Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

права (XI–XIV вв․), Е․, 1969; Чубарьян А․ О․, Ленин и формирование Советской внешней политики, М․, 1972․ Յա․ Բաբսեղով, Վ․ Դիչոյան, Ա․ Եսայւսն, Ջ․ Թոբոսյան , Ս․ Կբկյաշաբյան , Մ․ Հովհան–նիսյան, վ․ Ռսկանյան , Ա․ Պեաբոսյան, Ա․ Սուքիասյան , Ա․ Տեր–ՂԱոնդյան

ԴԻՎԵՐԳԵՆՑԻԱ (<հին լաա․ divergen- tia – տարամիտում, անջատում), կ և ն– սաբանության մեջ, էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների հատկանիշնե–րի տարամիտում։ «Դ․» ևրևույթը բացա– հայտել է Չ․ Գարվինը՝ բացատրելով մշակովի բույսերի բազմաթիվ սորտերի, ընտանի կենդանիների տեսակների, ինչ–պես նաև բնության մեջ գոյություն ունե–ցող կենսաբանական տարբեր ձևերի առա–ջացումը։ Արհեստական ընտրությամբ ստացված մշակովի բույսերի և ընտանի կենդանիների յուրաքանչյուր խմբի Դ․ պայմանավորված է մարդու պահանջնե–րով։ Դարվինը Դ–ի սկզբունքով է բացա– տըրել բնության մեջ տեսակառաջացման, կարգաբանական խոշոր խմբերի ու նրանց միջև ստեղծվող խզումների առաջացման պրոցեսը։ Դ․ պահպանվում է գոյության պայքարով և ևանգեցնում կազմությամբ ու ֆունկցիաներով միմյանցից տարբեր–վող օրգանիզմևերի ստեղծման։

ԴԻՎԵՐԳԵՆՑԻԱ (մաթեմատիկայում), տես Տարամիտություն։

ԴԻՎԵՐՍԻԱ (<լատ․ diversio – շեղում), խափանարար ու թյ ու ն, 1․ որևէ պետության տնտեսական, ռազմական հզո–րությունն ու բարոյական վիճակը թուլաց–նելու նպատակով կազմակերպվող քայ–քայիչ գործողություններ, կատարում են այդ նպատակով նախապատրաստված գործակալները՝ դիվերսանտները կամ դիվերսիոն խմբերը։ Դ․, ՍՍՏՄ քրեական օրենսդրությամբ, առանձնապես վտան–գավոր պետ․ հանցագործություն է՝ ուղըղ– ված ՍՍՏՄ տնտ․ հիմքի դեմ (ՏՍՍՏ քրեա–կան օրենսգիրք, հոդված 63)։ 2․ Գաղա– փ ա ր ա կ ա և Դ․՝ ընդդեմ սոցիալիս–տական երկրների կապիտալիստական պե–տությունների գաղափարական պրովո– կացիոն պրոպագանդան։ Մ․ Ուզոէնյան

ԴԻՎԵՐՏԻՍՄԵՆՏ (<ֆրանս․ divertisse–ment – զվարճալիք), թատրոնում XVII – XVIII դարերում՝ դրամատիկ (նաև օպե–րային կամ բալետային) ներկայացման բովանդակությանը անմիջապես չառընչ– վող, ներդրված կամ եզրափակիչ մաս՝ բաղկացած զվարճալի բնույթի պարերից, երգերից, կատակային տեսարաններից։ XIX դ․ 70-ական թթ․ Դ․ առանձնացել է որպես Էստրադային թատրոնների և բա–լագանների ինքնուրույն համերգային ծրագիր։ Երաժշտության մեջ Դ․ սկզբում եղել է թեթև բնույթի բազմա–մաս (4–10) գործիքային ստեղծագործու–թյուն։ Դ–ները հորինվել են գործիքային տարբեր կազմերի համար՝ պարունակե– լով սոնատի, սյուիտի հատկանիշներ։ Դ–ներ կան 6ո․ Տայդնի, Վ․ Ա․ Մոցարտի և այլոց ստեղծագործություններում։ XIX դ․ սակավ բացառություններով (Ֆ․ Շու– բերտ, «Տունգարական դիվերտիսմենտ», 4 ձեռքով դաշնամուրի համար) Դ․ վերածվել է պոպուրիին նմանվող սալո–նային երաժշտության ժանրի։ XX դ․ «Դ․» տերմինը կիրառվում է որպես բալետի համարներից կազմված սյուիտ (օրինակ, Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետից)։ Երբեմն ստեղծվում են XVIII դ․ Դ–ի ոճա–վորված տիպի գործեր։

