Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Իվանո–Ֆրանկովսկ, Րոլեխով), տրի– կոտաժի, կարի արդյունաբերության ճյու– ղերը և գորգագործությունը (Կոսով, Կո– լոմիա): Մշակում են շաքարի ճակնդեղ, վուշ, կարտոֆիլ, բանջարեղեն: Զարգա– ցած է պտղաբուծությունը, նախալեռնային և լեռնային շրջաններում՝ մսակաթնատու և մսաբրդատու անասնապահությունը, հարթավայրային շրջաններում՝ խոզաբու– ծությունն ու թռչնաբուծությունը: Տնտեսության մեջ վճռական դեր է խա– ղում երկաթուղային (493 կմ) և ավտո– ճանապարհային (5,3 հզ. կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 4,2 հզ. կմ, 1970), ինչպես նաե խողովակաշարային տրանսպորտը: Լուսավորությունը և առող– ջապահ ու թ յ ու ն ը: 1970–71 ուս. տա– րում կար 846 հանրակրթական դպրոց, 15 պրոֆտեխնիկական ուսումնարան, 17 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, 3 բուհ: 1971-ին կար 961 գրադարան, 2 թատրոն, 4 թանգարան, 824 ակումբ, 846 կինոսարք, մարզային 2 թերթ, 152 հիվանդանոց (12,1 հզ. մահճակալով), 2,9 հզ. բժիշկ: Կարպատների լանջերին գործում են միութենական առողջարան– ներ, հանգստյան տներ, տուրիստական և սպորտային բազաներ:

ԻՎԱՇԿԵՎԻՁ (Iwaszkiewicz) Ցարոսլավ (ծն. 1894), լեհ գրող: Ի–ի 20–30-ական թթ. պոեզիային հատուկ են հայեցողու– թյունը, կամերայնությունը, արձակին՝ հե– քիաթային երանգավորումը («Զենոբիա Պալմուրա», 1920, վիպակ): Նրա «Լուսինը ծագում է» (1925), «Տղամարդկանց դավա– դրությունը» (1930) վեպերը և հատկապես նորավեպերը, ինչպես և «Կարմիր վա– հաններ» (1934) պատմավեպը հատկա– նշական են ռեալիստական աշխարհըմ– բըռնումով: Ֆաշիզմի դեմ պատերազմի տարիներին ավելի է ամրապնդվում Ի–ի ռեալիստական արվեստը («Աղյուսի հին գործարանը», 1946, պատմվածքների գիրք): ճանաչված է «Դովք և փառք» (հ. 1–3, 1956–62) վեպը: Հեղինակ է Շոպենի և Բախի մասին մենագրություն– ների: Հայտնի է որպես Շեքսպիրի, Ան– դերսենի, Գոլդոնիի, Լ. Տոլստոյի, Չեխովի և ուրիշների թարգմանիչ: ԼԺՀ գրողների միության նախագահ (1945–49 և 1959-ից): ԼԺՀ պետ. մրցանակի դափնեկիր (1952, 1954, 1963): «ժողովուրդների միջև խա– ղաղության ամրապնդման համար» լե– նինյան միջազգային մրցանակի դափնե– կիր (1970):

ԻՎԵՆՍ (Ivens) Չորիս (ծն. 18.11.1898, Նեյմեգեն), հոլանդացի կինոռեժիսոր և օպերատոր: Առաջին կինոնկարներից են՝ «Կամուրջ» (1928), «Անձրև» (1929), պոե– զիայի և ստեղծագործ աշխատանքի գե– ղեցկությունը բացահայտող՝ «Զյոյդեր Զե» (1930), «Նոր երկիր» (1934): 1930-ին այցե– լել է ՍՍՀՄ, նկարահանել Մագնիտագորս– կի շինարարներին նվիրված «Երգ հերոս– ների մասին» կինոնկարը (1932): Լավա– գույն ֆիլմերից են՝ «Բորինաժ» (1933), «Իսպանական հող» (1937), «Չորս հար– յուր միլիոն» (1938), «Խոսում է Ինդոնե– զիան» (1945): Խաղաղության համար մըղ– վող պայքարն են արտացոլում «Խաղաղու– թյունը կհաղթի ամբողջ աշխարհում» (1951), «Մենք խաղաղության կողմն ենք» (Ի. Պիրևի, Ա. Տորնդայկի և ուրիշների հետ, 1952), «Մեծ գետերի երգը» (1954, խաղաղության միջազգային մրցանակ, 1955) ֆիլմերը: 1957-ին նկարահանել է «Աենան դիմավորում է Փարիզին», 1968-ին՝ «17-րդ զուգահեռական» (մար– տընչող Վիետնամի մասին) կինոնկար– ները: Ի–ի ստեղծագործությունը նպաստել է վավերագրական կինոյի զարգացմանն ամբողջ աշխարհում: Արժանացել է «ժո– ղովուրդների խաղաղությունն ամրապըն– դելու համար» միջազգային լենինյան մըր– ցանակի (1968): Գբկ. ^po6ameHKO C., KuHOpeafCHC- cep HopHC Hbchc, 1964.

