Թ, հայերեն այբուբենի իններորդ տառը: Անունն է թո: Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մա սում գտնվող լայն տարրերից: Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնա հար: Հորիզոնական նուրբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնր իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուրբերով միանում է աջ երկարին՝ 13: Ունի բււլոր տառատեսակները.: Գրչագիր Թ ստեղծվել է որպես գրչու թյան գիր (V–VIII դդ.): Գրվում է երկու տողագծերի միջե ե* ուղղաձիգ՝ 13, ե" աջ թեքված՝ Id: Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագյփ՝ կրկնապատկված առաջին երկարով; Երկաթագիր Թ ստեղծվել է գրչագրի հենքից, ընդ որում, երկարները և լայնը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբերով՝ Բ: Լայնի վերին նուրբը հե տագայում ձգվում է դեպի աջ և խոնարհ վում ցած՝ Թ: Իսկ որպես գլխագիր օգ տագործվելիս կրկնապատկվում է առա ջին երկարը և իջնում տողագծից՝ ի Գոր ծածվել է որպես գրչության (V–ճդդ.) և վիմագրության (V դարից մինչե այսօր) գիր: Բուորգիր Թ ստեղծվեւ է գրչագրի հեն քից որպես առօրյա գիր: Ամբոդջությամբ նստում է տողագծի վրա, ներքե ձգելով առաջին երկարը՝ թ ե, քանի որ միջին մասի բոլորակով նույնպես նստում է տողագծի վրա, մանում է բոլորգրի. միջ նածիր խմբի մեջ: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված: XII–XIII դարերից դարձել է գրչության հիմնական գիր, իսկ XYI զա րից միաժամանակ գործածվել որպես տպագրության գիր: Շղագիր Թ նույն բոլոր գիրն է առանց հաստ ու բարակ գծերի՝ թ: Նոարգիր Թ առաջացել է շղագրից: Միջին բոլորակի փոխարեն հաճախ դըր վում է աջ ձգված ուղիդ գիծ՝ Գ՝. Թ տառը նշանագրում է հայերենի առաջ նալեզվային լեզվատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միջին հայերենում և ժամա նակակից հայերենում Թ միշտ պահպա նում է իր հնչյունական արժեքը: Որոշ բարբառներում շնչեղ խուլ թի փոխա րեն հանդիպում ենք ապաշնչեդացած ա (թուղթ >թուխտ, թաթախեւ>թատախէլ): Հայերեն այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տես Դ հոդ վածը): Որպես այբուբենի իններորդ տառ նշա նակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ )՝ իննսուն հազար: Արաբական թվա նշանների ընդունումից հետո էլ գործած վել է որպես քանակական ու դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար=իննե րորդ դար, Գլուխ Թ= Գլուխ իններորդ): Ա. Մաթևոսյա՛ն
ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ, թաբասարանների
լեզուն: Պատկանում է իբերակովկաս
յան լեզվաընտանիքի դադստանյան լե
զուների լեզգիական լեզվախմբին: Խոս
վում է Գաղստանի ԻՍՍՀ հվ. շրջաններում
և հարակից որոշ վայրերում: խոսողների
թիվը՝ մոտ 55 հզ. (1970): Ունի 5 հիմնա
կան ձայնավոր, 55 բաղաձայն: Շեշտը
փոփոխական է: Գոյականի հիմնական
կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը: Բայն
ունի եդանակաժամանակային հարուստ
ձեեր:
ԹԱԲԱՐԻ (838 կամ 839–923), արաբ պատ
միչ և աստվածաբան: Գրել է «Պատմու
թյուն մարգարեից և թագավորաց» աշ
խատությունը, որտեղ շարադրված է Սա
սանյան Պարսկաստանի, ապա Մուհամ
մեդի և առաշին խալիֆաների, Օ մա յ ան
ների և Աբասյանների պատմությունը՝ մինչե 915ը: 963ին Սասանյանների վե
զիր ալԲալամին Թի «Պատմություն»ը
թարգմանել է պարսկ., որից և թարգման
վել է այլ լեզուներով: Թ. գրել է նաե Ղու
րանի բազմահատոր մեկնությունը, որը
հայտնի է «Տաֆսիր» անունով:
Հայաստանի մասին Թի տեղեկություն
ները վերաբերում են Սասանյանների և արաբ, տիրապետության ժամանակա
շրջաններին:
Երկ. Annales quos scripsit AbuDjafar Mo
hammed ibn Djarir atTabari cum aliis .series
1–3, Lugduni–Batavorum, 1879–1901.
Ա. ՏերՂևոնդյաԱ
ԹԱԳ, 1. միանձնյա իշխանություն խոր
հըրդանշող գլխանոց: Հանդիսավոր առիթ
ներով կրում էին միապետները, բարձրա
գույն կրոնապետները, տեղական ինքնա
վար իշխանները, դքսերը, հերցոգները,
կոմսերը: Պատրաստվել է թանկարժեք
մետաղներից (հիմնականում՝ ոսկուց),
դրվագանախշվել և զարդարվել անգին
քարերով ու մարգարիտներով: Թերը