Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձկնորսական սարքավորումների արտա–դրությունը, նավթավերամշակումը, տեքս–տիլ և սննդի արդյունաբերությունը։ Տիմնադրվել է X դարում։

ԴՅՈՒՆԿԵՐԿԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1940 (պայմա–նական անվանումը «Դինամո»), անգլիա–կան էքսպհդիցիոն կորպուսի և ֆրանսիա–կան ու բելգիական առանձին զորամասերի էվակուացիան Ֆրանսիայի Դյունկերկի շրջանից Անգլիա, մայիսի 26 – հունիսի 4-ին, երկրորդ համաշխարհային պատե–րազմի ժամանակ։ Սեղանի մոտ գերմ․ տանկային միավորումների ճեղքման (մայիսի 20) հետևանքով գերմ․ զորքերը Ֆլանդրիայում՝ Գրավլին–Արրաս–Բրյուգ– գեի շրջանում, ծովին սեղմեցին դաշնա–կից բանակներին (10 անգլ․, 18 ֆրանս․ և 12 բելգ․ դիվիզիա)։ Սկսված էվակուա–ցիան հեշտացավ նրանով, որ գերմանա–ցիները չփորձեցին գրավել Դյունկերկը։ Դաշնակիցներին հաջողվեց Փրկել 338 հզ․ մարդ՝ լքելով ամբողջ ռազմ, տեխնիկան ու սպառազինությունը։ Անգլիացիները կորցրին 68 հզ․ մարդ։ Մայիսի 28-ին հանձ– ևըվեց բելգ․ բանակը, իսկ ևունիսի 4-ին՝ էվակուացիան ապահովող ֆրանս․ զո–րամասերը (40 հզ․ մարդ)։ Դ․ օ–ին մաս–նակցում էր անգլ․ և ֆրանս․ 860 նավ, որոնցից 224-ը խորտակվեց և նույնքանն էլ վնասվեց։ Գբկ․ Дивайн Д․, Девять дней Дюн–керка, пер․ с англ․, М,, 1965․

ԴՅՈՒՊՈՆ ԴԵ ՆԵՄՈՒՐ», տես Մոնոպո– ifiui կապխաա փառական։

ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖ (Dtisseldorf), քաղաք Գեր–մանիայի Ֆեդերատիվ Տանրապետությու– նում, Տյուսիսային Տռենոս–Վեստֆալիա երկրի վարչական կենտրոնը։ 680,8 հզ․ բն․ (1970)։

ԴՅՈՒՐԱՀԱԼ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, երկ կամ բազմաբաղադրիչ մետաղական հա–մաձուլվածքներ, որոնց հալման ջերմաս–տիճանը չի անցնում անագի հալման ջեր– մաստհճանհօ (մուոաԱոււասլեււ 232°C)։ Բա– ղադրաթյան մեջ մտնամ Են անագ, կա– պար, կադմիում, բիսմութ, ինդիում և այլ տարրեր։ Որոշ Դ․ և․ հալվում են ոչ հաս–տատուն ջերմաստիճանում, այլ ջերմաս–տիճանների որոշակի միջակայքում։ Դ․ հ–ի մեծ մասը պնդացման դեպքում կծկը– վում է, իսկ 55%-ից ավելի բիսմութ պա– րունակող համաձուլվածքները ընդարձակ–վում են։ Կիրառվում են էլեկտրատեխ–նիկական և ջերմային ապարատների հա–լուն ապահովիչներ, մետաղներից ու պլաստմասսաներից բարդ ձևերի ձուլ–վածքների մամլակաղապարներ ու մո–դելներ պատրաստելու համար և որպես զոդանյութեր։

