Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկու շաքիլներ (որտեղից tl՝ դասի ան–վանումը), անցկացնող խրձերը տեղա–դրված են օղակաձև, իսկ բնափայտի (քսի– լեմա) և լուբի (ֆլոեմա) միջև գտնվում է հատուկ հյուսվածք՝ կամբիումը։ Տերևնե–րը նստադիր են, զուգահեռաջիղ կամ աղեղնաջիղ։ Ծաղիկները եռանդամ են։ Լայնորեն տարածված են ամբողջ երկրա–գնդում, ունեն գործնական մեծ նշանակու–թյուն և բազմակողմանիորեն օգտագործ–վում են մարդու կողմից։ Ե–ի դասին են պատկանում բազմաթիվ պտղատու և հա–տապտղատու կուլտուրաներ (խաղող, խըն– ձոր, հաղարջ), յուղատու (արնածաղիկ, գետնանուշ), թելատու (բամբակ, վուշ), կաուչուկատու, դեկորատիվ և այլ բույսեր։

ԵՐԿՇՈՒՆՉՆԵՐ (Dipnoi), ձկների ենթա–դաս, որի շնչառությունը միաժամա–նակ և՛ քիմուխտային է, և՛ թոքայիև։ Թոքերի դերը կատարում է ձևափոխված լողափամփուշտը, որը միացած է կլաևիև։ Մարմինը երկարավուն է (մինչն 2մ)Հ կո–ղերում սեղմված կպմ օձաձկնաձև։ Բնորոշ է ներքին քթանցքերի՝ խոանների առկա–յությունը։ Նախասիրտը միջնապատով բա–ժանված է աջ և ձախ նախախորշի։ Ունեն թոքային արյան շրջանառություն։ Թիկ–նալարը պաևպանվում է ամբողջ կյան–քում։ Աղիքը պարուրաձն Փականով բաց–վում է կլոակայում։ Տայտնի է 12 ընտա–նիք․ 9-ը՝ բրածո, 3-ը՝ ժամանակակից' Ե ր կ շ ու ն չ ձկներ․ /․ պրոստպաեր, 2․ ամերիկական թեփուկավոր, 3․ եղջերատամ Ceratodidae (1 սեռ, 1 տեսակ), Lepido- sirenidae (1 սեռ, 1 տեսակ) և Protopteri- dae (1 սեռ, 3 տեսակ)։ Տարածված եև Ավստրալիայում, Տարավային Ամերիկա– յումն Կենտրոնական Աֆրիկայում։ Ապ–րում են քաղցրահամ ջրերում, դանդաղա–հոս և ոչ խորը ջրամբարևերում, սևվում են անողնաշարավոր կենդանիներով, մա– նըր ձկներով, երկկենցաղներով։ Որոշ տեսակներ (օրինակ, եղջերատամը) բարձ–րանում են ջրի մակերես և շնչում մթնո–լորտային օդը։ Արդյունագործական նշա–նակությունը մեծ չէ։ Ե–ի բրածո մնացորդ–ները ևայտնի են դնոնի շրջանից և ատամ–նավոր թիթեղների տեսքով հանդիպում են ամենուր։

ԵՐԿՊԱՏԿԵՐ, դ ի պ տ ի խ (<հուն․ бСятихос; – կրկնակի, երկծալ), 1․ Տին Տունաստանում ն Տռոմում գրառումների համար օգտագործվող, կողերով միմյանց կցված մոմածածկ, երկու ՓոքրաչաՓ տախ–տակ։ 2․ Երկփեղկ գեղանկար կամ ռե– լիեֆ ծալովի սրբապատկեր։ 3․ Ընդհա–նուր գաղափարով կապված արվեստի ստեղծագործություն4 բաղկացած երկու պատկերից։

ԵՐԿՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ (Artiodactyla), կաթնասունների կարգ։ Ցուրաքանչյուր վերջավորության վրա ունեն 2 կամ 4 մատ։ Առավել զարգացած են 3-րդ և 4-րդ մատները, որոնք կրում են կենդանու մարմնի ծանրությանը։ Մատների ֆա–լանգներն ունեն պատյան՝ սմբակ։ Ի տար–բերություն միասմբակավորների, Ե–ի ազդրոսկրի վրա բացակայում է երրորդ թմբիկը։ Բուսակեր են, ստամոքսը պարզ է կամ բարդ (բազմախցիկ)՝ հարմարված կոշտ կերի մարսմանը։ Ե–ի կարգը բա–ժանվում է 2 ենթակարգի՝ ոչ որոճող–ներ, որոնք ընդգրկում են 2 ընտանիք (խոզեր, գետաձիեր) և որոճողներ։ Վերջիններս ունեն 5 ընտանիք (ուղտեր, եղջերուներ, եղջերվիկևեր, սնամեջ եղ–ջերավորներ և ըևձուղտևեր)։ ՏԱՍՏ–ում Ե–ից (բացի ըևաանի կենդանիներից) տա–րածված են՝ հայկ․ վայրի ոչխարը, բեզո– արյան այծը, բծավոր եղջերուն, այծյամը, վարազը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, միննույն մորից գրեթե միաժամանակ ծնված երկու և ավելի երե– խաևեր կամ ձագեր (սովորաբար մեկ ձագ ծևող կաթնասունների)։ Ե․ կարող եև առա* ջաևալ մեկ կամ տարբեր ձվաբջիջներից։ Առաջին դեպքում Ե․ զարգաևում եև մեկ բեղմնավորված ձվից՝ զիգոտից (հաճախ անվանում են նաև միազիգոտ)։ Տղիու– թյան վաղ շրջանում զիգոտը բաժանվում է 2 և ավելի մեկուսացած մասերի, որոնք զարգանում են որպես ինքնուրույն օրգա–նիզմներ, իսկ ոչ լրիվ բաժանումից առա–ջանում են այլանդակ անհատներ (տես Հրեշաբանություն)։ Մեկ ձվաբջջից առա–ջացած Ե․ ունենում են ընդհանուր ընկերք և արյան շրջանառություն, միանման գենո– աիա, մինևայն խմբի արյուն, պատկանում են նույն սեռին և արտաքուստ ևմաև են միմյանց։ Տարբեր ձվաբջիջներից առաջա–ցած Ե․ զարգանում են երկու և ավելի ձվե– րի միաժամանակյա հասունացումից։ Այս դեպքում Ե․ կարող են լինել նույն կամ հա–կառակ սեռի, իրար նմանվել ինչպես տար–բեր հղիությունից ծնված քույրերը կամ եղբայրները։ Ե–ի ծնվելը բավական տա–րածված երնույթ է․ այսպես՝ 80–85 միա–պտուղ հղիությանը ընկնում է մեկ զույգ, 6–8 հզ–ին՝ մեկ եռյակ։ Քառյակի և հևգյակի ծնվելը հազվադեպ է։ Բարե–խառն գոտում Ե–ի ծնվելու հաճախականու–թյունն ավելի բարձր էւ քան տաք երկրնե– րում։ Բազմածին մայրերն առավել ևաճախ Զ ու յ գ և ը․ /․ մեկ ձվից առաջացած, 2․ երկու ձվից առաջացած, ա․ ընկերք, բ․ խորիոն թաղանթ, գ․ ամնիոն թաղանթ են ունենում զույգեր, քան առաջնածին–ները։ Կան սերունդներ, որոնք բազմա– պաղածին են։ Տայ մանկաբարձ–գինեկո– լոգ Պ․ Մարգարյանը նկարագրել է մի դեպք, երբ մի կին ծնել է երեք անգամ զույգեր, վեց անգամ 3-ական, երկու ան–գամ 4-ական պտուղ, ընդամենը 11 ծննդա–բերության ընթացքում՝ 32 պտուղ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (մաթեմատիկայում), երկու պարզ թվեր, որոնց տարբերությու–նը հավասար է 2-ի (օրինակ, 3 և 5, 5 և 7, 41 և 43)։ Ե–ի բազմությաև վերջավոր կամ աևվերջ լիևելու հարցը թվերի տեսության նշանավոր և ցարդ չլուծված խնդիրներից է։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (լատ․ Gemini), կենդա– նաշրջանի համաստեղություններից։ Գըտ– նըվում է երկնքի հս․ կիսագնդում՝ Խեց–գետին, Լուսան, Կառավար, Ցուլ, Օրիոն, Միաեղջյուր, Փոքր շուն համաստեղու–թյունների միջև։ Ե–ի ամեևապայծառ աստ– ղերն են Պուաքսը և Կաստորը։ Տատկա– պես լավ է երևում դեկտեմբեր և հունվար ամիսներին։

