Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկիրը դարձել է Մեծ Բրիտանիայի պրո– տեկտորատը՝ Բասուտոլենդ անունով U եղել էժան աշխատուժի աղբյուր Հարավա– յին Աֆրիկայի անգլ. մյուս գաղութների արդյունաբերության համար: 1907-ին կազմված Բասուտոլենդի առաշադիմա– կան ասոցիացիան և հետագայում ստեղծ– ված Չքավորների լիգան պահանշել են դեմոկրատական բարեփոխումներ և գա– ղութային իշխանության վերացում: Երկ– րորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ազգային–ազատագրա– կան շարժումը նոր վերելք է ապրել: 1952-ին ստեղծվել է Բասուտոլենդի աֆ– րիկյան կոնգրես (ԲԱԿ) կուսակցությունը, որը պահանշել է ներքին ինքնավարու– թյուն, ապա լրիվ անկախություն: 1950-ական թթ. վերշին առաջացել են այլ կուսակցություններ (այդ թվում՝ ազգա– յին կուսակցությունը): 1960-ին ստեղծվել են իշխանության տեղական մարմիններ, որոնց ընտրություններում հաղթել է կոնգ– րեսի կուսակցությունը (մինչև 1959-ը՝ ԲԱԿ): 1962-ին ստեղծվել է Լեսոտոյի կո– մունիստական կուսակցությունը (ԼԿԿ): 1965-ի սահմանադրությամբ Բասուտոլեն– դը ստացել է ներքին ինքնավարություն: 1965-ի առաշին ընդհանուր ընտրություն– ներում ազգային կուսակցության հաղթա– նակից հետո նրա առաջնորդ Լ. Զոնաթա– նը դարձավ պրեմիեր մինիստր: 1966-ի հոկտ. 4-ին Բասուտոլենդը ստացավ ան– կախություն և նոր սահմանադրությամբ կոչվեց Լ–ի թագավորություն (թագավոր Մոշեշ II): Լ. 1966-ի հոկտ. 17-ից ՄԱԿ–ի անդամ է: 1970-ի հունվ. 27-ի պառլամեն– տական ընտրություններում կառավարող կուսակցության պարտությունից հետո Լ. Ջոնաթանը երկրում մտցրեց արտակարգ դրություն, չեղյալ համարեց ընտրություն– ների արդյունքները, դադարեցրեց սահ– մանադրության գործողությունը, արգել– վեց ԼԿԿ գործունեությունը: Թեև 1973-ին արտակարգ դրությունը վերացվեց, եոԱոԻ ներքին վիճակը մնաց լարված: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները: Ազգային կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն (ԱԿ), հիմնվել է 1959-ին: Կառավարող կուսակցությունն է: Կոնգրեսի կուսակցությու– ն ը (ԿԿ) ստեղծվել է 1952-ին: Մարե– մատլու ֆրիդոմ կուսակցու– թ յ ու ն, հիմնվել է 1962-ին, Լ–ի կ ո մ ու– նիստական կուսակցությու– ն ը (ԼԿԿ) հիմնադրվել է 1962-ին: Լ–ում գործում է (1973) 8 արհմիություն, Լ–ի Ոչ որակյալ բանվորների միությունը, Տպագրիչների մ ի ու թ յ ու ն ը ևն: Տնտեսությունը: Լ. Աֆրիկայի տնտե– սապես թույլ զարգացած երկրներից է, կախման մեջ է ՀԱՀ–ից, որի հետ կապված է վալյուտային և մաքսային համաձայնա– գրերով: Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, որի զարգացմանը խոչընդոտում է մինչկապի– տալիստական հարաբերությունների պահ– պանումը, հողատարածության, բանվորա– կան ուժի պակասը, ագրոտեխնիկայի ցածր մակարդակը: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը էքստենսիվ անասնա– պահությունն է: Հողագործությամբ զբաղ– վում են հարթավայրերում: Մշակում են եգիպտացորեն, սորգո, ցորեն, գարի, բանջարեղեն: Ունի մշակող արդ. ձեռ– նարկություններ : Անգլո–Հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը Կաույի շրշանում արդյունահանում է ալմաստ (16,9 հզ. կարատ, 1971): Շարունակվում է նոր հան– քավայրերի որոնումը: Ունի 4 օդանավա– կայան: Առևտրական հաշվեկշիռը պաս– սիվ է: Արտահանում է բուրդ, մոհեր, կեն– դանի անասուն, ալմաստ: Ներմուծում է արդ. ապրանքներ, հացահատիկ ևն: Դրա– մական միավորը ՀԱՀ–ի ռենդն է (1 ռեն– դը= ամերիկյան 1,1 դոլլարի, 1973): Բժշկա–սան իտարական վիճակը U առողջապահությունը: 1965–70-ին Լ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 38,8, մահացությունը՝ 21, մանկական մահա– ցությունը 1000 ողշ ծնվածին՝ 179: Մահա– ցության հիմնական պատճառներն են տուբերկուլոզը, որովայնային տիֆը և պարատիֆերը, չարորակ նորագոյացու– թյունները, սիրտ–անոթային հիվանդու– թյունները: 1969-ին Լ–ում կար 78 հիվան– դանոց՝ 1,9 հզ. մահճակալով (1000 բնակ– չին մոտ 2 մահճակալ): Լուսավորությունը: Առաշին դպրոց– ները բացվել են XIX դ. սկզբին, ֆրանսիա– կան միսիոներների կողմից: Տարրական դպրոցը 8-ամյա է, ընդունվում են 6 տարե– կանները, ունի երկու ցիկլ (ուս. տևողու– թյունը՝ 6+2 տարի): Մինչև տարրական դպրոցի 6-րդ դասարանը ուսուցումը տար– վում է տեղական լեզվով, բարձր դասա– րաններում՝ անգլերենով: Միշնակարգ դպրոցն ունի ցածրագույն (3-ամյա) և բարձրագույն (2-ամյա) աստիճան: Միակ բուհը Ռոմայի համալսարանն է (հիմնա– դրվել է 1945-ին, ունի հումանիտար, բնական և սոցիալական գիտությունների, առևտրական և մանկավարժական ֆակուլ– տետներ): Կից ունի գրադարան (77 հզ. կտոր գիրք): Մամուլը. ռադիոն, հեռուստատեսու– թյունը: Օրաթերթեր չկան (1973): Առա– վել հայտնի պարբերականներն են. «Աֆ– րիկա դայջեստ» («The Africa Digest») կա– թոլիկական եռամսյա հանդեսը, անգլ., «Լեսոտո նյուս» («Lesotho News») շաբա– թաթերթը, անգլ. և «Լեսոտո թայմս» («Le– sotho times») կառավարական, «Մոելետսի օա բասոտո» (կաթոլիկական), «Նկետու» (ազգային կուսակցության օրգան) շաբա– թաթերթերը, սեսուտո լեզվով և անգլ.: Գործող 2 ռադիոկայանները (կառավա– րական և կաթոլիկական) հաղորդումներ են տալիս սեսուտո լեզվով և անգլ.: Հե– ռուստատեսային հաղորդումները սկսվել են 1971-ին: ժողովրդական արվեստը: Լ–ի տարած– քում պահպանվել են ժայռապատկերներ: Բնիկները (բասուտո) ապրում են կանո– նավոր հատակագծված մեծ գյուղերում: Քարե կամ հում աղյուսե երկլանշ կամ քա– ռալանջ ծղոտե ծածկով, երկրաչափական նախշավոր պատերով խրճիթները տեղա– դրված են շրջանաձև (կենտրոնում ժո– ղովատունն է): Փայտե կահկարասին փո– րագրում են երկրաչափական զարդերով: Պատրաստում են փայտե պարզունակ ար– ձանիկներ, խեցեղեն, գունավոր ուլուն– քից՝ մանյակներ: Գրկ. HoBeftma* hctophh Ac^PHKh, 2 H3fl., M., 1968; H e v e n s R., Lesothe, Botswana and Swariland, L., 1967.