ԴԻՎԻԴԵՆԴ (լատ․ dividendum – այն, ինչ ենթակա է բաժանման), բաժնետիրոջ եկա–մուտ, բաժնետիրական ընկերության շա–հույթի մաս։ Դ–ի մեծությունը կախված է բաժնետիրական ձեռնարկության զուտ (մաքուր) եկամտի չափից և թողարկված արժեթղթերի քանակից։ Կապիտալիստ– նևրի Դ–ի աճման զուգընթաց ավելի ակ–նառու է դառնում բուրժ․ հասարակու–թյան պորտաբուծական Էությունը։

ԴԻՎԻԶԻԱ (<լատ․ divisio – բաժանում, տրոհում), ցամաքային զորքերի, ռազմա– օդային և ռազմածովային ուժերի տակտի–կական զորամիավորում։ Լինում են հե–տևակային (հրաձգային, մոտոհրաձգա– յին, մոտորացված, մոտոհետևակային), մեքենայացված, հեծելազորային, հրետա–նային, զենիթային, տանկային (զրահա–տանկային), ավիացիոն, օդա–դեսանտա– յին, աէրոմոբիլային, ՏՕՊ–ի ևն։ Դ–ները ռուս, և ֆրանս․ բանակներում երևան են եկել XVIII դ․ սկզբներին։ XIX դ․ վերջ–նականապես հաստատվել են նաև այլ բանակներում։ Առաջին համաշխարհա–յին պատերազմի (1914–18) նախօրեին հետևակային Դ․ ուներ 15–16 հզ․ մարդ։ Պատերազմի ժամանակ Դ․ վերածվեց հա–մազորային միավորման՝ հետևակի, հե–ծելազորի, հրետանու, ինժեներական և կապի զորամասերով հանդերձ։ 1930-ական թթ․ որոշ պետությունների զինված ուժե–րում (ՍՍՏՄ, ԱՄՆ, Մեծ Րրիտանիա, Գեր–մանիա) ստեղծվեցին տանկային (զրա–հատանկային) և ավիացիոն Դ ներ։ Առան–ձին բանակներում (օրինակ, ֆրանս․) տանկեր կային նաև հետևակային Դ–նե– րում։ ՍՍՏՄ–ում 1941–45-ի Տայրենական մեծ պատերազմի տարիներին Դ–ները բազ–միցս կառուցվածքային փոփոխություններ են կրել, կազմակերպչորեն կատարելա–գործվել շնորհիվ նոր ռազմ, տեխնիկայի համալրման և կառավարման բարելավ–ման։ Ետպատերազմյան շրջանում, երբ ավարտվեց ցամաքային զորքերի մոտո–րացումը, հրաձգային Դ–ներն սկսեցին կոչվել մոտոհրաձգային, իսկ հեծելազո–րային Դ–ները վերացվեցին։ ժամանակակից զինված ուժերում Դ, կազմակերպչորեն բաղկացած է գնդերից, բրիգադներից կամ բրիգադային խմբերից։ Նրա մեջ մտնում են տարբեր զորատեսակ–ների և հատուկ զորքերի զորամասեր, ինչպես նաև զանազան ծառայություններ։ Դ–ների թվական կազմը տարբեր է։ ԱՄՆ–ում, օրինակ, մեքենայացված Դ․ ունի ավելի քան 18 հզ․ անձնակազմ, մոտ 190 տանկ, 2,8 հզ․ ավտոմեքենա, 850 զրահատրանսպորտյոր, 57 ուղղաթիռ, 234 միավոր հրետանային, ականանետային և հրթիռային սպառազինություն։

ԴԻՎԻԶԻՈՆ ԻՏԼՄ (<ֆրանս․ division – տրոհում), նեոիմպրեսիոնիզմին բնորոշ գեղանկարչական համակարգ, որի հետե– վորդները բարդ գունային տոնը հետևողա–կանորեն տարրալուծելով մաքուր գույ–ների, դրանք կտավի վրա տեղադրում են հստակ զանազանվող տրոհված բծերու]։ Դ․ մշակել են ժ․ Սյորան և Պ․ Սինյակը։ Տես նաև Պուանտիչիզմ։