ԴՅՈՒՐԵՆ ՄԱԹ (Diirrenmatt) Ֆրիդրիխ (ծն․ 5․1․1921, Կոնոլֆինգեն, Բեռնի կան–տոն), շվեյցարացի գրող։ Գրում է գերմա–ներեն։ Ցյուրիխի և Բեռնի համալսարան–ներում ուսանել է բանասիրություն, փի–լիսոփայություն, բնական գիտություններ։ Առաջին դրամատիկական գործերից են՝ «Կույրը» (1948), «Տռոմուլոս Մեծ»-ը (1949)։ Տամաշխարհային հռչակ է ձեռք բերել «Պարոն Միսիսիպիի ամուսնությու–նը» (1952), «Տրեշաակը իջնում է Բաբելոն» (1954), «Տարեց տիկնոջ այցը» (1956), «Ֆիզիկոսներ» (1962) պիեսներով։ Արձակ գործերից աչքի են ընկնում «Դատավորը և նրա դահիճը» (1950–51, հայերեն թրգմ․ 1969), «Խոստում» (1958) վեպերը, «Քա–ղաք» (1952) պատմվածքների ժողովածուն, «Վթար» (1956, հայերեն թրգմ․ 1965) պատմվածքը։ Տիրապետելով պարոդիա–յի և գրոտեսկի ևնարևերին՝ մերկացրել է բուրժ․ աշխարհի արատները։ Գեղագի–տական հայացքները շարադրել է «Թատ–րոնի պրոբլեմները» (1955) տեսական գրքում։ Արժանացել է Մոլիերյան (1957), Շիլլերյան (1959), Նյու Ցորքի քննադատ–ների (1959) միջազգային գրական մրցա–նակներին։ «Վթար»-ի բեմականացումը և «Ֆիզիկոսներ» պիեսը ներկայացվել են հայկ․ հեռուստատեսությամբ։

ԴՅՈՒՐԵՐ (Dtirer) Ալբրեխտ (21․5․1471, Նյուրնբերգ– 6․4․1528, Նյուրնբերգ), գերմանացի նկարիչ, արվեստի տեսաբան։ Գերմանական Վերածևնդի խոշորագույն ներկայացուցիչ։ 1486–89-ին սովորել է Մ․ Վոլգեմուտի արվեստանոցում, յուրաց–րել ուշ գոթիկայի սկզբունքները։ Դ–ի արվեստի վրա մեծապես ազդել են Մ․ Շոն– գաուերի փորագրությունները։ Ծանոթա–նալով հումանիստական ուսմունքներին, այցելելով Իտալիա (1494–95 և 1505–07) և Նիդերլանդներ (1520–21)՝ Դ․ դիմել է գեղարվեստական իմացության գիտակա–նորեն հիմնավորված մեթոդների, որոնք իր ձգտումների և որոնումների բազմա–կողմանիության հետ մեկտեղ արտահայտ–վել են նրա պատկերներում, գծանկար–ներում և տեսական աշխատություննե–րում («Չափումների ձեռնարկ․․․», 1525, «Չորս գիրք մարդու համամասնություննե–րի մասին», 1528 նն)։ Վաղ շրջանի ջրա–ներկ բնանկարներին բնորոշ է տպավո–րության անմիջականությունը, պատկեր–վող օբյեկտի գունային հատկանիշների և լուսա–օդային միջավայրի համադրումը Ա․ Դ յ ու բ և բ․ Ինքնանկար (1498, Պրադո, Մադրիդ) («Տնակ լճափին», մոտ 1495–97, Բրիտա–նական թանգարան, Լոնդոն)։ Տետագա– յում Դ–ի երփնագրերում ամրապնդվում է գերմ․ արվեստի համար նորարարա–կան՝ կերպարային կառուցվածքի տրա–մաբանական կատարյալ հստակության, տարածության մեջ պլաստիկ ծավալների, խիստ կանոնավոր տեղադրման, լոկալ գույների հստակ համադրման ձգտումը («Երկրպագություն Երրորդությանը», 1511, Գեղարվեստա–պատմական թանգարան, Վիեննա)․ նա օգտվել է իտալական ար–վեստի փորձից, մասնավորապես Վենեսփ– կի դպրոցի բներանգային նվաճումներից («Մոգերի երկրպագությունը», 1504, Ուֆի–