ԵՐԿՏՈՒՆ ԲՈՒՅՍԵՐ, բույսեր, որոնց արական (առէջքային) և իգական (վար– սանդային) ծաղիկները կամ օրգանները (ոչ ծաղկավոր բույսերի համար) գտնվում են տարբեր անհատների վրա։ Ե․ բ․ են ուռին, կաղամախին, բարդին, կանեփը։

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԻՆՍՏԻՏՈՒՏ ՏՍՍՏ ԳԱ, գիտահետազո–տական ինստիտուտ Երևանում։ Կազմա–կերպվել է 1935-ին, ՏՍՍՏ ԺԿԽ–ին կից և 1936-իև մտել ՍՍՏՄ ԳԱ Տայկա– կաև ֆիլիալի (1943-ից ՏՍՍՏ ԳԱ) մեջ։ Ունի ռեգիոևալ երկրաբանության և հևէաբաևությաև, պետրոլոգիայի և մի– ներսղոգիայի, հրաբխականության, օգ–տակար հանածոների, փորձարարական երկրաբանության, մաթեմատիկական երկ–րաբանության, տեկտոնիկայի, երկրաքի–միայի, ջրաերկրաբանության, երկրամե– խանիկայի և աշխարհագրությաև բա–ժիններ, բացարձակ երկրաժամանակա– գրության, միներալոգիական, քիմ․, ռենտ– գենակառուցվածքային, սպեկտրալ, էլեկ–տրոնային մանրադիտակի, ջրաքիմիական լաբորատորիաներ, արհեստանոցներ, մշտական գիտահետազոտական բազա–ներ Քաջարանում և Ղափաևում, Ախթա– լայում, Վարդեևիսում, երկրաբանական թանգարան՝ Երնանում։ ՈւսոււՐեասիրում է ՏՍՍՏ երկրաբանական կառուցված–քը և օգտակար հաևածոները՝ մետաղային և ոչ–մետաղայիև հանքային հումքը, շի–նանյութերն ու զարդաքարերը, ջրային ռեսուրսները։ ՏՍՍՏ արտադրական երկրաբանական կազմակերպություննե–րի ևետ կատարում է կիրառական նշանա–կությամբ հետազոտություններ, կազմում է հանքային հումքի երկրաբանական կան– խատեսումային քարտեզներ։ Գիտա–կազ– մակերպչական աշխատանքները իրակա–նացնում են ընդհանուր և պրոբլեմայիև գիտակաև խորհուրդները։ Սերտ կապե–րի մեջ է ՍՍՏՄ և արտասահմաևյան բազմաթիվ երկրների գիտաարտադրա– կան երկրաբանական կազմակերպություն–ների հետ։ Գիտական աշխատանքների արդյունքները հրապարակվում են «Գի–տություններ Երկրի մասին» ՏՍՍՏ ԳԱ տեղեկագրում, զեկույցներում, թեմատիկ