Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՆԿԱՍՈ (իւոալ. incasso), բանկային գոր– ծառնություն, երբ բանկը մատակարարի հանձնարարությամբ իր վրա է վերցնում գնորդից վճարման ենթակա դրամական գումարների գանձումը՝ դրամական, ապ– րանքային կամ հաշվարկային Փաստա– թղթերի հիման վրա: ՍՍՀՄ–ում կիրառ– վում է տնտ. կազմակերպությունների միշև հաշվարկներ կատարելիս:

ԻՆԿԵՐ, ճիշտը՝ ի ն կ ա (իսպ. inca), ըս– կըզբում (XI–ճաղդ.) Պերուում բնակ– վող, կեչուա լեզվախմբի հնդկացիների ցեղ, հետագայում տիրող դաս՝ ցեղային միավորմամբ կազմավորված պետության մեջ: 1438-ին կազմավորվել է Ի–ի ստրկա– տիրական բռնապետությունը: Ի–ի հիմնա– կան սոցիալ–տնտ. բջիջը եղել է դրացիա– կան համայնքը: Հողը համարվել է Գերա– գույն ինկայի (կառավարողի) սեփակա– նությունը, որի իշխանությունը պատած է եղել սրբազան լուսապսակով: 1-ին առաս– պելական կառավարիչ Մանկո Կապակը երկրպագվել է իբրև արևի որդի: 1532-ին իսպանական նվաճողները կողոպտեցին Ի–ի պետությունը, ոչնչացրին մշակույթը: Ի. մտան կեչուա ազգության կազմի մեշ: Ի–ի ճարտ. հայտնի է ըստ նկարագրու– թյունների և շինությունների բազմաթիվ մնացորդների (տաճարներ, պալատներ, աստղադիտարաններ, ամֆիթատրոններ, բերդեր):

ԻՆԿՈՐՊՈՐԱՅՈՒՄ (< լատ. incorpora- tio – ներառել), օրենսդրության համա– կարգման եղանակ, որով նորմատիվ ակ– տերը ժամանակագրական, այբբենական կարգով միավորվում են մեկ ընդհանուր ժողովածուի մեշ՝ առանց բովանդակության փոփոխության (օրինակ, ՀՍՍՀ օրենսդրա– կան և նորմատիվ ակտերի ժամանակա– գրական ժողովածուն, 1920–66): Ի. հնա– րավորություն է ընձեռում նորմատիվ ակտը ձևակերպել ըստ սկզբնական տեքստի, հե– տագայում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ:

ԻՆԿՎԻԶԻՑԻԱ ( < լատ. inquisitio – քըն– նություն), հավատաքննությ ուն, կաթոլիկ եկեղեցու հետախուզական և դա– տական կազմակերպություն, որը ստեղծ– վել է հերետիկոսներին, ազատամիտնե– րին և ընդհանրապես կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին հալածելու և պատժե– լու համար: Գոյություն է ունեցել XIII– XIX դդ., գրեթե բոլոր կաթոլիկ երկրնե– րում (Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգա– լիա): Այն հատկապես մոլեգնել է Իսպա– նիայում: Իսպանական գլխավոր ինկվիզի– տոր Տորկվեմադայի (XV դ.) 18 տարվա գործունեության ընթացքում ողշակիզվել է 10 հզ. մարդ: Ի. քննությունը կատարել է գաղտնի (հիմք ընդունելով լրտեսությու– նը, մատնությունը, երբեմն՝ զրպարտչա– կան լուրերը), օգտագործել բարոյակրո– նական ներգործության մեթոդներ, ան– երևակայելի խոշտանգումներ: Կիրառվել են դատապարտման տարբեր եղանակներ: Մահապատիժը սովորաբար իրականացրել են աշխարհիկ իշխանությունները՝ ողջա– կիզմամբ (տես Հրադատություն): Դատա– պարտյալների ունեցվածքը բռնագրավվել է հօգուտ եկեղեցու: 1542-ին Հռոմում հիմ– նըվել է ինկվիզիցիոն գերագույն տրիբու– նալ: Ի. օգտագործվել է ժող. շարժումների դեմ պայքարելու համար, այն հակառե– ֆորմացիայի հիմնական զենքերից էր: Ի. մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն է, որի զոհն են դար– ձել բազմպթիվ գիտնականներ, մտածող– ներ (Զ. Բրունո, Ջ. Վանինին և ուրիշներ):

ԻՆԿՐՈՒՍՏԱՅԻԱ, տես Ընդեչուզում:

ԻՆԿՈՒԲԱՏՈՐ, տես ճտահան մեքենա:

ԻՆԿՈՒԲԱՏՈՐԱ–ԹՈՁՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿԱ– ՅԱՆ (ԻԹԿ), գյուղատնտեսական թռչուն– ների ձու ինկուբացնելու ձեռնարկություն, որը ճուտ է մատակարարում կոլտնտեսու– թյուներին, սովետական տնտեսություն– ներին և բնակչությանը: ՄՍՀՄ–ում առա– ջին ԻԹԿ–ները կազմակերպվել են 1929– 1930-ին (ՀՍՍՀ–ՈԼմ՝ 1931–32-ին): ԻԹԿ ինկուբացվող ձուն ստանում է պայմանա– գրով պետ. բուծարաններից, սովետական տնտեսությունների տոհմային ֆերմանե– րից: Որոշ ԻԹԿ–ներ ունեն իրենց տոհմա– յին հոտերը: Բացի ՍՍՀՄ գյուղատնտ. մի– նիստրության թռչնարդի գլխավոր վարչու– թյան կազմում առկա պետականից, կան նաև կոլտնտեսային և միջկոլտնտեսային ԻԹԿ–ներ: Ձվադրումը և ճտահանումը կա– տարվում է խիստ գրաֆիկով: ճտերը վա– ճառվում են 1, 30, 60, 90 օրական հասա– կում: ԻԹԿ ունի 2, 4,6 և ավելի ճտահան մեքենա, թռչնանոց (մայրական հոտի հա– մար), մատղաշի աճեցման ցեխ և օժանդակ այլ շինություններ: ԻԹԿ ունեն նաև թռչնա– բուծական ֆաբրիկաները, հանրային ու պետ. տնտեսությունները և միջկոլտնտե– սային ձեռնարկությունները:

ԻՆԿՈՒՆԱԲՈՒԼԱՆԵՐ ( <լատ Incunabula– վաղ մանկություն, օրորան, խանձարուր, սկիզբ), սկզբնատիպ, խանձարուրային գրքեր, պատրաստված շարվածքների ձե– վով, մինչև 1501-ը: Արտաքին տեսքով հի– շեցնում են ձեռագիր գրքերը: Տառատեսա– կը մեծ մասամբ գոթական է, պարբերու– թյուններ չունի, տպաքանակը՝ մոտ 100– 300 օրինակ: Ընդամենը լույս են տեսել մոտ 40 հզ. տարբեր հրատարակություններ: Գոյություն ունեն շուրջ 0,5 մլն օրինակ Ի.: ՍՍՀՄ–ում առավել խոշոր հավաքածուները գտնվում են Վ. Ի. Լենինի անվ. պետ. գրա– դարանում, Մ. Մալտիկով–Շչեդրինի անվ. հանրային գրադարանում, ՍՍՀՄ ԳԱ գրա– դարանում: Հայերեն Ի. չկան, քանի որ հայերեն առաջին գիրքը լույս է տեսել 1512-ին: Տես նաև Հնատիւց գիրք:

ԻՆՀԱԼԱՑԻԱ (< լատ. inhalo–շնչում եմ), շնչառման միջոցով դեղանյութերն օրգանիզմ ներմուծելու մեթոդ: Դեղանյու– թերն օգտագործվում են գոլորշու, գազի, աերոզոլերի (ծուխ, խոնավ և յուղային ամպիկներ) ձևերով՝ հատուկ սարքերի (ինհալատոր) օգնությամբ: Կիրառում են առավելապես շնչառական օրգանների հի– վանդությունների բուժման նպատակով: Օրգանիզմ են ներմուծում հիմքեր, սուլ– ֆամիդային պատրաստուկներ, անտիբիո– տիկներ, բուսական յուղեր:

ԻՆՀԻԲԻՏՈՐՆԵՐ (< լատ. inhibeo – կանգնեցնում եմ, զսպում եմ) քիմիա– կան, արգելակիչներ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք արգելա– կում են կամ դադարեցնում որևէ քիմիա– կան կամ կենսաբանական պրոցես: Կի– րառվում են անցանկալի երևույթները կան– խելու կամ դադարեցնելու համար, օրի– նակ, կոռոզիայից մետաղների քայքա– յումը, վառելանյութերի, քսայուղերի, սննդանյութերի օքսիդացումը, պոլիմերա– ցումը, պոլիմերների ծերացումը ևն: Ար– գելակման արդյունավետությունը կախ– ված է Ի–ի ու արգելակվող ռեակցիայի բնույթից, ինչպես նաև Ի–ի քանակից, ռեակցիայի միջավայր մտցնելու ժամա– նակից, ջերմաստիճանից և այլ գործոն– ներից: Կոռոզիայի Ի. մտցվում են միջա– վայր մետաղները կոռոզիայից պաշտպա– նելու համար: Կոռոզիայի Ի–ի պաշտպա– նիչ ազդեցությունը որոշվում է էլեկտրա– քիմիական ռեակցիայի կինետիկայի փո– փոխմամբ: Տարբերում են անոդային, կաթոդային և խառը կոռոզիայի Ի.: Որ– պես անոդային կոռոզիայի Ի. կիրառում են օքսիդիչ քրոմատներ և նիտրիտներ, որպես կաթոդային կոռոզիայի Ի.՝ ար– սենի և բիսմութի աղեր, ինչպես նաև տար– բեր օրգ. միացություններ: Կոռոզիայի միջավայրի բնույթից կախված, լինում են թթվային, չեզոք և հիմնային միջավայ– րերի, ինչպես նաև մթնոլորտային կոռո– զիայի Ի.: Սև մետաղները կոռոզիայից պաշտպա– նելու համար կիրառվում են դիցիկլո– հեքսիլամոնիումի նիտրիտը, ցիկլոհեքսի– լամոնիումի կարբոնատը, միգանյութի կամ հեքսամեթիլենտետրամինի (ուրոտրոպի– նի) խառնուրդը նատրիումի նիտրիտի հետ, իսկ սև մետաղները գունավորների հետ համակցված՝ նիտրո – և դինիտրո– բենբենգոյական թթուների աղերը ամին– ների հետ: Օքսիդացման ռեակցիանե– րի Ի. արգելակում են մոլեկուլային թթվածնով օքսիդացումը, ավելացվում են վառելանյութերին, յուղերին, քսուքներին՝ նրանց պահելու և կիրառման ժամանակ օքսիդացումը դանդաղեցնելու համար: Որ– պես օքսիդացման ռեակցիաների Ի. կի– րառվում են ֆենոլներ, արոմատիկ ամին– ներ ևն: Սննդանյութերի օքսիդաց– ման Ի. արգելակում են ճարպերի և ճարպ պարունակող մթերքների օքսիդա– ցումը: Բնական նյութերից կիրառում են համեմունքներ (ծոթոր, եղեսպակ, չաման ևն), որոնք մթերքին տալիս են հաճելի հոտ և արգելակում նրանց օքսիդացումը (կծվածությունը): Իսկ յւինթետիկ նյութե– րից կիրառում են գալաթթվի էթիլ– և պրոպիլէսթերները, ինչպես նաև բազ– մաթիվ ֆենոլներ և ամիններ (օրինակ, կտավատի ձեթը օքսիդացումից պաշտպա– նելու համար): Պոլիմերացման Ի. արգելակում են կամ դանդաղեցնում մոնոմերների պո– լիմերացումը թորելու կամ պահելու ժա– մանակ: Պոլիմերացման Ի. պահպանում են ոչ միայն ինքնապոլիմերացումից, այլև օդի թթվածնի օքսիդացումից: Պոլիմերացման Ի. են ծծումբը, տար– բեր ֆենոլներ, տանինը, պղնձի աղերը ևն: Գրկ. E p e r m a h ., Hhth6htopm kop- po3nn, nep. c aHrji., M. –JI., 1966; A ji n; h- 6eeBa A.H., JleBHH C* 3., Hhth6htopm Koppo3HH MeTajuioB, JI., 1968* Գ. Շահնազարյան