Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

673 կմ հեռավորության վրա: Մատչելի է ծովային նավերի համար: Ջրային (ամռա– նը) և օդային ուղիներով կապված է Կրաս– նոյարսկի հետ: Հիմնադրվել է 1929-ին:

ԻԳԴԻՐ, գյուղաքաղաք նախկին Երևանի նահանգի Սուրմալու գավառում, Արարատ– յան դաշտում, Արաքսի աշ ափին, Երևա– նից 40 կմ հարավ–արևմուտք: ի. Սուրմա– լու գավառի վարչական կենտրոնն էր: Դիրքը հարթ է, շրջապատված այգիներով և բարդու ծառերով: Ի–ով է անցնում Վան– Բայազետ–Արարատյան դաշտ տանող ճանապարհը, որը կտրում է Հայկական պար լեռնաշղթան՝ Օրկովի հովտով: Են– թադրվում է, որ Ի. միջին դարերում կոչվել է Ցոլակերտ: XV դ. սկզբին հիշվում է Ի–ի ամրոցը: 1403-ին իսպանացի ուղեգրող Ռ. Դ. Կլավիխոն եղել է Ի–ի ամրոցում, որի տերը կին էր: 1555-ից եղել է Պարս– կաստանի կազմում՝ մինչե 1828-ը: Թուրք– մենչայի պայմանագրով (1828 թ. փետըր– վարի 10) անցել է Ռուսաստանին: Մինչե Ռուսաստանին միանալը ի. փոքրիկ գյուղ էր: Ի–ի հայերի նախնիները հիմնականում գաղթել են 1828-ին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից (100 ընտանիք) և մասամբ՝ Բայազետից: 1914-ին ուներ մոտ 10 հզ. բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, խաղողագործությամբ, պըտ– ղաբուծությամբ, բամբակագործությամբ, արհեստներով և առետրով: Ի–ում գոր– ծում էին երկու վարժարան (արական և իգական) և երեք եկեղեցի: 1920-ի աշնա– նը՝ հայ–թուրքական պատերազմի ժամա– նակ Ի. զավթեցին Կարաբեքիր փաշայի զորքերը և այլես չվերադարձրին: 1921-ի Կարսի սովետա–թուրքական պայմանա– գրով Սուրմալուի գավառը, որը երբեք չի պատկանել Թուրքիային, Ի–ով հան– դերձ, անցավ նրան: Այժմ թուրքաբնակ գյուղաքաղաք է: ի. տվել է բազմաթիվ անվանի հայ մտավորականներ և հակա– թուրքական ազգային–ազատագրական պայքարի գործիչներ: Ի. անունով գյուղեր կային նաև Կարսի մարզում և Իրանում՝ Արդաբիլի մոտ:

ԻԳԴԻՐ–ՄԱՎԱ, գյուղ նախկին Երեանի նահանգի Սուրմալու գավառում: XX դ. սկզբին ուներ 166 տուն բնակիչ, որից 82-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, այ– գեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Հայ բնակիչները տեղա– հանվել են 1920-ի հայ–թուրքական պատե– րազմի ժամանակ: 1921-ի Կարսի սովետա– թուրքական պայմանագրով գյուղն անցել է Թուրքիային:

ԻԳՆԱՏ ԱՂԱ», երգիծական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1919–20-ին, Կ.Պոլսոէմ: Խմբագիր–արտոնատեր՝ Ե. Օտյան: Պարբերականը խարազանել Է եվրոպական և ամերիկյան քաղաքակա– նությունը Հայկական հարցի նկատմամբ, պարսավել կեղծ բարեգործներին, որոնք խուսափել են նյութական օժանդակու– թյուն ցույց տալ գաղթականներին: Ներ– կայացրել է «Ազգային ջոջերի» նոր պատ– կերասրահը, տպագրել Ե. Օտյանի «Դրա– կան հիշատակներ» կենսագրական հու– շագրությունը և «Փառքի ետեե» երգիծա– կան վիպակը: Անդրադարձել է Կ. Պոլսի մամուլի, գրական և թատերական կյանքի նորույթներին: «Ի. ա.»-ին հաջորդել է «Շա– վիղ–Իգնատ աղա» (1920–22) թերթը:

ԻԳՆԱՏԻՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ գրիչ և մանրանկարիչ: Աշխատել է Հոռոմոս (Անիի մոտ), ինչ– Անվանաթերթ 1232-ին Հոռոմո– սի վանքում ընդ– օրինակված Ավե– տարանից («Բագ– նայրի Ավետա– րան»), գրիչ և ծաղկող՝ Իգնա– տ ի ո ս (Երեա– նի Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մա– տենադարան, ձեռ. N° 1519) պես և Հավուց թառ և Խծկոնք վանքերում, 1214–42-ին: Եղել է թաթար–մոնղոլական արշավանքների ականատես, թողել հի– շատակություններ: Հայտնի են Ի–ի յոթ ձեռագրեր, երեքը գտնվում են Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում (ձեռ. JNCJNP 1519, 6202, 9649), մնա– ցածը՝ Վենետիկի Ս. Ղազար վանքում (ձեռ. JSP 134), Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (ձեռ. JSC 36), Չիկագոյի համալ– սարանի մատենադարանում և Վ. Սիմոն– յանի մասնավոր հավաքածուում (Կալի– ֆոռնիա): Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրերը զար– դարված են խորաններով, լուսանցազար– դերով, զարդատառերով և սկզբնազար– դերով: Զարդերի ձեերը բազմազան են, գունավորումը հյութեղ և ներդաշնակ Է, գծանկարը՝ հստակ և ճկուն: Ի. ստեղծել Է թեմատիկ նկարներ (Նոր Ջուղայի JSP 36 Ավետարանում), պատկերելով ավետա– րանական շարի կարեոր տեսարանները՝ կերպարներին հաղորդել ազգային գծեր: Գրկ. Հովսեփյան Դ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշա– կույթի պատմության, պր. 1 – 2, Երուսաղեմ– Նյու Ցորք, 1935–43: Նույնի, Հիշատա– կարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951: Քյուրտյան Հ., Իգնատիոս մանրանկա– րիչ, «Անահիտ», 1939, jSlb 3: է. Կորխմազյան

ԻԳՆԱՏԻՈՍ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ, Իգնա– տիոս և Հովհաննես կազմող– ներ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դարի քանդակազարդող հայ վարպետներ, խաչ– քարեր պատրաստողներ: Նրանց գործե– րից պահպանվել է 1535-ի մի խաչքար ՀՍՍՀ Կամո քաղաքում, Դարի գլուխ գերեզմանատան արլ. մասում: Օգտա– գործել են երկրաչափական բարդ զարդա– մոտիվներ, 8-թեանի աստղեր, ոճավոր– ված տերեներ և ճյուղեր: Երկրորդ խաչ– քարը, միայն Հովհաննես կազ– մող ստորագրությամբ, անթվակիր, գտնվում է Կամոյի շրջանի Նորադուզ գյուղի եկեղեցու պատի տակ: Ըստ Ս. Բար– խուդարյանի, Հովհաննեսը Իգնատիոսի աշակերտն է և առանձին ստորագրել Է, երբ սկսել է ինքնուրույն աշխատել:

ԻԳՆԻՄԲՐԻՏ, տես Տուֆաչավա:

