Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փակվել է Արևմտյան Ուկրաինայում հա– յերի քանակի նվազման հետևանքով: Յա. Դաշկնիչ

ԼՐԱԲԵՐ», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1908–09-ին, Աստրախանում: Խմբագիր– հրատարակիչ՝ Կ. Խաչատրյան: Լուսա– բանել է ժամանակի հասարակական–քա– ղաքական հրատապ հարցերը, անդրա– դարձել քաղաքի կյանքին, կարևոր տեղ հատկացրել երիտասարդ սերնդի կրթու– թյանն ու դաստիարակությանը: Քննադա– տել է Պետական դումայի գործունեությու– նը, արտացոլել գաղթօջախի հասարակա– կան կյանքը: «Արտաքին տեսություն» բաժնում տեղեկություններ է հաղորդել տարբեր երկրների քաղ. կացության մա– սին, բացահայտել երիտթուրքերի շովի– նիստական դիրքորոշման էությունը: Գրա– կան–բանասիրական հոդվածներով «Լ.» անդրադարձել է Խ. Աբովյանի, Մ. Նալ– բանդյանի, Հ. Հովհաննիսյանի և ուրիշ– ների հասարակական ու գրական գործու– նեությանը, տպագրել Ա. Ծատուրյանի և Վ. Տերյանի բանաստեղծությունները: Ս. Նազարյան

ԼՐԱԲԵՐ», հասարակական–քաղաքական շաբաթաթերթ (սկզբում՝ երկօրյա, ապա՝ եռօրյա): Ստեղծվել է Ամերիկահայ առա– ջադիմական միության նախաձեռնու– թյամբ: Լույս է տեսնում 1938-ից Նյու Չոր– քում: Խմբագիրներ՝ Պ. Մելյան, Մ. Մար– տենց, Վ. Ղազարյան (1967-ից): Կարևոր «Լրաբեր» շաբաթաթերթի գլխագիրը դեր է կատարում ազգապահպանման օժանդակման, սփյուռք–հայրենիք կապի ամրապնդման գործում: Երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին ան– վերապահորեն կանգնել է Սովետական Միության կողմը: Ետպատերազմյան շըր– ջանում զգալի ավանդ է ներդրել ներգաղ– թը հաջողությամբ կազմակերպելու գոր– ծում: Լուսաբանում է ՀՍՍՀ տնտեսության և մշակույթի նվաճումները, արտատպում հանրապետական մամուլի նյութեր, տպա– գրում հայ սովետական գրողների ստեղ– ծագործությունները: Մեծ աշխատանք է կատարում հանուն խաղաղության, աշ– խատավորների շահերի պաշտպանության, ջատագովում ժողովուրդների բարեկամու– թյունը, հանդես գալիս ՍՍՀՄ–ԱՄՆ տնտ., առևտրական, գիտա–տեխնիկական, մշա– կութային կապերի զարգացման օգտին: Աշխատակցել են Հ. Քարամյանը, Վ. Զա– վենը, Ա. Միրճանյանը, Ա. Զարդարյանը, Ա. Քաղցրունին, Լ. Գազանճյանը, Կ. Մի– աալը, 0. Աարյանը և ուրիշներ: Ունի անգլերեն էջ: Մ. Մաբտենց

ԼՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐԻ» («ԼՀԳ»), ամսագիր, ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժան– մունքի հրատարակություն: Լույս է տես– նում 1940-ից (մինչև 1966-ը՝ «Տեղեկագիր» վերտառությամբ), Երևանում: Խմբագիր– «Լրաբեր» հանդեսի շապիկը ներ՝ Ս. Կարապետյան, Հ. Բատիկյան, Խ. Մոմջյան, Մ. Ներսիսյան, Հ. Օրբելի, Ա. Հովհաննիսյան, Ծ. Աղայան, Գ. Ստեփան– յան, Հ. Ասլանյան, Գ. Աբով, Հ. Ինճիկյան, Վ. Միքայելյան (1972-ից): «ԼՀԳ» բազմա– բնույթ հասարակագիտական պարբերա– կան է: Տպագրում է պատմության, գրա– կանության, լեզվաբանության, փիլիսոփա– յության, իրավունքի, տնտեսագիտության, վիմագրության, արևելագիտության, ազ– գագրության և այլ բնագավառների սովե– տական (մասնավորապես հայ) գիտնա– կանների ուսումնասիրությունները: Ունի հոդվածների, հաղորդումների, բանավե– ճերի, քննարկումների, լրատու, գրախո– սությունների բաժիններ: Հրապարակված նյութերն ու ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են ՀՍՍՀ–ում հա– սարակական գիտությունների զարգացման պատմությանն ու առաջընթացին, հասա– րակության զարգացման արդի շրջանի հրատապ հարցերին: Աշխատակցել են Հ. Աճաոյանը, Մ. Մալխասյանցը, Մ. Աբեղյանը, Ս. Լիսիցյանը, Գ. Ղա– փանցյանը, Բ. Պիոտրովսկին, Ա. Հով– հաննիսյանը, Ա. Տերտերյանը, ինչպես նաև ժամանակակից նշանավոր գիտնա– կաններ: վ. Միքայեչյան

