Բուժումը. հակացնցումային դեղամի– ջոցներ, հիվանդների դիսպանսերացում, բժշկի հսկողության սահմանում: Հայաստանում է–ի պատճառագիտու– թյան, ախտածնության, կլինիկայի և բուժման հարցերով զբաղվում են Ա. Մեհ– րաբյանը, Հ. Մուրադյանը, Ս. Զոհրաբ– յանը, Ս. Հովհաննիսյանը, Վ. Գրիգոր– յանը: գ. Միրզոյան
ԷՊԻԼՈԳ, տես Վերջաբան:
ԷՊԻՒԵՅՐԵՄԱ (հուն. £յո%£ւբղւա – սեղմ մտահանգում), սիչչոգիզմ, որի նախա– դըրյալները էնթիմեմաներ են:
ԷՊԻԿԱԿԱՆ ՍԵՌ, էպոս (<հուն. Խօգ – ասք, պատմություն), գոականու– թյան երեք մեծ բաժիններից՝ սեռերից (էպիկական, քնարական, դրամատիկա– կան) մեկը: էպիկական երկերի համար բնորոշ են օբյեկտիվ մարդկային կերպար– ների ստեղծումը, դրանց ցուցադրումը կապերի և հարաբերությունների, դեպքե– րի և հակադրությունների մեշ: էպիկական ստեղծագործությունն ունի պատմողական բնույթ և ընթերցողի մեջ արթնացնում է դեպքերի ու դեմքերի իրական գոյության պատրանք: է. ս–ի ստեղծագործություն– ներ եղել են դեռես հին ժող. բանահյու– սության մեջ և բաժանվել են տեսակների (ժանրերի)՝ առասպել, լեգենդ, հեքիաթ, առակ են: Բանահյուսական էպիկական ժանրերից ամենամեծը վիպերգությունն է՝ էպոսը: Գեղարվեստական գրականու– թյան էպիկական ժանրեր են վեպը, վի– պակը, պատմվածքը, նովելը, ակնարկը:
ԷՊԻԿԵՆՏՐՈՆ, տես Երկրաշարժ:
ԷՊԻԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԾՈՎ, ամբողջու– թյամբ մայրցամաքային ծանծաղուտի (շելֆի) սահմաններում գտնվող ծով: Սո– վորաբար սակավաջուր է (խորությունը՝ մինչե 100–200 մ), սակայն ժամանակա– կից (Անտարկտիդա) կամ չորրորդական (Բարենցի ծով) մայրցամաքային սառցա– պատման շրջանում ունի ներծանծաղուտա– յին փորակներ և մինչե 500–1000 մ խորության իջվածքներ:
ԷՊԻԿՈՏԻԼ (<հուն. էպի… և ռօէէՅձղ – խորություն), վերշաքիլային ծ ու ն կ, բույսի ծիլի ցողունի մաս, որն ընկած է շաքիլների և առաջին տերեների միջե: է. կոչվում է նաև գլխավոր ցողունի առաջին միջհանգույց:
ԷՊԻԿՈՒՐ, Եպիկ ուրոս [’EjtC- xoupoc; (մ. թ. ա. 341 – մ. թ. ա. 270)], հին հունական փիլիսոփա, մատերիալիստ և աթեիստ: Մոտ 307-ին Աթենքում հիմնել է դպրոց (տես էպիկուրյան դպրոց): Գըլ– խավոր երկը «Բնության մասին» աշխա– տությունն է: Նրա ուսմունքի մասին պատ– կերացում են տալիս պահպանված երեք նամակները և հետնորդների երկերը՝ հատկապես Լուկրեցիոսի «Իրերի բնու– թյան մասին» փիլ. պոեմը: Փիլիսոփայու– թյան գլխավոր նպատակը, ըստ է–ի, եր– ջանկությունն է, իսկ գերագույն բարիքը՝ հաճույքը: Սակայն հաճույքները վայելե– լու և հիմնական նպատակին հասնելու համար պետք է ճանաչել բնությունը: Պայ– քարել է իդեալիզմի և կրոնական աշխար– հայացքի դեմ, մշակել մատերիալիստա– կան ուսմունք, որը ելնում է նյութի հավեր– ժության և աշխարհի նյութական միաս– նության դրույթներից: Ըստ է–ի, փիլիսո– փայության կարեոր նպատակներից մեկն է՝ ազատել մարդուն աստվածների և մահ– վան հանդեպ ունեցած սարսաՓից. աստ– Էպիկուր վածները չեն միջամտում բնության և մարդկանց գործերին: Հարելով Գեմոկ– րիտին՝ զարգացրել է ատոմիստական ուսմունքը, առաջադրել ուղղագիծ շար– ժումից ատոմների ազատ շեղման գաղա– փարը, որով կանխել է ատոմիզմի մեխա– նիստական–դետերմինիստական մեկնա– բանության հնարավորությունը: է. սեն– սուալիստ էր. ըսա նրա, ընդհանուր մտա– պատկերները ստացվում են արտաքին առարկաների պատկերները («էյդոսները») միմյանց վրա պատճենվելու միջոցով: է–ի բարոյագիտությունը ունի անհատապաշ– տական բնույթ: Ամեն մարդ բանականո– րեն խուսափում է տանջանքից և ձգտում հաճույքի, որը մարդուն առաջնորդում է դեպի երանություն: Եկեղեցականներն ու իդեալիստները է–ի ուսմունքը նույնացրել են հաճոյամոլությանն ու անառակությա– նը, մինչդեռ է. կոչ է արել սանձահարել կրքերը, գերի չդառնալ սեփական ցան– կություններին, հետամուտ լինել հոգեոր հաճույքներին՝ բարեկամությանը, գիտու– թյանը, ձգտել հոգեկան անդորրի: Մարքսի զմ–լենինիզմի դասականները բարձր են գնահատել է–ի փիլիսոփայու– թյունը: Կ. Մարքսը «Գեմոկրիտի բնափի– լիսոփայության և էպիկուրի բնափիլի– սոփայության տարբերությունը» դոկտո– րական դիսերտացիայում վերլուծել է է–ի և նրա հետնորդների հայացքները: Հին և միջնադարյան Հայաստանում է–ի հայացքները քննադատ ել են Գավիթ Անհաղթը, Եզնիկ Կողբացին: Գրիգոր Մագիստրոսը իր նամակներից մեկում մեղադրում է թոնդրակեցիներին էպիկու– րականության համար, նյութապաշտ ու անաստված են և վարում են սանձարձակ կյանք: XIX դ. հայ առաջավոր մտածողնե– րը (Հ. ճելալյան, Ա. Բագրատունի, Ա. Գա– րագաշյան) իրենց նոր աշխարհայացքի մշակման և հիմնավորման համար փոր– ձել են նոր պայմաններին համապատաս– խան վերհանել և արժեքավորել է–ի ատո– միստական և աթեիստական գաղափար– ները: Ս. Արևշատյան
ԷՊԻԿՈՒՐՅԱՆ ԴՊՐՈՑ, անտիկ մատերիա– լիզմի և բնագիտական մտքի կենտրոն: Անցել է զարգացման երեք շրջան, հին «Պարտեզը» (մ. թ. ա. IV–III դդ.), հիմ– նադրել է Էպիկուրը՝ մ. թ. ա. մոտ 307-ին կամ 306-ին՝ Աթենքում, հունա–հռոմեա– կան՝ միջին «Պարտեզը»՝ Աթենքում և Նեապոլում (մ. թ. ա. II–I դդ.), և հռոմեա– կան՝ ուշ շրջանի «Պարտեզը» (I–VI դդ.): է. դ–ի ներկայացուցիչներից են Մետրո– դորոս Լամփսակացին, Հերմարխոս Մի– տիլենացին, Բասիլիդը, Ապոլլոդորը, Ֆիլոդեմոս Գադարացին, Լուկրեցիոսը: է. դ. զարգացրել է ատոմիստական ու աթեիստական գաղաՓարներ, նպաստել դրանց տարածմանը:
ԷՊԻՆԱՍՏԻԱ, տես Նասաիաներ:
ԷՊԻՍՈՄՆԵՐ (<հուն. էպի… և σωμα – մարմին), բակտերիաների գենետիկական տարրեր, որոնք բջջում ունակ են գործե– լու անկախ բակտերային քրոմոսոմնե– րից: Տերմինն առաջարկել է Թոմպսոնը (1931)՝ գենային մուտացիաների տեսու– թյունը շարադրելիս: է. ԳՆԹ–ի մոլեկուլ– ներն են, որոնցով պայմանավորված են բակտերիաների մի շարք կարեոր հատ– կանիշներ, օրինակ, անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկնե– րի նկատմամբ եղած կայունությունը:
ԷՊԻՍՏԵ ՍՈԼՈ ԳԻԱ (<հուն. &յէւԾէղ^ղ – գիտելիք, գիտություն և … չոգիա), տեր– մին, որ գործածվում է Արևմուտքում, հատկապես անգլիախոս երկրներում՝ որ– պես իմացաբանության հոմանիշ: Երբեմն, հատկապես սովետական փիլ. գրականու– թյան մեջ, գործածվում է գիտական իմա– ցության և մեթոդաբանության հարցերը շեշտելու նպատակով:
ԷՊԻՏԱՖԻԱ (< հուն, ini – վրա և m- qpo£ – տապան, գերեզման), տես Տապա– նագիր:
ԷՊԻՏԵՏ, է պ ի թ և տ (հուն, djtiftetov), տես Մակդիր:
ԷՊԻՑԻԿԼ (էպի… և հուն. xuxXog – շըր– ջան), տես Մակաշրջանակ:
ԷՊԻՑԻԿԼՈԻԴ, տես Հիպոցիկւոիդներ և էպիցիԿւոիդներ:
ԷՊԻՖԻձ (հուն. ejtitjpuaig – պալար, կոն), վերին մ ա կ ու ղ և ղ, կոնա– ձև գեղձ, (լատ. epiphysis cerebri, glandu la pinealis), ողնաշարավոր կեն– դանիների և մարդու ներզատիչ գեղձ, գտնվում է գլխուղեղի քառաբլրի առաջա– յին բլուրների վրա: Երկարությունը 7– 10 մմ է, հաստությունը՝ 5–7 մմ: է–ի դե– րը լրիվ պարզված չէ, սակայն նկատվել է, որ երեխաների է–ի վնասումը, ինչպես և երիտասարդ կենդանիների է–ի հեռա– ցումը ուղեկցվում է սեռական վաղաժամ հասունացմամբ և ոսկրային համակարգի արագ աճով:
ԷՊԻՖԻՏՆԵՐ (<հուն. էպի … և φυτσν – բույս), բույսեր, որոնք ապրում են մեկ այլ բույսի (հիմնականում՝ ծառատեսակ– ների) վրա և առնչություն չունեն հողի հետ: է–ով հարուստ են հատկապես արևա– դարձային և մերձարևադարձային խոնավ անտառները: է. աճում են ծառերի սա– ղարթի, ճյուղերի, ցողունի վրա: է. կարող են դառնալ ծառերը, թփերը, խոտաբույսե– րը, ջրիմուռները, մամուռներն ու քարա– քոսերը: Զանգեզուրի և Գիլիջանի անտառներում համարյա բոլոր հասակա– վոր ծառերը պատված են գունավոր քարա– քոսերով ու մամուռներով, իսկ Կալի– նինոյի շրջանի լճակներում տարածված սպիտակ ջրաշուշանի վրա աճում են ջրի– մուռային է.: է. իրենց անհրաժեշտ սնըն– դանյութերն ստանում են շրջապատ ող պայմաններից (օդ, մթնոլորտային տե– ղումներ են), ինչպես նաև այն բույսի