Ն․Ա․ Դոբրոլյուբով Գ․ Տ․ Դոբրովոլսկի Երկ․ Собр․ соч․, т․ 1–9, М․– Л․, 1961–64; Քննադատական հոդվածներ, Ե․, 1947։ Փիլիսոփայական ընտիր երկ․, հ․ 1–2, Ե․, 1948? Գրկ․ Ոսկերչյան Ա․, Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ, Ե․, 1957։ Վարդապետյան Ղ․, Չերնի– շևսկու և Դոբրոլյուբովի փիլիսոփայական հայացքները, Ե․, 1946։ Н․ А․ Добролюбов в воспоминаниях современников, Л․, 1961; Плеханов Г․ В․, Добролюбов и Островский, в кн․ Искусство и литература, М․, 1948; Жданов В․ B․, Н․ А․ Добролюбов, М․, 1961; Соловьев Г․ А․, Эстетические взгляды Н․ А․ Добролюбова, М․, 1963․ է․ Ջրբաշյան
ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻ Գեորգի Տիմոֆեևիչ (1․6․ 1928, Օդեսա – 30․6․1971), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, փոխգնդապետ, ՝ Սովետական Միության հերոս (30․6․1971, ետմահու)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Օդեսայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1946), Չուգուևի օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը (1950) և Ցու․ Ա․ Գագարինի աևվ․ կարմրադրոշ ռազմաօդային ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963-ից։ 1971-ի հունիսի 6-ին, որպես անձնակազմի հրամանատար, Վ․ Ն․ Վոլկովի և Վ․ Ի․ Պացաևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ–11» արբանյակ–տիեզերանավով։ 1971-ի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ մեկտեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրը ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս՝ Դ․ և «Սոյուզ–11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
ԴՈԲՐՈՎՍԿԻ (Dobrovsky) Ցոսեֆ [17․8․ 1753, Դյարմատ (Հունգարիա) – 6․1․1829, Բռնո], չեխ լուսավորիչ, սլավոնագիտության հիմնադիրներից և չեխական Վերա ծննդի գործիչներից մեկը։
ԴՈԲՐՈՒՋԱ (ռում․ Dobrogea, բուլղ․ Доб- руджа), պատմական մարզ Եվրոպայում, Գանուբ գետի ստորին հոսանքի և Սև ծովի միջև։ Հս․ մասը մտնում է Ռումինիա– յի, հարավայինը՝ Բուլղարիայի կազմի մեջ։
ԴՈԳՄԱՏԻԶՄ (<հուն․ δόγμα–ուսմունք, կարծիք, դոգմա), մտածողության մեթոդ, որի դեպքում որոշակի դրույթներ՝ դոգմաներ, վերածվում են քարացած եզրակացությունների՝ դոգմաների, առանց կյանքի կոնկրետ պայմանները հաշվի առնելու։ «Դ․» տերմինը օգտագործել են Պիռոնը, Զենոնը, որոնք ժխտում էին ճշմարիտ գիտելիքի ձեռքբերման հնարավորությունը։ Դոգմատիկները կառչած են մնում հին սկզբունքներին՝ անտեսելով ռեալ իրադրությունը, գիտության ու պրակտիկայի նոր տվյալները, որոնք հաճախ հակասում են այդ սկզբունքներին։ Դ․ հակառակ է ստեղծագործական մոտեցմանը։ Դ–ին բնորոշ է մտածողության դեդուկտիվ եղանակի միակողմանի օգտագործումը։ Այդ առումով նրան հակադիր է, այսպես կոչված, սողացող էմպիրիզմը։ Պատմականորեն Դ․ առաջ է եկել կրոնական դոգմաների հետ, որոնք պարտադրվում էին հավատացյալներին իբրև անառարկելի ճշմարտություններ, քննադատությունից վեր սկզբունքներ։ Այնուհետև այն տարածվել է գիտության, իևչպես և մարդկանց հասարակական գործունեության տարբեր ոլորտներում, իբրև մետաֆիզիկական մտածելակերպի արտահայտություն։ Միջազգային բանվորական շարժման, սոցիալիզմի կառուցման տեսության ու պրակտիկայում դրսևորվող Դ․ հակառակ ծայրահեղության՝ ռևիզիոնիզմի հետ մեկտեղ վտանգավոր է մարքսիստական տեսության հետագա զարգացման, հասարակության սոցիալիստական ու կոմունիստական վերափոխման համար։ Այն հաճախ ուղեկցվում է «ձախ» ֆրազներով, «գերհեղափոխական» լոզունգներով՝ իրականում բնավ չլինելով հեղափոխական մտածելակերպի դրսևորում։ Դ–ի վտանգը ժամանակ առ ժամանակ հատկապես ուժեղանում է՝ կապված կոնկրետ պատմական իրադրությանը։ Կոմունիստական կուսակցությունների առաջնահերթ խնդիրներից է պայքարը Դ–ի ամեն մի դրսևորման դեմ։ Վ․ Բաղդասարյան
