Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արյան պաշտպանական սպիտակուցների համակարգը, մասնակցում մակարդմա– նը: ՕրգանիզմումtCa-ի պարունակու– թյունը կարգավորվում է հարվահանագեղ– ձի և վահանագեղձի հորմոններով: Ca օրգանիզմից արտաթորվում է գլխավորա– պես աղիքներով: Ֆոսֆորա–կալցիումական նյութափոխանակությունը խախտվելու դեպքում մատղաշ կենդանիների և երեխա– ների օրգանիզմում զարգանում է ռախիտ, հասուն կենդանիների օրգանիզմում՝ կմախքի կառուցվածքի և բաղադրության փոփոխություն: Բժշկության մեջ Ca-ի պատրաս– տուկները կիրառվում են ալերգիական, ճառագայթային, մաշկային, օրգանիզմում Ca2+ իոնների անբավարարությունից առաջացած փայտացման, սպազմոֆիլիա– յի, ռախիտի և այլ հիվանդությունների ժա– մանակ, ինչպես նաև որպես արյունա– հոսությունը դադարեցնող, սրտամկանի ֆունկցիան կարգավորող, միզամուղ մի– ջոցներ: Վիրաբուժության մեջ գործած– վում է գիպսը (CaSC>4), ստամոքսահյութի բարձր թթվության դեպքում՝ կավիճը: Գրկ.PoflHKHH B, B., KajribijHH, ero coeflHHeHHH h cnjiaBbi, M., 1967.

ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ, CaC2, կալցիումի միացությունը ածխածնի հետ: Տեխնիկա– յում կիրառվող արժեքավոր կարբիդնե– րից է: Քիմիապես մաքուր Կ. կ. անգույն է (տեխնիկականը՝ գորշ սպիտակավունից սե), խտություկը՝ 2200 կգ/մ3, հալ. ջեր– մաստիճանը՝ 2300°C: Զրի հետ փոխազ– դելիս անջատում է ացետիլեն. CaC2+ + 2H20= C2H2+ Ca(OH)2: Առաջացած ջերմությունը (30,4 կկաւ/մոչ) հեռացնելու համար ջուրը վերցվում է ավելցուկով: Ստացվում է էլեկտրական վառարաննե– րում (1900-1950°C)՝ CaO+3C=CaC2+ + CO փոխազդեցությամբ: Հումք են ծա– ռայում կիրը, կոքսը կամ անտրացիտը: Կիրառվում է գլխավորապես ացետիլեն, կալցիումի ցիանամիդ ստանալու և ալկա– լիական մետաղները վերականգնելու հա– մար:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ, CaC03, ածխա– թթվի կալցիումական աղը: Բնության մեջ առաջացնում է երկու միներալ՝ կաչցիտ և արագոնիտ, որոնք տարբերվում են իրենց բյուրեղային կառուցվածքով: 900°Շ–ից բարձր տաքացնեփս քայքայվում է՝ CaC03= CaO+ C02 (կրի ստացման եղանակ): Վատ է լուծվում ջրում, լավ՝ թթուներում: Բնական Կ. կ. (կրաքար, մարմար) կիրառվում է որպես շինանյութ, կավիճը (աղացած Կ. կ.)՝ որպես լցոն ռետինե խառնուրդների, թղթի, լինոլեու– մի համար: Ավելի փափուկ ու նուրբ նյու– թը (նստեցրած Կ. կ.), որ ստացվում է CaCU-ի և Na2CO^ փոխազդեցությունից, օգտագործվում է ատամի փոշու, կոսմե– տիկ միջոցների և այլ նյութերի արտադրու– թյան մեջ:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՀԻԴՐՕՔՍԻԴ, հանգած կ ի ր, Ca(OH)2, ուժեղ հիմք է: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2240 կգ/մ3: Տեխ. Կ. հ. սպիտակ, փաթիլանման փոշի է: Տաքացնելիս անջատում է ջուր՝ փո– խարկվելով CaO-ի: 100 գ ջրում 20°C-nuf լուծվում է 0,165 գ Կ. հ., 100°6-ում՝ 0,077 գ: Աղերի առկայությամբ լուծելիությունը խիստ բարձրանում է: Ջրային լուծույթը կոչվում է կրաջուր, իսկ սուսպենզիան՝ կրակաթ: Օդից