Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ճիգեր (մինչև 2500 Մն/մ² և ավելի), որոնք բացասաբար են անդրադառնում դրոշմոցի կայունության վրա: Այդ ճիգերը կարելի է փոքրացնել միայն նախապատրաստուկը տաքացնելով, այսինքն՝ տաք Ծ.դ–մամբ: Դրոշմոցները բաղկացած են երկու մասից՝ վերևի և ներքևի (տես նկարը), կամ մամլամատից ու մամլամայրից: Ծ. դ–ման զարգացման հեռանկարներն են՝ դրոշմոցների կիրառումը տաք փոքրաթափոն դրոշմման և հզոր սարքավորումների նախագծումը՝ սառը դրոշմման համար, ինչպես նաև մետաղների դեֆորմացման նոր պրոցեսների արմատավորումը՝ օգտագործելով գերպլաստիկության երևույթներն ու կիրառելով հիդրոստատիկ մեթոդները:

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔ, տես Գեյ–Լյուսակի օրենքներ:

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Հեռուստատեսություն:

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՌԵԶՈՆԱՏՈՐ, գերբարձր հաճախականության տատանողական համակարգ: Ծ. ռ. դիէլեկտրիկով (մեծ մասամբ՝ օդ) լցված ծավալ է, որը սահմանափակված է հաղորդիչ մակերևույթով կամ էլեկտրական և մագնիսական այլ հատկություններ ունեցող տարածությամբ: Առավել տարածված են պարզագույն ձև ունեցող (գլան, ուղղանկյուն զուգահեռանիստ, գունդ) սնամեջ Ծ. ռ–ները:


Ծ. ռ–ում էլեկտրամագնիսական էներգիայի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով: Եթե երկու անդրադարձնող զուգահեռ հարթությունների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ ալիք, ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է: Երկու հարթություններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին ինտերֆերենցող ալիքներ: Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ Լ=nλ½ (λ-ն ալիքի երկարությունն է, ո–ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների ինտերֆերենցիան առաջացնում է կանգուն ալիք, որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է էլեկտրամագնիսական էներգիա: Ծ. ռ–ում կուտակված էներգիայի հարաբերությունը տատանումների ընթացքում կորսված գու–

մարային էներգիային կոչվում է Ծ. ռ–ի բարորակ ու թյ ու ն: Որքան մեծ է բարորակությունը, այնքան Ծ. ռ. որակյալ է: Առավել տարածված գլանաձև Ծ. ռ–նե– րում տատանումների տիպերը բնորոշ– վում են 3 ինդեքսով՝ ա, ո, p, որոնք հա– մապատասխանում են էլեկտրական կամ մագնիսական դաշտի կիսալիքների թվին: Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնա– տորի տրամագծով, շրջանագծով և երկա– րությամբ (օրինակ , Emnp կամ Hmnp)* Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսնե– րը որոշում են էլեկտրական և մագնիսա– կան դաշտերի կառուցվածքը Ծ. ռ–ում (տես նկ.): Մետաղե սնամեջ Ծ. ռ–ները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության մետաղնե– րից (Ag, Cu և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են Ag-ի կամ Au-ի շերտով: Որոշակի հաճախականու– թյան համար Ծ. ռ. կարգավորում են ծա– վալը փոփոխելով: Ծ. ռ–ները լայն կիրա– ռություն ունեն տեխնիկայում: Դրանք օգտագործում են որպես գեներատորների (կչիաորոն, մագնետրոն), ֆիլտրերի, հա– ճախականության էտալոնների տատանո– ղական համակարգեր: Այլ սարքերում դրանց օգնությամբ ուսումնասիրվում են նյութերի պինդ, հեղուկ և գազային վի– ճակները: Ծ. ռ–ները կիրառելի են 109– 1011 հց հաճախականությունների դեպքում: Տատան ու մների պարզագույն տեսակները սնամեջ կլոր գլանա– ձև ռեզոնատոր ու մ. ա – Eoio. p–Hm, Գ~Eon: Հոծ գծերով նշանակված են էլեկտրա– կան դաշտի, իսկ կետագծերով՝ մագնիսակսփ դաշտի ուժագծերը: Ուժագծերի խտությամբ բնութագրվում է դաշտի լարվածությունը: E010 և Hllt տատանումների համար ուժա– գծերի խտությունը գլանի առանցքի մոտ առավելագույնն է, իսկ պատերի մոտ հավա– սար է զրոյի: Մագնիսական դաշտի ուժագծերը փակ կորեր են: Ավելի բարձր հաճախականությունների դեպքում օգտագործում են բաց ռեզոնա– տորներ, որոնք իրենցից ներկայացնում են հայելիների համակարգեր: Գրկ. B P Օ H JI b JI . , 3jieKTpOMarHHTHbie bojihm b BOJiHOBOflax h nojibix pe30HaT0pax, nep. c (hpaHii;.* M., 1948; BaiiHmTeSH JI.A., 3jieKTpoMarHHTHbie bojihm, M.j 1957.