ԴՈԴԵ (Daudet) Ալֆոնս (13․5․1840, Նիմ– 15․12․1897, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Գրական ճանաչման է արժանացել «Նամակներ իմ հողմաղացից» (1869) պատմվածքների ու ակնարկների գրքով։ 70-ական թթ․ հարել է Է․ Զոլայի գլխավորած նատուրալիստական դպրոցին, ստեղծել սուր քննադատական վեպեր՝ «Ֆրոմոն Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (1874, հայերեն թրգմ․ 1902), «Նաբաբը» (1877), «Նումա Ռումեստան» (1881), «Սաֆո» (1884) ևն, որտեղ մերկացված են բարձր շրջանների բարքերը։ Դաստիարակչական հարցերին է նվիրել «Պստիկը» (1868, հայերեն թրգմ․ «Թզուկ», 1881) և «Ջեկ» (1876, հայերեն թրգմ․ 1924) վեպերը։ «Տարասկոնցի Տարտարենի արտասովոր արկածները» (1872), «Տարտարենը Ալպերում» (1885) և «Տարասկոն նավահանգիստը» (1890) եռերգությունում ծաղրել է քաղքենիական դասին։ Գրել է նաև պիեսներ («Առլեցի աղջիկը», 1872, «Պայքար գոյության համար», 1889), գրական հիշողություններ («Գրականագետի հիշողությունևերը», 1888, «Երեսուն տարի Փարիզում», 1888)։ Երկ․ Ընտիր պատմվածքներ, ֆրանս․, թրգմ․ Վ․ Փափազյան, Թ․, 1897։ Կոռնել պապի գաղտնիքը, Ե․, 1930։ Տարասկոնցի Տարտարենը, Ե․, 1937։ Լրտես տղան, Ե․, 1942։ Նամակներ իմ հողմաղացից, Ե․, 1976։
ԴՈԴԵԿԱԷԴՐ (հուն, δώδεκα–տասներկու և εδρα – նիստ), կանոնավոր բազմանիստ․ ունի 12 հնգանկյուն նիստ, 30 կող և 20 գագաթ։ Ցուրաքանչյուր գագաթից դուրս է գալիս 3 կող (գծ․)։ Եթե կողի երկարությունը a Է, Դ–ի ծավալը՝ V==-^-(15+7 ]/^)»7,663^Տ։
ԴՈԴԵԿԱՖՈՆԻԱ (<հուն․ δώδεΧα – տասներկու և φωνή–հնչյուն, բառացի՝ տասներկու հնչյուն), երաժշտություն հորինելու մեթոդ։ Սկզբնավորվել է 1910-ական թթ․, կապված ատոնալ երաժշտության զարգացման հետ։ Առաջին Փորձերը կատարել է ավստրիացի կոմպոզիտոր Յո․ Մ․ Հաուերը, մշակել և կիրառել են ավստրիացի կոմպոզիտոր Ա․ Շյոնբերգը և նրա աշակերտները (Ա․ Վեբեռն և ուրիշներ)։ Դ–ի մեթոդով գրված ստեղծագործությունը հենվում է խրոմատիկ հնչյունաշարի բոլոր տասներկու հնչյուններից (առանց կրկնվելու) կազմված որոշակի շարքի վրա («սերիա»), որը դառնում է ստեղծագործության ինտոնացիոն հիմքը և շարունակ ձևափոխվելով՝ կրկնվում է։ Ունի կիրառման չորս ձև՝ հիմնական և դրա խեցգետնաքայլը, շրջված («ինվերսիա») և վերջինի խեցգետնաքայլը ընթացքով։ Մի շարք կոմպոզիտորներ Դ–ի տեխնիկան կիրառում են երաժշտության լադա-տոնայնական հիմքի վրա։ Հիշատակելի է Ա․ Բաբաջանյանի դաշնամուրային «Վեց պատկեր» շարքը, ուր սերիա–թեմաները բխեցված են հայ ժող․ երաժշտության ինտոնացիաներից։ Դ–ի հետագա զարգացումը հանգեցրեց սերիական երաժշտության՝․ Գրկ․ Денисов Э․, Додекафония и проблемы современной композиторской техники, в сб․։ Музыка и современность, в․ 6, М․, 1969; Schonberg A․, Style and idea, N․ Y․, [1950]; Krenek E․, Zwolf- tonkontrapunkt–Studien, Nfcinz, 1952․ է․ Փաշինյան1
Գ․ Դոդոխյան
ԴՈԴՈԽՅԱՆ Գևորգ Աստվածատուրի (17․2․1830, Միմֆերոպոլ– 8․7․1908, Սիմֆերոպոլ), հայ բանաստեղծ, մանկավարժ։ Սովորել է Սիմֆերոպոլի ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1848)։ Ունեցել է նկարչական հակում, կատարելագործվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1848–51)։