ԻՎՐԻՏԵՐԵՆ, սեմա–քամյան լեզվաընտա– նիքի սեմական ճյուղի քանանական խըմ– բին պատկանող լեզու: Նույն եբրայերենն է՝ փոքր տարբերություններով: Պահպա– նել է վերջինիս ձևաբանական համակար– գը, հիմնականում նաև բառապաշարը: Իմաստաբանության մեջ և շարահյուսա– կան կարգերում կրել է որոշակի տեղա– շարժ՝ կապված իդիշի, գերմանական ու սլավոնական որոշ լեզուների ազդեցու– թյան հետ: Ավանդական արտասանու– թյուններից նախընտրել է սեֆարդյանը:

ԻՏԱԼԱ–ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1848– 1849, ավաորիական տիրապետությունից Իտալիան ազատագրելու համար պատե– րազմ, որը սերտորեն կապված էր 1848– 1849-ին իտալական պետություններում ծավալված բուրժուական հեղափոխու– թյան հետ (տես Իաաչական բուրժուական հեղափոխություն 1848–49): 1848-ի մար– տին ժող. ապստամբության հաղթանակի հետևանքով ավստ. զորքերը վտարվեցին Լոմբարդիայից և Վենետիկից (Ավստրիայի իշխանության տակ էին գտնվում 1815-ից): Մարտին Մարդինիայի (Պիեմոնտի) թա– գավոր Կարլ Ալբերտը պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: Սակայն իտալ. պետու– թյունների կառավարող շրջանների և ան– ձամբ Կարլ Ալբերտի դավաճանական քա– ղաքականության (վախենում էին հեղափո– խական շարժման խորացումից) հետևան– քով իտալ. զորքերը 1848-ի հուլիսի 25-ին Կուստոցայի մոտ պարտվեցին: Օգոստ. 6-ին ավստ. զորքերը մտան Միլան, իսկ 3 օր անց Կարլ Ալբերտը զինադադար կնքեց, որը առաջ բերեց մասսաների դժգոհությունը: Լոմբարդի ան նորից միաց– վեց Ավստրիային: Հեղափոխական նոր վերելքը Կարլ Ալբերտին ստիպեց 1849-ի մարտի 20-ին վերսկսել ռազմ, գործողու– թյունները: Մակայն արդեն մարտի 23-ին Նովարայի գլխավոր ճակատամարտում իտալ. զորքերը գլխովին ջախջախվեցին: Կարլ Ալբերտը փախավ Իտալիայից: Նրա որդի Վիկտոր էմանուել II մարտի 26-ին զինադադար կնքեց: Ավստ. զորքերը նո– րից օկուպացրին Լոմբարդիան և Վենե– տիկը: Օգոստ. 6-ին Միլանում կնքվեց հաշտություն, որով Մարդինիայի թագա– վորությունը Ավստրիային վճարեց 65 մլն ֆրանկ ռազմատուգանք:

ԻՏԱԼԱ–ԵԹՈՎՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, Իտալիայի գաղութային զավթողական պատերազմներն ընդդեմ Եթովպիայի: 1895–96-ի պատերազմն սկսվեց 1895-ի վերջին իտալ. զորքերի կողմից հս–եթովպ. մի շարք քաղաքների գրավու– մով: 1895-ի դեկտ. 7-ին Եթովպիայի զոր– քերը Ամբա–Ալագիի մոտ առաջին խոշոր հաղթանակը տարան իտալ. զորամասերի նկատմամբ: 1896-ի մարտի 1-ին Ադուվա (Ադուա) քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում իտալ. բանակը գլխո– վին ջախջախվեց: 1896-ի հոկտ. 26-ին Ադիս Աբեբայում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իտալիան ճանաչեց Եթովպիայի լրԻՎ ինքնիշխանությունը: 1935–36-ի պատերազմն սկսվեց 1935-ի հոկտ. 3-ին, իտալ. բանակը մար– շալ Պ. Բադոլիոյի հրամանատարությամբ ներխուժեց Եթովպիա: Նրա դեմ դուրս եկավ վատ զինված և անվարժ եթովպ. բանակը՝ Հայւե–Սեււսսիե I կայսեր հրա– մանատարությամբ: Եթովպացիները հե– րոսաբար դիմադրեցին ագրեսորին, բայց ստիպված էին նահանջել: Միայն Սովե– տական Միությունը հանդես եկավ ագրե– սիան դադարեցնելու և Եթովպիային օգ– նություն ցույց տալու օգտին: Արևմտյան տերություններն, ըստ էության, վարում էին ագրեսորին խրախուսելու քաղաքա– կանություն: Նրանք զենք և ստրատեգիա– կան հումք էին մատակարարում Իտալիա– յին: 1936-ի մայիսի 5-ին իտալ. զորքերը գրավեցին Ադիս Աբեբան: 1936-ի հունիսի 1-ին Իտալիայի կառավարությունը հայ– տարարեց Իտալական Արևելյան Աֆրիկա գաղութի ստեղծման մասին, որի մեջ մտնում էին Եթովպիան, էրիտրեան և Իտալական Աոմալին: Սակայն Եթովպիա– յում պարտիզանական պատերազմը շա– րունակվեց ընդհուպ մինչև երկրի ազա– տագրումը (1941-ի մայիս): Իտալ. ֆաշիզ– մի դեմ եթովպական ժողովրդի մղած ազգային–ազատագրական պատերազմին գործունորեն մասնակցեցին եթովպահա– յերը, որոնք եթովպացիներին կամավոր– ներով և այլ միջոցներով օգնելու նպա– տակով կազմակերպեցին «Հայ համայնքի միությունը»:

ԻՏԱԼԱ–ԹՈհՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1911 – 1912, Տրիպոլիտաևական կամ Լիբիական պատերազմ, իտա– լական իմպերիալիզմի գաղութային պա– տերազմը՝ Օսմանյան կայսրության հյու– սիսաֆրիկյան Տրիպոլիտանիա և Կիրե– նաիկա տիրույթները զավթելու նպատա– կով: Եվրոպական տերությունների թող– տվությամբ Իտալիան 1911-ի սեպտ. 29-ին սկսեց ռազմ, գործողությունները: Իտալ. զորքերը հոկտեմբերին գրավեցին Տրի– պոլի, Հոմս, Դերնա, Բենգազի, Տոբրուկ քաղաքները, սակայն հանդիպելով արաբ բնակչության դիմադրությանը, չկարողա– ցան խորանալ երկրի խորքը: Իտալա– ցիները 1912-ի ապրիլին ռմբակոծեցին Դարդանելը, մայիսին գրավեցին Դոդե– կանեսյան կղզիները: Թուրքիայի ներքա– ղաքական սուր ճգնաժամը և Բալկանյան դաշինքի երկրների հետ պատերազմի վտանգը թուրք, կառավարությանը ստի– պեցին 1912-ի հոկտ. 15-ին Ուշիում (Շվեյ– ցարիա), իսկ հոկտ. 18-ին Լոգանում կնքել հաշտության պայմանագրեր: Թուր– քիան պարտավորվեց ինքնավարություն շնորհել Տրիպոլիտանիային ու Կիրենաի– կային և զորքերը դուրս բերել այդ մար– զերից, իսկ Իտալիան՝ Դոդեկանեսյան կղզիներից (սակայն Դոդեկանեսյան կըղ–