Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օդանավակայան, թանգարաններ, գրա– դարաններ: Հիմնադրվել է 1575-ին:

ԼՈՒԱՐ (Loire), ամենաերկար գետը Ֆրան– սիայում (1012 կմ): Ավազանը 115 հզ. կմ2 է: Սկիզբ է առնում Մեվեններից: Մինչև Ալեի գետաբերանը ունի լեռնային բնույթ, ապա հոսում է Լուարի դաշտավայրով, թափվում Բիսկայան ծոցը: Հիմնական վտակներն են Շերը, Վիենը, Մարտը: Տարեկան միջին ծախսը (ստորին հոսան– քում) 843 մ3/վ է, առավելագույնը՝ 6– 8 հզ. մ3/վ: Նավարկելի է մինչև Ռուան քաղաքը,, մատչելի է ծովային նավերի համար (գետաբերանից 53 կմ) մինչև Նանտ քաղաքը: Ջրանցքներով միացած է Սեն, Սոն և Հռենոս գետերին: Լ–ի ափին են Ռուան, Նեվեր, Օռլեան, Տուր, Նանտ քաղաքները:

ԼՈՒԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մպարկերտի գավա– ռում: 1909-ին ուներ 12 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղում ՜կար եկե– ղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: ԼՈհԲ, ֆ լ n և մ ա, բարձրակարգ բույ– սերի բարդ հյուսվածք, որով օրգանա– կան նյութերը փոխադրվում են բույսի տարբեր օրգանները: Լ. կատարում է նաև պաշտպանող, մեխանիկական, մասամբ արտազատող ֆունկցիա: Լ. կազմված է մաղանման տարրերից, շարային և ճառա– գայթային պարենքիմից, լուբային թելիկ– ներից, սկլերեիդներից: Ռրոշ բույսերում ունենում է կաթնանոթներ և խեժանցքներ: Մերկասերմ բույսերի մաղանման տարրե– րը մազանոթներն են, որոնք կազմված են միմյանց վրա դասավորված բջիջներից և հաղորդակցվում են նուրբ ծակոտկեն թիթեղիկների՝ մաղերի միջոցով: Լ–ի տար– րերում բջջակորիզը վաղ մահանում է, իսկ բջջապլազման լավ թափանցելի է դառնում օրգ. նյութերի համար: Ծածկասերմերը Լ–ին կից ունեն ուղեկից բջիջներ: Լ–ի մաղանման խողովակները գործում են միակ վեգետացիոն շրջան, բացառությամբ որոշ բույսերի (խաղող, լորենի), որոնց մոտ այն հասնում է մինչև 8 տարվա: Լ–ի պաշարող հյուսվածքում շարային և ճա– ռագայթային պարենքիմը կուտակում են օսլա, յուղ և օրգ. նյութեր, խեժ, տանին:

ԼՈՒԲՈԿ (անունն առաջացել է լորենու <լուբ»-ից՝ երկրորդային կեղևից), լ ո ր ա– տախտականկար, ժողովըր– դական նկար, գրաֆիկայի ստեղ– ծագործություն (հիմնականում տպագիր), որ առանձնանում է կերպարների դյուր– ըմբռնելիությամբ և նախատեսված է մաս– սայական տարածման համար: Լ–ին բնորոշ են կատարման տեխնիկայի պարզությու– նը, կերպավորման միջոցների լակոնիզմը (կոպիտ գիծ, սովորաբար՝ վառ գունա– զարդում), ոչ սակավ՝ պատկերը լրացնող բացատրագրով: Սկզբում եղել է ժող. ստեղծագործության տեսակներից: Հնա– գույն Լ–ները ստեղծվել են Չինաստանում (VIII դարից. Փորագրվել են փայտի վրա), XV դարից՝ Եվրոպայում, XVII դարից՝ Ռուսաստանում: Լ–ում մեծ տեղ են գրավել հեքիաթային, երգիծական, երգային, բա– «Արջորսը նիզակահարում է, իսկ շները կըր– ծոտում են», ներկված Փայտագրություն (Ռու– սաստան, XVJIJ դ. 1-ին կես) •«Սատանային թրատող Ջունգ– Ւայը», ներկված փայտագրություն (Չինաստան, XIX դ.) «Սուրբ Անտո^ նիոս» փայտագը– րություն (Լեհաս– տան, XVJJ դ.) րոյախոսական, մարտական թեմաները: Հատկապես նշանակալից են Գերմանիա– յի Գյուղացիական պատերազմի դարաշըր– ջանի և XVI դ. Ռեֆորմացիայի ագիտա– ցիոն–երգիծական Լ - փայտագրություն– ները, Ռուսաստանի պետրոսյան ռեֆորմ– ների ժամանակի Լ–ները, XVIII դ. վերջի Ֆրանսիական բուրժ. հեղափոխության և Ռուսաստանի 1812-ի Հայրենական պա– տերազմի շրջանի գունազարդված օֆորտ– ները: Սովետական արվեստում Լ–ի արտա– հայտչամիջոցները պլակատներ և ագիտա– ցիոն պատկերներ ստեղծելու համար կի– րառել են Վ. Վ. Մայակովսկին և ուրիշներ, ինչպես և Տ. Ա. Մավրինան՝ մանկական գրքեր նկարազարդելիս: Գրկ. JlydoK [Anb6oM], M., 1968. ԼուԲՈՒՄԲԱՇԻ (Lubumbashi), մինչև 1966-ը՝ էլիզաբեթվիլ), քաղաք Զաիրի Հանրապետությունում, Լուբում– բաշի գետի աՓին: Շաբա նահանգի վար– չական կենտրոնն է: 318 հզ. բն. (1970):