ԻԳՆԻՏՐՈՆ [<լատ. ignis – կրակ և (էչեկ) ւորոն], կառավարվող սնդիկային ուղղիչ՝ օժանդակ Էլեկտրոդով, որը մա– սամբ ընկղմված է կաթոդի սնդիկի մեջ՝ Էլեկտրական հոսանքով ուղղիչը բռնկե– լու (աղեղային պարպում առաջացնելու) և ուղղված լարումը կարգավորելու հա– մար: Օգտագործվում է հզոր ուղղիչ սար– քավորումներում, Էլեկտրահաղորդակնե– րում, Էլեկտրաեռակցման սարքերում, եր– կաթուղային Էլեկտրական ենթակայաննե– րում և այլուր, որտեղ հոսանքի միջին ուժը հասնում է մի քանի հարյուր ամպերի, իսկ ուղղված լարումը՝ մինչե 5 կվ: Ի–ի գյուտարարն է ամերիկահայ Էլեկտրա– տեխնիկ, ԱՄՆ–ի Ազգային ԴԱ անդամ Ջոզեֆ (Հովսեփ) Սլեփյանը: ԻԳՈՐ (ծն. թ. անհտ.–945), Կիեյան մեծ իշխան 912-ից (ըստ տարեգրի Ի. սերում Է կիսաառսապելական Ռյուրիկից): Շարու– նակել է իր նախորդի՝ Օւեգի գործունեու– թյունը, իրեն ենթարկել Դնեստրի և Դա– նուբի միջև ապրող արեելա–սլավոնական ցեղերին, ճնշել դրելյանների ապստամ– բությունը: 941-ին անհաջող արշավանք Է կազմակերպել Կ. Պոլիս: Ի. ռուս իշխան– ներից առաջինը բախվեց պեչենեգներին և կնքեց 5-ամյա հաշտության պայմանա– գիր: Երկու անգամ արշավել է Անդրկով– կաս, գրավել է (913–14 և 94Հ–ին) Աղ– վանքի Պարտավ քաղաքը: ի–ին սպանել են դրելյանները՝ նրանցից երկրորդ ան– գամ հարկ հավաքելու ժամանակ:

ԻԳՈՒԱՆՆԵՐ (Iguanidae), մողեսների կարգի սողունների ընտանիք: Ի տարբե– րություն ագամաների, Ի–ի ատամներն ամ– րացած են ծնոտների ներքին մակերևույ– թին: Դլուխը պատած է մանր վահանիկ– ներով, մարմինը՝ թեփուկներով: Աչքերը լավ են զարգացած, կոպերը շարժական են: Հայտնի է ավելի քան 50 սեռ, մոտ 700 տե– սակ: Տարածված են Արևմտյան կիսա– գնդում: Արևելյանում հանդիպում են միայն Մադագասկար (3 տեսակ), Ֆիջի և Տոնգա (2 տեսակ) կղզիներում: Ապրում են անտառներում՝ ծառերի վրա, անա– պատներում, լեռներում, որոշ մասը կի– սաջրային կյանք է վարում: Սնվում են միջատներով, մանր անողնաշարավորնե– րով, կան նաև բուսակերներ (օրինակ՝ ծովային մողեսները): Ծառաբնակները մեծ մասամբ կանաչավուն են, գետնա– բնակների գույնը հարմարվում է ապրելա– վայրին: Առանձին տեսակներ միջավայրի լույսի և ջերմաստիճանի փոփոխությու– նից գունափոխվում են: Ի. բազմանում են ձվերով, կան նաև ձվակենդանածին տեսակներ: Ամենախոշոր ներկայացու– ցիչը սովորական իգուան է (Iguana iguana), որի երկարությունը մոտ 2 մ Է, ծառաբնակ Է, բուսակեր, ձուն և միսը ուտում են:

ԻԳՈՒԱՍՈՒ (Igua^u), գետ Բրազիլիայի հարավ–արևելքում, Պարանայի ձախ վտակը: Երկարությունը 1320 կմ Է, ավա– զանը՝ 62 հզ. կմ2: Սկիզբ է առնում Սեռա դու Մար լեռների արմ. լանջերից: Ստորին հոսանքում սահմանային գետ է Բրազի– լիայի և Արգենտինայի միջև: Ջրառատ Է, սահանքավոր: Կան շատ ջրվեժներ (Օզո– րիու, Իգուասու ևն): Սնումը անձրևային Է: Դետաբերանի մոտ ջրի միջին ծախսը 1200 մ3/վրկ Է: Նավարկելի է միջին հո– սանքում: