Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արդյունաբերության համա–խառն արտադրանքի 90% -ն ստացվում է նավթավերամշակումից։ Կա էլեկտրա– էներգետիկայի, թեթև և սննդի արդյունա–բերություն, շինանյութերի արտադրու–թյուն, նավանորոգման գործարան, աղի հանույթ։ Գերակշռում են մանր ձեռնար–կությունները։ Ամենախոշորը նավթավե–րամշակման գործարանն է (Ադենում), որը պատկանում է անգլ․ ընկերությանը և աշխատում է բերովի ևումքով։ Ծովային գլխավոր ևավահանգիստը Ադենն Է։ Ար–տահանում է նավթամթերք, բամբակի հումք, սուրճ, մորթի, կաշի, ծխախոտ, ձուկ, աղ։ Ներմուծում է պարենային ապ–րանքներ, նավթահումք, մեքենաներ, սար–քավորումներ։ Առնտրական կապեր ունի ՍՍՏՄ–ի, ՉԺՏ–ի, ՉՍՍՏ–ի, ԿԺԳՏ–ի, Մեծ Բրիաանիայի, ճապոնիայի ն Տնդկա– կան օվկիանոսի ավազանի երկրների ևևա։ Դրամական միավորը ԵԺԴՏ դինարն է։ ՍՍՏՄ Պետբանկի կուրսով 1 դինարը հավասար է 2 ո․ 16 կոպ․ (1973)։ Առողջապահությունը։ Ե–ում տարած–ված եև աղիքայիև վարակները, գեոհել– մինթոզը, տուբևրկուլոզը, տրախոման, վեներական հիվանդությունները, մա– դուրոմիկոզը, մալարիան, շիստոսոմա– տոզը։ Բժիշկները պատրաստվում են ար–տասահմանում, միջին բուժաշխատողնե–րը՝ հատուկ դասընթացներում։ Լուսավորությունը։ ժողկրթության հա–մակարգի մեջ մտնում են անվճար տար–րական (4 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի) և լրիվ միջնակարգ (3 տարի) պետ․ դպրոցները։ Ադենում կա տեխնի–կական ուսումնարան։ 1970-ին Ադենում բացվել է առաջին բարձրագույն ուս․ հաս–տատությունը՝ Բարձրագույն կոլեջը բնա–կան գիտությունների և բանասիրական ֆակուլտետներով։ Խոշոր գրադարանը Ադենի քաղաքապետարանինն է՜․ Ադենն ունի հնագիտական 2 թանգարան։ Մամուլը, ոադիոն և հեոուսաաաեսու– թյունը։ Տիմնական լրագրերն ու ամսա–գրերն են՝ «Արբահատաշար օկթոբր» օրաթերթը, «Աս–Սաուրի» շաբաթաթեր–թը, արևմիությունների «Սաուտ ալ–Ում– մալ» շաբաթաթերթը, հասարակական–քաղ․ «Աս–Սակաֆա ալ–Զադիդա» ամսագիրը (հրատարակում է կուլտուրայի մինիստրու–թյունը)։ 1970-ին ստեղծվել է Ադենի ին–ֆորմացիոն գործակալությունը։ Ադենի և Մուկալլայի ռադիոկայանները հաղոր–դումներ են տալիս արաբերենով։ Տեռուս– աաաեսային հաղորդումները սկսվել են 1964-ից (Ադենում)։ ճարտարապետությունը և արվեստը։ Ե–ի տարածքում պաևպանվել են Կատա– բան թագավորության Թի մնա մայրաքա–ղաքի (մ․ թ․ ա․ IX– I դդ․) ավերակները։ Գտնվել են այլ քաղաքների (մ․ թ․ ա․ V– մ․ թ, I դդ․) մնացորդներ, քարե ն հում աղյուսե շինություններ։ Տայտնի են ժայ–ռափոր դամբարաններ ու ջրամբարներ, այծերի, ուղտերի, հեծյալների բազմա–թիվ ժայռապատկերներ (մ․ թ․ ա․ I հա–զարամյակ)։ Մեզ ևն հասել նան բրոնզե հարթաքանդակներ և հելլեևիստական բնույթի արձաններ։ Քաղաքները, որոնք առայժմ պահպանում են իրենց հնադար–յան տեսքը, պատկերացում եև տալիս Մաքալլա քաղաքի փողոցներից մեկը միջնադարյան ճարտարապետության մա–սին։ Ադենի մոտ լեռնալանջերիև պահ–պանվել են XVII–XIX դդ․ ամրություն–ներ։ Պաշտամունքային կառույցներից են մզկիթները, մինարեթները, «կուբբա»-նե– րը (սրբերի դամբարաններ)։ ժամանակա–կից տեսք ունի մայրաքաղաք Ադենը (վար–չական շենքեր, դպրոցներ, հիվանդանոց–ներ, 4–5 հարկանի բնակելի տներ)։ Պատկերազարդումը տես 496–497 էջե–րի միջն՝ ներդիրում, աղյուսակ XXI։ Գրկ․ Новейшая история арабских стран, М․, 1968; Шваков А․ В․, Пробужде–ние Аравии, М․, 1969; Lankester Har–ding G„, Archeology in the Aden Protec–torates, L․, 1964․ ԵՆԱ (Iena), քաղաք Գերմանական Դե–մոկրատական Տանրապետության Գերա օկրուգում․ Զաալե գետի ափին։ 88,3 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային ևանգույց է, օպտիկա–մեխանիկական արդյունաբերու–թյան խոշոր կենտրոն։ «Կարլ Ցայս, Ենա» գործարանը աշխարհի օպտիկական սարքաշինության խոշորագույն ձեռնար–կություններից է– Ունի համալսարան (1558-ից), պլանետարիում, աստղադիտա–րան, սեյսմոլոգիական ինստ․, բուսաբա–նական այգի։ ԵՆԱ4ԻԵՎՈ, քաղաք Ուկրաինական ՍՍՏ Դոնեցկի մարզում։ 114 հզ․ բն․ (1976)։ Երկաթուղային կայարան է, ածխի ար–դյունաբերության և սև մետալուրգիայի կենտրոն։ Ունի մետալուրգիական, կոք– սաքիմիական, ցեմենտի, ավտոնորոգ–ման, երկաթբետոնե շինվածքների, «Ստրոյդետալ» գործարաններ, սննդի ն թեթև արդյունաբերության ձեռնարկու–թյուններ։ Ե–ում գործում են Դոնեցկի պո–լիտեխնիկական ինստ–ի ընդհանուր տեխ–նիկական ֆակուլտետը և 3 տեխնիկում։ Տիմնադրվել է 1883-ին։

ԵՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրիդրիխ Շիլլերի անվան, ԳԴՏ–ի խոշո– րագույն բուհերից։ Բացվել է 1558-ին Ենայի ակադեմիական գիմնազիայի հի–ման վրա։ Ե․ հ–ի ծաղկման առաջին շըր– ջանը վերաբերում է XVII դ․ 2-րդ կեսին։ XVIII դ․ վերջին դարձել է գերմ․ բուրժ․ դասական փիլիսոփայության և հեղափո– խակաև գաղափարների կենտրոն։ Ե․ հ–ի հետ են կապված Ցո․ Գյոթեի, 6ո․Ֆիխտեի, Ֆ․ Շիլլերի, Ֆ․ Շելինգի, Գ․ Տեգելի և այլոց անունները։ 1663-ին այստեղ սո–վորել է Գ․ Լայբնիցը։ 1841-ին Ե․ հ–ում դոկտորական դիսերտացիա է պաշապա– նել Կ․ Մարքսը։ 1973/74 ուս․ տարում համալսարանում կար 15 ֆակուլտետ, ավելի քան 5 հզ․ ուսանող, 500 դասախոս։ Գրադարանը (հիմնադրված4 1558-ին) ունի ավելի քան 2 մլն գիրք (1975)։ Ե․ հ–ում են սովորել հայ մշակույթի ականա–վոր գործիչներ Մ․ Աբեղյանը, Տ․ Գյուլի– քնխյանը, Գ․ Էդիլյանը, Ա․ Տովհաննիս– յանը, Տ․ Մանանդյանը և ուրիշներ։

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ Գարեգին Խաչատուրի (1863–1920), հայ գրականագետ։ Սովո–րել է Մոսկվայի համալսարանում։ «Մշակ», «Արձագանք», «Լումա», «Տարազ» և այլ պարբերականներում Նուշիրվան և Գ․ Ա․ ծածկանուևներով հրատարակել է Րաֆ– ֆու, Ռ․ Պատկանյանի, Պ․ Պռոշյանի, Տ․ Տովհաննիսյանի, Ա․ Շիրվանզադեի, * Տ․ Թումանյանի և այլ գրողևերի մասին ուսումնասիրություններ, որոնք առան–ձին գրքով լույս են տեսել 1909-ին, Թիֆ– լիսում՝ «Մատենախոսություն» խորագրով։ Ե․ անդրադարձել է նաև մանկավարժա–կան, պատմական ն այլ թեմաների։ Լ․ Ասմարյան

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ (Ենգիբարով) Լեո– նիդ Գնորգի (15․3․1935, Մոսկվա – 25․7․ 1972, Մոսկվա), սովետական կրկեսի, էստրադայի և կիևոյի ևայ արտիստ, ծաղ–րածու, մնջկատակ։ ՏՍՍՏ ժող․ ար–տիստ (1971)։ 1959-ին ավարտել է Մոսկ–վայի կրկեսային ն Էստրադային արվեստի պետ․ ուսումևարանը, աշխատել հայկ․ կրկեսային կոլեկտիվում։ 1964-ին Պրա– գայում, ծաղրածուների մրցույթում, շա– ևել է 1-ին մրցանակ։ Որպես մնջկատակ էստրադայում հանդես է եկել «Մնջախաղի երեկոներով» (Երևան, Մոսկվա, Պրագա և այլուր)։ 1971-ին ստեղծել է մնջախաղի Էստրադային թատրոն («Աստղային անձ– րն», «Ծաղրածուի տարօրինակություննե–րը» ներկայացումները)։ Խոհա–փիլիսո– փայական երանգավորում ունեն Ե–ի «Փո–ղոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորաևավաք», «Քայլեր», «Մանկան կյանքը», «Տովա– նոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքա–մարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ», «Լույս և ստվեր», «Օլիմպիական մեդալ–ներ» և այլ մանրապատումներ։ Տրատա– րակվել է Ե–ի «Առաջին ռաունդ» նովելնե–րի ժողովածուն (ռուս․, Ե․, 1971)։ Նկարա–հանվել է «ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Մանեժում պատանեկությունն է», «Ծա–նոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2- Լեոնիդ–2» և այլ կինոնկարներում։ Ե–ի անունով է կոչվում Երնանի Շահումյանի շրջանի պիոներների ն դպրոցականների պալատի կրկեսային ստուդիան։ Գրկ․ Մեր հուշերի հերոսը, «ՍԱ», 1975, №б։ Благов Ю․, Советские клоуны, М․, 1967; Дмитриев Ю․, Да, это боль–шой артист, «Советский цирк», 1971, № 1․ Վ․ ՝Հակոըշանյան