ւոեմբ. 11)-ի դեկրետով Կ. հայտարարվե– ցին ժողովրդին թշնամի կուսակցություն: 1918–20-ին Կ–ի ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման: Կու– սակցությունը, որպես քաղ. միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց:
ԿԱԴԻԵՎԿԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Վորոշիլովգրադի մարզում: 141 հզ. բն. (1977): Դոնբասի ծանր արդյունաբերու– թյան կարևոր կենտրոններից է, երկաթու– ղային կայարան: Քաղաք է 1932-ից:
ԿԱԴԻԼՈՎ Եվգենի Վսեվոլոդովիչ (ծն. 30.10. 1912), սովետական հյուսվածաբան: Անասնաբուժական գիտ. դ–ր (1951), պրո– ֆեսոր (1954), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): 1935-ին ավարտել է Երևանի անաս– նաբուծական–անասնաբուժական ինստ–ը: 1951-ից նույն ինստ–ի հյուսվածաբանու– թյան ամբիոնի վարիչն է: Գիտական ու– սումնասիրությունները նվիրված են բրու– ցելոզի ժամանակ օրգանիզմի ռեակտի– վականության, կենդանիների օրգանների և հյուսվածքների վերականգնման և այլ հարցերի: 1958-ից անատոմների, հյուս– վածաբանների և սաղմնաբանների հա– մամիութենական գիտ. ընկերության երե– վանյան մասնաճյուղի վարչության նա– խագահն է:
ԿԱԴԻՍ (Cadiz), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հարավ–արևմուտքում, Ան– դալուզիայում, Ատլանտյան օվկիանոսի Կադիս ծոցի ափին: Կադիս նահանգի վարչական կենտրոնն է: 137,9 հզ. բն. (1969):
ԿԱԴՄԻՈՒՄ (Cadmium), Cd, պարբերա– կան համակարգի V պարբերության, II խմբի քիմիական տարր: Կարգահամարը 48 է, ատոմական զանգվածը՝ 112,40, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնա– յին կաոուցվածքը՝ 4d10 5s2: Ունի ութ կա– յուն իզոտոպ՝ 106(1,215%), 108(0,875%), 110(12, 39%), 111(12,75%), 112(24,07%), 113(12,26%), 114(28,86%) և 116(7,58%) վանգվածային թվերով: Հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆ. Շտրոմայերը 1817-ին և անվանել «կադմիում» (< հուն. xa6|i£ia – ցինկի ոչ մաքուր օքսիդ կամ ցինկի հանքա– նյութ): Կ. հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1, 3X X 10~5% (ըստ զանգվածի): Սպիտակ– արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ է, խտությունը՝ 8650 կգ/ւ!3 (20°C-nuf), հալ– ման ջերմաստիճանը՝ 320,9°C, եռմանը՝ 767°C: Կ. միացություններում երկարժեք է: Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է Կ. հե– տագա օքսիդացումից: Օդում ուժեղ տա– քացնելիս այրվում է՝ առաջացնելով բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնա– գույն CdO օքսիդը (բյուրեղային փոշի է): Կ. միացություններ է առաջացնում հալո– գենների, ծծմբի և այլ տարրերի հետ: Ան– օրգանական թթուներից դանդաղ դուրս է մղում ջրածին՝ առաջացնելով համապա– տասխան աղեր: Կ–ի աղերի վրա կծու ալ– կալիներով ազդելիս նստում է սպիտակ հիդրօքսիդը՝ Cd(OH)2: Կ–ի միացություն– ները թունավոր են, առանձնապես վտան– գավոր են նրա օքսիդի գոլորշիները՝ շըն– չելիս: Ստացվում է ցինկի, կապարա–ցին– կի, պղնձա–ցինկի հանքերի թափոնների մշակումից: Կիրառվում է միջուկային ռեակտորներում, հակակոռոզային և դե– կորատիվ ծածկույթներ պատրաստելու հա– մար, կուտակիչներում: Մտնում է դյու– րահալ համաձուլվածքների (օրինակ, Վ ու– դի համաձուլվածքի) բաղադրու– թյան մեջ: Կ–ի սուլֆիդը (կադմիումի դե– ղին) կիրառվում է որպես գեղանկարչա– կան ներկ: Կ–ի սուլֆատը և ամալգամն օգտագործում են վեստոնի նորմալ էլե– մենտում: Կ. օ ր գ ա ն ի գ մ ու մ: Կ–ի պարունա– կությունը կազմում է (%–ով) բույսերում՝ 10՜4, որոշ կենդանիների օրգանիզմում՝ 4-10~5–3-10~3: Հայտնաբերված է ողնա– շարավոր բոլոր կենդանիների օրգանիզմ– ներում: Կ–ով առավել հարուստ է լյարդը: Կ–ի ֆիզիոլոգիական նշանակությունն ան– բավարար է ուսումնասիրված, բայց հայտ– նի է, որ այն ազդում է ածխաջրային փո– խանակության, լյարդում հիպուրաթթվի սինթեզի, որոշ ֆերմենտների ակտիվու– թյան վրա: Գրկ. P e m h T., Kypc HeopraHH^ecKoft xhmhh, nep. c HeM., t. 2, M., 1974r.
