Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՆՃ.ԵՍՈՒ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Կեսարիայի վիլայեթի էվերեկ գավառում: XX դ. սկզբին ուներ 150 աուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ: Գյուղում կային եկեղեցի (Ս. Թորոս) և Արամյան անունով վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ԻՆՀԻԿՅԱՆ Արամ Մկրտչի (29.12.1910, ք. Ախալցխա (այժմ՝ Վրաց. ՍՍՀ–ում)– 22.3.1975, Երեան], հայ սովետական գրականագետ: Բանասիրական գիտ. դ–ր, գիտ. վաստ. գործիչ: 1933-ին ավարտել է Երեանի պետ. համալսարանը, 1937-ին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան: 1937–1938-ին աշխատել է Արմֆանի պատմության և գրականության ինստ–ում: Մասնակցել է ֆիննական (1939–40), Հայրենական մեծ (1942–45) պատերազմներին: Ա. Մ. Ինճիկյան 1946-ից աշխատել է ՀՍՍՀ ԴԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ–ում՝ որպես ավագ գիտաշխատող, ապա՝ տեքստաբանության բաժնի վարիչ (1958–75): Հրատարակել է «Ծատուրյանի կյանքը» (1940), «Միքայել Նալբանդյան» (1954), «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը» (1954), ^ստյտյւք Tnjuiuuiijjimi» (19DDJ, «Մտերիմներ (ւ մտորումներ» (1967), «Հովհաննես Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869–1899» (1969), «Ավետիք Իսահակյան» (1977) աշխատությունները: Ի. մասնակցել է Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Պ. Պռոշյանի, Մ. Նսղբանդյանի, Մ. Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակությանը, կազմել է տեքստերը, ծանոթագրել է և խմբագրել: Հ. Թամրազյան

ԻՆՃԻԿՏԱՆ Հովհաննես Դրիգորի [25.9.1913, ք. Ախալցխա (այժմ՝ Վրացական ՍՍՀ–ում)], հայ սովետական արեելագետպատմաբան: Պատմական գիտ. դ–ր (1974): ՄՄԿԿ անղամ 1940-ից: Ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստ–ը (1939): 1939–1941-ին դասավանդել է Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ակադեմիայում: 1941–42-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել 89-րդ Թամանյան դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի ռազմ, կոմիսար: 1946–54-ին վարել է պատասխանատու պաշտոններ, 1952–1954-ին՝ ՀԿԿ ԿԿ–ի պրոպագանդայի Ա ագիտացիայի բաժնի վարիչ, ԿԿ–ի անդամ և ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու: 1958–71-ին ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորի վարիչն էր, 1971-ից՝ արեվելագիտության ինստ–ի դիրեկտորի տեղակալն է: 1967-ին ընտրվել է Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության հայկական կոմիտեի նախագահ: Զբաղվում է Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրների, կապիտալիզմի զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Հրատարակել է «Բոգդան Կնունյանց» (1957, ռուս.՝ 1961-ին), «BypHcya3HH OcMaHCKOH hmnepHH» (1977) աշխատությունները, կազմել «B. M. Khyhhhi;, H36p. npoH3Be,n;eաա» (1958, լրացված, հայ.՝ 1978-ին) ժողովածուն:

ԻՆՃԻԿՅԱՆ Մայա Հրանտի (ծն. 1.5.1930, Մոսկվա), հայ սովետական քիմիկոս–օրգանիկ: Քիմ. գիտությունների դ–ր (1966), պրոֆեսոր (1973): 1953-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը: 1953-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում: Գիտական աշխատանքները վերաբերում են շրահիմնային միջավայրում, չորրորդային ամոնիումային աղերի առկայությամբ ընթացող ալկալիացման ռեակցիաների ուսումնասիրությանը: Այդ բնագավառում Ի. 1961-ին հայտնաբերել է (Ա. Թ. Բաբայաևի հետ) a, |3 և |3, y–չհագեցած խմբեր պարունակող ամոնիումային աղերում ընթացող նոր փոխազդեցություն, որն անվանվեց «վերախմբավորմանճեղքման» ռեակցիա: Փոխազդեցության արդյունքում ստացվում են անմատչելի չհագեցած կետոններ, թթուներ և դրանց էսթետներ՝, ենամիններ և այլ նյութեր:

ԻՆՃԻՃՅԱՆ (Միքայելյան) Ղուկաս (1758, Կ. Պոլիս–1833, Վենետիկ), աշխարհագրագետ, պատմաբան, բանասեր: Կրթությունն ստացել է Ս. Ղազար վանքում (Վենետիկ): 1779-ից Մխիթարյան միաբանության անդամ էր: Աշխատությունների մեծ մասը վերաբերում է աշխարհագրությանը: Մասնակցել է Գ. Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորի ստեղծման աշխատանքներին, որի՝ Ասիային նվիրված «Նոր Հայաստան» (1806) հատորի հեղինակն է: Այդտեղ աշխարհագրական տեղեկություններ են տրված Փոքր Հայքի, Միշագետքի, Կիլիկիայի, քսաղտիքի, Ատրպատականի, Աղվանքի և այլ վայրերի մասին: «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822) աշխատության մեջ հունա–հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա–աշխարհագրական պատկերը՝ նահանգների ու գավառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ: «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաշին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին: «Ամարանոց Բիւզանդեան» (1794) չափածո աշխատության մեշ (որոշ հատվածներ թարգմանվել են ֆրանս. և իտալ.) տրված է Բոսֆոր և Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութագիրը, նրանց «երկհարկանի» շրային հոսանքների գիտական բացատրությունը, ինչպես նաև երկրբ. մոտիկ անցյալի պատմությունը: Պատմությանն ու քաղ. աշխարհագրությանը վերաբերող Ի–ի ուսումնասիրություններն ամփոփված են «Դարապատում» ութ հատորանոց աշխատության մեջ (1824–27), որտեղ տրված է պետությունների համառոտ պատմությունը 1750–1800-ին: Վերշին 2 հատորները նվիրված են գիտության և արվեստի զարգացման պատմությանը, մեծ մտածողների, արվեստագետների, եկեղեցական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը: 1800–1802-ին Ի. հրատարակել է կրոնական, քաղ. և բանասիրական «Տարեգրություն» (աշխարհաբար լեզվով), 1803–1820-ին՝ «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքերը, որոնցում լուսաբանվել են աշխարհի քաղ. իրադարձությունները, կրոնական, ուսումնական և գիտական հարցեր, եղանակի տեսություններ ու կանխագուշակումներ: Հիմնել է «Արշարունյաց ընկեր ությ ուն» գրական–հասարակական կազմակերպությունը (1812–19): 1815-ին հրատարակվեց Ի–ի «Ազգասեր» հրապարակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցեցին թուրք, կառավարության կասկածը, փակվեց «Արշարունյաց ընկերություն» գրական–հասարակական կազմակերպությունը, ընդհատվեց «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը: Ըմբռնելով գիտության և մշակույթի նշանակությունը հասարակության հոգևորբարոյական և սոցիալական կյանքում՝ Ի. դրականորեն է <զ1ւահաէոհէ հ. բացահայտել այն առաջադիմականը, որ կատարել են անցյալի նշանավոր մտածողները՝ անտիկ աշխարհից մինչև Զ. Լոկը, Դ. Դիդրոն և ուրիշներ: Այսպիսի արժեքավորմամբ Ի. անուղղակիորեն նպաստել է հայ իրականության մեջ առաշադիմական գաղափարների տարածմանը: Սակայն, չկարողանալով վերշնականապես հաղթահարել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսությունը, .նա միաժամանակ քննադատել է այդ մտածողների հակակրոնական, մատերիալիստական հայացքները և կաշկանդված է մնացել իդեալիստական պատկերացումներով: Գրկ. Սարգիսյան Բ., Երկուհարյուրամյա գրական գործունեություն… Վենետիկո Մխիթարյան միաբանության, Վնտ., 1905: Մխիթարյան հոբելյան, 1701 – 1901, Վնտ., 1901: Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Ե., 1960: Ա. Ասչանյան, Ս. Շաիկյան

ԻՆՃԻՐԼԻ, գյուղ Թուրքիայում, Անկարայի վիլայեթի Ցոզղատի գավառում: XX դ. սկզբին ուներ 90 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ունեին