մոդինամիկական ֆունկցիաները (օրի– նակ, նյութերի էնտրոպիան, էնթալպիան) հաշվելու համար: Կենսաբան ու թյան մեջ Կ. կի– րառում են օրգանիզմի կենսագործունեու– թյանն ուղեկցող պրոցեսների ջերմային էֆեկտները չափելու համար: Օրգանիզ– մում մշտապես ընթանում է քիմ. և ֆիզի– կական երկու ■ տեսակ պրոցես՝ էնդյւ– թերմային (ջերմության. կլանմամբ) և է£- սոթերմային (ջերմության անջատմամբ): Կ–յան օգնությամբ պարզվել է, որ միկրոօր– գանիզմներից մեկը՝ աղիքային ցուպիկը, մեկ ժամում արտադրում է ~4-10՜9ջ (10~9 կաչ), մուկը՝ 420 ջ (<–• 100 կաչ), մարդը՝ 2.1 Օ5 ջ կամ 5-104^աչ ջերմու– թյուն: Օրգանիզմների ջերմարտադրու– թյունը չափելու համար դրանք տեղավո– րում են կալորաչափի մեջ (ուղղակի Կ.): Անուղղակի ճանապարհով օրգանիզմի ջերմարտադրությունը կարելի է որոշել, օրինակ, գազափոխանակության ինտեն– սիվությամբ: Այդ դեպքում չափում են միա– վոր ժամանակում օրգանիզմի կլանած թթվածնի և անջատած ածխաթթու գազի քանակությունը: Դրանց հարաբերությամբ (շնչառական գործակից) գտնում են սպի– տակուցների, ճարպերի ու ածխաջրերի օք– սիդացման համար ծախսված թթվածնի քանակը: Օքսիդացման համապատաս– խան ռեակցիաների ջերմային արդյունք– ները հայտնի են, որը և հնարավորություն է տալիս հաշվել օրգանիզմի գումարային ջերմարտադրությունը: Գրկ. Ո օ n օ b M. M., TepMOMeTpna h Ka- jiopnMeTpmi, 2tM., 1954; Ka/ibBe 3., IIpaT A., MmcpoKajiopHMeTpHfl, nep. c (frpaHi;., M., 1963. Ն.Բեյչերյան
ԿԱԼՈՐԻԱ (< լատ. calor – ջերմություն), ջերմության քանակի արտահամակարգա– յին միավոր: Նշանակվում է կւսչ (միջազ– գային նշանակումը՝ cal): Կ–ից (փոքր Կ.) բացի տարածված է նաև կիլոկալորիան (կկաչ, մեծԿ.). 1 կկաչ= 1000 կաչ: Սկզբում Կ. սահմանվել է իբբե ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1°C տաքացնելու համար: Մինչե XIX դ. վերջը ճչ տաքացման պայմանների, ծչ էլ ջերմաս– տիճանային տիրույթի վերաբերյալ որեէ վերապահում չի արվել: Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աս– տիճանային, միջին, թերմոքիմիական և այլ Կ–ներ: 1934–57-ին ՍՍՀՄ–ում կիրառ– վել է 20-աստիճանային կիլոկալորիան, որը հավասար է (մինչե 0,02% –ի ճշտու– թյամբ) 1 կգ ջուրը 19,5°Շ–ից մինչե 20,5°C տաքացնելու համար անհրաժեշտ ջերմու– թյան քանակին: Ջրի և գոլորշու հատկու– թյուններին նվիրված I համաշխարհային կոնֆերանսը (Լոնդոն, 1929) մտցրել է միջազգային կկաչ՝ սահմանելով այն իբրե միջազգային կվտժ–ի 1/861,1 մաս: Ջրա– յին գոլորշիների հատկություններին նվիր– ված միջազգային կոնֆերանսներում (1954 և 1956) որոշում է ընդունվել Կ–ից անցնելու նոր միավորի՝ բացարձակ ջոուչի, որը հետագայում ներառվել է Միավորների միջազգային համակարգ: Կ–ի և ջոուլի միջե առնչությունը հետնյալն է՝ 1 կաչ= = 4,1868 շ (ճշգրիտ): 20-աստիճանային Կ. հավասար է 4,181 ջ, իսկ թերմոքիմիայում կիրառվող Կ.՝ 4,1840 ջ:
ԿԱԼՈՐԻՖԵՐ (< լատ. calor – ջերմու– թյուն և fero – կրել), տես.Օդաջեռուցիչ:
ԿԱԼՍԻՉ, գյուղատնտեսական կուլտու– րաների սերմերը (հատիկները) հասկե– րից, հուրաններից, կողրերից, զամբյուղ– ներից անջատող մեքենա: Կալսումը կա– տարվում է հարվածի, տրորման, վիբրաց– ման և այլ միջոցներով: Լինում են հացա– հատիկի, եգիպտացորենի, բանջարանո^ ցային և թելատու կուլտուրաների սեր– մերի Կ–ներ: Հացահատիկային Կ–ների օգտագործումը սահմանափակ է կոմբայն– ների լայն տարածման շնորհիվ: Կ–նե– րը լինում են պարզ, կիսաբարդ և բարդ: Պարզը կատարում է միայն սերմի անջա– տում, կիսաբարդը սերմերը մասնակիո– րեն մաքրում է խառնուրդներից: ՍՍՀՄ–ում լայնորեն տարածված են բարդ Կ–ները, որոնք սերմերը կալսելուց հետո լրիվ անջատում են խառնուրդներից և տեսա– կավորում: Կ–ները լինում են աշխատող և շարժական: Օգտագործվում են ՄԼ–2, 8Պ (կտավատի համար, արտադրողականու– թյունը՝ 2,8 ա/ժ, աշխատեցվում է ԴՏ–20, Տ–40 կամ «Բելոռուս» տրակտորներով, ստացիոնար վիճակում՝ նաև այլ շարժիչնե– րով), ՄԿ–6 (կանեփի համար, արտադրո– ղականությունը՝ 6 ա/ժ), Մ0-700 (բանջա– րանոցային կուլտուրաների սերմերի հա– մար, արտադրողականությունը՝ 0,7 ա/ժ), ՄԿՊ–3 (եգիպտացորենի համար, արտա– դրողականությունը՝ 3 ա/ժ) Կ–ները:
ԿԱԼՎԱԾԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, զարգացած ֆեո– դալիզմի դարաշրջանում (IX–XIII դդ.) ձեավորված խոշոր տնտեսատերերի դաս: IX դ. հետո սահմանափակ տարածում է ունեցել Հարավ–Արեմտյան Եվրոպայում, ուր խոշոր ֆեոդալներն իրենց տիրույթ– ները վերածելով կալվածքի՝ հողին ամ– րացրին ենթակա գյուղացիությանը: XVI– XVIII դդ. լայնորեն տարածվել է Կենտրո– նական և Արևելյան Եվրոպայում: Ռուսաս– տանում առաջացել է XV դ. վերջից և հա– րատեել մինչե 1917-ը: Կ. սկզբնապես կազ– մում էր զինվորական ծառայության դիմաց պետությունից կալվածք ստացած ծառա– յապարտ խավը, որը XVIII դ. ձեռք բերեց կալվածքը ժառանգելու իրավունք: Լինե– նելով ինքնակալության գլխավոր հենա– րանը՝ Կ. պահպանվեց նաև ճորտատիրա– կան իրավունքի վերացումից (1861) հետո: Որպես դասակարգ վերացվեց Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափոխու– թյան հաղթանակից հետո: Հայաստանում Կ. սկսում է ձեավորվել IX դ. վերջից: Բագրատունիների թագա– վորության շրջանում (885-ից) գյուղական համայնքների հողերի բռնագրավման, գնումների, նվիրատվությունների շնոր– հիվ Հայաստանում աճում է ֆեոդալական խոշոր հողատիրություն, ձևավորվում ֆեո– դալական կալվածքը: Հիմնականում գնում– ների ու նվիրատվությունների ճանապար– հով առաջանում է վանական (հոգևոր) Կ., և Հայաստանի գրեթե բոլոր վանքերը դառնում են կալվածատեր: Կիլիկիայի հայկ. պետությունում Կ. ձևավորվել է XI դ. վերջից, իսկ Զաքարյան Հայաստա– նում XII–XIII դդ. իշխում էր խոշոր Կ.: Զաքարյաններն իրենց զորապետներին ու ենթակա ֆեոդալներին շնորհում էին գա– վառներ, հողատիրույթներ, որոնք հետըզ– հետե վերածվում էին կալվածքների, դառ– նում անձեռնմխելի և անօտարելի սեփա– կանություն: Հայկ. պետականության ան– կումից հետո Կ–յան առանձին բեկորներ պահպանվեցին Հայաստանի որոշ շըր– ջաններում (Սյունիք, Գուգարք, Արցախ, Տուրուբերան, Սասուն, Ռշտունիք), Կի– լիկիայում, Համշենում և այլուր: Համե– մատաբար բարվոք վիճակում էր վանա– կան Կ., որը կարողացավ օտար տիրապե– տության պայմաններում զգալիորեն պահ– պանել իր կալվածքները: Գրկ .Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զար– գացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3: Մtա– նանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 3, Ե., 1952: Պ ո– ղոսյան Ս*, Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դդ., Ե., 1956: Հակոբյան Ս., Հայ գյուղացիության պատմություն, հ. 1, Ե., 1964: Տես նաև Ֆեոդաչական հասարակարգ հոդվածի գրականությունը:
ԿԱԼՎԱԾՔ, 1. լայն առումով՝ ֆեոդալա– կան հողասեփականության և դրա հետ կապված՝ կախյալ գյուղացիների նկատ– մամբ ֆեոդալի իրավունքների կոմպլեքս: Նեղ իմաստով՝ ֆեոդալական տնտեսու– թյուն: Տարածված էր հատկապես Արևել– յան և Կենտրոնական Եվրոպայում, XVI – XVIII դդ.: IX դ. վերջից Հայաստանում ֆեոդա– լական հողատիրության աճի պայմաննե– րում ձևավորվել է ֆեոդալի սեփական խո– շոր տնտեսություն, որը բաժանվում էր շինականներին տրված հողերի (որոնք իրավաբանորեն պատկանում էին ֆեոդա– լին) և ֆեոդալի սեփական տնտեսության՝ Կ–ի: Կ. ունեին աշխարհիկ և հոգևոր ֆեո– դալները, վանքերը: IX–XI դդ. Հայաստա– նում Կ. օտարելի էր: Երբեմն Կ. էին հա– մարվում նաև քաղաքները՝ որպես այս կամ այն նախարարի սեփականություն: Հայաստանում Կ. մշակվում էր ճորտերի և կախյալ գյուղացիների կոռային աշխա– տանքով: XI դարից կալվածքային տնտե– սություն ստեղծվել է նաև Կիլիկիայի հայ– կական պետությունում: 2. Ֆեոդալական հողատիրության ձև Ռուսաստանում (XV դ. վերջ –XVIII դ. սկիգբ)- Սկզբում տրվում էր զինվորական ծառայության դիմաց՝ առանց ժառանգա– կան և օտարման իրավունքի: XVI–XVII դարերից Կ. դարձավ ժառանգական, նրա տեր ազնվականներն սկսեցին կոչվել կալ– վածատերեր: 1714-ին, միաժառանգության մասին հրամանագրով, Կ. և վոտչինան միաձուլվեցին և վերածվեցին ազնվակա– նության միասնական հողատիրույթի: XVIII–XX դդ. «Կ.» տերմինի տակ հաս– կացվում էր հողատիրության այդ ձևը:
ԿԱԼՎԻՆ (Calvin) ժան (1509-1564), Ռե– ֆորմացիայի գործիչ, կաչվինականության հիմնադիրը: Ստացել է աստվածաբանա– կան և իրավաբանական կրթություն: Մ. կութերի ազդեցությամբ հարել է բո– ղոքականությանը, 1533-ին հրաժարվել կաթոլիկությունից և, հետապնդումներից խուսափելու համար, 1534-ին հեռացել Փարիզից: Կ–ի կրոնական ըմբռնումները և նոր դավանանքի սկզբունքները շարա– դրված են նրա հիմնական երկում՝ «Քրիս– տոնեական հավատի խրատագրում» (1536): 1541-ից մշտապես բնակվել է ժնե–