ԼԵՍՏԵՐ (Leicester), քաղաք Մեծ Բրիտա– նիայում՝ Միդլենդում, Մոր գետի ափին: Լեստերշիր կոմսության վարչական կենտ– րոնն է: 283,5 հզ. բն.,(1971):

ԼԵՍՈՒՄ (< գերմ. Lasierung), տես Գու– նաթափանցում: ԼԵՎ, Բուլղարիայի ժողովրդական Հան– րապետության դրամական միավորը, հա– վասար է 100 ստոտինկի: Մահմանվել է 1880-ին: Շրջանառում են 20, 10, 5,2 և 1 Լ. բանկնոտներ: ՄՄՀՄ Պետբանկի 1978-ի հուլիսի 1-ի կուրսով 100 Լ.= 76ռ. 92 կ.:

ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻ Միխայիլ Կարլովիչ (1890–1937), սովետական զորապետ, բա– նակի 2-րդ կարգի հրամանատար (1935): Մ. Կ. Լևանդովսկի ՍՄԿԿ անդամ 1920-ից: Ավարտել է Վլա– դիմիր յան ռազմ, ուսումնարանը (1912): Մասնակցել է կոռնիլովշչինայի ջախջախ– մանը (1917): Կարմիր բանակում ծառա– յել է 1918-ից: Եղել է Թերեքի Մովետական Հանրապետության ռազմ, ժողկոմ, 1919-ին և 1920-ի ապրիլ–օգոստոսին՝ Տասնմեկե– րորդ քանակի հրամանատար, որի զորա– մասերը նրա հրամանատարությամբ լիկ– վիդացրել են հայ–ադրբեջանական սահ– մանային շրջաններում, Ղարաբաղում, Զանգեզուրում ծագած ազգամիջյան ընդ– հարումները և օժանդակել խաղաղության հաստատմանը երկրամասում: 1928– 1929-ին եղել է Անդրֆեդերացիայի ժող– կոմսովետի ռազմ, ժողկոմի լիազոր, ԲԳԿԲ–ի Գլխավոր վարչության պետ, 1929-ից Միբիրի և Անդրկովկասի ռազմ, օկրուգների, Հեռավորարևելյան բանակի ու Պրիմորիեի զորախմբի հրամանատար, ՍՍՀՍ պաշտպանության ժողկոմատի ռազմ, խորհրդի անդամ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Ադրբ. ՍՍՀ Կար– միր դրոշի և Տաջիկ. ՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

ԼԵՎԱՆՏ (ֆրանս. Levant կամ իտալ. Levante – արևելք), Միջերկրական ծովի արևելյան մասի երկրների (Սիրիա, Լի– բանան, Եգիպտոս, Թուրքիա, Հունաստան ևն) ընդհանուր, ավելի նեղ իմաստով՝ Սի– րիայի և Լիբանանի անվանումը:

ԼԵՎԵԼԼԵՐՆԵՐ (անգլ. Levellers, բառացի՝ հավասարարներ), մանր բուրժուական արմատական դեմոկրատական կուսակ– ցություն XVII դ. Անգլիական բուրժուա– կան հեղափոխության ժամանակ: Ձևա– վորվել է 1647-ին. մինչ այդ գոյություն ուներ որպես ինդեւցենդենաների ձախ հոսանք: Ղեկավարներն էին Ջ. Լիչբեոնը, Ռ. Օվերտոնը, Ու. Ուոլվինը և ուր.: Լ–ի սոցիալական բազան կազմում էին ար–