Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս. Լ. Լուկաշին (Սրսայիոնյան) գրավվել է 1904-ից: 1905–06-ին հարել է հայ սոցիալ–դեմոկրաաական բանվորա– կան կազմակերպությանը (սպեցիֆիկներ): Սակայն, չհաշտվելով սպեցիֆիկների բուն– դական–անջատողական տեսակետների հետ, 1906-ին խզել է կապերը U միացել բոլշևիկներին: Փետրվարյան հեղափոխու– թյան օրերին, գտնվելով ցարական բանա– կում, ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ: Գործուն մասնակցություն է ունեցել հոկտեմբերյան զինված ապստամ– բությանը: 1917–18-ին Դոնի մարզում կռվել է Կալեդինի, Կրասնովի, Կոռնիլովի բանակների և մյուս հակահեղափոխական բանդաների դեմ: 1918-ին աշխատել է ՎՉԿ–ի կենտրոնական ապարատում՝ միա– ժամանակ կատարելով կուսակցության Մոսկվայի մարզային բյուրոյի քարտու– ղարի պարտականությունը: 1918–21-ին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մար– զում: 1921-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի քար– տուղար, 1922-ի ապրիլից՝ ՀՍՍՀ ժողտնտ– խորհի, 1922-ի մայիսից՝ ժողկոմխորհի (մինչև 1925-ը) նախագահ: Նրա անմիջա– կան նախաձեռնությամբ և ղեկավարու– թյամբ Սովետական Հայաստանում կա– տարվեցին ժողտնտեսության վերականգ– նըման և ինդուստրացման առաշին քայ– լերը: 1925–28-ին Լ. եղել է Անդրֆեդե– րացիայի ժողկոմխորհի նախագահի տե– ղակալ, միաժամանակ զբաղեցրել ֆեդե– րացիայի Պետպլանի նախագահի (1925-ի հունիսից), առևտրի ժողկոմի (1926-ի մար– տից), Բանգյուղտեսչության ժողկոմի (1927-ի մայիսից), իսկ 1927-ի սեպտեմբե– րից նաև կուսակցության Անդրերկրկոմի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնները: 1928-ին նշանակվել է ՍՍՀՄ ժողկոմխորհի Աշխատանքի և պաշտպա– նության խորհրդին (ԱՊԽ) կից շինարա– րական հանձնաժողովի նախագահ և ըն– տըրվել ՍՍՀՄ ժողտնտգերխորհի նախա– գահության անդամ: 1931–32-ին՝ ՄՍՀՄ ժողտնտխորհի Շինարարական և շինա– նյութերի արդյունաբերության պետական միավորման նախագահ: Կյանքի վերշին տարիներին Լ. ՍՍՀՄ ծանր արդյունաբե– րության ժողկոմատի «Ցենտրոսոյուզ– ստրոյ» («IJeHTp0C0K>3CTp0H») միավորման (1932–34) և «Մոյուզցեմենտ» («ՇօւօՅ– ijeMeHT») (1934–37) գլխավոր վարչու– թյան նախագահն էր: Եղել է ՍՍՀՄ, Ան– դըրֆեդերացիայի և ՀՍՍՀ Կենտգործկոմ– ների անդամ և ՀամԿ(բ)Կ XI–XVI հա– մագումարների պատգամավոր: Լ–ի անու– նով ՀՍՍՀ–ում կան բնակավայր, սովետա– կան տնտեսություն, փողոցներ, դպրոցներ: Գրկ. Կարապետյան Հ. Ն., Մեծ պայ– քարի մարդիկ, գիրք 2-րդ, Ե., 1967: Ա. Ղուրասարյւսն

ԼՈՒԿԱՇԻՆ (մինչև 1957-ը՝ Միկոյանի ան– վան սովխոզին կից ավան), ավան Հայ– կական ՄՄՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արևմուտք: Այգեպտղաբոլծական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև մեղվաբու– ծությամբ, անասնապահությամբ: Ունի գյուղատնտեսական տեխնիկում, միջնա– կարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, մսուր– մանկապարտեզ, տեղամասային հիվան– դանոց, կենցաղսպասարկման տաղավար, խաղողի ընդունման կետ: Հիմնադրվել է 1922-ին:

ԼՈՒԿԱՇԻՆԻ ՊՏՂԱԲՈՒԾԱԿԱՆ ՍՈՎԵ–

ՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գտնվում է Հոկ– տեմբերյանի շրջանում: Կազմակերպվել է 1928-ին՝ խոպան հողերի վրա: Ընդհա– նուր հողային տարածությունը՝ 1526 հա, այդ թվում գյուղատնտեսության մեջ օգ– տագործելի՝ 919 հա, որից պտղատու այգի՝ 498 հա, խաղողի այգի՝ 211 հա, վարելահող՝ 140 հա, արոտավայրեր՝ 70 հա: 1975-ին ունեցել է 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հիմնական աշխա– տանքները մեքենայացված են: 1975-ին հիմնական ֆոնդերը կազմել են 6148 հզ. ռ., որից արտադրականը՝ 3240 հզ. ռ.:

ԼՈՒԿԱՉ (Lukacs, Լուքաչյան, Ղուկաս– յան), հայազգի ազնվական տոհմ Տրան– սիլվանիայում և Հունգարիայում XVII– XX դարերում: Լ–ների նախնիները Անի– ից գաղթել են Մոլդովա, այնտեղից XVII դ. վերջին՝ Եղիսաբեթուպոլիս և ըզ– բաղվել վաճառականությամբ: Երկրի առև– տրին մատուցած ավանդի և Ցոթնամյա պատերազմի ժամանակ կառավարությանը նյութապես օգնելու համար ավստ. կայս– րուհի Մարիա Թերեզան Լ–ներ Իսահակին, Ղազարին, Ղուկասին (1760) և Հակոբին (1762) ազնվականության տիտղոս է շնոր– հել: XVIII դ. վերջին Լ–ների մի ճյուղն անցել է Զլատնա և զբաղվել ոսկու հան– քերի շահագործմամբ, մյուսը՝ Բանատ՝ դառնալով կալվածատեր: Ավելի ուշ տա– րածվել են Պեշտում ու Նադ Վարոդում (այժմ՝ Օրադեա Մարե): Լ–ները տվել են հայտնի դեմքեր: Լ. Մ ո ր ի կ (Մորից) Գրիգորի (5.9. 1812, Պեշտ–1881), բանասեր–պատմա– բան, գրող, Հունգարիայի ԳԱ անդամ (1858): Ավարտել է Պեշտի համալսարանը, եղել Կիշֆալուդիի գրական ընկերության նախագահ, առևտրի մինիստրությունում պետ. քարտուղար (1848).: Համակրել է 1848–49-ի հունգ. հեղափոխությանը, որի ճնշումից հետո անցել է արտասահման: Վերադառնալուց հետո հրատարակել է «Հռոմի հին պատմության վավերականու– թյան և ծագման մասին» (1858, հունգ.) և այլ գործեր, զբաղվել թարգմանությամբ (Զ. Բայրոն, Սերվանտես ևն): Լ. Դենեշ (Դիոնիսիոս, 1816, Նադ Վարոդ –1868), 1848–49-ի հեղավւոխու– թյան գործուն մասնակից, հեղավախական բանակի հրետանու գնդապետ: Նախապես եղել է Վիեննայի հրետանային սպայա– կան դպրոցի դասախոս (նրան աշակերտել է նաև ապագա կայսր Ֆրանց Իոսիֆը): Հեղափոխական բանակում ղեկավարել է զինամթերքների մատակարարումը: Արա– ղում դատապարտվել է (15.2.1850) գնդա– կահարության, բայց մահապատիժը Փո– խարինվել է 16-ամյա տաժանակրությամբ: Լ. Բելա (Ադալբերտ) Շիմոնի (1847, Զլատնա –1901), պետ. գործիչ, տնտեսա– գետ, պատմաբան, գրող: Սովորել է Ալ– բա–Յուլիայում, ապա՝ Կլուժի և Բուդա– պեշտի