ԴԻՎԻՆԻԼ [հուն․ счн – կրկնակի և լատ․ vinum (vini) – գինի], տես Բուտադիեն։

ԴԻՎԻՆԻԼԱՑԵՏԻԼԵՆ, երկվինիլ– ացետիլեն (հեքսադիեն – 1,5-ին–Յ), CH2 = CH-C=C–СН = СН2, ացետիլենի տրիմերը։ Սխտորի հոտով, անգույն հե–ղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 85°С, հալմանը՝ –87,8°С, խտությունը՝ 775,9 կգ/մՏ։ Լույսի ազդեցությամբ դեղնում է։ Օդից կլանում է թթվածին՝ առա–ջացնելով պայթուցիկ գերօքսիդներ։ Մա–քուր Դ․ 105°Շ–ից բարձր տաքացնելիս քայքայվում է պայթյունով։ Լուծիչներով նոսրացրած Դ․ ավելի կայուն է։ Դ․ ենթարկ–վում է քլորացման, բրոմացման, հիդ– րացման։ Որպես կողմնակի նյութ ստաց– վում է վինիլացետիլենի արտադրության պրոցեսում։

ԴԻՎՐԻԳ, Տ ի վ ր ի կ, Տ և վ ր ի կ, քա–ղաք Փոքր Տայքում, Ակնից 50 կմ հյու– սիս–արևմուաք, Մելաս գետի (այժմ Չալ– թի, Արևմտյան Եփրատի վտակ) աջ ափին, բարձրադիր վայրում։ Շրջապատված է ընդարձակ պտղատու այգիներով ու պար–տեզներով, որի համար էլ անվանվում է նաև Կանաչ Դիվրիգ։ Դ․ հիմնադրել է պավլիկյանների առաջնորդ Կարբեասը, 855-ին՝ դարձնելով այն գլխավոր կենտ–րոն (արաբ, պատմիչ Տաբարին Դ․ ան–վանել է Կարբևասի քաղաք)։ 856–873-ին եղել է նշանավոր հենակետ պավլիկյան և արաբ, զորքերի համար, բյուզանդա– ցիների դեմ նրանց համատեղ պայքա–րում։ Բյուգանդական զորքերը 873-ին պարտության են մատնել պավլիկյաննե–րին, գրավել Դ․։ XI դ․ վերջերին Դ–ին տիրել են սելջուկները, 1243-ին՝ մոն–ղոլները, XVI դ․ սկզբին՝ թուրքերը։ 1915-ին Դ․ ուներ 12 հզ․ բնակիչ, որից 4000-ը՝ հայ․ զբաղվում էին արհեստնե–րով, սանտրով, այգեգործությամբ։ Կար երեք եկեղեցի (Ս․ Աստվածածին, Ս․ Եր–րորդություն, բողոքական) և երկու վար–ժարան։ Ներսիսյան կամ Ազգային վար–ժարանը ուներ 500 երկսեռ աշակերտ և 14 ուսուցիչ։ Մյուս վարժարանը, որը հա–մեմատաբար փոքր էր, պատկանում էր բողոքական հայերին։ Դ–ից գաղթած հա–յերը Կոստանդնուպոլսում հիմնել էին Ուսումնսաիրաց ընկերություն, որը օգ–նում էր այդ վարժարաններին։ Տայ բնա–կիչները տևղահանվել են առաջին հա–մաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, մյուսը տարա–գրվել օտար երկրներ։ 1955-ին Դ–ում բնակվում էր հինգ հայ ընտանիք։

ԴԻՏԱԿ, գյուղ Տայկական ՍՍՏ Արտաշա– տի շրջանում, Արտաշատ–Արևշատ խճու–ղու մոտ, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգոր–ծությամբ, պտղաբուծությամբ, բանջարա–բոստանային կուլտուրաների մշակու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Տիմնադրել են շրջակա գյու–ղերից եկածները, 1927-ին։

ԴԻՏԱԿ», կրոնական, ուսումնական և քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ երկ–օրյա։ Լույս է աեսել 1870–74-ին, Կ․ Պոլ–