Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանի օկրուգային և քաղաքային կոմիտե– ներում: 1953– 61–ին եղել է ՀԿԿ Կենտ– կոմի առաջին քարտուղար: ՍՄԿԿ XX համագումարում (1956) ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամ: 1961-ից անցել է դի– վանագիտական աշխատանքի: Աշխատել է ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան ՎԴՀ–ում (1961–64) և Լիբիայում (1965– 1970): Եղել է ՍՄԿԿ XVIII, XX, XXI, XXII համագումարների պատգամավոր: Ընտրվել է ՍՍՀՄ IV–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պար– գևատրվել է Լենինի և այլ շքանշաննե– րով: Երկ. Մի էջ Կովկասի հերոսական պաշտ– պանությունից (Տուշեր), Ե., 1950: Մեծ հայրե– նականի ճամփաներով (Հուշեր), Ե., 1975:

ԹՈՎՈՒ&, գյուղ Հայկական ՍՍՀ Շամշա– դինի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյու– սիս: Կոլտնտեսությունն զբաղվում է հա– ցահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Գւուղում 1888-ին հիմնվել է ծխական դըպ– յւոց, որը 1938-ից դարձել է միջնակարգ: Թովուզ Ունի գրադարան, ակումբ: Թ–ի տարած– քում պահպանվել են Կածարեթ ամրոցը, գյուղատեղի, խաչարձան, գերեզմանոց, վիմափոր քարայր:

ԹՈՏՈՐԱԿ, Թեոդորա, գյուղ Արև– մը տ յան Հայաստանում, Սվազի (Սեբաս– տիայի) վիլայեթում, համանուն քաղաքից 40 կմ հյուսիս: XX դ. սկզբին ուներ 70 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Հա– կէ^) Ա վար«ՅարաՆ. Րնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է, փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկրնե– րում:

ԹՈՐԱԾ ՃՈհՐ, թորման եղանակով հան– քային աղերից, օրգանական ու անօրգա– նական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուր: Թափանցիկ է, անգույն և չեզոք: Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից: Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում: Թ. ջ. պիտանի չէ խմելու համար: Երկարատև օգտագործումը առա– ջացնում է ստամոքս–աղիքային համա– կարգի գործունեության խանգարում:

ԹՈՐԱՄ՛ԱՆ ՏԱՆ Թորոս Հարությունի (18.9.1864, Շապին Գարահիսար– 1.3. 1934, Երևան), հայ ճարտարապետ, հայ– կական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Սովորել է ծննդավայրի հայկական դպրոցում, ճարտ. բարձրագույն կրթությունը ստացել Կ. Պոլսի գեղարվեստից վարժարանի ճարտ. բաժնում (1888–93), աշխատել որպես նախագծող ճարտ.: 1895-ի՝ Կ. Պոլ– սի հայ բնակչության երկօրյա կոտորածը ստիպել է Թ–ին հեռանալ Բուլղարիա, ուր 1898-ից նրա նախագծերով կառուցվել են մենատներ և հասարակական շենքեր: 1900-ին տեղափոխվել է Օ–ումինիա: 1902-ին մեկնել է Փարիզ ճարտ. ասպարե– զում գիտելիքները խորացնելու նպատա– կով: Հին աշխարհի ճարտ. մոտիկից ծա– նոթանալու համար եղել է Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում: 1903-ին բա– նասեր Կ. Բասմաջյանի հետ եկել է Անի՝ ճարտ. հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: Անիի ճարտ. իր ինքնա– տիպությամբ ու կատարելությամբ Թ–ի համար անակնկալ էր. այդ մեծ արվես– տին անհաղորդ էին ոչ միայն եվրոպական, այլև հայ գիտնականները: Անիի հուշար– ձանների ուսումնասիրությանը Թ. ձեռ– նամուխ է եղել՝ չունենալով անհրաժեշտ նյութական միջոցներ և 1904-ի գարնանը ստիպված մեկնել է էջմիածին, ուր ստանձ– նել է Զվարթնոց ի չափագրման ու պեղում– ները շարունակելու գործը: 1904-ի ամ– ռանը Ն. Մառը սկսել է Անիի պարբերա– կան պեղումները: Թ. մասնակցել է պե– ղումներին: Անիում Թ. ուսումնասիրել ու չափագրել է՝ եկեղեցիներ (Առաքելոց, Կաթողիկե, Գագկաշեն, Հովվի, Տիգրան Հոնենցի, Փրկչի, Վրաց, Ապուղամրենց ևն), պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, քարավանատներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել է վերակազմու– թյան նախագծեր, որոնցով Անիի ավերակ– ները գիտության համար վերակենդա– նացել են. «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտ. հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թո– րամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզ– վի առաջին ուսուցչին» (Ն. Մառ): Թ. էջ– միածնում աշխատել է Զվարթնոցի վերա– կազմության նախագծի վրա, միաժամա– նակ ուսումնասիրել ու չափագրել է Հո– ռոմոսի համակառույցը, Արգինայի եկե– ղեցին, Տեկորի տաճարը: Թ. ուսումնա– սիրեյ է նաև Շիրակի և Արագածոտն գա– վառի հատկապես V–VII դդ. հուշարձան– ները: 1909-ին Մառը Թ–ի գծագրերը ներ– կայացրել է Պետերբուրգի կայսերական ակադեմիայի գիտաժողովին: Թ–ին հատ– կացվել է նյութական օժանդակություն: 1905-ին Թ. ավարտել է Զվարթնոցի վե– րակազմության նախագիծը՝ հայկ. ճարտ. ուսումնասիրման բարձրագույն նվաճու– մը, իսկ «Զվարթնոցի եկեղեցին» (1905) ուսումնասիրության հրատարակմամբ հիմք դրել հայերեն լեզվով ճարտ. գիտա– կան գրականությանը: Այնուհետև տպա– գրվել են Թ–ի «էջմիածնի տաճարը» (1909, ռուս., 1910, հայ.), «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» (1908), «Տեկորի տա– ճարը» (առանձին գրքով, 1911), «Գավիթն ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912), «Հայ ճարտարապետության շըր– ջանները» (1911), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911) ևն: Թ–ի տեսություններն արձագանք են գտել յւուս. և եվրոպական գիտության մեջ. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանը առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում: Մինչև նրա աշխատանքնե– րի երևան գալը եվրոպական գիտությու– նը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը: Շնոր– հիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմու– թյան մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար» (.1912, «Կայսերական հնագիտական հանձնաժողովի տեղեկատու»): 1912-ին Վիեննայի արվեստի պատմության ինստ–ի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու առաջար– կով Թ. Վիեննա է ուղարկել իր ուսումնա– սիրությունները: 1913-ին նույն ինստ–ի գիտական սեսիայում Թ–ի աշխատություն– ներն արժանացել են արվեստի լավագույն աշխատանքի մրցանակին, նրա հետ պայ– մանագիր է կնքվել 6ո. Ստրժիգովսկու մասնակցությամբ Վիեննայում հայկ. ճարտ. վերաբերյալ ուսումնասիրություն հրատարակելու համար: 1914-ին Թ. մեկ– նել է Վիեննա՝ իր հետ տանելով 1000 թերթից ավելի գծագրեր, չափագրություն– ներ ու վերակազմության նախագծեր, տասնյակ նեգատիվներ ու լուսանկարներ: Ուսումնասիրական որոշ լրացումների նպատակով Թ. վերադարձել է Հայաստան : Սկսվել է առաջին համաշխարհային պա– տերազմը, և նա զրկվել է Վիեննա վե– րադառնալու հնարավորությունից: 0ո. Ստրժիգովսկին Թ–ի գիտական նյութերի հիման վրա,առանց Թ–ի համաձայնության, 1918-ին հրապարակել է «Հայկական ճար– տարապետությունը և Եվրոպան» երկհա– տոր աշխատությունը գերմաներեն, հի– շատւսկելով, որ գծագրական նյութերի հեղինակը Թ. է: Տարիների տքնաջան աշ– խատանքի այդպիսի վախճանը Թ–ի հա– մար մեծ ողբերգություն էր: 1918–20-ի Թ. Թորամանյանը Տիգրան Հոնենցի եկեղե– ցու գավթի մոտ (Անի, 1907, լուսանկար՝ Արամ Վրույրի)