Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴԻՐԱԿ (Dirac) Պոլ Ադրիեն Մորիս (ծն․81902,Բրիստոլ), անգլիացի ֆիզիկոս– տեսաբան, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930)։ Մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների, այդ թվում նաև ՍՍՏՄ ԳԱ (1931-ից) արտասաևմանյան անդամ։ Սովորել է Բրիստոլի, ապա Քեմբրիջի համալսարաններում (ավարտել է 1924-ին)։ 1932-ից Քեմբրիջի համալսարանի պրո–ֆեսոր։ Դ․ կառուցել է քվանտային մեխա–նիկայի, այսպես կոչված, ձևափոխու–թյունների տեսությունը (1926–27), մշա– կել ճառագայթման քվանտային տեսու–թյան հիմունքները։ Է․ Ֆերմիի հետ մեծ ավանդ է ներդրել քվանտային վիճակա–գրության բնագավառում (Ֆերմի–Դիրակի վիճակագրություն), մասնավորապես պար– զել բաշխման վիճակագրական բնույթի և ափքային ֆունկցիայի սիմետրիայի հատ–կությունների կապը (1925)։ 1928-ին ստեղ–ծել է Էլեկտրոնի շարժման ռելյատիվիս–տական տեսությունը, որը հնարավորու–թյուն տվեց բացատրել մի շարք ֆիզիկա–կան երևույթներ և կանխատեսևլ պոզիտ–րոնի գոյությունը (տես Դիրակի հավասա–րում)։ Դաշտի քվանտային տեսության տարբեր բնագավառներին են նվիրված նաև Դ–ի մի շարք ուրիշ աշխատանքներ, նա առաջինն է կիրառել երկրորդային քվանտացման մեթոդը (1927), որը հետա–գայում լայն տարածում գտավ տեսական ֆիզիկայում։ Դ․, Է․ Շրեդինգերի հետ, 1933-ին արժանացել է նոբելյան մրցանա–կի՝ քվանտային մեխանիկայի վերաբեր–յալ աշխատությունների և Էլևկտրոնային տեսության զարգացման համար։

ԴԻՐԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, Էլեկտրոնի շարժման քվանտային հավասարումը։ Առաջարկել է Պ․ Դիրակը, 1928-ին։ Դ․ հ–ից բխում է, որ դրանով նկարագրվող մասնիկն ունի սեվւական մեխանիկական և մագնիսական մոմենտներ։ Դ․ հ–ով հնա–րավոր եղավ բացատրել ջրածնի և ջրած– նանման ատոմների սպեկտրային գծերի նուրբ կառուցվածքը, Զեեմանի երևույթը և փորձնական հաստատում ստացած ֆի–զիկական մի շարք այլ երևույթներ (օրի–նակ, Քոմփթոնի էֆեկտը)։ Դ․ հ–ման կարե– վոր առանձնահատկությունը մասնիկի՝ բացասական էներգիայով վիճակներին հա–մապատասխանող լուծումներն են, որոնց ֆիզիկական իմաստը պարզ դարձավ մաս–նիկների փոխակերպման և պոզիտրոնի հայտնագործումից հետո։ էլեկտրոն–պո– գիտրոն զույգի առաջացման և անիհիլաց– ման պրոցեսները պայմանավորված են էլեկտրոնի անցումներով (բացասական էներգիայով վիճակից դրական էներգիա–յով վիճակի)։ Մասնիկի փոքր արագու–թյունների դեպքում Դ․ հ․ վերածվում է