համալսարաններում: Բուդապեշ– տում մասնակցել է «Մեր հայրենիքը», «Հայրենիք» հունգ. օրաթերթերի հրատա– րակությանը, հրատարակել «Հասարա– կական կարծիք» (հունգ.) թերթը: Աերտ կապերի մեջ է եղել Տրանսիլվանիայի հա– յերի հետ: 1872–97-ին պառլամենտի դե– պուտատ է ընտրվել Գեռլա հայաքաղա– քից: Եղել է Հունգարիայի առևտրի մի– նիստրության պետ. քարտուղար, առևտրի մինիստր (1892–95) ևն: Գրել է պատմա– կան ակնարկներ Տրանսիլվանիայի և Հունգարիայի պատմության վերաբերյալ, ճանապարհորդական նոթեր, հրապարա– կախոսական ու տնտեսագիտական աշ– խատություններ, վեպեր ևն: 1890-ին ար– ժանացել է Հունգարիայի ԳԱ մրցանակին: Պարգևատրվել է շքանշաններով: Լ. Լ ա ս լ ո Լուկաչի (11.11.1850, Զլատ– նա –23.2.1932, Բուդապեշտ), հունգ. պետ. գործիչ, իրավաբան: Սովորել է (հայոց լե– զու) Եղիսաբեթուպոլսում, ապա՝ Կլուժում, ավարտել Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1874– 1876-ին դասախոսել է Ռաբբի իրավաբա– նական ակադեմիայում, 1878–87-ին՝ եղել պառլամենտի դեպուտատ, 1887–91-ին՝ ֆինանսների մինիստրության խորհրդա– կան, 1893-ից՝ պետ. քարտուղար, 1895–■ 1905-ին՝ մինիստր: 1912–13-ին Հունգա– րիայի պրեմիեր մինիստրն էր: Կապեր է ունեցել տեղի հայ գաղթավայրի հետ: Լ. Գ և ո ր գ (1865, Նադ Վարոդ –1950, Բուդապեշտ), պետ. գործիչ: 1888–90-ին աշխատել է ներքին գործերի մինիստրու– թյունում, 1905–06-ին՝ եղել Հունգարիայի մշակույթի մինիստր, 1946-ից՝ Հունգարա– հայ միության նախագահ: Լ. Մի կ լո շ (Նիկողոս, ծն. 1905), դիրիժոր: Ավարտել է Բեռլինի կոնսեր– վատորիան: 1943-ից՝ Բուդապեշտի պետ. օպերայի դիրիժոր (1966-ից՝ տնօրեն), 1949-ից՝ միաժամանակ Բուդապեշտի երա– ժըշտական արվեստի պրոֆեսոր: Հաճախ մեկնել է արտասահման՝ հյուրախաղերի: Վագների գործերի լավագույն մեկնաբա– նողներից է: Լ–ները տվել են նաև նշանավոր այլ գոր– ծիչներ՝ բժիշկներ, քաղ. ու պետ. գործիչ– ներ, ուսուցիչներ, գիտնականներ ևն: Ս. ՔուանջյաԱ

ԼՈՒԿԱՉԻ (Lukacsy, Լուքաչյան, Ղու– կասյան), Խաչիկ (Krist6f) Հովակիմի [30.3.1804, Բեդլեն (այժմ՝ Ռումինիա– յում)–24.10.1876, Գեռլա (այժմ՝ Ռու– մինիայում)], հունգարահայ հայագետ, եկեղեցական և հասարակական գործիչ: Ավարտել է Գեռլայի հայկ. դպրոցը և Կո– լոժվարի (Կլուժ) ու Վիեննայի համալսա– րանների փիլիսոփայության ու աստվա– ծաբանության ֆակուլտետները: 1828-ին Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Ա. Ազարյանից ձեռնադրվել է հոգևորական և մինչև 1837-ը եղել Գեռլա– յի հոգաբարձու: 1837–56-ին փիլիսոփա– յություն և այլ առարկաներ է դասավանդել