Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը, ինչպես նաև հայկ. եկեղեցիներն ու նրանց կից գործող մշակութային, կըր– թական, կանանց, երիտասարդական կազ– մակերպությունները: Համայնքն ունի 12 եկեղեցի (8 առաքելական, 3 ավետարա– նական, 1 կաթոլիկ), չորս ամենօրյա դպրոց (Մեսրոպյան, Ֆերահյան, Ալեք, Փիլիպոս) U երկու ամենօրյա մանկապար– տեզ: 1976-ին Լ. Ա–ում բացվել է առաշին հայկ. կոլեջը ԱՄՆ–ում: Հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանը նպաստում են «Անդրանիկ», «Վարդյան», «Նորք» թատերախմբերը, Լ. Ա–ի հայ թատերա– կան ընկերությունը, Հայ սիմֆոնիկ երա– ժըշտության, Հայ արվեստի ընկերակցու– թյունները: Առաշին հայ պարբերականը՝ «Թարգման»-ը, Լ. Ա–ում լույս է տեսել 1926-ին: 1969-ից հրատարակվում են Ֆրեգ– նոյից Լ. Ա. տեղափոխված «Նոր օր» և «Ասպարեզ» թերթերը, ինչպես նաև «Քաջ Նազար», «Ապրիլ» և «Արմենիըն օբզերվեր» («The Armenian Observer») պարբերա– Մեսրոպյան նախակրթարան և երկրորդական վարժարանը կանները: Գործում է հայկ. 2 ռադիոժամ: 1965-ից Կալիֆոռնիայի նահանգային հա– մալսարանում (Լոս Անջելես) գործում է հա– յագիտական ամբիոն, որի վարիչն է պրոֆ. Ավետիս Աանջյանը: Այստեղ է գտնվում նաև Ամերիկահայ ուսանողների միությու– նը, որի նպատակներից մեկն էլ համալսա– րանի դասախոսներին և ուսանողությանը հայ ժողովրդի պատմությանը, մշակույ– թին ու– արվհսՀոիէւ ծաէւոթացՆելՆ է: Լ. Ա–ի հայ համայնքը սերտ կապեր է պահպա– նում Սովետական Հայաստանի հետ: 1977-ի նոյեմբերին Լ. Ա–ում կազմա– կերպվել է Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության 60-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ մասնավո– րապես լայնորեն ցուցադրվել է ՀՍՍՀ գի– տությունն ու մշակույթը: Պ. Մարաիրոսյւսն

ԼՈՎԵԼ (Lovell) Զեյմս (ծն. 25.3.1928, Ք* Քլիվլենդ, Օհայո նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան: Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը Ա Անապոլիսի (Մերիլենդի նահանգ) ռազ– մածովային ակադեմիան: ԱՄՆ–ի տիեզե– րագնացների խմբում է 1962-ից: 1965-ի դեկտ. 4–18-ը Ֆ. Բորմանքւ հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զե– մինի–7» տիեզերանավով: 1966-ի նո– յեմբ. 11 – 15-ը, Ե. Օչդրինքւ հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջե– մինի–12» տիեզերանավով: 1968-ի դեկտ. 21–27-ը, Ֆ. Բորմանի և Ու. Մևդերսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլ– լոն–8» տիեզերանավով առաջին թռիչքն է կատարել դեպի Լուսին: 1970-ի ապրիլի 11 – 17-ը Զ. Սուիշերաի և Ֆ. Հեյսի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն–13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին: 1971-ից Լ. Հյուստոնի ղեկավար– վող տիեգերանավերի կենտրոնի գիտու– թյան և կիրառական հետազոտություն– ների բաժնի դիրեկտորի տեղակալ է: Լ–ի անունով է կոչվում Լուսնի հակառակ երե– սի խառնարաններից մեկը: ԼՈՎՈձԵՐՈ, լիճ ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզում, Կոլա թերակղզում: Տարածու– թյունը 200 կմ2 է, միջին խորությունը՝ 5,7 մ, առավելագույնը՝ 35 մ: ԼՈՏ (գերմ. Lot կամ հոլանդ, lood), նավից ծովի խորությունը չափելու սարք: Լ. լի– նում է ձեռքի, մեխանիկական և հիդրո– ակուստիկ (Էխուոա): Ձեռքի Լ. չափանմուշ– ներով թոկ է՝ ծայրին բեռ: Մեխանիկական և հիդրոակուստիկ Լ–երով խորությունը չափում են, համապատասխանաբար, ծո– վի հատակի մոտ հիդրոստատիկ ճնշումը և հատակից ձայնի անդրադառնալու տևո– ղությունը որոշելու միջոցով:

ԼՈՏՈՆ, Լ ա ու տ ո ն (Laughton), Չարլզ (1899–1962), թատրոնի և կինոյի անգլիա– ցի դերասան: Կինոդերերից են՝ ժավեր («Թշվառներ», 1935), Ռեմբրանդ («Ռեմբ– րանդ», 1935), Քվազիմոդո («Փարիզի աստ– վածամոր տաճարը», 1939), Ոփլֆրիդ («Մեղադրող կողմի վկան», 1962): Խաղա– ցել է Լոնդոնի, Լոս Անջելեսի թատրոն– ներում: ԼՈՐ, ս ովորական լոր (Coturnix coturnix), հավազգիների կարգի փա– սիանների ընտանիքի ամենափոքր թռչուն: Մարմնի երկարությունը՝ 16–20 սմ, քաշը՝ 80–145 գ: Մեջքը գորշ գույնի է, մուգ ու բաց բծերով, քուջը՝ դեղին: Տարածված է Աֆրիկայում, Եվրոպայում, Արևմտյան Ասիայում: Ապրում է դաշտերում, հարթա– վայրերում ու լեռներում: Չվող թռչուն է, Սովորական լոր ձմեռում է Աֆրիկայում և Հարավ–Արևմըտ– յան Ասիայում: Բնադրում է գետնին, ոչ խորը փոսերում: Ձվադրում է (9–15 ձու) մայիսի կեսերից: Թխսում է էգը՝ 15–17 օր: Սնվում է բույսերի սերմերով, բողբոջ– ներով ու միջատներով: ՀՍՄՀ–ում Լ. տարածված է Արարատյան հարթավայ– րում, բանջարանոցներում, խոտհարքնե– րում, հատկապես լեռնային տափաստան– ներում: ՍՍՀՄ–ում հանդիպում են նաև ճապոնական և համր Լ–երը: ԼՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շըր– ջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ– արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, բուժկայան, մանկապարտեզ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Սպիտակ խաչ» մահարձանը (1271), Շառու Ս. Հովհաննես (XIV դ.), Ս. Գևորգ (1666) եկեղեցիները, գերեզմանոցներ, ջրանցքի հետքեր: Առաջին անգամ հիշա– տակվում է 839-ին:

ԼՈՐԱՆ (Laurent) ժան (1870-1955), ֆրանսիացի պատմաբան, հայագետ: 1899-ից՝ Նանսիի համալսարանի դասա– խոս: Գրել է Հայաստանի միջնադարյան պատմությանը նվիրված աշխատություն– ներ: «Հայաստանը Բյուզանդիայի և Իս– լամի միջև, արաբական նվաճումից մինչև 886 թվականը» ծավալուն երկում վերլու– ծել է Հայաստանի վիճակը VII–^դդ. և վեր հանել քաղ. ու սոցիալական այն պայմանները, որոնց շնորհիվ Հայաստա– նը խալիֆայության կազմում պահպանե– լով ինքնավարությունը՝ կարողացավ օգ– ւռըվել արաբա–բյուզանդական հակասու– թյուններից և IX դ. անջատվել խալիֆա– յությունից ու դառնալ անկախ թագավո– րություն: Երկ. L’Armenie entre Byzance et l’lslam, depuis la conquet՛ arabe jusqu’en 886, P., 1919; Etudes d’histoire armenienne, L’ouvain, 1971. tl. Տեր–Ղևոնդյան

ԼՈՐԱՆԻ ՇԱՐՔ, (z-aH* դրական և բացա– սական աստիճաններ պարունակող՝ այ– օօ օօ սինքն J] ait (z–a)k+ J] bk (z– a)~k k = 0 k=l տիպի շարք, ուր z, a-ն և շարքի գործակից– ները կոմպլեքս թվեր են: Շարքի առա– ջին մասը, ընդհանրապես ասած, զուգա– միտում է a կենտրոնով և R^0 շառավղով շրջանի ներսում, իսկ մյուսը, որ կոչվում է Լ. շ–ի գլխավոր մաս՝ նույն կենտրոնով և մեկ ուրիշ r^0 շառավղով շրջանից դուրս: Եթե R>r, ապա շարքը զուգամետ է r<|z–aJ<R օղակում, ուր և ներկա– յացնում է կոմպլեքս փոփոխականի անա– լիտիկ ֆունկցիա: Այս տիպի շարքեր հայտնի էին դեռևս Լ. էյլերին, սակայն դրանք Լ. շ. են կոչվել ի պատիվ ֆրանսիա– ցի մաթեմատիկոս Պ. Լոր անի (Laurent P, A., 1813–54), որը 1843-ին ապացուցել է, որ r<z|–a|<R օղակում յուրաքան– Լոր