ԿԱԴՄՈՍ (հուն. Ka6|u<0(;), հին հունական առասպելական հերոս: Սիդոն քաղաքի (Փյունիկիայի) Ագենովրոս թագավորի որ– դին, Կիլիկոսի, Փյունիկսի և Եվրոպայի եղբայրը: Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային, քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են Փյունիկիայի և Կիլիկիայի թագավորու– թյունները: Իսկ Կ., Դելփիքի պատգամա– խոսի հրամանով, գնացել է Րեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկել է Թեբե քաղաքը: Արեսի որդու սպանության համար Կ. ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թա– գավոր: Զևսը Կ–ին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ: Ծերության տարիներին Կ. և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարա– նափոխվելով վիշապների: Կ–ի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան:
ԿԱԴՄՈՍ, ըստ ավանդության՝ հայ ժո– ղովրդի անվանադիր Հայկ Նահապետի թոռը, Արամանյակի որդին: Կ. Հայկից ժառանգություն էր ստացել կալվածք և տուն Արարադի երկրում՝ Վանա լճից հարավ: Երբ Ասորեստանի թագավոր Տի– տանյան Րելը ներխուժեց Հայաստան, Կ. շտապեց Հարք և Հայկին առաջինը տե– ղեկացրեց բռնակալի հարձակման մա– սին: Րելի դեմ ճակատամարտում Կ., որ– պես կորովի աղեղնավոր և սուսերամար– տիկ, գտնվում էր Հայկի ձախ թևում: Բելին սպանելուց հետո Հայկը Կ–ին պարգևում է հարուստ ավար և անվանի մարդիկ իր ընդոծիններից: Գրկ. Մովսես իյորենացի, Պատ– մություն Հայոց, Ե., 1968: Սtե բ և ո ս, Պատ– մութիւն, Ե., 1939: Լ. Միրիջանյան ԿԱԴՐ (ֆրանս. cadre, բառացի՝ շրջանա՛կ), կինոկադր, 1. կինոժապավենի վրա պատկերված օբյեկտի անշարժ վիճակի կամ շարժման մեկ պահը: 2. Մ ո ն տ ա– ժային Կ., ֆիլմի բաղկացուցիչ մասը, որ նկարահանված է գործողության որևէ պահի անընդհատության պահպանումով: 3. Սցենարական Կ. (կինոնկարի բեմադրական սցենարում), նկարահանվող Կ–ի բովանդակության շարադրանքն ու մանրամասն նկարագրությունը: 4. Լ ու– սանկարչական Կ., նկարահան– վող օբյեկտի՝ որոշակի չափերով սահմա– նափակված եզակի պատկերը: 5. Հtե– ռուստատեսային Կ., օբյեկտի միմյանց հաջորդող լրիվ պատկերներից մեկը:
ԿԱԴՐԻԼ (ֆրանս. quadrille, < իսպ. cua- drilla – բառացի՝ չորս մարդուց բաղկա– ցած խումբ), տարածված պար, չափը՝ 2/4: Կազմվում է 5–6 ֆիգուրից, որոնցից յու– րաքանչյուրն ունի իր անունը և պարե– ղանակը: Պարում են 4 և ավելի զույգերով: XVII դ. վերջից մինչև XIX դ. վերջը տա– րածված սալոնային պար էր. մտել է ժո– ղովրդի մեջ, ձեռք բերել ժող. պարի առանձնահատկություններ, տարբեր ա– նուններ (ռուս. Կ., ուկր. Կ. ևն, հայկ. ժող. պարային ֆոնդում՝ էրզրումի և Ջա– վախքի «Քյոռ–օղլի», «Ագուռի» Կ. պա– րերը): ժ. Խաչատրյան ԿԱձԱԿԵՎԻՁ էմանուել Գենրիխովիչ [11(24).2.1913, Կրեմենչուգ – 22.9.1962, Մոսկվա], ռուս սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1944-ից: Կ–ի արձակի հիմնական թեման Հայրենական մեծ պատերազմն է: «Աստղ» (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ 1948, հայերեն հրտ. 1949) վիպակը սովետական հետախույզների հերոսության մասին է: «Երկուսը տափաստանում» (1948) վիպա– կում արծարծվեւ են պարտքի, հանցանքին կամքի ազատության խնդիրներ: Գրել է նաև «Գարունը Օդերի ափին» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ 1950, հայերեն հրտ. 1951), «Հրապարակի տունը» (1956) վեպերը: «Կապույտ ւոեւոր» (1961) վիպակում կեր– տել է Վ. Ի. Լենինի կերպարը: ԿԱձԱԿՈՎ Մատվեյ Ֆեոդորովիչ [1738, Մոսկվա – 26.10(7.11).1812, Ռյազան], ռուս ճարտարապետ, ռուսական ճարտա– րապետությունում կլասիցիզմի հիմնա– դիրներից: Նրա նախագծերով կառուցված բնակելի ու հասարակական շենքերը՝ Սե– նատը (այստեղ, Ռուսաստանում առաջին անգամ կիրառվել է մեծ տրամագծով գըմ– բեթավոր ծածկ, այժմ՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի շենքը, 1776–87), համալսարանը ևն, ընդհանուր առմամբ բնորոշեցին XVIII դ. վերջի – XIX դ. սկզբի Մոսկվայի ճարտ. կերպարը, նրա հետագա կառուցապատման մասշտա– բըն ու բնույթը: Կ. ինտերիերի մեծ վար– պետ էր (Միությունների տան սյունազարդ դահլիճը, Դեմիդովի տան «ոսկե սենյակ– ները», երկուսն էլ Մոսկվայում), օժտված գծանկարիչ, ռուս ճարտարապետների մի ամբողջ սերնդի ուսուցիչը: Գրկ. B ji a c K) k A.H.,Kan;iyH A.H., KnnapHcoBa A. A., Ka3aKOB, M., 1957. ԿԱ&ԱԿՈՒԹՏՈՒՆ, զինվորական դաս Ռու– սաստանում XVIII-XX դ. սկզբին: XIV– XVII դդ. Կ. ընդգրկում էր պարհակից ազատ ու վարձու աշխատողներին, երկրի ծայրամասում զինվ. ծառայություն կատա– րողներին և այսպես կոչված՝ «ազատ կա–