կտավը): Որպես ղեկավար մասնակցել է Վանի ինքնապաշտպանության կռիվնե– րին: 1915-ին արևմտահայության զանգ– վածների հետ գաղթել է Անդրկովկաս: 1916-ին Թիֆլիսում կազմակերպել է Հայ արվեստագետների միությունը (նախա– գահ՝ Ե. Թադևոսյան), իսկ 1917-ին Ռոս– տովում՝ Հայ արվեստագետների միու– թյան մասնաճյուղը: 1919–22-ին եղել է Կ. Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, ստեղծել բնանկարներ: 1923-ին մեկնել է Ամերիկա, մի քանի տարբերակով նկարել «Նիագարայի ջրվեժը» (1923), Ֆրեզնոյի (1925), Կալիֆոռնիայի (1926), Խաղաղ օվկիանոսի ափերի տեսարաններ, ինչ– պես նաև Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի և ուրիշ մտավորականների դիմանկար– ներ: 1924-ին Ամերիկայում կտակ է ձևա– կերպել՝ իր մահից հետո դրամական և նյութական ողջ ունեցվածքը նվիրելով Հայաստանի թանգարանին: 1928-ին վե– րադարձել է Սովետական Հայաստան, նվիրվել հայ սովետական արվեստի կազ– մավորմանն ու զարգացմանը: Նույն թվա– կանին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը: Թ. ընդուն– վել է Հեղափոխական Ռուսաստանի նկա– րիչների ասոցիացիայի (ԱԽՌՌ) շարքերը: 1928–31-ին ստեղծագործական շրջագա– յություններ է կատարել դեպի Դորիս, Ղափան, Տաթև, Զորագէս, Ալավերդի, նկարել արդ. թեմաներով պատկերներ, բնանկարներ («Տաթևի վանքը», «Ղափանի պղնձաձուլարանը», «Դորիսի ընդհանուր տեսարանը», «Արյունոտ ժայռը Տաթևում», բոլորը՝ 1929, «Զորագետը», 1930, «Զո– րագէսը», «Ալավերդին»՝ զանազան տար– բերակներով, 1931, «Հաղպատի լեռը», 1931) և դիմանկարներ: Այդ շրջանում և հետագայում կատարված Հ. Աճաո– յանի, Ա. Իսահակյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Վշտունու, Ա. Բակունցի, Ե. Լալայանի դիմանկարները հայ իրականության մեջ ռեայիստական դիմանկարի ավան– դույթների հետագա զարգացման արտա– հայտություններ են: 1932–40-ին ստեղծ– ված Երևանի («Արարատը առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր», «Երևանը գարնանը», բոլորը՝ 1933, «Աշու– նը հին Երևանում», 1935, «Հին և նոր Երե– վանը ձյունի տակ», 1937) և Սևանի («Սևա– նի ափերը», 1937, «Սևանի կղզին», 1937) շրջակայքը պատկերող աշխատանքներին բնորոշ է քնարական ջերմությունը՝ նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմու– թյունը: Սովետական Հայաստանի կառա– վարությունը Թ–ի անունով է կոչել Երևա– նի գեղարվեստական ուսումնարանը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Պատկերազարդումը տես 161-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. Մարւոիկյան Ե., Փանոս Թեր– լեմեզյան, Ե., 1964: Ե. Մարւոիկյան,
ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐ, տես Ջերմուկներ:
ԹԵՐՄԵձ, քաղաք, Ուզբեկական ՍՍՀ Սուրխանդարիայի մարզի կենտրոնը: Նա– վահանգիստ է Ամուդարյայի աջ ափին, Թերմեզ կայարանից ոչ հեռու, Աֆղանստա– նի սահմանի մոտ: ՍՍՀՄ–ում ամենատաք ամառ (մաքսիմումը՝ 50°C) ունեցող քա– ղաքն է: 57 հզ. բն. (1977):
