Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիա– ղիստական Հանրապետություն հոդվածի գրա– կանությունը:

ԿԱԼԻՆԻՆՈՅԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒ–

ԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Մ. Ի. Կ ui լ ի– նինի ան վան, կազմակերպվել է 1964-ին, Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանի Կա– լինինո քաա–ի կոլտնտեսության բազայի վրա: Հողային ընդհանուր տարածությու– նը 8265 հա է, որից գյուղատնտեսա– կան արտադրության մեջ օգտագործելի է 6026 հա (վարելահող՝ 2825 հա, խոտհարք" 1341 հա, արոտավայրեր՝ 1824 հա, պտղա– տու այգի՝ 36 հա): 1978-ին տնտեսությու– նում բուծվել է 2928 գլուխ կովկասյան գորշ տավար, որից կով՝ 1170: Օժանդակ ճյուղ է ոչխարաբուծությունը (1500 գլուխ): Զբաղվում են նաև կերաբույսերի U կար– տոֆիլի մշակությամբ:

ԿԱԼԻՆՆԻԿՈՎ Վասիլի Սերգեեիչ (1866- 1901), ռուս կոմպոզիտոր: Պ. Չայկովսկու U «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ավանդույթների շարունակողներից էր: Գրել է երկու սիմֆոնիա (1895, 1897), «Մայրին և արմավենին» սիմֆոնիկ պոեմը (1898), երաժշտություն Ա. Կ. Տոլստոյի «Բորիս արքա» ողբերգության համար (1899), դաշնամուրային պիեսներ, ռո– մանսներ: Գրկ .IlacxajiOB B.B., B.C. KajiHH- hhkob. 2Kn3Hb h TBopnecTBO, M.– JI., 1951. Ա. Բարսամյան

ԿԱԼԻՆՈՎՈՅԵ–ՕձԵ ՐՈ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս: Բնակվում են հայեր, ռուսներ, ուկրաինա– ցիներ: Սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է թեյի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, մեղվաբուծությամբ, անասնա– պահությամբ: Ունի ութամյա դպրոց, հի– վանդանոց, դեղատուն, կապի բաժան– մունք, սղոցարան: Հիմնադրվել է 1900-ին: Հայերը եկել են Աբխազիայից, Ախալ– քալաքից, 1961-ին: Կ ԱԼԻՆ ՈՎՍԿ Ի Կոնստանտին Սեմյոնովիչ (Կաստուս, 21.1.1838–10.3.1864), հե– ղափոխական–դեմոկրատ, Լիտվայի և Բե– լոռուսիայի 1863–64-ի ապստամբության ղեկավարներից: Ավարտել է Պետերբուր– գի համալսարանի իրավաբանական ֆա– կուլտետը (1860): Կ–ու աշխարհայացքը ձևավորվել է Ա. Գերցենի, Ն. Չեռնիշեսկու գաղափարների ազդեցությամբ: Վ. Վրուբ– լեսկու և ուրիշների հետ 1861-ին հեղափո– խական խմբակներ է ստեղծել Գրոդնոյի և Վիլնոյի (Վիլնյուսի) նահանգներում: 1862-ին Բելոստոկում կազմակերպել է ընդհատակյա տպարան, որտեղ հրատա– րակել է «Մուժիցկայա պրավդա» («My- >KHUKan npaB/ia») բելոռուսական առա– ջին հեղափոխական թերթը (1862–63): Գլխավորելով ապստամբությունը Բելո– ռուսիայում՝ Կ. հանդես է եկել գյուղացիու– թյանը պայքարի մեջ լայնորեն ընդգրկե– լու օզտին: Ձերբակալվել է 1864-ի հուն– վարի վերջին և մահապատժի ենթարկվել Վիլնյուսում:

ԿԱԼԻՈՒՄ (լատ. Kalium), K, պարբերական համակարգի IV պարբերության I խմբի քիմիական տարր: Սչկաւիական մեւոաղ է, կարգահամարը՝ 19, ատոմական զանգվա– ծը՝ 39,098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1: Ունի երկու կայուն՝ 39K (93,08%), 4iK(6,91%), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0,01%), կիսաքայքայման պարբերությու– նը՝ Ti/2= 1,32• 109 տարի: Կ–ի մի քանի միացություններ (օրինակ, պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում: Սա– կայն դրանց չէին տարբերում նատրիումի միացություններից: Միայն XVIII դ. պարզ– վեց «բուսական ալկալու» (պոտաշի՝ K2CO3) և «հանքային ալկալու» (սոդայի՝ Na2COs) տարբերությունը: 1807-ին Հ. Դե– վին կծու կալիումի և նատրիումի (KOH և NaOH) էլեկտրոլիզից անջատեց Կ. և նատրիում ու անվանեց դրանք պոտասիում և սոդիում: 1809-ին Լ. Վ. Հիլբերտը առա– ջարկեց անվանել «կալիում» (< արաբ, ալ–կալի–պոտաշ) և «նատրոնիում» (< արաբ, նատրուն–բնական սոդա): Վերջինս Ի. Յա. Բերցելիուսը վերանվա– նեց (1811-ին) «նատրիում»: «Պոտասիում» և «սոդիում» անվանումները պահպանվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Ֆրան– սիայում և մի քանի այլ երկրներում: Կ. տարածված տարրերից է, պարունա– կությունը երկրակեղևում՝ 2,50% (ըստ զանգվածի): Կ. մտնում է դաշտային սպաթ– ների և փայլարների բաղադրության մեջ: Կ. սպիտակ արծաթափայլ, շատ թեթև և փափուկ մետաղ է (հեշտությամբ կտրվում է դանակով), խտությունը՝ 862 կգ/մ3 (20°Շ–ում), հալման ջերմաստիճանը՝ 63,55°C, եռմանը՝ 760°C: Քիմիապես ավե– լի ակտիվ է, քան լիթիումը և նատրիումը: Միացություններում միարժեք է: Օդում (հատկապես խոնավության առկայու– թյամբ) Կ. արագ օքսիդանում է, այդ պատ– ճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի տակ: Սենյակային ջերմաստիճանում Կ. փոխազդում է հա– լոգենների հետ՝ առաջացնելով հալոգե– նիդներ: Թույլ տաքացնելիս միանում է ծծմբին, ավելի բարձր տաքացնելիս՝ սելե– նին և տելուրին: Ջրածնի մթնոլորտում 200°Շ–ից բարձր տաքացնելիս Կ. առաջաց– նում է հիդրիդ՝ KH, որը ինքնաբոցավառ– վում է օդում: Կ. և ազոտը չեն փոխազդում միմյանց հետ նույնիսկ տաքացնելիս: Սա– կայն էլեկտրական լիցքի առկայությամբ առաջացնում են Կ–ի ազիդը՝ KN3, և նիտ– րիդը՝ K3N: Տաքացնելիս գրաֆիտի հետ առաջացնում է կարբիդներ՝ KCs (300°Շ–ում) և KCie (360°6-ում): Չոր օդում (կամ թթվածնում) Կ. առաջացնում է դեղ– նասպիտակավուն օքսիդ՝ K20, և նարնջա– գույն գերօքսիդ՝ K02 (հայտնի են նաև K202 և K203 գերօքսիդները): Կ. շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազ– դում է ջրի հետ՝ անջատելով ջրածին (2K+ + 2H20= 2KOH+ H2), ինչպես նաև թթու– ների հետ՝ առաջացնելով աղեր: Ամոնիակի հետ փոխազդելիս առաջացնում է ամիդ, սպիրտների հետ՝ ալկոհոլատներ, ւսլկիլ– և արիլհալոգենների հետ՝ կալիումալկիլ– ներ և կալիումարիլներ: Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝ KOH+Na = NaOH+K KC1+ Na= NaCl+K: Կ. հիմնականում կիրառվում է գերօքսիդ ստանալու համար, որը թթվածնի վերա– կանգնիչ է, օրինակ, սուզանավերում: Նատրիումի հետ առաջացրած համաձուլ– վածքները (40–90% K) կիրառվում են միջուկային ռեակտորներում որպես ջեր– մակիրներ, տիտանի արտադրության մեջ՝ վերականգնիչներ, ինչպես նաև թթվածին կլանողներ, աղերը՝ գյուղատնտեսության մեջ որպես կափումական պարարտանյու– թեր (կարևոր միացությունների կիրառման մասին տես համապատասխան հոդված– ներում): Կ. օ ո գ ա ն ի զ մ ու մ. Կ. կենսածին տարր է, օրգանիզմի մշտական բաղադրիչ մաս: Կ–ի նկատմամբ չափահաս մարդու օրական պահանջը (2–3 գ) ւրացվում է մսի և բուսական մթերքների, ծծկեր երե– խաներինը (30 մգ/կգ)Հ կրծքի կաթի հաշ– վին: Բույսերը Կ. ստանում են հողից: Կենդանիների օրգանիզմում Կ–ի քանակը ~2,4 գ/կգ է: Այն հիմնականում կենտրո– նացած է բջիջներում և բաշխված է անհա– վասարաչափ: Կ–ի իոնները մասնակցում են նյարդերում և մկաններում կենսաէլեկ– տրական պոտենցիալների ծագման ու հա– ղորդման, սրտի և այլ մկանների կծկման կարգավորմանը, պահպանում բջիջներում օսմոտիկ ճնշումը և կոլոիդների հիդրա– տացումը, ակտիվացնում որոշ ֆերմենտ– ներ: Կ–ի փոխանակությունը (մետաբո– լիզմը) կապված է ածխաջրերի նյութափո– խանակության հետ: Կ–ի իոններն ազդում են սպիտակուցների սինթեզի վրա: Կ. օրգանիզմից հեռանում է գլխավորապես մեզի հետ: Կ–ի պարունակությունը ողնա– շարավորների արյան և հյուսվածքների մեջ կանոնավորվում է մակերիկամների հորմոններով՝ կորտիկոստերոիդներով: Բույսերի մեջ Կ. բաշխվում է անհավասա– րաչափ. վեգետատիվ օրգաններում այն ավելի շատ է, քան արմատներում և սեր– մերում: Շատ Կ. կա ընդավորների, ճա– կընդեղի, կարտոֆիլի մեջ, ծխախոտի տերևներում և հացահատիկային կերա– բույսերում (20–30 գ/կգ չոր նյութում): Հողում Կ–ի պակասության դեպքում դան– դաղում է բույսերի աճը, ավելանում եի– վանդացությունը: Օրգանիզմի բնա– կան ռադիոակտիվությունը (գամմա–ճա– ռագայթում) գրեթե 90% –ով պայմանա– վորված է հյուսվածքներում բնական 40K ռադիոիզոտոպի առկայությամբ: Բ ժ ը շ– կության մեջ կիրառում են Կ–ի քա– ցախատը (CH3COOK)՝ որպես միզամուղ, Կ–ի քլորիդը (KC1)՝ օրգանիզմում Կ–ի ան– բավարարության դեպքում, գերքլորատը (KC104)՝ թիրեոտոքսիկոզի ժամանակ, կալիումի պերմանգանատը (KMn04)՝ հա– կանեխիչ միջոց: ^.HeKpacoB B. B., Ochobm o6ineH xhmhh, t. 3, M., 1970; P e m h T., Kypc Heop- raHHqecKOH xhmhh, nep. c HeM., . 1, M., 1972.

ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, բույսերի կալիումական սննդառության համար օգտագործվող հանքային նյութեր: Սովորաբար աղաթթվի, ծծմբական թթվի և ածխաթթվի՝ ջրում լուծելի աղերն են: Կ. պ–ի հիմնական աղբյուրը կալիումի աղերի բնական հանքաշերտերն են (կույ– տերը): Արդյունաբերությունը թողարկում է կալիումի քլորիդ, կալիումի բորակ, կալիումի սուլֆատ ևն: Կ. պ. ստորաբա–