ԼՈՒԳԱՆՍԿ, վորոշիլովգրադի նախկին (մինչև 1970-ը) անվանումը: Տես Վորոշի– չովգրադ:

ԼՈՒԳԱՆՍԿԻ ITUPA, Վորոշիլովգրադի մարզի նախկին (մինչև 1970-ը) անվա– նումը: Տես Վորոշիչովգրաղի մարզ: ԼուԴԻՏՆԵՐ (Luddites), Մեծ Բրիաանիա– յում մեքենաների ներդրման և կապիտա– լիստական շահագործման դեմ բանվոր– ների առաջին տարերային ելույթների (XVIII դ. վերջ–XIX դ. սկիզբ) մասնա– կիցների ընդունված անվանումը գրակա– նության մեջ: Լ. անունը, հավանաբար, ծագել է առասպելական ենթավարպետ Նեդ Լուդի անունից, որն առաջինն է ջար– դել իր դազգահը: Լ–ի շարժման պատճա– ռը արղյոմւարերական հեղաշրջման ըն– թացքում արհեստավորների ու մանուֆակ– տուրաների բանվորների քայքայումն էր. դա կազմավորվող արդ. պրոլետարիատի պայքարի մի առանձնահատուկ ձև էր՝ ուղղված աշխատանքի անտանելի պայ– մանների, չնչին աշխատավարձի, գործա– զրկության դեմ, որ նրանց պատկերաց– մամբ կապված էր մեքենաների ներդրման հետ: ԼՈհ&ԻՆ Նիկոլայ Նիկոլաևիչ [27.11(9.12). 1883, Տոմսկ –18.2.1950, Մոսկվա], սո– վետական մաթեմատիկոս, ՍՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929): 1917-ից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր: Աշխատանք– ները վերաբերում են իրական ՓոՓոխա– կանի ֆունկցիաների տեսությանը: Ստա– ցած հիմնավոր արդյունքներն ու առաջա– դրած պրոբլեմները որոշիչ նշանակու– թյուն են ունեցել այդ ֆունկցիաների մետ– րիկական և նկարագրական տեսություն– ների զարգացման համար: Աշխատանք– ներ ունի նաև մաթ. անալիզի, դիֆերեն– ցիալ հավասարումների, դիֆերենցիալ երկրաչափության վերաբերյալ: Լ. մոս– կովյան մաթ. դպրոցի հիմնադիրն է:

ԼՈՒԹՍ Օսկար [26.12.1886 (7.1.1887), Կաարեպերե (այժմ՝ Ցիգևայի շրջանում)– 23.3.1953, Տարտու], էստոնացի սովե– տական գրող: էստոնական ՍՍՀ ժող. գրող (1945): Լ–ին լայն ճանաչում է բերել «Գարուն* (մաս 1–2, 1912–13) առա– ջին վիպակը, որի սյուժետային շարունա– կությունն են «Ամառ» (մաս 1–2, 1918– 1919), «Տոոթսի հարսանիքը» (1921) և «Առօրյա» (1924) վիպակները: Նրա հե– րոսները քաղաքի ծայրամասերի բնակիչ– ներ են, աշխատավորներ («Անդրեսի կյան– քը», 1923, «Աշակերտ Վալտերը», 1927, «Ետնախորշերում», 1933, «Խաղաղ ան– կյուն» 1934, վիպակներ): Գրել է 13-հատո– րանոց հիշողությունների շարք («Հին արա– հետներ», 1930, «Ձմռան ճանապարհներ», 1931 ևն) և պիեսներ: ԼՈհԹՖԻ (1366/1367, Գերատ –1465/1466, Գերատ), ուզբեկ բանաստեղծ: Գրել է հին ուզբեկերենով և ֆարսերենով: Մեզ են հասել միայն հին ուզբեկերենով գա– զելների ու քասիդների դիվանը և «Գուլ և Նավրուզ» (1411 – 12) պոեմը՝ գրված ի պատասխան պարսիկ բանաստեղծ Զա–