ԾԵՐԱՆՈՑ, ծերերի գիշերօթիկ ւո ու ն, բժշկա–սոցիալական հիմնարկու– թյուն, որը նախատեսված է հատուկ խնամ– քի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի ու հաշմանդամների մըշ– տական կամ ժամանակավոր բնակության համար: Ծ–ների գործունեությունը ղեկա– վարում են ՍՍՀՍ և միութենական հանրա– պետությունների սոցիալական ապահո– վության մինիստրությունները, իսկ սա– նիտարա–հիգիենային հսկողությունն ապահովում U ծերերին որակյալ բժշկ. օգնություն են ցույց տալիս առողջապահա– կան օրգանները: Հայ պատմիչներ Մով– սես Խորենացու, Փավստոս Բուզանդի վկայությամբ IV դ. Ներսես Մեծի հրամա– նով բազմաթիվ ապաստարաններ են բաց– վել Հայաստանի զանազան վայրերում, ուր տեղավորվել են հաշմանդամները, ծե– րերը, աղքատները և ցավագարները: ՀՍՍՀ սոցիալական ապահովության մի– նիստրության համակարգում Ծ–ներ կան Սասիսի և Երևանի Շահումյանի շրջաննե– րում:
ԾԵՐԱՏՈՒՄ, բույսերի ընձյուղների ծայ– րաէքասերը կամ վերին ընձյուղները կտրե– լը՝ գլխավոր ցողունի և կողային ճյուղա– վորությունների հետագա աճը դադարեց– նելու, պտղի կազմավորումը բարելավե– լու և հասունացումն արագացնելու նպա– տակով: Գործնականում հայտնի են սո– վորական Ծ. (կտրում են միայն բույսի աճման կոնը) և խոր Ծ. (կտրում են գլխա– վոր ցողունի և ճյուղավորությունների ոչ բերքատու մասերը): Բույսերը ծերատում են ձեռքով կամ հատուկ մեքենաներով, ինչպեյս նաև քիմ. եղանակով: Բամբակե– նու, խաղողի վազի, որոշ հատիկա–ըն– դեղեն, բանջարաբոստանային կուլտու– րաների համար Ծ. խնամքի պարտադիր միջոցառում Է: Բամբակենու Ծ. կատար– վում է նախքան զանգվածային ծաղկումը: Դա արագացնում է կնգուղների հասունա– ցումը, բարձրացնում ընդհանուր բերքի քանակը, բարելավում թելի հումքի որա– կը: Խաղողի վազի Ծ. արագացնում է ըն– ձյուղների հասունացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը, ապահովում լուսավորության, ջերմության և օդի մուտ– քը, որի շնորհիվ հատապտուղները խոշո– րանում են, ու ավելանում է շաքարայնու– թյունը: Խաղողի վազը ծերատում են այն ժամանակ, երբ ընձյուղների աճը դանդա– ղում Է: Որոշ կուլտուրաների համար (կե– րակրային բակլա) Ծ. կիրառվում է պտուղ– ների հասունացումն արագացնելու նպա– տակով:
ԾԵՐԱՑՈՒՄ, օրգանիզմի զարգացման ըն– թացքում օրինաչափորեն երևան եկող հասակային անվերադարձ փոփոխություն– ներ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորություննե– րը: Ծ. ուսումնասիրող գիտությունը կոչ– վում է գերոնաուոգիա: Ծ–ման մեխանիզմ– ների բացատրման վերաբերյալ գոյու– թյուն են ունեցել բազմաթիվ հիպոթեզ– ներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն: Չնայած մարդու և կենդանիների օրգանիզմների Ծ–ման պրոցեսները մանրամասն ուսում– նասիրվել են, սակայն նրա մեխանիզմ– ների մասին չկա միասնական բացատրու– թյուն: Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ: Որոշ հետազոտողների կարծիքով Ծ. սկսվում է բջիջների բեղմնավորման պահից: Ըստ Լյոբի, Ծ. արդյունք է քիմ. որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սին– թեզվում: Հեղինակների մի այլ խումբ Ծ. կապում է օրգանիզմի ներքին սեկրեցիա– յի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկ– ցիոնալ խանգարումների հետ (Բրոուն Սեկար, Ս. Վորոնցով, Ա. Լորան, Հ. Սել– յե, Կ. Պարխոն և ուրիշներ): Ըստ Ա. Բո– գոմոլեցի, Ծ–ման պրոցեսը զարգանում է շարակցական հյուսվածքներում առա– ջացող ախտաբանական փոփոխություն– ների հետևանքով: Ծերության վերաբեր– յալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսու– թյունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին): Սովորաբար 40–50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում է թթվածնային քաղց, որի հետ կապված թուլանում են օքսիդացման պրոցեսները: Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբա– ժանել են ֆիզիոլոգիական (բնական) և վաղաժամ (ախտաբանական) Ծ.: Վ ա– ղ ա ժ ա մ Ծ. զարգանում է զանազան հիվանդությունների, արտաքին միջավայ– րի ոչ բարենպաստ գործոնների ազդեցու– թյամբ: Բջիջներում տեղի են ունենում Էական փոփոխություններ, որոնք արտա– հայտվում են բջջի գրգռականության նվազ– մամբ, գործողության պոտենցիալի տե– վողության մեծացմամբ: Ծ–ման պրոցե– սում