հեշտությամբ կլանում է ածխաթթու գազ՝ վերածվելով կալցիումի կարբոնատի: Կիրառվում է որպես էժան ալկալի, նաև շինարարության մեջ են: Տես նաև Կիր:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ, CaS04, ծծմբական թթվի կալցիումական աղը: Բնության մեջ գտնվում է երկհիդԱատի ձևով՝ CaSC>4- • 2H20 (գիպս, սելենիտ), և անջուր վիճա– կում՝ անհիդրիտ: Անջուր Կ. ս. անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2960 կգ/մ3, հալ. ջերմաստիճանը՝ 1450°C: Ջրում քիչ է լուծվում (100 գ ջրում 20°C-nuT 0,2036 գ): Կիրառվում է որպես շինանյութ, ինչպես և քանդակագործության ու բժըշ– կության մեջ:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՑԻԱՆԱՄԻԴ, CaCN2, ցիա– նաթթվի ամիդի (ցիանամիդի՝ H2N–C=N) կալցիումական աղը: Անգույն, ջրում լուծե– լի բյուրեղային նյութ է, հալ. ջերմաստի– ճանը՝ 1300°C, խտությունը՝ 2290 կգ/մ3: Թունավոր է: Տեխ. նյութը, որն ստացվում է 1000°0-ում ազոտի հոսքում կաչցիումի կարբիդը շիկացնելով, մուգ մոխրագույն վւոշի է, պարունակում է Կ. ց. (57–60%) և ածխածին: Առաջինը ՍՍՀՄ–ում է մշակ– վել «սպիտակ ցիանամիդի» ստացման եղանակ՝ CaC03+ 2NH3= CaCN2+ 3H2G ռեակցիայով: Այս եղանակով ստացված Կ. ց. պարունակում է 28% N: Կ. ց. ելա– նյութ է ցիանական միացությունների, դի– ցիանդիամիդի, գուանիդինի, նիտրոգուա– նիդինի, մեղամինի և արժեքավոր այլ նյու– թերի ստացման համար: Կ. ց. ազոտական պարարտանյութ է, դեֆոլիանտ և հեր– բիցիդ, արդյունավետ է թթուն թույլ հիմ– նային հողերում: ՍՍՀՄ–ում որպես պա– րարտանյութ չի կիրառվում:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՔԼՈՐԻԴ, CaCl2, աղաթթվի կալցիումական աղը: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2510 կգ/մ3, հալ. ջեր– մաստիճանը՝ 772°C: Իփստ խոնավածուծ է, ջրային գոլորշիներ կլանելիս վերած– վում է հեղուկ զանգվածի: 100 գtջրում 20^-ում ւուծվում է 74 գ Կ. ք., 100°C-nuf՝ 159 գ: Կ. ք–ի ջրային լուծույթները սառչում են ցածր ջերմաստիճաններում (20%-անո– ցը՝ – 18,57°C-m.tf, 30% –անոցը՝–48°Շ–ում): Առաջացնում է հիդրատ՝ CaCl2*6H20, որը կայուն է մինչև 29,8°C, ավելի բարձր ջերմաստիճանում հագեցած լուծույթից նստում են 4,2 և 1 մոլեկուլ ջրով բյուրեղա– հիդրատներ: CaCl2-6H2CMi (58,8%) ձյան կամ սառույցի (41,2% ) հետ խառնելիս ջեր– մաստիճանն իջնում է մինչև –55°C (կրիո– հիդրատային կետ): Ստացվում է սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմ– նակի նյութ: Կիրառվում է կալցիում ստա– նալու, հեղուկները և գազերը չորացնելու համար, բժշկության մեջ և այլուր:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՕՔՍԻԴ, կալցիումի թթվուկ, չհանգած կ ի ր, CaO, կալցիումի միացությունը թթվածնի հետ: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 3400 կգ/մ3, հալ. ջերմաստիճանը՝ 2585°C: Տեխ. Կ.