Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աղերի ամոնիակային լուծույթի ազդեցու–թյամբ առաջացնում է արծաթի հայևլի, լուծում է Cu(OH)2՝ առաջացնելով վառ կապտավուն թափանցիկ լուծույթ՝ ֆ ե– լինգի ռեակտիվ։ Գ–ի հիմնային, թույլ թթվային կամ ջրային լուծույթները եռացնելիս փոխարկվում են հիմնականում մեզոգինեթթվի (հալման ջերմ․ 140°C)։ D-Գ–ի աղերը կոչվում են տարտրատներ (գինեմրրատներ), իսկ նատրիումական ու կալիումական, կալիումական ու ամոնիու– մային և այլ խառը աղերը՝ սեգնետյան։ Ստանում են գինեքարից։ D-Գ․ և նրա աղե–րը օգտագործվում են սննդարդյունաբերու–թյան (օր․, զովացուցիչ ջրերի, թխվածքի) և բժշկության (փսխաքար) մեջ, ինչպես նաև գործվածքների ներկման համար, օրգ․ սինթեզում, վերլուծական քիմիայում (կա–լիում իոնի հայտնաբերում)։

ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ (հուն, yuvn – սեռ․ հոլ․ Yuvaix6c; – կին, ․․․ չոգիա), գիտություն կնոջ օրգանիզմի անատոմա–ֆիզիոլոգիա– կան, ֆիզիկական ն հոգեկան առանձնա–հատկությունների և դրանց խանգարում–ների մասին։ Նեղ իմաստով, Գ․ ուսմունք է կնոջ սեռական օրգանների ֆիզիոլո–գիական ու ախտաբանական պրոցեսների ն վերջիններիս բուժման ու կանխարգել–ման մասին։ Սերտորեն կապված է ման–կաբարձության ևետ։ Բաժանվում է երկու մասի՝ ը ն դ հ ա ն ու ր, ուսումնասիրում է կանանց սեռական օրգանների հիվանդու–թյունների ախտորոշման, դեղորայքային և վիրահատական բուժման ընդհանուր եղանակները, և մասնավոր՝ հիվան–դություններն ըստ առանձին սեռական օրգանների և ախտաբանական պրոցես–ների։ Գ․ սկիզբ է առել Տին Եգիպտոսում, Տունաստանում և Տնղկաստանում։ Գեր–մանացի եգիպտագետներ Էբերսի և Բրուգ– շի հայտնագործած պապիրուսներում (1760-1550 մ․ թ․ ա․, 1388-1322 մ․ թ․ ա․) հիշատակվել են արգանդի դիրքի փոփո–խությունները։ Տիպոկրատը (V–IV դդ․ մ․ թ․ ա․) նկարագրել է կանանց սեռական օր–գանների հիվանդությունները։ Ավիցեննան (980–1035) կազմել է բժշկ․ հանրագիտա–րան՝ ընդգրկելով նաև կանացի հիվան–դությունները։ Վլադիմիր Մոնոմախի թոռ Զոայի (XII դ․) աշխատություններում Գ–ին նվիրված են հատուկ գլուխներ։ XVI – XVII դդ․ անատոմներ՝ ֆլամանդա–ցի Ա․ Վեզալիուսի, դանիացի Թ․ Բար– թոլինի, նիդերլանդացի Ռ․ Գրաաֆի աշ–խատությունները հանդիսացաև Գ–ի զար–գացման անատոմա–ֆիզիոլոգիական հի–մունքները։ Գ․ Ռուսաստանում, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XVIII դ․։ Գիտակաև մանկաբարձության հիմնադիր Ամբոդիկ–Մաքսիմովիչ Նես– տոր Մաքսիմովիչը գրել է «Տատմայրու–թյան արվեստը» (1784–86) աշխատու–թյունը, որտեղ մեծ ուշադրություն է հատ–կացրել կանանց սեռական օրգանների ֆիզիոլոգիային, ախտաբանությանը, ախ–տորոշմանն ու բուժմանը։ 1842-ին ստեղծ–վել է Պետերբուրգի բժշկա–վիրաբուժա– կան կլինիկայի առաջին Գ–ական բաժան–մունքը։ Ռուս գինեկոլոգներից հայտնի են՝ Վ․ Սնեգիրյովը, Կ․ Սլավյանսկին, Ա․ Կրասովսկին, Բ․ Ազարևիչը, Մ․ Գոր– վիցը և Վ․ Ֆլորինսկին։ Գ–ի զարգացման գործում մեծ ավանդ են ներդրևլ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի գիտնականներ չեխ Կ․ Պավլիկը, գևրմանացի Ա․ Տեգա– րը, ֆրանսիացի ժ․ Պեանը։ Վիրահատա–կան Գ–ի լավագույն մեթոդներ են մշա– կել ռուս բժիշկներ Դ․ Օտտը, Ա․ Կիտերը, գերմանացի Պ․ Ցվայֆելը, Ֆ․ Տրենդե– լենբուրգը, շոտլանդացի ժ․ Սիմպսոնը և ամերիկացի ժ․ Սիմսը։ XX դ․ տեսա–կան Գ–ի ասպարեզում մեծ հաջողություն–ների հասան գերմանացի Ֆ․ Գիչմանը, ավստրիացի Ա․ Ադլերը (նկարագրել են արգանդի լորձաթաղանթի ցիկլային փո–փոխությունները), ռուս Ա․ Տիմոֆեևը, ամերիկացի Է․ Ալլենը, Է․ Գոյգին, գեր–մանացի Զ․ Աշհեյմը և Բ․ Ցոնդեկը (պար–զաբանել են հիպոֆիզի հորմոնների ազ–դեցությունը կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ցիկլային փոփոխությունների վրա, հաստատել հիպոֆիզի, հիպոթա– լամուսային շրջանի, գլխուղեղի կեղևի և ձվարանների միջև եղած բարդ փոխհա–րաբերությունները)։ ժամանակակից Գ․ զգալի հաջողությունների է հասել վի–րահատական, ուռուցքաբանական, ման–կական Գ–ի և ուրոգինեկոլոգիայի աս–պարեզում, լայնորեն կիրառվում են ան– եսթեզիոլոգիայի, վերակենդանացման, ճառագայթային բուժման մեթոդները։ ՍՍՏՄ–ում տեսական և կլինիկական Գ–ի պրոբլեմները պարզաբանվում են «Ակու– շևրստվո ի գինեկոլոգիա» («Акушер–ство и гинекология», 1936-ից) և «Վոպ– րոսի օխրանի մատերինստվա ի դետստ– վա» («Вопросы охраны материнства и детства», 1956-ից) ամսագրերում։ Տայաստանում, ըստ մեզ հասած գրա–վոր աղբյուրների, Գ․ սկսել է զարգանալ V դարից՝ ևունա–հռոմեական բժշկության ազդեցության ներքո։ Տունարենից կա–տարված թարգմանական մի շարք աշխա–տություններում (Նևմեսիոս Եմիսացու «Ցաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Տեսութիւն մարդոյն կազմու– թեան» նն) նկարագրվել են բեղմնավոր–ման և ներարգանդային պտղի սնուցման հարցերը։ Գրիգոր Մագիստրոսի (XI դ․) և Գավիթ Ալավկա Որդու (XII դ․) գործե–րից երևում է, որ միջնադարում, պտղի անկաևոն դրությունների ժամանակ, կա–տարել են պտղաշրջում և պտղահանում։ X–XV դդ․ հայ բժիշկներին հայտնի են եղել ներքին սեռական օրգանների կազ–մությունը և հետազոտման մի շարք եղա–նակներ։ Մխիթար Տերացին (XII դ․) «Ջեր– մանց մխիթարություն» աշխատությունում մեկնաբանել է ամեն տեսակի (այդ թվում Գ–ական հիվանդություններից առաջա–ցած) ջերմերը և նշել բուժման միջոցներ։ Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ․) <0գուա․ բժշկության» աշխատությունում նկարա–գրել է կանանց սեռական օրգանների բորբոքումների, քաղցկեղի, արգանդի ար–տանկումների, վիժումների, դժվար ծնունդների ․ պատճառներն ու բուժումը։ Տայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, 1920-ին, բացվել է մանկաբարձա–գինեկոլոգիական ստա–ցիոնար։ Մանկաբարձության և