Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կառավարության հետ կնքել նախնական պայմանագիր, որով Սովետական Ռուսաս– տանը ճանաչում էր Հայաստանի Հան– րապետության անկախությունը, հրաժար– վում նրա նկատմամբ նախկինում ունեցած բոլոր իրավունքներից, խոստանում օգնել միացնելու հայկ. մարզերը, անվերադարձ տալ 2,5 մլն ռ. ոսկով, ապահովել թուրք, բանակի ետ քաշվելը մինչև 1914-ի սահ– մանները: Հայաստանը պարտավորվում էր Սովետական Ռուսաստանին ընձեռնել ռազմ, տրանզիտի իրավունք իր տերի– տորիայում գտնվող բոլոր երկաթուղինե– րով: Սակայն թուրք, բանակի առաջխա– ղացումը խանգարեց պայմանագրի վավե– րացմանը և այն ուժի մեջ չմտավ: Լ. պ. փորձեց մասնակցել նոյեմբ. 15-ին Ալեք– սանդրապոլում սկսված հայ–թուրք. հաշ– տության բանակցություններին, սակայն ինչպես քեմալական, այնպես էլ դաշնակ– ցական կառավարությունը մերժեցին

ՌՍՖՍՀ միջնորդությունը:. Դաշնակցական– ներն ընդունեցին Թուրքիայի առաջադրած հաշտության ծանր պայմանները և դեկտ. 2-ին կնքեցին Սլեքսանդրապոլի պայմա– նագիրը (տես Աչեքսանդրապուի պայմա– նագիր 1920): 1920-ի նոյեմբ. 29-ին, երբ Հայաստա– նում սկսվեց սոցիալիստական հեղափո– խություն, Լ. պ. բանակցություններ սկսեց դաշնակցական կառավարության հետ: 1920-ի դեկտ. 2-ին դաշնակցական կառա– վարության հետ կնքվեց համաձայնագիր, որով դաշնակցականները հրաժարվում էին իշխանությունից, Հայաստանը հայ– տարարվում էր սոցիալիստական անկախ հանրապետություն, Սովետական Ռուսաս– տանը պարտավորվում էր ռազմ, ուժով պահպանել ՀՍՍՀ–ի անկախությունը և անվտանգությունը: Գրկ. Ա լ ի խ ա ն յ ա ն U.S., Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի տզատա– գըրման գործում, Ե., 1966:

ԼԵԴԵՐԻՆ (< գերմ. Leder – կաշի), բամ– բակե գործվածք, որի մի երեսը ծածկված է ներկված, անթափանց, ճկուն թաղան– թով (պլաստիկացված նիտրոցելյուլոի– դից, լցանյութերից և պիգմենտներից): Պատրաստվում է սպիտակեցրած, կոշտ կամ ներկված կտորից: Օգտագործվում է պոլիգրաֆիայում՝ որպես կազմանյութ:

ԼԵԴՐՅՈՒ–ՌՈԼԼԵՆ (Ledru-Rollin) Ալեք– սանդր Օգյուստ (1807–1874), ֆրանսիա– կան քաղաքական գործիչ, մանրբուրժուա– կան դեմոկրատ: Փաստաբան, ձախ հան– րապետականների ղեկավար: 1848-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո մտել է ժամանակավոր կառավարության կազմի մեջ, 1848-ի մայիսից՝ Գործադիր հանձնաժողովի անդամ: Մասնակցել է Փարիզի պրոլետարիատի 1848-ի հունիս– յան ապստամբության ճնշմանը: Գլխա– վորել է Լուի Բոնապարտի կառավարու– թյան հետադիմական արտաքին քաղաքա– կանության դեմ 1849-ի հունիսյան ցույցը, որի ձախողումից հետո տարագրվել է Անգլիա: Ֆրանսիա է վերադարձել 1870-ին: Հանդես է եկել 1871-ի Փարիզի կոմունայի դեմ:

ԼԵԴՈՒ, Լը Դ ու (Ledoux, Le Deux) Կլոդ Նիկոլա (1736–1806), ֆրանսիացի ճարտա– րապետ, ճարտ. տեսաբան և պատմաբան, ռոմանտիկական ուղղության հիմնադիր: Կառուցել է մենատներ (Մոնմերանսի, Սեն– ժերմեն), թատրոն (Բեզանսոնում), տա– ղավարներ, Շո քաղաքը, Փարիզի քաղա– քադռները («Փարիզի պրոպիլեյոնները», նախագծված 80-ից՝ 6-ը կառուցվել են, պահպանվել են՝ 4-ը): Երկ. L’architecture consideree sous le rap– port de l’art, des mceurs et de la legislation, v. 1-2, P., 1804-47.

ԼԵԶԳԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դաղառանի ԻՍՍՀ (գրականություն):

ԼԵԶԳԻԵՐԵՆ, լեզգիների լեզուն: Պատկա– նում է հյուսիս–կովկասյան կամ դաղըս– տանյան լեզուների լեզգիական խմբին: խոսվում է Դաղստանի ԻՍՍՀ–ում և Ադրբ. ՍՍՀ–ի հս. մասում: Խոսողների թիվը՝ 311 հզ. (1970): Բարբառայնորեն տարբերակված է: Ունի 5 ձայնավոր և հարուստ բաղաձայնական համակարգ, հոլովի (18) և սեռի կարգեր, բայի՝ 7 եղա– նակ, խոնարհման ձևերի բազմազանու– թյուն: Պարզ նախադասության հորինված– քում առկա է նաև էրգատիվ կառուցվածք: Այբուբենը՝ նախ արաբագիր, 1928-ից՝ լա– տինագիր, 1938-ից՝ ռուսագիր: Հ. Պետրոսյան

ԼԵԶԳԻՆԵՐ (ինքնանվանումը՝ լեզգի– յ ա ր), ժողովուրդ: Ապրում են Դաղստա– նի ԻՍՍՀ հվ–արլ. և Ադրբ. ՍՍՀ սահմանա– կից շրջաններում: Մինչև XIX դ. Լ. քաղ. ամբողջություն չեն կազմել և մեծ մասամբ մտել են գյուղական անկախ համայնքների, որոշ մասը՝ Ադրբեջանի ֆեոդալական կազմակերպությունների (Դերբենդի խա– նություն են) մեջ: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 324 հզ, որից 162,7 հզ. Դաղ. ԻՍՍՀ–ում, 137 հզ. Ադրբ. ԱՍՀ–ում (1970): Խոսում են Լեզգիերեն, շատերը՝ նաե ադրբ. ու ռուս.: Հավատացյալ Լ, սուննի մահմեդականներ են: Լ. զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, այգե– գործությամբ և անասնապահությամբ: Սո– վետական իշխանության տարիներին զար– գացել է Լ–ի ազգային գրականությունն ու արվեստը:

ԼԵԶԳԻՆԿԱ, լեզգիների ժողովրդական պար: Տարածված է կովկասյան լեռնային ժողովուրդների մեջ: Երաժշտական չափը՝ 6/8, ունի պարզ ու դինամիկ մեղեդի: Լ. պար–մրցույթ է, որով ցուցադրվում է պարողների ճարպկությունն ու հնարա– մտությունը: Կան պարի բազմաթիվ բե– մադրություններ, որոնք մտնում են կով– կասյան ժողովուրդների պետ. և ինքնա– գործ անսամբլների խաղացանկի մեջ:

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, լեզվաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է լեզվական երևույթների տարածական բաշխման օրինաչափություն– ներն ու նրանց գործառության սահմաննե– րը՝ մի լեզվի կամ ցեղակից լեզուների գրա– ված տերիտորիայում: Լ. ա. իր ուսումնա– սիրությունները կառուցում է բարբառա– գիտական (լեզվաբանական) ատլասների վրա. քարտեզներում, պայմանական հա– տուկ նշանների միջոցով, ներկայացվում են լեզվական (բառային, հնչյունական, քերականական) այն հատկանիշները, որոնցով իրարից տարբերվում են տվյալ լեզվի (լեգվաճյուղի) բարբառները (լե– զուները): Լ. ա–յան զարգացման համար նշանակա– լից է եղել հատկապես ֆրանս. բարբառա– գիտական ատլասը (ժ. ժիչյերոն և է. էդ– մոն): Ի տարբերություն գերմ. ատլասի (Գ. Վենկեր, Ֆ. Վրեդե), որն իր բնույթով զուտ հնչյունաբանական է, ֆրանսիակա– նը բացառապես բառային է, սակայն չի խանգարում հետևելու նաև հնչյունական ու ձևաբանական երևույթների շարժմանը: Ատլասների քարտեզները, և նրանց մեկ– նությունները կարեոր բազա են գիտական լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար: Հ. Մուրադյան

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տես Լեզ– վաբանություն:

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանական պաամա–համեմատական հետազոտության վրա հիմնված օժանդակ գիտություն, որն զբաղվում է ժողովուրդ– ների նախապատմական դարաշրջանների հասարակական կառուցվածքի, արտա– դրության, մշակույթի, կենցաղի, իրա– վունքի, կրոնի ուսումնասիրությամբ: Լ. հ. զարգացել է հնդեվրոպական լեզվաբանու– թյան մեջ. հիմնադիրն է Ա. Կունը, թեև «Լ.հ.» տերմինն առաջին անգամ օգտագոր– ծել է Ա. Պիկտեն: Ցեղակից լեզուների մեջ պահպանված հնագույն շրջանի ընդհա– նուր բառերը վկայում են նախնական միասնության շրջանում համապատասխան հաստատությունների, զբաղմունքի, ար– տադրության գործիքների, իրավական նորմերի գոյության մասին: Օրինակ՝ հնդեվրոպական լեզուների մեծագույն մա– սում պահպանված արօր, աղալ բառերը վկայում են, որ նախնական միասնության շրջանում «հնդեվրոպացիներն» արդեն ըզ– բաղվում էին երկրագործությամբ: Հիմնը– ված լինելով լեզվի իրական տվյալների վրա և զուգակցվելով հնագիտության հետ՝ Լ. հ. դառնում է հնադարի պատմության ուսումնասիրման առաջնակարգ ճյուղե– րից: է. Աղայան

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության մեջ կիրառվող քանա– կական վերչուծության մեթոդ, որը լեզվի բնորոշ ու օրինաչափ երևույթների հետա– զոտությամբ նպաստում է լեզվի համա– պատասխան օրենքների ձևակերպմանը, դրանք բնութագրում են լեզուն իր ամբող– ջության մեջ կամ, մեծ մասամբ, նրա առանձին գործառական ոլորտները (ար– ձակ, դրամատուրգիա, մամուլ ևն): Լ. վ–յան մեթոդի օգտագործման հնարավո– րությունը հիմնված է տեքստի ընդհատ ու կրկնվող տարրերի վրա (տառեր, վանկեր, բառեր, քերականական ձևեր են): Բառերի և այլ միավորների քանակական տվյալ– ներն արտացոլվում են հաճախականու– թյան բառարաններում: Լ. վ–յան համար ելակետային հարցեր են ընտրանքի ծա– վալի սահմանումն ու վերլուծության են– թակա տեքստերի օբյեկտիվ ընտրությու– նը: Որքան մեծ լինի ընտրանքը և որքան օբյեկտիվորեն առանձնացված լինեն տեքստերը՝ ստացված արդյունքներն այն– քան ավելի ճշգրտորեն կարտացոլեն լեզ– վական փաստերի իրավիճակը: Ընտրան– քի ծավալի բառերի հարաբերական հա– ճախականության, հարաբերական սխալի և այլ մեծությունների փոխադարձ կապի ու կախվածության բացահայտումը կարե–