թուրքերը: Լ–ի ռազմ, դաշինքը մոնղոլ– ների հեա ձևական բնույթ ուներ, վերջին– ներս զբաղված էին իրենց տիրապետու– թյան հս. և արլ. սահմանների պաշտպա– նությամբ: Երկրի ներսում սրվել էին ավա– տատիրական պառակտությունները: Իր գահակալման առթիվ, երբ Լ. բանտարկ– յալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին յփմեց՝ կարոտյալներին օգ– նելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրո– նական իշխանության դեմ: Հանգամանք– ներից օգտվելով, 1275-ին Եգիպտոսի մամ– լուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա: Սիս քաղաքի մոտ Լ–ի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախ– ջախեց թշնամուն (նույնիսկ սուլթանը նե– տահար սպանվեց) և ազատագրեց երկիրը: Սամլուքների դեմ կռիվներում Լ. հաղթա– նակեց նաև 1276-ին: Այնուհետև Լ. հաղ– թեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոն– ղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տաս– նամյակ: 1285-ին Եգիպտոսի սուլթանի հետ Լ. ստորագրեց 10-ամյա խաղաղու– թյան պայմանագիր: Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրա– վունք շնորհվեց վաճառականներին: Լ–ի ներքին քաղաքականությունը նպաս– տել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը: 1271-ին նա վերանորոգեց վենետիկցիների, իսկ 1288-ին՝ ջենովա– ցիների հետ կնքած առևտրական պայմա– նագրերր: Զենովայի դիվանատանը ցարդ պահպանվում է 1288-ին ջենովացիներին շնորհած պարգևագիրը՝ հաստատված Լ–ի կնիքով ու ստորագրությամբ: Լ. հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ՝ «Լևոն թագավոր Հայոց» կամ «Լևոն թա– գավոր Ամենայն Հայոց» մակագրությամբ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում: Լ–ի հովանավորու– թյանն են արժանացել հայ մշակույթի նշա– նավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփա– նոս Օրբելյանը, Հովհաննես Երգնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ: Րաբունին եղել է Լ–ի արքունի գրասենյակի դպրա– պետը և արքայի հորդորով 1500 տողանոց չափածո վիպասանության մեջ ներկայաց– րել է Ռուբինյան տոհմի պատմությունը: Լ–ի մասին հյուսվել են ժողովրդական գողտրիկ տաղեր, որոնցից մեկը հրատա– րակել է Ռ. Պատկանյանը 1856-ին, իսկ Ղ. Ալիշանը՝ 1869-ին: «Գովք ի Լևոն արքայ և քաջն Թորոս»-ն էլ գտնվում է Վենետիկի ձեռագրերից մեկում: Պահպանվել է պա– տանի Լ–ի դիմանկարը՝ Կոստանդին Ա կաթողիկոսի պատվերով 1249-ին ընդօրի– նակած և Լ–ին նվիրած Ավետարանում: 1272-ին ընդօրինակված մեկ այլ Ավետա– րանում պատկերված են Լ., Կեռան թա– գուհին և նրանց զավակները: Գրկ. Հ և թ ու մ Պատմիչ Թաթարաց, Վնտ., 1842: Մ ա ղ ա ք ի ա Աբեղա, Պատմու– թիւն վասն ազգին նետողաց, ՍՊԲ, 1870: Հովհաննես Դարդն լ, ժամանակա– գրութիւն Հայոց, ՍՊԲ, 1891: Ալի շան Ղ., Ցուշիկք հայրենեաց Հայոց, հ. 1, Վնւո., 1869: Նույնի, Սիսուան, Վնտ., 1885: Մ. Կաւովալյան.
ԼԵՎՈՆ Դ (ծն. թ. անհտ.–18.11.1307), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305-ից: Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թա– գավորին: Կամենալով դիմագրավել մահ– մեդական պետությունների սպառնալիք– ները՝ Լ. նոր պատվիրակություն (Նղրյան Բաղդին Մարաջախտ, Լևոն զորավար, Դրազարկի վանքի դպրապետ Թորոս) է ուղարկել Արևմուտք (Հռոմ, Փարիզ, Լոն– դոն)՝ օգնական ուժեր խնդրելու նպատա– կով: Սակայն Կղեմես V պապը արևմտա– եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պա– պի գերիշխանությունը: Հեթում «թագա– վորահոր» հորդորով Լ. 1307-ին մայրա– քաղաք Սսի Ս. Սոփիա՛ մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկե– ղեցուն միանալու հարցը: Թեպետ արքու– նի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսան– քի՝ ունիթոռների դեմ: Լ–ի վարած քաղա– քականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնու– թյունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետություն– ների թշնամանքը, որոնք Լ–ի արարքը դի– տում էին խաչակիրներին Արևելք հրավի– րելու նոր փորձ: Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմ, կարևոր խորհրդակցության պատրվակով Լ–ին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ: Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հե– թումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկ. զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փի– լարղուին՝ իր ջոկատով հանդերձ, Փաստո– րեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակ– ցությանը: Գրկ. MzKaejiflH T. T., Hctophh Kh* jiHKHficKoro apMAHCKoro rocyaapCTBa, E., 1952.
