Ե.Հ. Լա զար յան տակւսնությունը վերականգնելու մեղա– դրանքով արտաքսվել ԷԿովկասից: Վերա– դառնալով Պետերբուրգ՝ Լ. թողել է զին– վորական ծառայությունը: 1830-ին պար– գևատրվել է Առյուծ և Արև պարսկ. շքա– նշանով: Մ. Դարբին յան ԼԱձԱՐՏԱՆ խաչատուր Աղազարի [12.12. 1741, Նոր Ջուղա (Իրան)– 11.6.1774, Մոսկվա)], հայ հասարակական գործիչ և բարեգործ: Լազարյանների տոհմից, ռուս, ժառանգական ազնվական (1774): Իր կը– ւոակած միջոցներով Լ–ի հայրը՝ Ա. Ն. Լա– զարյանը, 1779-ին կառուցել է տվել Մոսկ– վայի հայոց Մ. խաչ եկեղեցին: Թաղվել է տոհմական գերեզմանոցում (Մոսկվա): ԼԱձԱՐՏԱՆ Խաչատուր Հովակիմի (1.6. 1789, Մոսկվա –9.10.1871, Մոսկվա), հայ ազգային–ազատագրական շարժման և մը– շակութային գործիչ, ռուսական պետական խորհրդական և կամերգեր, Լազարյան ճեմարանի հոգաբարձու: Մեծ դեր է կա– տարել Արևելյան Հայաստանը Ռուսաս– տանին միացնելու գործում: Կազմել և ռուս, կառավարությանն Լ ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագի– րը՝ առաջարկելով Ռուսական կայսրու– թյանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել ինքնավար Հայոց թագավորու– թյուն: Մեծ ջանքեր է գործադրել ռուսահայ գաղութների երբեմնի արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու ոսաար: Լ–ի շնորհիվ 1849-ին Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզու– ների ինստ.: Նպաստել է ճեմարանի տպա– րանի բարելավմանը: Լ–ի հանձնարարու– թյամբ 1833–38-ին կազմվել և ռուս, լեզ– վով Մոսկվայում հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վե– րաբերող ակտերի ժողովածու»-ն, որը հայ և ռուս ժողովուրդների հարաբերություն– ների պատմության կարևոր աղբյուր է; Վ. Դիչոյան ԼԱձԱՐՏԱՆ Հովակիմ Աղազարի (1743, Նոր Ջուղա –2.1.1826, Մոսկվա), հայ ազգային–ազատագրական շարժման գոր– ծիչ: Եղբոր՝ Հ. Լազարյանի կտակի հա– մաձայն, 1815-ին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը՝. Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնու– րույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուս, կառավարության մոտ՝ անձեռնմխե– լի թողնելու ռուսահայ գաղութներին նախ– կինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները: Մոսկվայի Վագան– կովո գերեզմանոցում կառուցել է տվել Մ. Հարություն եկեղեցին: Գրել է հայրենա– սիրական և երգիծական բանաստեղծու– թյուններ (անտիպ): Լ–ի նամակները ար– ժեքավոր տեղեկություններ են պարունա– կում XVIII դ. վերջի և XIX-ի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ: Վ. ԴիւոյաԱ ԼԱձԱՐՏԱՆ Հովհաննես Աղազարի (23.11. 1735, Նոր Ջուղա–24.10.1801, Պետեր– բուրգ), հայ ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող–կալվածա– տեր: Օգտագործել է ռուս, արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերություն– ները՝ իրագործելու Հայաստանի ազա– տագրումը: Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակ– մանը: Կազմել և ռուս, կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաս– տանի հովանու ներքո հայ պետականու– թյան վերականգնման հարցը: Մեծ նշա– նակություն է տվել լուսավորությանը: Լ–ի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆ– լիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպո– լում, հիմնադրվել է Լազարյան ճեմարա– նը, ռուս, օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Մելոյում, կառուցվել են հւսյոց եկեղեցի– ներ Մոսկվայում ու Պետերբուրգում: Լ. կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները: 1786-ին ավստր. կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788-ին՝ գրաֆի տիտղոս: Վ. Դիչոյան ԼԱձԱՐՏԱՆ Հովհաննես Հովակիմի (1.2. 