Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րիա», 1950, Թել–Ավիվ), Երուսաղեմի Ռուբինի անվ. երաժշտական ակադեմիան, Երուսաղեմի հրեական համալսարանի երաժշտական ֆակուլտետը: 1959-ից Թել– Ավիվում անց են կացվում (3 տարին մեկ) տավղահարների միջազգային մրցույթներ: Գոյություն ունի Ի–ի կոմպոզիտորների Լիգա և Ֆոնդ (հիմն. 1957-ին), երաժշտա– կան հրատարակչություն: 1958-ից Թել–Ավիվում գործում է Ի–ի Ազ– գային թատրոնը: Բեմադրվել են Շեքսպի– րի «Հուլիոս Կեսար» (1962), «Սխալների կոմեդիա» (1964) են: Հանրաճանաչ է Կամերային թատրոնը (հիմն. 1944-ին), ուր բեմադրվում են իսրայելյան Ա արտա– սահմանյան առաջադեմ դրամատուրգնե– րի երկերը: 1963-ին Հայֆա քաղաքում հիմնադրվել է Քաղաքային թատրոնը (բեմադրվում են Շեքսպիրի, է. Իոնեսկոյի և այլոց պիեսները): Նյութական միջոց– ներ չունենալու պատճառով թատերական շատ կոլեկտիվներ ցրվել են: 1963-ից գոր– ծում է «Բատ–Շեվա» բալետային խումբը, որը բեմադրում է մոդեռնիստական ներ– կայացումներ: 1968-ին Թայֆայում ստեղծ– վել է «Ալ–Մասրահ ան–Նահեդ» արաբա– կան դրամատիկական կոլեկտիվը: 1950-ական թթ. կազմակերպվել են Առև– տըրի և արդյունաբերության մինիստրու– թյանը կից կինոկենտրոնը և «Սենֆիլդո Իսրայել» ընկերությունը: Կառավարու– թյունը ֆոնդ է ստեղծել օգնելու կինոար– տադրությանը: Գործում են ավելի քան 10 կինոընկերություններ: Շատ ֆիլմեր նկարահանվում են այլ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, ԳՖՀ են) կինոընկերություն– ների հետ: 1960-ական թթ. ֆիլմերից են՝ «Սալլահ Շաբատի», «Գրված է ավազին», «Խճուղու թագուհին» են: Ի. ունի ավելի քան 300 կինոթատրոն, ամեն տարի թո– ղարկվում է 10–12 գեղարվեստական և 60–100 վավերագրական ֆիլմ: 9–^. HBaHOB K. Ո., ա e ճ H H C 3. C*, TocyflapCTBO fttepaHjib, ero nojioHceHHe h iiojih- Tioca, 2 M., 1959; AHflpeeB C.A., H3paHJib, M., 1962; HmenTHHa T, C., TocyflapcTBO H3paHjib, M., 1968; HBaHOB JO . C., OCTOpOJKHO, CHOHH3M, M., 1969; ITostm H3paHjm, M., 1963.

ԻՍՐԱՅԵԼ Ա ՈԹՄՍԵՑԻ [ծն. թ. անհտ., գ. Ոդմուս (Վանանդի գավառ) – 677, Դվին], Հայոց կաթողիկոս 667-ից: Մինչև կաթողիկոս ընտրվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը և Դվինի ժողովներոււէ (645, 648) մասնակցել աշխարհիկ ու եկեղեցա– կան ներքին 12 կանոնների մշակմանն ու սահմանմանը, ինչպես նաև հայ դավանա– կան ձեռնարկի կազմմանը՝ կանգնելով հակաքաղկեդոնիկ դիրքերում: Գործակ– ցել է Հայոց իշխան Գրիգոր Մաւէիկոնյա– նին (661–685) և գահակալել քաղ. համե– մատաբար խաղաղ պայմաններում: Զ. Հարությունյան

