կազմակերպչական տեխնիկայի միջոց, որը կիրառվում է զանազան փասաաթըղ– թերի (գլխավորապես գծագրերի) օպերա– տիվ պատճենահանման և բազմացման համար: Լուսապատճեն ստանալու տեխ– նոլոգիական պրոցեսը իրականացվում է երկու փուլով՝ էքսպոնացում (որից հետո ստացվում է բնագրի թաքնված պատկերը) և հայտածում («չոր», «թաց» կամ «տաք» եղանակներով): Մեծ թվով Լ. ա–ներում էքսպոնացումը կատարվում է հպումա– լուսաթափանցման մեթոդով. կիսաթա– փանցիկ կամ թափանցիկ բնագիրը դըր– վում է լուսազգայուն (արոմատիկ դիազո– միացություններով ծածկված) մակերե– վույթի վրա U ենթարկվում ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման: Հայտածումը հիմնականում կատարվում է «թաց» եղանակով՝ ալկալիական լուծույթ– ների օգտագործմամբ: Լ. ա–ները դասա– կարգվում են ըստ լուսազգայուն մակերե– վույթի մշակման ձևի («չոր», «թաց» և «տաք» հայտածման), ըստ կոնստրուկտիվ կատարման (ստացիոնար և սեղանի, լու– սազգայուն մակերևույթի փաթեթավոր և թերթավոր մատուցման ևն); ըստ ավտո– մատացման աստիճանի (կիսաավտոմատ և ավտոմատ) ևն:
ԼՈՒՍԱՌԱՏ (մինչև 1968-ը՝ Շխլար), գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, Արաքսի ձախ ափին, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք: Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրա– ների մշակությամբ, անասնապահու– թյամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտու– րայի տուն, գրադարան, կինո, կենցաղ– սպասարկման տաղավար, բուժ–մանկա– բարձական կայան: Լ–ի շրջակայքում են Արտաշատ քաղաքատեղը (հիմնադրել է Արտաշես Ա, II դ. մ. թ. ա.), Իար–վիրապ վանքի եկեղեցիները (XVII դ.):
ԼՈՒՍԱՍԵՐ ԲՈՒՅՍԵՐ, հ և լ ի ո ֆ ի տ– ն և ր, լույսի (արևային կամ արհեստա– Հնծ ^աեաՆլկոտարյուն ունեցող բույսեր: Աճում են բաց տարածք– ներում, անտառային համակցությունների վերին հարկերում, չեն դիմանում երկա– րատև մթության պայմաններին: Լ. բ. ունեն անատոմիա–մորֆոլոգիական և ֆի– զիոլոգիական մի շարք առանձնահատկու– թյուններ. տերևաթիթեղները հաստ են, ուժեղ ջղավորված, մեծ քանակությամբ հերձանցքներով, քիչ քլորոֆիլով: Տերևի բջջում պարունակվում են 50–300 մանր քլորոպլաստներ, որոնց մակերևույթը տասնյակ անգամ մեծ է տերևի մակերե– վույթից: Լ. բ–ից են եզան լեզուն, ջրաշու– շանը, խեժափիճին, ակացիան, եգիպ– տացորենը, շաքարեղեգը և այլն:
ԼՈՒՍԱՍՏՎԵՐ, օբյեկտի վրա լուսավոր և մութ շերտերի տարաբաշխումը, որը պայ– մանավորված է լուսավորությամբ, մակե– րեսի ձևով ու ֆակտուրայով և հնարավոր է դարձնում տեսողությամբ ընկալելու ծավալն ու ռելիեֆը: Գեղանկար– չության մեջ և գրաֆիկա– յ ու մ Լ. տարբեր ուժգնության գույների կամ մեկ գույնի նրբերանգների բաշխումն է, որը հնարավորություն է ընձեռում լուսա–օդային միջավայրում ընկալել պատ– կերված առարկայի ծավալայնությունը: Լ–ի աստիճանավորումը պայմանավոր– ված է լուսավորության բնույթով, առար– կայի ծավալաձևի յուրահատկությամբ, շրջապատող պայմաններով: Լ–ի հնարք– ներին դիմել են դեռևս անտիկ շրջանի գե– ղանկարիչները: Լ. և նրա տեսությունը մշակել են Վերածննդի վարպետները (հատկապես՝ Լեոնարդո դա վինչին):
ԼՈՒՍԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ, ֆոտոֆոբիա (ֆոաո… և հուն, tpoPoc; – վախ), աչքի բարձր զգայնությունը ցերեկվա կամ ար– հեստական լույսի հանդեպ: Կարող է առաջանալ աչքի առաջային հատվածի բորբոքային պրոցեսների (շաղկապենա– բորբ, եղջերաթաղանթի բորբոքում, ծիա– ծանաբորբ), եղջերաթաղանթի մեջ օտար մարմիններ ընկնելու, առանց հատուկ ակնոցների էլեկտրազոդում կատարելու, ինչպես նաև բբերն արհեստական եղա– նակով լայնացնելու և ալբինիզմի դեպ– քում: Արտահայտվում է կոպերի կծկում– ներով, արցունքահոսությամբ, ցավային զգացողություններով: Բ ու ժ ու մ ը. պատճառների վերացում, մութ ապակի– ներով ակնոցների օգտագործում:
ԼՈՒՍԱՎԱՆ, Չարենցավան քաղաքի նախ– կին (մինչև 1967-ը) անվանումը:
ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, լուսավո– րություն, լ ու ս ա վ ո ր չ ու թ յ ու ն, ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման դարաշրջանի գաղափարական հոսանք: Առաջացել է Արևմտյան Եվրոպայում (Հո– լանդիա, Անգլիա, Ֆրանսիա) XVII – XVIII դդ.: «Լ.» (Լ–յան դարաշրջան) (ֆրանս. siecles des lumieres, գերմ. Zeit der Aufklarung, անգլ. Age of Enlighten– ment, իտալ. illuminismo) տերմինը օգ– տագործել են լուսավորիչներ Ֆ. Վոլտերը, 6ո. Հերդերը, բայց վերջնականորեն հաս– տատվել է փիլիսոփա Ի. Կանտի «Պա– տասխան հարցին. ի՞նչ է լուսավորությու– նը» (1784) հոդվածից հետո: XIX դ. պատ– մաբաններն ու փիլիսոփաները Լ. բնու– թագրել են որպես մարդկային բանակա– նության նկատմամբ անսահման հավատի («բանականության դար», «փիլիսոփանե– րի դար»), բանական հիմունքների վրա հասարակությունը վերակառուցելու հնա– րավորության, միջնադարյան սխոլաստի– կայի ու եկեղեցական խավարամտության դեմ գիտության հաղթանակի դարաշրջան: Լ. իր շատ գծերով Վերածնունդի շարունա– կությունն էր, սակայն նրա գաղափարա– խոսությունն առաջացավ կապիտալիստա– կան կացութաձևի ձևավորման ու հակա– ֆեոդալական պայքարի առավել հասուն փուլում: Լ. բուրժ. հեղափոխության ուղ– ղակի գաղափարական նախապատրաս– տությունն էր, Լ–յան գործիչները (հատկա– պես Ֆրանսիայում) «լուսավորում էին գլուխները մոտալուտ հեղափոխության համար» (Ֆ. Էնգելս): XVII դ. բնական գի– տությունների (ֆիզիկա, մաթեմատիկա, մեխանիկա, աստղագիտություն) բուռն վե– րելքը և գիտա՜տեխնիկական առաջըն– թացը նպաստեցին հակաֆեոդալական գաղափարախոսության ձևավորմանը: Հա– կաֆեոդալական գաղափարներով էր տո– գորված լուսավորիչների փիլիսոփայու– թյունը: Նրանցից շատերը զարգացրեցին նյութի, որպես միակ իրականության մա– սին, մատերիալիստական աշխարհայացք: Մատերիալիստներ Դիդրոն, Լամետրին, Հելվեցիուսը, Հոլբախը մի շարք կարևոր հարցերում հասան բնության դիալեկտի– կական ըմբռնմանը: Փիլիսոփայության պատմության մեջ առաջինը նրանք, ելնե– լով մատերիալիզմից, հանգեցին աթեիս– տական և սոցիալ–քաղ. եզրակացություն– ների, որոնք ուղղված էին ֆեոդ, աշխար– հայեցողության և հասարակարգի դեմ: Միապետության և ֆեոդ, կարգերի աստ– վածային ծագման վերաբերյալ կղերա– ֆեոդ. դոգմաներին լուսավորիչները հա– կադրեցին հասարակության ու պետու– թյան, բարոյականության և կրոնի (օր. դեիզմը) մասին ռացիոնալիստական տե– սություններ: Լ–յան գաղափարախոսները դնելով հասարակության վերափոխման հարցը և հասարակական զարգացման մեջ գլխավոր դերը հատկացնելով բանակա– նությանը, առաջադրեցին քաղ. ազատու– թյան և մարդկանց հավասարության գա– ղափարները, որոնք հիմնաքարն էին լի– նելու նոր հասարակարգի: Քննադաաե– լով գոյություն ունեցող հասարակության թերությունները, նրանք ձգտում էին փո– խել նրա բարքերն ու կենցաղը բարու, արդարության և գիտական գիտելիքների տարածման միջոցով: Լուսավորիչները ֆեոդալական կարգն ու նրա ինստիտուտ– ները դիտում էին որպես «անբնական» ու «անբանական»: Նրանք բնական իրավուն– քի տեսությամբ (համաձայն որի, մարդիկ ի բնե հավասար են) հիմնավորեցին դեմոկ– րատական ազատությունների իրենց պա– հանջը: Ֆեոդ, բացարձակ միապետության դեմ էր ուղղված հասարակական դաշինքի տեսությունը (Գասենդի, Հոբս, Սպինո– զա, Լոկ, Ռուսո), համաձայն որի պետու– թյունը ոչ թե աստվածային շնորհ էր, այլ մարդկանց միջև փոխադարձ պայմանա– վորվածությամբ առեղծված հաստատու– թյուն: Որոշ լուսավորիչներ էլ հույսեր էին կապում «լուսավորյալ միապետի» հետ, որը կանցկացներ անհրաժեշտ բուրժ. բա– [ւեփււիաւս՜եե[ւ (այսանղ(ւց Հ Օազճլ լ ու ս ա– վոյւյալ բացարձակապես* ու– թ յ ա ն գաղափարը): Տնտեսության բնա– գավառում լուսավորիչների մեծ մասը պահանջում էր մտցնել առևտրի ազատու– թյուն, մասնավոր սեփականության իրա– վական երաշխավորություններ ֆեոդա– լական սահմանափակումներից ու կամա– յականությունից (տես Ֆիզիոկրատներ): Լ–յան գործիչների համար ֆեոդ, աշխար– հայացքի դեմ պայքարի զենք էր նաև պատ– մությունը, որը նրանք դիտում էին որպես «բարոյականության և քաղաքականության դպրոց»: Լուսավորիչները ժխտեցին պատ– մական պրոցեսի ասվածաբտնական մեկ– նությունը, խիստ բացասաբար էին վերա– բերվում միջին դարերին (որը հայտարա– րեցին տգիտության, ֆանատիզմի, կրո– նական նախապաշարումների, բռնապե– տության դարաշրջան), խոնարհվում ան– տիկ աշխարհի առաջ: Հավատալով բանականության վերափո– խիչ մեծ ուժին, լուսավորիչները հատուկ ուշադրություն դարձրեցին դաստիարա– կության խնդիրներին: Նրանք (Լոկ, Հել– վեցիուս, Դիդրո, Ռուսո, ավելի ուշ՝ Պես– տալոցի) ոչ միայն քննադատեցին դաս– տիարակության միջնադարյան սխոլաս–