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, նախադասության երկրոր– դական անդամներ, որոնք լրացնում են նախադասության գլխավոր կամ այլ ան– դամների: Լրացվող անդամը կոչվում է լրացյալ: Լ. լինում են գոյականական (լրացյալն ունի գոյականի առարկայական իմաստ) և բայական (լրացյալն ունի բա– յական իմաստ): Ըստ այդմ գոյականական Լ. են որոշիչը (առարկայի որակ, չափ, քա– նակ ևն), հատկացուցիչը (առարկայի պատ– կանելություն, սերում, ծագում ևն), բա– ցահայտիչը (առարկայի բացահայտում, ով կամ ինչ լինելը), իսկ բայական Լ.՝ խնդիրներն ու պարագաները: Լ. ու լրա– ցյալները միմյանց հետ կապվում են խնդրառությամբ կամ առդրությամբ: Առ– դրության ժամանակ լրացյալը չի թելա– դրում այս կամ այն լրացումը, այն որոշ– վում է շարադասությամբ կամ հնչերան– գով: Ս. Գյոէչբուդաղյան

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, տես Աշխա– տավարձ: ԼՐԻՎ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ, տես Դիֆերեն– ցիաւ հաշիվ: «ԼՐԻՎ &ԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ», ժամանա– կակից բուրժուական տնտեսագիտական տեսություն, հեղինակն է անգլիացի տըն– տեսագետ Ջ. Մ. Քեյնսը: «Լ. զ.» տեսու– թյան կողմնակիցների նպատակն է «հիմ– նավորել» կապիտալիզմի պայմաններում զանգվածային գործազրկության վերաց– ման և «լրիվ զբաղվածության» իրականաց– ման հնարավորությունը, ււրը դիտվում է գերարտադրության տնտ. ճգնաժամերի վերացման գլխավոր ուղի: Քեյնսական– ները գործազրկության պատճառը հա– մարում են անձնական և արտադրական սպառման ապրանքների նկատմամբ պա– հանջարկի անբավարարությունը, որի հե– տևանքով կրճատվում է արտադրության ծավալը: Պահանջարկի անբավարարու– թյունը նրանք բացատրում են մարդկանց հոգեբանությամբ, որոնց իբր հատուկ է եկամուտների տնտեսումը: Արտադրու– թյան ընդլայնման և լրիվ զբաղվածության ծրագրի իրականացման հիմնական ուղին համարում են պետ. ներդրումները, ռեալ աշխատավարձի իջեցումն ու էժան վարկը: Իրականում ներդրումներն ու կապիտա– լիստական արտադրության ընդլայնումը զբաղվածության համապատասխան բարձ– րացում չեն առաջացնում, քանի որ կապի– տալիստական կուտակումը ուղեկցվում է կաւցիտափ օրգանական կազմի աճով, իսկ պետ. ներդրումների աղբյուրը հար– կերն ու գանձումներն են, որոնք կրճա– տում են բնակչության համախառն վճա– րունակ պահանջարկը: Ն. Թովմասյան ԼՐԻՎ ԿՈՐՈՒԹՅՈՒՆ , գ ա ու ս յ ա ն կ ո– ր ու թ յ ու ն, մակերևույթի որևէ կետում գլխավոր կորությունների արտադրյալ: Որոշվում է K= • egZ.^2 բանաձևով, որ– տեղ E, F, G-ն և Լ, M, N-ը համապատաս– խանաբար մակերևույթի առաջին և երկ– րորդ քառակուսային ձևերի գործակից– ներն են: Մակերևույթի կետերը դասա– կարգվում են ըստ K-ի նշանի, կետը կոչ– վում է էլիպսային, պարաբոլային, հի– պերբոլային, եթե համապատասխանա– բար K>0, K= 0, և գլխավոր կորություն– ներից մեկը զրո չէ, K<0: K= 0 դեպքում մակերևույթը կարելի է փռել (գոնե լոկալ իմաստով) հարթության վրա և ընդհա– կառակը: Լ. կ. չի փոխվում մակերևույթի ծռման, այսինքն այնպիսի դեֆորմացման ժամանակ, երբ պահպանվում են երկա– րությունները: ԼՐԻՎ ՆԵՐՔԻՆ ԱՆԴք ԱԴԱՐՁՈՒՍ*, տես Անդրադարձում և բեկոմ ափիների: ԼՐԻՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈ1Ն, մետրիկական տարածություն, որում ցանկացած ֆուն– դամենտալ հաջորդականություն զուգա– մետ է, այսինքն, եթե ո, m->oo դեպքում p(xn, xm)-»0, ապա գր ություն ունի այն– պիսի X, որ p(xո, x)->0, երբ ո–>օօ: Այս– տեղ p(xi, Xj)^ xit xj կետերի միջև հե– ռավորությունն է: Լ. տ–յան օրինակներ եև էվկլիդեսյան, հիլբերտյան տարածություն– ները: Ցանկացած մետրիկական տարածու– թյուն կարելի է լրիվացնել: Օրինակ, ռացիոնալ թվերը իռացիոնալ թվերով լրացնելիս ստացվում է իրական թվերի առանցքը: Լ. տ–յան հասկացությունն ընդ– հանրացվում է որոշ ոչ մետրիկական տա– րածությունների համար: ԼՐԻՎ ՏՆՏՀԱՇՎԱՐԿ, տես Տնտեսական հաշվարկ:

ԼՐԻՎՈՒԹՅՈՒՆ, ձևական համակարգի նկատմամբ ներկայացվող պահանջ, որով բնութագրվում է նրա արտահայտչական