թուլանում է նյարդային ազդեցու– թյունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հումորալ գործոնների նկատմամբ: Բջիջ– ներում պակասում են միտոքոնդրիաները, և դրանց մեջ օքսիդացման պրոցեսների նվազման պատճառով ընկնում է հյուս– վածքային շնչառությունը: Հատկապես խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը: Տարիքի հետ կապված խախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինա– ցիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա: Արյունատար անոթները կորցնում են իրենց առաձգականությունը, նվազում է թոքերի կենսական տարողությունը, մար– սողական հյութերի ֆերմենտային ակ– տիվությունը: Ծ–ման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում է աշխատունա– կությունը, խանգարվում է ներքին սեկրե– տոր գեղձերի ֆունկցիան, նվազում Է մկանային ուժը, մազերը սպիտակում են և թափվում, մաշկը բարակում Է, կնճիռ– ներ են գոյանում, թուլանում է հիշողու– թյունը, նվազում են մտավոր ունակու– թյունները: Ֆիզիոլոգիական Ծ–ման բնույթը և ընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևո– ղությամբ: Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք է գերա– զանցի 100 տարին: Սակայն բնական Ծ–ման դեպքերը դեռևս քիչ են: Մարդու Ծ–ման կանխարգելման համար անհրա– ժեշտ է ճիշտ կազմակերպել սնունդը, աշ– խատանքի և հանգստի հաջորդականու– թյունը: Գրկ.HaropHMH A,B. h flp„ npo6jie- Ma cTapemra h flo.zirojieTHH, M., 1963; M h h u; A. 51,, OrapeHHe h HepBHaa cucTeMa, KneB, 1972; OpojibKHC B.B., Orapeirae h 6iio.7ioriraecKHe bo3mo>khocth opramraMa, M., 1975. Ս. Խաչատրյան. Բ ու յ ս և ր ի Ծ. ուղեկցվում է օրգան– ների կառուցվածքային փոփոխություն– ներով, բջջային օրգանոիդների, քլորո– պլաստների, միտոքոնդրիաների, ռիբո– սոմների քայքայմամբ: Ծ–ման դեպքում ընկնում է ֆոտոսինթեզի, սպիտակուցնե– րի, նուկլեինաթթուների և կենսաբանա– կան այլ միացությունների սինթեզի ին– տենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտ– ներինը կարող է մեծանալ): Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդա– յին, լուսային, ջերմային ռեժիմը, ախտա– ծին բակտերիաներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել Ծ.: Բույ– սերի Ծ. զուգակցվում է առանձին օրգան– ների նորազոյացմամբ, որը հաճախ շա– րունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Կան բույսեր, որոնց բոլոր օրգանները ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, ագավան՝ ծաղկելուց հետո): Որոշ ծառաբույսերի մոտ տեղի է ունե– նում տերևների սեզոնային ցիկլիկ մա– հացում՝ մյուս օրգանների կենսագործու– նեության պահպանմամբ: Շատ խոտա– բույսերի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում:
ԾԵՐԵԹԵԼԻ Ակակի Ռոստոմի [9(21).4. 1840, գ. Սխվիտորի (այժմ՝ Սաչխերիի շրջանում)–26.1(8.2). 1915, գ. Սխվիտո– րի, թաղված է Թբիլիսիում], վրացի բա– նաստեղծ, գրող, հասարակական գործիչ: XIX դ. 2-րդ կեսի Վրաստանուե՛ ազզային– ազաւոագրական շարժման ղեկավարնե– րից: Ծնվել է իշխանական ընտանիքում: Սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (1859– 1863): 1864-ին վերադարձել է Վրաստան, մասնակցել Քութայիսի և Թիֆլիսի վրա– ցական թատրոնների կազմակերպմանը: Ծ–ի աշխարհայացքը ձևավորվել է ռուս հեղափոխական դեմոկրատների ազդեցու– թյամբ: Նա վրաց. քնարական պոեզիան մոտեցրել է ժող. երգին, Ի. £ավճավաձեի հետ արմատավորել է վրաց. քննադատա– կան ռեալիզմի հիմունքները: Հիմնադրել ու հրատարակել է «Ակակիի հանդես ամսօրյա»-ն (1897–1900): Ծ. հայրենիքը պատկերել է յուրովի («Վերելքում», 1875, «Հիվանդը», 1880, «Ամիրանը», 1883, «Սի– րեցյալիս», 1898, «Սուլիկո», 1895): Գրել Է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակ– ներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ: «Բագրատ Մեծ» (1875), «Թոր– նիկե Էրիսթավի» (1884), «Նաթելա» (1900) պոեմները և «Բաշի Աչուկ» (1895–96) պատմվածքը պատկերում են ազատու– թյան ու անկախության համար վրաց ժո– ղովրդի պայքարը: Արձակ գործերից հայտ– նի է «Իմ գլխով անցածը» (1894–99, հայե– րեն հրտ. 1938) ինքնակենսագրական վի– պակը: Նրա «Կորչի» (1905) բանաստեղծու– թյունը, որը կառավարությունը տապալե–