Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1934-ին շրջանառությունից հանվում են ոսկե Դ․ ստակները և Փոխարինվում թղթադրամով։ ԱՄՆ–ի Դ․ Դ–ի գոտու առա–ջատարն է։ Շրջանառության մեջ են գըտ– նըվում ֆեդերալ պահեստային 100, 50, 20, 5 և 2 Դ․ արժողությամբ տոմսեր։ Դ․ տրոհվում է 100 ցենտի։ XIX դ․ 50- ակաև թթ․ Դ–ի թղթադրամը ներկվում է հատուկ կանաչ գույնով, որի գյուտը պատկանում է հայազգի խաչատուր Սե– րոբյանին։ ԱԱՏՄ Պետբանկի 1976-ի օգոստոսի 1-ի կուրսով ԱՄՆ–ի 100 Դ․= = 75 ռ․ 60 կոպեկի։

ԴՈԼԼԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈԻԹՅՈհՆ», ԱՄՆ–ի էքսպանսիոնիստական քաղաքա–կանություն, որի նպատակն է այլ երկրնե– րին կախման մեջ դնել ամերիկյան մոնո–պոլիաներից։ «Դ․ դ․» տերմինը առաջինն օգտագործել է ԱՄՆ–ի պրեզիդենտ Ու․ Թաֆտը, 1912-ին։ Կիրառվում է քաղ․ ճնշման, թույլ պետությունների ներ–քին գործերին զինված միջամտություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց ստըր– կացուցիչ փոխառություններ ուֆինանսա– տնտ․ «օգնություն» պարտադրելու միջո–ցով։ «Դ․ դ․» օգտագործվում է ազգային– ազատագրական շարժման դեմ պայքա–րում՝ հետադիմական վարչակարգերին աջակցելու նպատակով։ «Դ․ ղ․»-յան օրի–նակ են «Տրումենի դոկտրինան», <ւՄար– շափ ւցւանը>, լատինաամերիկյան եր– կըրների հանդեպ կիրառվող «Տանուն առաջադիմության դաշինքի» քաղաքակա–նությունը։ ԴՈ ԼՄԵՆ (ֆրանս․ dolmen, < բրետոնա–կան tol – սեղան և men – քար), հնա– գույն դամբարանական կառույց։ Կառուց–վել են վիթխարի քարերից (մինչև մի քանի տասնյակ ևզ․ կգ) և ծածկվել մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դ․ առաջին ճարտա–րապետական կառույցներից է– Դ–ում սո–վորաբար թաղվել է մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզե զենքերի ու զարդերի հետ։ Որոշ Դ–ներ, իբրև թաղման վայր, օգտագործվել են տասնամյակներ և նույ–նիսկ մի ամբողջ դար։ Ենթադրվում է, որ Դ–ները կառուցվել են տոհմավագների թաղման համար։ Մեկ այլ վարկածի հա–մաձայն՝ սկզբում եղել են տոհմային սրբավայրեր, հետո վերածվել դամբա–րանի։ Դ–ներ են հայտնաբերվել Եվրոպա–յի, Տյուսիսային Աֆրիկայի և Ասիայի ծովափնյա վայրերում։ ՏՍՍՏ–ում Դ–ներ ․կան Շամշադինի, Աշտարակի շրջաններում, Արթիկի շրջա– Դոլմեն Սուխումի մոտ նի Տառիճ գյուղում։ Պեղվել է միայն վեր–ջինը, ուր գտնվել են վաղ բրոնզի դարի առարկաներ։

ԴՈԼՈՄԻՏ [ֆրանս․ երկրաբան Դ․ Դոլո– միենի (D․ Dolomien) անունով], միներալ կարբոնատների խմբից․ CaMg[C03]2։ Պարունակում է 30,41% CaO, 21,86% MgO և 47,73% C02։ Տամակարգը ւորի– գոնային է։ Տաճախ հանդիպում է ռոմ– բոէդրի ձև ունեցող բյուրևղներով․ սպի–տակ, մոխրագույն, դևղնավուն, վարդա–գույն ևն։ Կարծրությունը՝ 3,5–4, խտու–թյունը՝ 2800-2900 կգյմ3։ ԴՈ ԼՈՒԼԱՆ ՅԱՆ Ալեքսանդր Պողոսի [19․5(1․6)․1910, Թիֆլիս – 15․1․1968, Մոսկվա], հայ սովետական կոմպոզիտոր և դաշնակահար։ ՏՍՄՏ արվևստի վաստ․ գործիչ (1958)։ 1932-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1937-– 1940-ին և 1941–46-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1946-ից բնակվել է Մոսկվայում։ Դ–ի ստեղծագոր–ծության մեջ մեծ տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Տանրաևայտ են Դ–ի «Երևանյան գիշերները», <Փոստատարի երգը» ևն։ Մշակել է հայ, ինչպես և այլ ազգերի ժող․ երգևր։ Գրել է «Սևաստոպո– լի հերոսները» (1948), «Լենինի ուղիով» (1963) կանտատները, «Տոնական սիմֆո–նիա» (1950), «Տայկական կապրիչիո» (1952), դաշնամուրի և նվագախմբի 2 կոնցերտ (1947, 1954), «Գեղեցկության մրցույթ» օպերետը (բեմ․ 1967, Մոսկվայի օպերետի թատրոն) և այլ գործեր։ Մ․ Հարությունյան