ԼԵՎՈՆ Ե (1310–1342), Հայոց թագավոր Կիլիկիայում 1320-ից: Հաջորդել է հորը՝ Օշինին: Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կա– րևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը: 1329-ին Լ–ի հրամանով սպան– վեցին նրա՝ լատինամոլ քաղաքականու– թյանն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարա– պետը և ուրիշներ, ովքեր մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ: Լ. ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թա– գավորի այրու հետ, սպանված հայ իշ– խանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստա– նալ եվրոպական պետություններից: Լ–ի նոր բանակցություններն արևմտաեվրո– պական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զոր– քերը 1335-ին և 1336-ին վերստին ասպա– տակեցին Կիլիկիան: 1337-ին Լ–ի խնդրան– քով ստորագրվեց հաշտություն. Կիլիկիա– յի հվ–արլ. շրջանները (Աև լեռներից մինչև Զահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին: Լ. պարտա– վորվեց չդաշնակցել Արևմուտքի պետու– թյուններին: Լ. ճիշտ չգնահաաեց միջազ– գային քաղ. իրադրությունը, իր լատինա– մոլությամբ ավելի սրեց պայքարը ունի– թոռների և հակաունիթոռների միջև, ջլա– տեց երկրի ուժերը՝ արագացնելով պե– տության անկումը: Լ. հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Mикаелян T. T., История Kиликийского apмянскoro rocударствa, E., 1952.
ԼԵՎՈՆ Զ Լուսինյան (1340-29.11. 1399, Փարիզ), Հայոց թագավոր Կիլիկիա– յում 1374–1375-ին: Ջիվանի (Կիպրոսի Ամորի Լուսինյան թագավորի և Լևոն Գ–ի դուստր Զաբելի որդին) և Սուլթանի (վրաց արքայադուստր) որդի Լ. ծնվել է Կիլիկիա– յում: Խուսափելով Կոսաանդին Դ–ի հա– լածանքից՝ 1344-ին Սուլթանը Լ–ի և մյուս որդու հետ ապաստանել էր Կիպրոսում: Հայոց գահին Լ–ին հրավիրեց ունիթոռ– ների կուսակցությունը՝ Կոստանդին Ե–ի դավադրական սպանությունից հետո: Սեպտ. 14-ին Լ. ժամանեց Սիս մայրա– քաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թա– գավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու իամար՝ նաև հայկական ծեսով: Սակայն Լ. իր լատինամոլ քաղաքականու– թյամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մե– լիք Աշրաֆի զորքերը (12 հզ.) 1375-ի հունվ. 5-ին պաշարեցին Սիսը: Սովից ու հիվան– դություններից նեղված Լ. ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրա– յից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն: Լ. իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե: Լ–ի խոստովանահայր Հովհան– նես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I (1379–90) և Արագոնի Պեդրո IV (1336–87) թագավորների միջնորդու– թյամբ 1382-ի սեպտեմբերին Լ. գերու– թյունից ազատվեց և մեկնեց Եվրոպա: 1383-ի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լ–ին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար: Արագոնի և Կաս– տիլիայի թագավորությունները (Իսպա– նիա) ձգտում էին Լ–ին օգտագործել՝ Մեր– ձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար: Լ. տասնմեկ տա– րի շարունակ շրջագայեց և դիմեց եվրո– պական արքունիքներին՝ նրանցից օգնու– թյուն ստանալու ապարդյուն հույսով: Կյանքի վերջին տարիներին Լ. ապրեց Փարիզի Սենտ–Օուեն արքունի պալատում, որը նրան 1384-ին հատկացրել էր Ֆրան– սիայի Կարլոս VI թագավորը: Թաղվել է Կղիստինյանց վանքում: Տապանաքարի վրա դրված է Լ–ի սպիտակ մարմարե ար– ձանը (պառկած դիրքով): Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո այդ տա– պանաքարը փոխադրվեց Սեն–Դընի ար– քայական դամբարանը: Գրկ. Հովհաննես Դա ր դ և լ, ժա– մանակագրութիւն Հայոց, ՍՊԲ, 1891: Ա լ ի– շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: MMикаелян T. T., История Kиликийского apмянскoro rocударствa, E., 1952.