ԹԵՐՄԵՐ (լատ. thermae, <հուն. 0ep- յււ6ց – տաք), հասարակական բաղնիք– ների տիպ Հին Հռոմում: Կազմավորվել է հռոմեական հանրապետության ժամանա– կաշրջանում (սկսած մ. թ. ա. 27-ից): Թ–ի հիմնական բաղկացուցիչ մասերն էին՝ ապոդիտերիումը (հանդերձարան), ֆրի– գիդարիումը, տեպիդարիումը, կալդա– րիումը՝ համապատասխանորեն սառը, գոլ և տաք ջրով լողանալու համար, լա– կոնիկումը՝ քրտնելու սրահ, պալեստ– րան՝ մարզասրահ: Թ. ջեռուցվում էին պատերի մեջ և հատակի տակ տեղադրվւեծ ուղիներով անցնող տաքացված օդով, հաճախ օգտագործվում էին բնական տաք (թերմալ) ջրերը: Թ., լոգանքից բացի, նախատեսված լինելով հանգստի, զվար– ճանքի, սպորտով զբաղվելու, ժոդովների համար, հռոմեական ապրելակերպի բնո– րոշ տարրերից էին: IV դ. նրանց թիվը Հռոմում հասնում էր մոտ հազարի: Հատ– կապես աչքի էին ընկնում կայսերական հսկա Թ., որոնք շքեղորեն ձևավորվում էին խճանկարով, որմնանկարով, քանդա– կով: Կառուցվածքներում կիրառվում էին գլանային և խաչաձևող հզոր թաղեր, գմբեթներ: Ամենամեծ Թ–ից էին Դիոկղե– տիանոսի Թ. (տարողունակությունը՝ 3000 մարդ), Կարակալլայի Թ. (չափերը՝ 363 մճ X 535 մ): Տես նաև Բաղնիք: Գրկ. Bceo6ru,aa hctophh apxHTeKTypw, t. 2, M., 1973, c. 449-51, 562-72.
ԹԵՐՄԻՍՏՈՐ [<հուն. –ջերմու– թյուն և անգլ. (res)i$tor – ակտիվ դիմա– դրություն], ջերմադիմադրու– թ յ ու ն, մեծ, սովորաբար բացասական, ջերմային գործակից ունեցող, ոչ գծային, երկբևեռ դիմադրություն: Օգտագործվում է ջերմության չափման և կարգավորման, ջերմային կոմպենսացման, գազային խառ– նուրդների անալիզի, վակուումի չափման համար: Թ–ի համար նյութ են ծառայում կիսահաղորդիչները կամ էլ մետաղները և նրանց համաձուլվածքները:
ԹԵՐՄԻՏ, ալյումինի և տարբեր մետաղնե– րի օքսիդների (հիմնականում երկաթի կիզուկի՝ Fe3C>4) փոշիների խառնուրդ, որը բոցավառվելիս մետաղի օքսիդի թթվածնի հաշվին այրվում է և առաջաց– նում մեծ քանակությամբ ջերմություն. 8A1+ 3Fe304 = 4Al203 + 9Fe+ 774 կկաք. Երկաթ–ալյումինային Թ–ի այրման ջերմաս– տիճանը 2300–2700°C է, բոցավառմանը՝ 1300°C, մամլված վիճակում խտությունը՝ 3000–3400 կգ/մտ: Թ–ի այրման ժամանակ առաջացած երկաթն ու ալյումինի օքսիդը գտնվում են հալված վիճակում: Բոցա– վառումը իրականացվում է բռնկիչ նյու– թերով (38% Ba02 և 12% փոշիացած Mg): Թ. կիրառվում է մետաղյա խոշոր դետալ– ների (լիսեռների, խողովակների, եր– կաթգծերի ևն), ինչպես նաև հեռախոսային և հեռագրական հաղորդալարերի եռակց– ման համար: Ռազմական գործում կիրառ– վում է հրկիզման նպատակով (տես Հըր– կիզող նյութեր): Թ–ի մարման համար լավ միջոց է չոր ավազը: Քիչ քանակու– թյամբ ջրով մարելիս առաջանում է թթված– նի և ջրածնի պայթուցիկ խառնուրդ՝ շա– ռաչող գազ:
ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ (<հուն. dep^ – ջերմություն և դինամիկա), գիտություն ջերմային շարժման օրինաչափություննե– րի և մարմինների հատկությունների փո– փոխման երևույթներում ջերմության դե– րի մասին: Նեղ իմաստով Թ. երեք հիմ– նական սկզբունքների մաթեմատիկական զարգացումն է: Այդ սկզբունքները մեծ թվով փորձնական արդյունքների ընդ– հանրացումն են և չեն հիմնվում նյութի ներքին կառուցվածքին վերաբերող որևէ վարկածի վրա: Դրանք նկարագրում են մակրոհամակարգերում էներգիայի փո– խակերպման ընդհանուր օրինաչափու– թյունները ֆենոմենոլոգիապես, ի տար– բերություն վիճակագրական ֆիզիկայի, որը հաշվի է առնում մարմինների մոլե– կուլային կառուցվածքը: Թ–ի արդյունք– ները և եզրակացությունները շատ ընդ– հանուր բնույթ և կիրառության լայն բնա– գավառ ունեն (ֆիզիկա, քիմիա, կենսա– բանություն ևն): Թ–ի զարգացմանը սկիզբ դրեցին Ռ. Կլաուզիուսի (1850) և Ու. Թոմսոնի (1851) աշխատանքները, առաջինը մըտ– ցըրեց էնտրոպիայի, երկրորդը՝ բացար– ձակ ջերմաստիճանի հասկացությունը: Օգտվելով Ռ. Մայերի, Հ. Հելմհոլցի և Ջ. ՋոոաԻ հայտնագործած էներգիայի պահպանման օրենքից և Ս. Կառնոյի հետազոտություններից՝ նրանք ժամանա– կակից տեսքով ձևակերպեցին Թ–ի առա– ջին և երկրորդ սկզբունքները (տես Թեր– մոդինամիկայի առաջին սկզբունք, Թեր– մոդինամիկայի երկրորդ սկզբունք): Թ–ի զարգացումը խթանվում էր մեքենաների արդյունաբերության պահանջներով, ան– հրաժեշտ էր տեսականորեն հետազոտեյ ջերմային մեքենայի աշխատանքը՝ օգ– տակար գործողության գործակիցը (օ. գ. գ.) բարձրացնեյու նպատակով: Թերմո– դինամիկայի երրորդ սկզբունքը հայտ– նագործեց Վ. Նեռնստը (1906): Թ–ի հիմ– նական սկզբունքների մշակումն ավարտ– վեց XX դ. 20-ական թթ., որից հետո այն զարգացավ կիրառության բնագավառի ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս ինտենսիվ հետազոտվում է ոչ շրջելի պրո– ցեսների Թ.: Թ–ում ուսումնասիրվող օբյեկտը կոչ– վում է թերմոդինամիկական համակարգ (բաց կամ փակ), որը միջավայրից առանձնացվում է զանազան եղանակներով: Բաց համակարգը, ի տար– բերություն փակ համակարգի, միջավայրի հետ զանգված է փոխանակում: Փակ հա– մակարգերը լինում են. 1. մեկուսացված (միջավայրն ընդհանրապես չի ազդում դրանց վրա), 2. առանձնացված ադիա– բատ եղանակով (միջավայրն ազդում է միայն աշխատանք կատարելու միջոցով), 3. առանձնացված դիաթերմիկ եղանակով (միջավայրն ազդում է միայն ջերմափո– խանակման միջոցով): Թերմոդինամիկա– կան համակարգի վիճակը բնութագրվում է մի շարք պարամետրերով (ջերմաստի– ճան, ծավալ, ճնշում ևն): Այն պարամետ– րերը, որոնք իմաստ ունեն համակարգի ցանկացած տեղամասի համար, կոչվում են ինտենսիվ, իսկ այն պարամետրերը, որոնք իմաստ ունեն միայն ամբողջ հա– մակարգի համար՝ էքստենսիվ: Համա– կարգի ներքին շարժումներով պայմանա– վորված պարամետրերն անվանում են