գոն: Կյանքը և ստեղծագործությունը» (1962), «Ֆարմանով» (1968), ինչպես նաե սովետական ու արտասահմանյան գրող– ների գիտա՜գեղարվեստական կենսագրա– կանների:
ԻՍԴԱՆՈ&, Սթանոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ 120 տուն հայ բնակիչ: Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Թորոս) և վարժարան՝ 60 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ. նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:
ԻՍԵՅԿԻ (իսկական ազգանունը՝ Տ և ր– Հովհաննիսյան) Լևոն Նիկոլայի [8(20).12.1888, Թիֆլիս –10.5.1946, Թբի– լիսի], հայ սովետական երգիչ (բաս): ՎՍՍՀ (1932) և ՀՍՍՀ (1934) վաստ. ար– տիստ, ՎՍՍՀ Ժող. արտիստ (1943): 1915-ին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսում– նարանը, աշխատել օպերային թատրո– նում: 1924-ին Հ. Դանիեսանի և Շ. Տալ– յանի հետ մասնակցել է Լենինականի Լ. Ի ս և ց կ ի ն Նադիր շահի դե– րում (Սպենդիար– յանի «Ալմաստ») օպերա–օպերետային խմբի գործունեու– թյանը: 1926–28-ին կատարելագործվել է սյււա՞սուս, ելույթներ ունեցել Հոլանդիայի (ւ Իտալիայի քաղաքներում: 1928-ից աշխա– տել է Սարատովի, 1930-ից՝ Սվերդլովսկի, 1931-ից՝ Թբիլիսիի օպերային թատրոն– ներում: Վրացական ազգային օպերաների մի շարք գլխավոր դեր երգերի առաշին կատարողն է՝ Աբիո, Ցանգալա (Փալիա– շվիլու «Աբեսալոմ և էթերի», «Դաիսի»), Գեորգի (Մ. Բալանչիվաձեի «Խարդախ Դա– րեջան»): Ի. օժտված էր զորեղ և հյութեղ ձայնով, արտիստական հմայքով: 1933-ից աշխատել է Երևանի (միաժամանակ Թբի– լիսիի) օպերային թատրոնում, առաշին ներկայացման մեջ (Սպենդիարյանի «Ալ– մաստ») կերտել Նադիր շահի, այնուհետև Դոն Բազիլիոյի (Ռոսինիի «Սևիլյան սափ– րիչ», 1933), Մեֆիստոֆելի (Գունոյի «Ֆաուստ», 1933), Կոնչակի (Ա. Բորոդինի «Իշխան Իգոր», 1935), Գրեմինի (Պ. Չայ– կովսկու «Եվգենի Օնեգին», 1937), Ջրա– ղացպանի (Դորգոմիժսկու «Ջրահարս», 1938) և այլ կերպարներ: Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով: Գրկ* Թադևոսյան Ա., Լևոն Իսեցկի, Ե., 1972: Ա. Թաղեոսյան
ԻՍԹԱՒՐԻ, ա լ–Ի ս թ ա խ ր ի Ա բ ու Իսհակ Իբրահիմ իբն Մ ո– համւ՚ադ ալ–Ֆարիսի (մոտ 850–934), արաբացի ճանապարհորդ և աշխարհագիր: Ծագումով պարսիկ (հա– վանորեն Իրանի Ֆարս նահանգից): ճա– նապարհորդել է Իրանում, Հայաստանում, Միշին, Հարավային և Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում, Միկիլիայում, Ան– դալուզիայում, Հյուսիսային Աֆրիկա– յում: Իր ճանապարհորդությունների ժա– մանակ հավաքած նյութերի, ինչպես նաև պարսիկ աշխարհագիր Աբու Մայիդ ալ– Բալխու և այլոց գրքերի հիման վրա Ի. 930–933-ին կազմել է «Գիրք երկրների ու ճանապարհների մասին» («Քիթաբ ալ– մասալիք վա–լ–մամալիք») աշխարհագրա– կան երկը: Այն արժեքավոր տեղեկու– թյուններ է բովանդակում արաբների նվա– ճած երկրների (Արևմտյան Հնդկաստա– նից մինչև Մարոկկո և Իսպանիա), այդ թվում Հայաստանի տնտեսական կյանքի, քաղաքների, առևտրական ճանապարհ– ների և բնակչության կազմի մասին: Ի. վկայում է, որ Բագրատունյաց Հայաստա– նի թագավորությունը արմ–ից սահմանա– կից էր Ռումի (Բյուզանդիա) պետությանը, հս–արմ–ից հասնում էր մինչև Բարդաա (Պարտավ), հվ–արմ–ից՝ Ադրբայշան (Ատրպատական), հվ–ից՝ Զազիրա (Կորդ– վաց լեռնաշղթայից հվ.՝ Ադիաբենե): Ի. համարվում է արաբական աշխարհագրու– թյան դասական դպրոցի հիմնադիր, որից մեծ չափով ազդվել են հետագա արաբ և պարսիկ աշխարհագիրները: Գրկ. Bibliotheca Geographorum Arabicorum, ecL M. J. de Goeje, pars I, Lugd. Bat., 1870
ԻՍԼԱՍ (< արաբ. islam –հնազանդու– թյուն), տես Մահմեդականություն:
ԻՍԼԱՄԱԲԱԴ, Պակիստանի մայրաքաղա– քը: Գտնվում է Հիմալայների ստորոտին, Պոտվարյան սարավանդում, 550 մ բարձ– րության վրա: Ավելի քան 250 հզ. բն. (1976): Կառուցվել է 1961–70-ին: Զու– գակցված են եվրոպական ժամանակակից քաղաքի և տեղական ճարտարապետու– թյան առանձնահատկությունները («Շեհե– րազադա» հյուրանոցը, Մեծ մզկիթը): Ունի Ազգային համալսարան, միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիայի ինստ., ազգային գրադարան:
ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱ, մթնոլորտի գործողության կարևորագույն կենտրոն Հյուսիսային կիսագնդում, ցածր ճնշման մարզ Ատլանտյան օվկիանոսի հյուսի– սում: Կլիմայական քարտեզների վրա նրա հիմնական կենտրոնը տեղադրվում է Իս– լանդիայի և Հարավային Գրենլանդիայի միշև, որտեղ հունվարին մթնոլորտի ճըն– շումը 996 մւ բարից ցածր է: Ձմռանը այլ կենտրոններ են ի հայտ գալիս Գրենլան– դիայից արմ. և Բարենցի ծովի վրա: Ամռանը Ի. դ. թուլանում և բաժանվում է երկու կենտրոնի՝ Դանիական նեղուցի վրա և Գրենլանդիայից արմ.: Երկրամերձ շերտում օդային զանգվածները Ի. դ–ի հվ. եզրով շարժվում են Ատլանտյան օվկիա– նոսից դեպի Եվրոպա՝ ձևավորելով Արև– մըտյան Եվրոպայի ծովային կլիման: Ըստ բարձրության Ի. դ. արագ շարժվում է դեպի Հյուսիսային Ամերիկայի հս–արլ. շրջան– ները՝ վերածվելով Մերձբևեռային դեպրե– սիայի լեզվակի, որն առաջացնում է օդի արմ. հոսք Հս. կիսագնդի տրոպոսֆերայի մեծ մասում և ստրատոսֆերայի ստորին մասում: Ի. դ–ի դերը զգալի է Հայկական ՍՍՀ կլիմայի ձևավորման գործում:
ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ՍՊԱԹ (Իսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի ան– գույն, թափանցիկ տեսակը: Ի. ս–ի առա– ջացումը հիմնականում կապված է հիդրո– թերմալ լուծույթների գործունեության հետ: Ամենաարժեքավոր կուտակումները հան– դիպում են բազալտներում: Հանքավայ– րերը հայտնի են Իսլանդիայում, ՍՍՀՄ–ում՝ Ցակուտիայում, Միջին Ասիա– յում, Հեռավոր Արևելքում: ՀՍՍՀ–ում կա իջևանի շրջանում: Ի. ս. օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլ– ների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուս– տատեսության և ֆոտոհեռագրման ապա– րատների բևեռացնող պրիզմաների պատ– րաստման համար:
ԻՍԼԱՆԴԱՑԻՆԵՐ, ազգ, Իսլանդիայի հիմ– նական բնակչությունը (մոտ 200 հզ., 1970): Ապրում են նաև Կանադայում և ԱՄՆ–ում: Խոսում են իսէանդերեն: Հավատացյալ Ի. բողոքականներ են (լյութերականներ): Ի. IX– X դդ. Սկանդինավյան թերակղգուց, հատկապես Նորվեգիայից, վերաբնակեց– վածների հետնորդներն են: Որպես ազ– գություն կազմավորվել են XI–XIII դդ.: Հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է, ձկնամշակությունը և գյուղատնտեսու– թյունը:
ԻՍԼԱՆԴԵՐԵՆ, իսլանդացիների լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաըն– տանիքի գերմ. ճյուղի հս. ենթաճյուղին (արևմտա–սկանդինավյան ենթախումբ): Խոսվում է Իսլանդիայում (մոտ 200 հզ.) և Հյուսիսային Ամերիկայում (մոտ 40 հզ.): XII–XIII դդ. Ի. գրեթե չի տարբերվել նոր– վեգերենից: Այդ ժամանակից ի վեր Ի–ում տեղի են ունեցել հնչյունական վւոփոխու– թյուններ, սակայն արդի Ի–ի ուղղագրու– թյունը շատ քիչ է փոխվել: Հարուստ է թեքական ձևերով: Հնագույն ձեռագրերը XII դարից են: Գործածում է լատինագիր այբուբեն:
ԻՍԼԱՆԴԻԱ, կղզի Ատլանտյան օվկիա– նոսում: Տես Իսչանդիա (պետություն):
ԻՍԼԱՆԴԻԱ (Island), Իսլանդիայի Հան– րապետություն (Iyavel՝dia Island) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ .. 395 II. Պետական կարգը 395 III. Բնությունը 395 IV. Բնակչությունը 395 V. Պատմական ակնարկ 395 VJ. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և հա– սարակական կազմակերպու– թյունները 395 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 396