա–ցումը, համաձուլվածքների ծերացումը ևն։ Այդ նպատակով օգտագործվող սարքերը կոչվում են դիչատոմետրեր։
ԴԻԼԱՔ6ԱՆ Թաթուլ Տովհաննեսի (ծն․ 13․4․1913, Վան), հայ սովետական դերա– սան։ ՏՍՍՏ ժող․ արտիստ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1929–31-ին սովորել է Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սուևդուկյանի անվ․) ստուդիայում (Ա․ Գուլակյանի դասարան)։ 1929-ից աշ–խատում է նույն թատրոնում։ Դերակա–տարումներից են՝ Շմագա (Ա․ Օստրովս– կու «Անմեղ մեղավորներ», 1939), Կոսմե (Կալդերոնի «Տիկին անտեսանելին», 1946), Խեղկատակ (Շեքսպիրի «Լիր Ար–քա», 1953), Օգսեն (Պարոնյանի «Պաղ– տասար աղբար», 1954), Խատուտիկ (Գ․ Տեր–Գրիգորյանի «Մեռնող Ֆլորան», 1962)։ Նկարահանվել է կինոյում (Վասո, «Գիքոր», 1934, Քաչալ Մարտիրոս, «ժայռ», 1974)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Բ․ Հովակիմյան
ԴԻԼԲԱՋԻ Միրվարիդ Փաշա կըզը [ծն․ 1912, գ․ Մուսաքեյ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ Ղազախի շրջանում)], ադրբեջանական սո–վետական բանաստեղծուհի։ 1934-ին լույս է տեսել «Մեր ձայնը» առաջին գիրքը։ «Տայրենիքի սերը» (1942), «Մարտական երգեր» (1942) ժողովածուներում գովեր– գել է սովետական մարդկանց սխրանքը։ Ստեղծել է քնարական, էպիկական գոր–ծեր՝ «Մեզ ի՛նչն է բաժանում» (1947), «Ալ– ժիրցի աղջիկը» (1958–60), «Տարազատ երկրի ճամփաներին» (1964–66)։ Մա–նուկների համար գրել է «Գյուլբահար» (1957), «Զրի ծարավը» (1958) պոեմները։ Թարգմանել է Եվրիպիդեսից, Նիզամիից, Խաքանիից, Ա․ Ս․ Պուշկինից, Տ․ Շնչեն– կոյից և ուրիշներից։
ԴԻԼԴԱՐՏԱՆ Իվան Սմբատի [ծն․ 24․11 (7․12)․1908, Բաքու], հայ սովետական կինոօպերատոր։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1955)։ ՍՄԿԿ անդամ՝ 1940-ից։ 1929-ին ավարտել է Լենինգրադի Լունա– չարսկու անվ․ կինո–ֆոտո տեխնիկումը և աշխատել «Տայֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է 23 գեղ․ ֆիլմ, այդ թվում՝ «Անահիտ» (1947), «Ամպրոպի արահետով» (1956), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ՏՍՍՏ պեա․ մրցանակ, 1967), «Նվագա–խմբի տղաները» (1960), «ճանապարհ» (1962), «Լալվարի որսկանը» (1965), «Կրա–կոց սահմանի վրա» (1970, Ա․ Միրաքյանի հետ), «Մարդը Օլիմպոսից» (1974)։ է․ Մանուկյան
ԴԻԼԵՄԱ, տես Երկընտրանք։
ԴԻԼԻՋԱՆ, հանրապետական ենթակայու–թյան քաղաք (1958-ից)Տայկական ՍՍՏ–ում․ Աղաոևի հովտի արևմտյան մասում, Երևանից 66 կմ հյուսիս–արնելք։ Շրջա–պատված է Փամբակի և Բազումի լեռնա–շղթաներով։ Տեսարան հ՝ին Դիլիշանից