Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարբեր նշանակության Թ–ներ. Պուշկինի լեռնանցքի (ավտոճանապարհային), <ւԱրփա–Անան> (հիդրոտեխնիկական), Սևանի լեռնանցքի (ավտոճանապարհա– յին), Մեղրաձորի (երկաթուղային, նկ. 2), Երևանի մետրոպոլիտենի: Ա. Չիֆւոաչաբյան

ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ԴԻՈԴ, կիսահաղորդչային դիոդ, որում հակադարձ և ոչ մեծ ուղիղ լարման դեպքում առաջանում է թունեչա– յին էֆեկւո, և վոլտամպերային բնութա– գիրն ունի բացասական դիմադրության հատված: Թ. դ. աչքի է ընկնում փոքր չափերով ու զանգվածով, ոչ գծային բնու– թագրով, արագագործ ությամբ, ջերմաս– տիճանների ւայն տիրույթում աշխատելու ընդունակությամբ: Կիրառվում է մինչև 10 Գհց հաճախականության ուժեղացու– ցիչներում և էլեկտրական տատանումնե– րի գեներատորներում, արագագործ փո– խարկող սարքավորումներում ևն: Տես նաև Կիսահաղորդչային դիոդ:

ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ԷՄԻՍԻԱ, մետաղներից կամ կիսահաղորդիչներից էլեկտրոնների արտահոսք բարձր լարվածության էլեկ– տրական դաշտի ազդեցությամբ: Թ. է. բացատրվում է թունեչային էֆեկտի հի– ման վրա: Դաշտի բացակայության դեպ– քում պինդ մարմինը էլեկտրոնների հա– մար անվերջ մեծ երկարությամբ և Ս0 բարձրությամբ ւցոտենցիաչային արգեչք է: Այդ պատճառով մարմնի ներսի մակե– րևույթի վրա ընկնող բոլոր էլեկտրոններն անդրադառնում են: Արտաքին էլեկտրա– կան դաշտի առկայության դեպքում ար– գելքի հաստությունը վերջավոր է դառնում, ընդ որում փոքրանում է դաշտի լարվածու– թյունը մեծացնելիս, և էլեկտրոնների հա– մար պինդ մարմնից դուրս գալու հնարա– վորություն է ստեղծվում: Մաքուր մետաղ– ներում Թ. է. դիտվում է 1 Օ6– 1 Օ7 վ/սմ կարգի լարվածության դեպքում:

ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ԷՖԵԿՏ, պոտենցիաչային արգեւքի միջով մասնիկների թափանց– ayivnv)p]i. &այոու.Ն օրիՆակՆէտից է ռադիոակտիվ i/քւշուկների ՕՒտրոհումը; Փորձը ցույց է տվել, որ a-տրոհման մաս– նիկների էներգիան շատ ավելի փոքր է, քան արգելքի բարձրությունը: Թ. է. միկ– րոմասնիկների ալիքային հատկություն– ներով պայմանավորված մաքուր քվան– տային երևույթ է: Թ. է–ի հավանականու– թյունը բավականաչափ մեծ է այն դեպքում, երբ բանաձևով որոշվող անցման գործակիցը (անցնող և ընկնող մասնիկների հոսքերի հարաբերությունը) շաա փոքր չէ: Այստեղ հ–ը Պլանկի հաստատունն Է, U(x)-^ պոտենցիալ էներգիան, E-ն՝ մասնիկի լրիվ էներգիան, յս–ն՝ զանգվածը, իսկ xi-ը և ճշ–ը էներգիայի մակարդակը պատ– կերող գծի և պոտենցիալ էներգիայի կորի հատման կետերի աբսցիսներն են (նկ.): Թ0-ն խնդրի բնույթից կախված գործակից է: Թ. է. հատուկ է միայն միկրոերևույթ– ների. մեծ հեռավորությունների և զանգ– վածների դեպքում անցման գործակիցն արագ ձգտում է զրոյի: Թ. է–ի թվացող պարադոքսայնությունը պայմանավոր– ված է նրանով, որ արգելքում, որտեղ E<U(x), կարծես թե մասնիկի կինետիկ էներգիան փոքր է զրոյից, և հետևաբար իմպուլսը կեղծ է, որն անհեթեթություն է: Սակայն այստեղ ոչ մի պարադոքս չկա, քանի որ քվանտային մեխանիկայում մաս– նիկի էներգիայի բաժանումը կինետիկ և Թունելային էֆեկտը ատոմի միջուկում պոտենցիալ էներգիաների իմաստազըրկ– ված է: Արգելքում տեղափակված մասնիկի իմպուլսը անորոշություն է ձեռք բերում (տես Անորոշությունների առնչություն՜ ներ), և էներգիայի արժեքը փոխվում է: էներգիայի արժեքի փոփոխությունն ավելի մեծ է, քան այն էներգիան, որը չի բավա– րարում մասնիկին մինչև արգելքի Ս մաքս. բարձրությունը: Գրկ. Բլոխինցև Դ. Ի., Քվանտային մեխանիկայի հիմունքները, Ե., 1968: է. Չուբարյան

ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ, տարբեր նյու– թերի ու դետալների տաքացման արդյու– նաբերական վառարան, ունի ուղղագիծ, օղակաձև կամ Ո–ձև թունելատիպ աշխա– տանքային տարածություն: Տաքացվող շինվածքները էլեկտրական կամ պնևմա– տիկ հաղորդակների օգնությամբ անընդ– հատ կամ պարբերաբար տեղաշարժվում են թունելի շարժական հատակի կամ վա– գոնիկների վրա բարձված, փոխադրիչնե– րով կամ զամբյուղների մեջ: Թ. վ–ները տաքացվում են հեղուկ կամ գազային վա– ռելիքով, երբեմն՝ էլեկտրականությամբ: Օգտագործվում է մետաղե շինվածքների ջերմամշակման: համար, աղյուսի ու խե ցեդենի արտադրության մեջ, Փայտանյու– թի չորացման, նրանից փայտածխի ստաց– ման և այլ նպատակներով: Թունելի եր– կարությունը՝ կախված վառարանի նշա– նակումից 30–120 մ է, իսկ ջերմաստի– ճանը՝ 80– 100°0-ից մինչև 1400–1450°C: ԹՈՒՆ ԻՄ, Թունիսի Հանրապետություն (արաբ. Ալ–Զումհուրիաթ–Թունիսիա) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 244 II. Պետական կարգը 244 III. Բնությունը . . 244 IV. Բնակչությունը 245 V. Պատմական ակնարկ 245 VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները 246 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 246 VIII. Առողջապահությունը 246 IX. Լուսավորությունը 246 X. Գիտական հիմնարկները 246 XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 246 XII. Գրականությունը 247 XIII• ճարտարապետությունը և կերպ– արվեստը 247 XIV. Երաժշտությունը 247 XV. Թատրոնը 247 XVI. Կինոն 247 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հյուսիսային Աֆրիկայում: Հս–ից և արլ–ից ողողվում է Միջերկրական ծովով: Մահմանակից է Ալժիրին և Լիբիա– յին: Տարածությունը 164,2 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 5572 հզ. (1975): Մայրա– քաղաքը՝ Թունիս: Վարչականորեն բա– ժանվում է 18 գովերնորատի (նահանգի)՝ Բեջա, Բիզերատա, Դաբես, Գաֆսա, Ջեն– դուբա (ն. Սուկ Էլ–Արբա), Կայրուան, Կասերին, Մահդիա, Մեդենին, Մոնաս– տիր, Նաբուլ (Նաբել), Կամուդա, Սիլիա– նա, Սուս, Սֆաքս, Թունիս, Թունիս–Հա– րավային, Էլ–Կեֆ: II. Պետական կարգը Թ. հանրապետություն է: Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1959-ին: Պետության ու կառավարության ղեկավա– րը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է: Պրեզի– դենտին ընտրում է ժողովուրդը՝ 5 տարի ժամկետով (ներկայիս պրեզիդենտ Հ. Բուրգիբան ընտրվել է ցմահ): Օրենս– դրական բարձրագույն մարմինը միա– պալատ պառլամենտն է՝ Ազգային ժո– ղովը: Թ–ի դատական համակարգը կազմում են՝ վճռաբեկ դատարանը, երեք ապելյացիոն դատարանները և I ատյանի դատարանները: III. Բնությունը Թ–ի տերիտորիան ձգվում է հս–ից հվ., Միջերկրական ծովից մհնչև Սահայւա տնտպատլ՝ ճա ակմ Ափագիծը 1200 կմ է: Հս–ում ծովաՓո բարձր է, տեղ–տեղ զառիթափ, արլ–ում՝ ցածրադիր, ծովալճակներով: Նշանավոր են Թունիսի, Համամետ, Դաբես ծոցերը և Ջերբա, Կերկենա, Դալիթ կղզիները: Ռելիեֆը գերազանցապես բլրապատ է: Տերիտորիայի 1/3-ը զբաղված է Թել Ատլասի ու Սահարական Ատ– լասի արլ. լեռնաբազուկներով (1000– 1200 մ բարձրությամբ) և միջլեռնային սարավանդներով (Հյուսիտաին և Բարձր Թել): Թունիսի լեռնաշղթայի արմում է գտնվում Շամբի լեռը (1544 մ)՝ երկրի ամենաբարձր կետը: Տերիտորիայի մնա– ցած մասը հս–ում զբաղեցնում է Թունիսի հարթավայրը (Ցածր Թել), հվ–ում՝ էս– Սահիլը (աշխարհագրական մարզ): Երկրի կենտրոնական մասի աղուտային անհոսք ցածրավայրերը՝ շոթերը (Ջերիդ, Էլ–Ղա– սա), ծովի մակարդակից ցած են և եզրա– վորված են լեռներով: Երկրաբանական տեսակետից Թ. բա– ժանում են հս. ծալքածածկութային սին– կլինալային (Թել Ատլաս, ավլակոգեն Բերբերիդ՝ Թունիսի Ատլասում) և հվ.՝ պլատֆորմային (Սահարական սալ) մա– սերի: Օգտակար հանածոներից կան եր–