1786, Մոսկվա – 6.2.1858, Պետերբուրգ), հայ հասարակական և մշակութային գոր– ծիչ: Ռուսաստանի արքունի սենեկապետ (1836), իսկական պետ. խորհրդական (1837): Լազարյանների տոհմից: Մովորել է Պետերբուրգի գերմ. ուսումնարանում, ծառայել է ռուս, կայսեր, գվարդիայում, արտ. գործերի մինիստրությունում ևն: 1815-ից մինչև մահը Լազարյան ճեմարա– նի հոգաբարձուն էր: Նպաստել է (1838) հայ–ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթե– րի թարգմանություններ (հայերենից ռու– սերեն): 1851-ին 60000 ռ. է նվիրել Լազար– յան ճեմարանի նախակրթարանի բացման համար: Պարգևատրվել է շքանշաններով (ռուս. Մ. Աննայի առաջին աստիճանի՝ 2, պարսկ. Առյուծ և Արևի ևն): Թաղվել է Պետերբուրգի հայկ. գերեզմանոցի եկեղե– ցում: Զ. Հարությունյան ԼԱձԱՐՏԱՆ Մինաս Աղազարի (1737, Նոր Ջուղա –18.10.1809, Մոսկվա), հայ հա– սարակական գործիչ, ռուսական արքունի խորհրդական, Հայոց կաթողիկոս Դանիել Ա Մուրմառեցու հավատարմատարը ար– քունիքում: Եռանդորեն զբաղվել է Հայաս– տանի ազատագրության հարցով: Հայ եկեղեցու կառավարման բարեփոխման նպատակով մշակել է սյունհոդոսի կանո– նադրություն, որը 1808-ին վավերացրել է կաթողիկոսը: Դրա հիման վրա հետագա– յում ստեղծվել է Մյունհոդոս կամ Բարձ– րագույն խորհուրդ: Վ. Դիչոյան «ԼԱձԱՐՏԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ», կոչվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանին պատ– կանելու համար: ճեմարանին էր նվիրել Թեոդոսիայի հայ վաճառական Խաչուկ– յանը, 1847-ին: 1925-ին ձեռագիրը Լազար– յան հավաքածուի (215 միավոր) հեա աե– ղավւոխվել է էջմիածնի մատենադարան (այժմ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի «նազարյան Ավետա– րանեի հիշատակա– րանը անվ. Մատենադարանում): «Լ. Ա.» մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է: Գրիչ և ծաղկող Մահակ Վա– նանդացին այն ավարտել է 8ԼԶ (887) թվականին: Հրատարակվել է դեռևս 1899-ին, Մոսկվայում, լուսատիպ նմանա– հանությամբ: «Լ. Ա.» նաև մեգ հայտնի թվակիր նկարազարդ առաջին ձեռագիրն է, որի սկզբի նկարազարդ թերթերը ըն– կած են. պահպանւխլ են միայն առաջին երկուսը, որոնց զույգ էջերում նկարված են չորս խորաններ: Զեռա գիրն ունի գրչի ամբողջական հիշատակարան: Գրկ. Մ աթեոսյան Ա., Լազարյան ճե– մարանի հնագույն ձեռագիրը, «ՊԲՀ», 1973, JSfe 1: Ա. Մաթևոսյան ԼԱձԱՐՏԱՆ ՃԵՄԱՐԱՆ, հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գի– տական խոշոր կենտրոն: Հիմնադրվել է 1815-ին, Մոսկվայոււք, մեծահարուստ Լա– զարյանների նախաձեռնությամբ և միջոց– ներով: Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել Հայկական Լազարյան (Եղիազարյան) ուսումնարան: Սովորել են միայն Լազարյան որդեգիր– ները: 1820-ական թթ. ուս. ծրագրով հա– մապատասխանել է ռուս, գիմնազիաների մակարդակին: Հանրակրթական առարկա– ների հետ դաԱտվանղվել են ռուս., հա– յերեն, լատ., ֆրանս., գերմ., նաև պարսկ., թուրք., արաբ.: Ընդունվել են տարբեր ազգերի 10–14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: Դիմորդ– ներ է պատրաստել համալսարան ընդուն– վելու համար, ինչպես նաև պաշտոնյա– ներ և հայկ. դպրոցների ուսուցիչներ: 1827-ին ւլերանվանվել է Արևելյան լեզու– ների Լազարյան ինստ. (հայկ. աղբյուր– ներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել ժողովրդական կրթության մինիստրությանը: 1830-ական թթ. ստացել է 2-րդ աստիճանի ուս. հաս– Լազաաան ճեմարանի շենքը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/470
Արտաքին տեսք