Գ–ի զար–գացման գործում մևծ ավանդ են ներդրել բժիշկներ Գ․ Ղևոնդյանը, Գ․ Արեշյանը, Ա․ Ահարոնովը, Պ․ Մարգարյանը և Р․ Սա– յադյանը։ 1931-ից ՏՍՍՏ–ում գործում են մանկաբարձության և գինեկոլոգիայի գի–տահետազոտական ինստ–ը, բժշկական ինստ–ի մանկաբարձության և գինեկոլո–գիայի 4 ամբիոնները, իժիշկների կատա–րելագործման ինստ–ի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկական ամբիոնը, ընդհանուր թվով՝ 340 ծննդատներ, ծննդա–բերական բաժանմունքներ (3546 մահ–ճակալով)։ Գրկ․ Маркарян П․А․, Акушерско- гинекологическая помощь населению Армении за 40 лет Советской власти, Е․, 1960; Пер- сианинов J1․ С․, Оперативная гинеко–логия, М․, 1971․ Պ․ Մար գար յան

ԳԻՆԵՑԻՆՍԿԻ Ալեքսանդր Գրիգորևիչ [17(29)․11․1895, Վոլոգդա – 20․10․1962, Լենինգրադ], ռուս սովետական ֆիզիո–լոգ։ ՍՍՏՄ ԲԳԱ թղթ–անդամ (1946)։ 1922-ին ավարտել է Պետրոգրադի I բժըշ– կական ինստ–ը։ Գիտական աշխատանք–ները նվիրված են վեգետատիվ նյարդա–յին համակարգի և էվոլյուցիոն ֆիզիոլո–գիայի հարցերին։ 1923-ին Գ․ իր ուսուց–չի՝ Լ․ Օրբեւու հետ հայտնաբերել է Օր– բելի–Գինեցինսկու ֆենոմենը, ըստ որի, հոգնած կմախքային մկանի աշխատու–նակությունը վերականգնվում է սիմպա– թիկ նյարդը գրգռելիս։

ԳԻՆԵՔԱՐ, կրեմորաարտար, HOOCCH(OHXCHXOH)COOK D– գինե–թթվի կալիումական թթու աղը։ Պարու–նակվում է խաղողահյութում։ Գինու մշակ–ման և հնացման ժամանակ առաջանում է բյուրեղային նստվածքի ձևով։ Այդ պատ–ճառով նախքան գինին շշերի մեջ լցնելը, այն պահում են ցածր ջերմաստիճանում։ Ստանում են խաղողի քաղցոնի սպիրտա–յին խմորմամբ։ Գ․ D–գինեթթվի ստաց–ման հիմնական ելանյութն է*․ Օգտագործ–վում է սննդարդյունաբերության մեջ, գալվանական անագապատման և գործ–վածքների ներկման ևամար։ ԳԻՆձԲՈՒՐԳ Վիտալի Լազարևիչ [ծն․ 21․9(4․10)․1916, Մոսկվա], սովետական ֆիզիկոս։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1966-ից)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավար–տել է Մոսկվայի համալսարանը (1938)։ 1940-ից աշխատում է ՍՍՏՄ ԳԱ ֆիզիկա–յի ինստ–ում։ Աշխատանքները վերաբե–րում են իոնոլորտում ալիքների տարած–ման տեսությանը, ռադիոաստղագիտու–թյանը, տիեզերական ճառագայթների առաջացման հարցերին, սեգնետոէլեկ– տրական երևույթների թերմոդինամի–կական տեսությանը, գերհաղորդականու–թյան տեսությանը, օպտիկային, ճառա–գայթման տեսությանը, աստղաֆիզիկա–յին ևն։ 1940-ին մշակել է Վավիւով–Չե– րենկովի էֆեկտի քվանտային տեսությու–նը և բյուրեղներում չերենկովյան ճառա–գայթման տեսությունը։ 1946-ին Ի․ Մ․ Ֆրանկի հետ կանխատեսել է ևոր բնույթի ճառագայթման գոյությունը հաճախակա–նությունների օպտիկական տիրույթում։ Այդ ճառագայթումը, որը կոչվեց անցու–մային, առաջանում է․ երբ հաստատուն արագության մասնիկն անցնում է դիէւեկ– տըրիկ միջավայրերի սահմանով։ Անցու–մային ճառագայթումը հետագայում