օ. սպիտակ, ծակոտկեն նյութ է: Զրի հետ փոխազդելիս առաջացնում է Ca(OH)2՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմու– թյուն (կիրը հանգցնելու պրոցես): Մտաց– վում է կրաքարի կամ կավճի այրումից: Կիրառվում է կաւցիումի կարբիդի ստաց– ման համար, շինարարության, քիմ. արդ– յունաբերության, գյուղատնտեսության մեջ, մետալուրգիայում և այլուր: Տես նաև Կիր:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏՆԵՐ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղերը: Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները. 1. օր– թոֆոսֆորական թթվի եռտեղակալված կալցիումական աղ՝ Ca3(PC>4)2, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հան– դիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապա– տիտ միներալի տեսքով: Մտնում է ոսկրի բաղադրության մեջ: Կիրառվում է ապա– կու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անա– սունների և թռչունների կերաբաժնում: 2. Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալ– ված կալցիումական աղ՝ CaHP04, ան– գույն բյուրեղային նյութ է: Մտացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փո– խազդեցությամբ: Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցի– պիւռատ անվամբ: 3. Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca(H2P04)2, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են: Կիրառվում է որպես պա– րարտանյութ:

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՏՈՐԻԴ, CaF2, ֆտորաջրած– նական թթվի կալցիումական աղը: Անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 3180 կգ/մ3, հալ. ջերմաստիճանը՝ 1360°C: Ջրում գործնականորեն չի լուծվում: Բնության մեջ հանդիպում է ֆլյուորիտ միներալի տեսքով, մանում է ապատիտի բաղադրու– ՛թյան մեջ: Մտացվում է կալցիումի քլորի– դի լուծույթի վրա նատրիումի կամ ամո– նիումի ֆտորիդով ազդելիս: Կիրառվում է որպես ելանյութ HF և ֆտորի այլ միացու– թյուններ ստանալու համար, ինչպես նաև մետալուրգիայում՝ որպես ֆլյուս:

ԿԱԼՈՒԴԱ, քաղաք, ՌՍՖՍՀ Կալուգայի մարզի կենտրոնը, Սոսկվայից 188 կմ հարավ–արևմուտք: Երկաթուղային կայա– րան է, նավահանգիստ Օկայի ափին: 265 հզ. բն. (1979): Կ. արդ. կենտրոն է: Զար– գացած են մեքենաշինությունը, սարքաշի– նությունը, քիմ., փայտամշակման, սննդի և թեթև արդյունաբերությունը, շինանյու– թերի արտադրությունը: Կ–ում է «Գիգանտ» լուցկու–կահույքի կոմբինատը: Այստեղ է Մոսկվայի Ն. Բաումանի անվ. բարձրա– գույն տեխ. ուսումնարանի մասնաճյու– ղը: Ունի մանկավարժական ինստ., 12 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, դրամատիկական թատրոն (հիմնված XVIII դ.), հայրենագիտական, գեղարվեստական, Կ. Ցիոլկովսկու անվ. տիեզերագնացության պատմության թան– գարաններ: (Իր կյանքի մեծ մասը Կ–ում է անցկացրել Կ. Ցիոչկովսկին): Կ–ում պահպանված ճարտ. հուշարձաններից են Կորոբովների տունը (1697), կամուրջը (1777–78), Տրոիցկի տաճարը (1786 – 1819): Քաղաքին ինքնատիպ տեսք են տալիս փայտե միահարկ տները, որոնց բնորոշ են մեծաչափ ելուստով քիվերը և քանդակազարդ շրջակալներով լուսա– մուտները: Ըստ 1949–55-ի գլխավոր հա– տակագծի, քաղաքի տարածքն ընդար– ձակվել է դեպի հս., կառուցվել են Թա–