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՈՒԺ, մարմնի ամբողջ ծա– վալով բաշխված ուժ: Ազդում է մարմնի բոլոր մասնիկների (տարրական ծավալ– ների) վրա, ընդ որում, յուրաքանչյուրի վրա ազդող ուժը համեմատական է նրա ծավալին: Ծ. ու–ի օրինակ է ձգողության ուժը: Տվյալ մասնիկի վրա ազդող Ծ. ու–երի երկրաչափական գումարի և այդ մասնիկի ծավալի հարաբերության սահ– մանը, երբ ծավալը ձգտում է կետի, կոչ– վում է Ծ. ու–ի լարում այդ կետում:

ԾԱՎԱԼԱՉԱՓ, անկանոն ձև ունեցող մար– մինների ծավալը որոշելու սարք: Ծ–ի աշխատանքը հիմնված է անոթի մեջ ըն– կըղմված մարմնի դուրս մղած հեղուկի ծավալը չափելու վրա: Հաշվարկը կատար– վում է անոթի հետ հաղորդակից ուղղա– ձիգ տեղադրված աստիճանավորած թա– փանցիկ խողովակով:

ԾԱՎԴԵՔ, Զ ա վ դ և ք (ասոր. 0e§ Zawdai, լատ. Zabdiccena, հուն. ZaP6ixn- vfje), Մեծ Հայքի հարավային գավառնե– րից՝ Բզաբդե կենտրոնով: Հունա–հռոմեա– կան պատմիչները Ծ. հիշատակում են որ– պես Անդրտիգրիսյան սատրապություն, որը 298-ի Մծբինի պայմանագրով Ծոփք, Անգեղ–տուն, Աղձնիք, Կորդուք, Մոկս, Ռեհիմենե սատրապությունների հետ ան– ցել է Հռոմին, իսկ 363-ի «ամոթալի դաշ– նագրով»՝ Սասանյան Իրանին: Ծ–ի տեղի կամ դիրքի մասին աղբյուրներում որոշա– կի տեղեկություններ չկան: Ս. Կանայանցի կարծիքով Ծ–ի անունը կապված է Զավ գետի հետ: Ս. Երեմյանը Ծ. տեղադրում է Հայոց Միջագետքում՝ Տիգրիս գետի և Տուռ–Աբդին լեռնաշղթայի միջև՝ այն նույնացնելով Տուռ–Աբդին անվանը: Գրկ. Հյուբշման Տ., Հին Հայոց տեղ– վո անունները, Վնն., 1907: ԿանայանցՍ., Անհայտ գավառներ ՝՝Հին Տայ ասա անի, վաղ– պաա, 1914: և ր և մ յ ա ն Ս. Տ., Հայաստանը ըստ <Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: A ք, օ h a; H., ApMeHHH b anoxy lOcTHiraaHa, 2tE., 1971.

ԾԱՏՈՒՐՅԱՆ Ալեքսանդր Հովսեփի (28.4. 1865, Զաքաթալա –31.3.1917, Թիֆլիս), հայ բանաստեղծ, թարգմանիչ: Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քա– ղաքային երեքդասյան ուսումնարանը: Ուսումը շարունակելու համար 1881-ի աշ– նանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դըպ– րոց ընդունվելու երազանքով, որը չի իրա– կանացել: Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար: 1883-ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կի– սատ թողել: Անհաջողությամբ է ավարտ– վել նաև 1885-ին էջմիածնի Դևորգյան ճեմարան ընդունվելու փորձը: Մինչև 1902-ը ուսուցչություն է արել Նիժնի Նով– գորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստ– ների ընտանիքներում, ծառայել բանկային ու առևտրական գրասենյակներում: Ա. Հ. Ծատուրյան Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888-ից Մոսկ– վայում հրատարակած «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատա– կիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացա– կայությամբ՝ նաև հրատարակիչը: Նա միաժամանակ աշխատակցել է«Մուրճ»-ին: Հայ պարբերականներում հանդես է եկել Մնար, Սլաքյան, Արծիվյան, Շիտակյան և այլ ծածկանուններով: 1902-ին դարձել է Մոսկվայի գրական–գեղարվեստա–