ԴՈԼՈՒՍԱՆՈՎՍ Զարա Աղասու (Դ ո– լուխանյան Զար ու և ի, օրիոր–դական ազգանունը՝ Մակարյան, ծն․ 15․3․1918, Մոսկվա), հայ սովետական երգչուհի (մեցցո–սոպրանո)։ ՏՍՍՏ (1955) և ՌՍՖՍՏ (1956) ժող․ արւոիստուհի։ 1933-ին ավարտել է Մոսկվայի Գնեսին– ների անվ․ երաժշտական ուսումնարանը, 1957-ին՝ Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշտական մանկավարժական ինստ–ը։ 1941-ին ընդունվել է Երևանի Ա․ Սպեն– դիարյանի անվ․ օպերայի և բալևտի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովս–կու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպեն– դիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գուևոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի–Կոր– սակովի «Թագավորի հարսնացուն»), Պո– լինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։ 1944-ին տևղւաիոխվել է Մոսկվա, նվիրվել համևրգային գործու–նեության․ եղևլ է Տամամիութենական ռա–դիոյի և հեռուստատեսության, 1959-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակաաա– րուհի։ 1949-ին Բուդապեշտօւմ կայացած երգիչների միջազգային մրցույթում ար–ժանացել է առաջին մրցանակի։ Դ․ հըռ– չակված երգչուհի է․ նրա ձայնն առանձ–նանում է կոլորատուրային մեցցո–սոպ– րանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի U թևթև, վւայլուն կոլորատուրայի զուգորդումը։ Դ․ կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի

Զ․ Ա․ Դոլուխանովա

«Աևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիաանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն–Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դ–ի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմ–պոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Ա․ Խաչատրյան, Ա․ Տարությունյան, Վ․ Կոաոյան, Մ․ Թարիվերդիև) և հայկական ժող․ երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, ԳՖՏ–ում, Կանադայում, Իտալիայում, Տունաստանում, ԳԴՏ–ում, Լեհաստանում և այլուր։ Դ․ արժանացել է ՍՍՀՄ պետ․ (1951), լենինյան (1966) մրցանակների։ Գրկ․ Михайловская Н0 Зара Долуханова, М․, 1958․ 9-․ Գյոդակյան

ԴՈ4 (անգլ․ dock), տես Նավանորոգարան։

ԴՈԿՏՐԻՆԱ (լատ․ doctrina), ուսմունք, գիտական կամ փիլիսոփայական տեսություն, քաղաքական համակարգ, տեսական կամ քաղաքական ղեկավար սկզբունք (օրինակ, ռազմ, դոկտրինա) կամ նորմատիվային բանաձև։

ԴՈԿՈհՄԵՆՏԱԼ ԿԻՆՈ, աես Փաստա–վավերագրական կինո։

ԴՈԿՈԻՉԱԵՎ Վասիլի Վասիլևիչ [17․2(1․3)․1846, գ․ Միլյուկովո (այժմ՝ Սմոլենսկի մարզի Աիչևի շրջանում) – 26․10(8․11)․ 1903, Պետևրբուրգ], ռուս բնախույզ, ժամանակակից հողագիտության և գոտիական ագրոնոմիայի հիմնադիրը։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնական գիտությունների բաժինը (1871)։ 1883-ից Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ «Ռուսական սևահող» (1883) աշխատության մեջ հիմնավորել ու ձևակերպել է հողագիտության հիմնական դրույթները, տվել հողի առաջին գիտական բնորոշումը, առաջարկևլ նոր դասակարգում, ուսումնասիրման պրոֆիլային՝ դասական մեթոդ, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Դ․ ուսումնասիրել է հողերի աշխարհագրական դասավորման գոտիականության օրինաչափությունը, երաշտի պատճառները և մշակևլ դրա դեմ պայքարի միջոցների համալիր՝ դաշտապաշտպան անտառաշերտեր, բազմամյա խոտաբույսերի մշակում, ցանքաշրջանառություն, ջրերի արդյունավետ օգտագործում։ 1946-ից սահմանված է Վ․ Վ․ Դոկուչաևի անվ․ ոսկե մեդալ ու մրցանակ, որը շնորհում է ԱՍՏՄ ԳԱ Նախագահությունը։