ԻՍՐԱՅԵԼ ԳՈՌԱՂՃԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ ճարտարապետ: Կառուցել է Բագավանի Ս. Հովհաննես գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Ըստ շի– նարարական արձանագրության (վերծա– նումը՝ Հ. Օրբելու), որը մեկ տողով երի– զում է հս., արլ. և հվ. ճակատների վերին մասերը, եկեղեցու «հիմնարկությունը» ըս– կըսվել է նախաձեռնությամբ «Եզրաս» (Եզր) կաթողիկոսի, 631-ի հունիսի 15-ին, Իսրայել Գոռաղճեցի. Բագավանի Ս. Հովհաննես եկեղեցու հատակագիծը Իսրայել Գոռաղճեցի. Բագավանի Ս. Հովհաննես եկեղեցին, 631–639 ավարտվել 639-ի հուլիսի 9-ին «…վարպե– տությամբ Իսրայելի Գոռաղճեցւոյ»: Հայ ճարտ. այս արժեքավոր հուշարձանը XX դ. 2-րդ կեսին հիմնահատակ քանդված է: Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Օ p 6 e ji h BaraBaHdcaa Haanncb 639 ro^a h Apyrae ap- MHHCKHe KTHTOpCKHe Ha^nHCH VII BeKa, b ero kh. H36p. Tpy^bi, E., 1963.

ԻՍՐԱՅԵԼ ԵՐԵՑ, Իսրայել Քահա– նա (ծն. եմահ. թթ. անհտ.), հայ գրիչ ե Իսրայել Երեց. «Մարգարեների գու– շակությունը», մանրանկար 1447-ի Ավետարա– նից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարան, ձեռ. JSfe 4922) մանրանկարիչ: Վասպուրականի մանրա– նկարչության դպրոցի ներկայացուցիչ: Ստեղծագործել է XV դ. 2-րդ կեսին, Մո– կաց գավառի Փասավանք գյուղում: Ի. Ե–ի ընդօրինակած և պատկերազարդած ձե– ռագրերից հայտնի են տասնմեկը, որոն– ցից վեցը գտնվում է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (3 Ավետարան, 1 Մաշտոց, 2 Գանձարան), հինգը՝ արտասահմանյան հավաքածու– ներում (3 Ավետարան, 2 Հայսմավուրք): Թեմատիկ մանրանկարներ պարունակում են 1447-ի, 1455-ի և 1476-ի Ավետարաննե– րը (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա– տենադարան, ձեռ. N».NS 4922,5414,5459): Ի. Ե–ի գծանկարը հարուստ է նրբանցում– ներով, գունաշարը՝ բաց կապույտի և դարչնա–շագանակագույնի երանգներով: Հ. Հակոբյան

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ (1659, օգոստոս – 1711, Աստրախան), հայ ազգային–ազատագրա– կան շարժման գործիչ: Ծնվել է հավանա– բար Միսիան գյուղում: Հայաստանի ազա– տագրության խնդրով 1677-ին էջմիածնի գաղտնի ժողովում ընտրված պատվիրակ– ների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679-ի դեկտեմբերին մեկնել է Կ. Պոլիս: Պատ– վիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախո– ղումից հետո պատվիրակ արքեպիսկո– պոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680-ի վեր– ջին անցել է Վենետիկ, 1683-ին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանս. բա– նակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հետե– վազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով ն 1688–95-ին մասնակցել անգլո–ֆրանսիական պատե– րազմին: 1695-ին գերի է ընկել անգլիա– ցիներին, ապա ազատվել և մեկնել է Հռե– նոսյան Պֆալց, որտեղ եղել է Հայդել– բերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մա– տակարարման կոմիսար: 1698-ին կուր– ֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության (որի դեմ մղվող պատերազմին այղ ժամանակ մասնակցում էր նաև Պֆալցը) թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմա– վորելու միտքը: Հովհան Վիլհելմը համա– ձայնել է և Ի. Օ–ու միջոցով թղթեր հղել Քարթլիի Գիորգի XI թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղե– կություններ խնդրել Հայաստանի ու հարա– կից երկրների տնտ., քաղ. ու ռազմ, պայ– մանների մասին: 1698-ի օգոստոսին Ի. Օ. ժամանել է Վիեննա՝ ավստ. Լեոպոլդ I կայսրից ես հուսադրող գրություն ստա– նալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսված խաղաղության բանակցություն– ների պատճառով: Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանայի դուքս Կոզմաս 111-ի համաձայնությունը և 1699-ին ուղևորվել Հայաստան: Մակայն Հայաս– տանում ու Վրաստանում իրադրությունը լրիվ փոխվել էր: Նախկինում ապստամբ Գիորգի XI-ը հնազանդվել և գտնվում էր Մպահանում, իսկ Հայոց կաթողի– կոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձա– սարի Միմեոն կաթողիկոսը չեն արձա– գանքել Ի. Օ–ու ձեռնարկմանը: Միայն