Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մունիստական հասարակարգ կառուցելու գործում Կ. պ. կարևորությունը ե, հետևա– բար, Կ. պ. խախտման դեմ վճռական պայ– քարի անհրաժեշտությունը: ՍՄԿԿ կանո– նադրությունը կուսակցության անդամնե– րից պահանջում է պեա. և կուսակցական կարգապահության խստագույն պահպա– նում: Սովետական օրենսդրությունը Կ. պ. պահանջների խախտումների համար նա– խատեսում է նյութական և քրեական պա– տասխանատվություն: Պետ. ապարատի գործունեության մեջ Կ. պ. պահպանման հարցում պատասխանատու խնդիրներ են դրված ժողովրդական վերահսկողության մարմինների վրա: Ա. Լաչայան

ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ավտոմատ, սարք, որի միջոցով կատարվում է ա վ տ ո մ ա՜տ կ ա ր գ ա վ ո ր ու մ. պահպանում է պրոցեսի կամ տեղակայման պարամետրը տրված սահմաններում, ապահովում նրա փոփոխությունը տրված օրինաչափու– թյամբ (ծրագրային կարգավորում) կամ որևէ արտաքին չափվող պրոցեսին հա– մապատասխան (հետևող կարգավորում): Կախված կարգավորման սկզբունքից, ըզ– գայուն տարրի՝ ավիչի օգնությամբ, Կ. չափում է կամ կարգավորվող մեծությունը, կամ էլ խոտորման ազդեցությունը և փո– խակերպիչ կամ հաշվիչ սարքի օգնությամբ կարգավորման օրենքին համապատաս– խան իրականացնում ներգործությունը օբ– յեկտի կարգավորող օրգանի ւ1րա: Գոր– ծադիր սարքը, որն իրականացնում է կար– գավորող օրգանի տեղափոխումը, անվա– նում են սերվոհաղորդակ (տես Գործա– դիր մեխանիզմ): Տարբերում են ստատիկ և աստա– տ ի կ Կ–ներ: Կ–ի տարրերի իներցիոնու– թյան հետևանքով նրա ելքի մեծությունը՝ Ս, նկարագրվում է Ս= F(e, e՝, e",….) դիֆերենցիալ հավասարումով, որտեղ e=x0(t)–x(t) (x-ը կարգավորվող մեծու– թյան ընթացիկ արժեքն է, Xo-ն՝ տրված արժեքը): Եթե F ֆունկցիան անընդհատ Մ ակարդակի ավտոմատ կարգավոր– ման սկզբուն– ք ա յ ի ն սխե– մա. /. ճնշման բաք, 2. մակար– դակի լողանավոր կարգավորիչ, 3. գործարկիչ, 4. էլեկտրաշարժիչ, 5. կենտրոնա– խույս պոմպ է, ապա Կ. t կոչվում է անընդհատ գործող ու թյան: Եթե Կ–ում կատար– վում է ազդանշանի քվանտացում, ապա Կ. կոչվում է ընդհատ գործո– ղ ու թ յ ա ն: Այն Կ–ները, որոնցում կար– գավորող օրգանի վրա անմիջապես ազ– դում է զգայուն տարրի ելքի մեծությունը, կոչվում են ու ղ ղ ա կ ի գ ո ր ծ ո ղ ու– թ յ ա ն Կ–ներ, իսկ այն Կ–ները, որոնք ունեն կողմնակի աղբյուրից էներգիայի ընդունումը կարգավորող հզորության ուժեղացուցիչներ, ոչ ուղղակի գոր– ծող ու թյան Կ–ներ են: Կ–ի յուրա– հատուկ տեսակ է էքստրեմալ Կ.: Ըստ կարգավորվող մեծության տարբերում են՝ ճնշման, ջերմաստիճանի, մակարդակի, արագության, ծախսի, էլեկտրական լար– ման, հոսանքի ուժի, հաճախականության, հզորության և այլ Կ–ներ: Կ–ի հիմնական հանգույցներն են չափող, համեմատող և կատարող օրգանները:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ուղ– ղորդիչ կառույցներ, գետերի հուները կարգավորող հիդրոտեխնիկա– կան կառույցներ: Ըստ նշանակոէթյան տարբերում են՝ ջրաթմբեր, արգելաթմբեր, պատնեշներ, կիսապատնեշներ, հոսքն ուղղող և շեղող կառույցներ, ճյուղային փակոցներ: Կախված հունի նկատմամբ ունեցած դիրքից, Կ. կ. լինում են երկայ– նական, լայնական և համակցված:

ԿԱՐԴԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ավտո– մոբիլի (Զ. Կարդանոյի անունով), պտույտը միմյանց նկատմամբ անկյան տակ տեղադրված տանող լիսեռից տարվո– ղին Փոխանցող հարմարանք: Հաճախ աշխատանքի պրոցեսում լիսեռների միջև Ավտոմոբիլի կարդանային Փո– խանցման սխեմա. /. Փոխանցումնե– րի տուՓ» 2- կարդան, 3. սահող շլիցային միա– ցում, 4. կարդանային լիսեռ, 5. գլխավոր Փո– խանցում անկյունն ու հեռավորությունը անընդմեջ փոխվում են: Ավտոմոբիլներում Կ. փ–ները (նկ.) կիրառվում են շարժիչն ու Փոխան– ցումների տուփը (անկյունը մինչև 5°), փոխանցումների և բաշխիչ ւոուփերը (ան– կյունը մինչև 5°), փոխանցումների տուփը (բաշխիչ տուփ) և գլխավոր փոխանցումը (անկյունը մինչև 15°) միացնելու համար: Կ. փ–ման մեջ մտնում է կարդանային լի– սեռը երկու (սակավ մեկ) կարդանով: Եթե կարդանային լիսեռով միանում են մեխանիզմներ, որոնց միջև անկյունն ու հեռավորությունը փոխվում են (օրինակ, ավտոմոբիլի փոխանցումների տուփը և գլխավոր փոխանցումը), նախատեսվում է առանցքային կոմպենսացում՝ սահող շլի– ցային միացման տեսքով, որը թույլա– տրում է տրված սահմաններում փոփոխել լիսեռի երկարությունը: Մեկ կարդանի օ. գ. գ. 0,985–0,99 է: Գրկ* M a ji a x օ b c k h h 3., JlannH A.A., BefleHeeB H. K., Kap^aHHbie ne- pe#aqn, M.? 1962.

ԿԱՐԴԱՆ Ո (Cardano) Զերոլամո (մոտ 1501 –1576), իտալացի փիլիսոփա, մա– թեմատիկոս, բժիշկ: Վերածննդի դարա– շրջանի բնափիլիսոփայության ներկայա– ցուցիչ: Կ–ի աշխարհայացքին բնորոշ պան– թեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատե– րիալիստական միտումներով, դիալեկտի– կայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով: Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ըս– տեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության ար– դյունք է: Կենդանական աշխարհի, դրա– նով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեու– թյան և ունի անվւոփոխ ու անմահ բանա– կան հոգի կամ խելք: Կ. խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկա– յին գիտակցության ակտիվ տարր: Մար– դու բանական գործունեության հիմքը աստվածայինն է: Մաթեմատիկան, ըստ Կ–ի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը: Կ. զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկա– գիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով: Կ–ի ան– վան հետ են կապում ոչ լրիվ խորանարդա– յին հավասարման լուծումը, որը կոչվում Հ Կ–ի բանաձև: Զբաղվել է նաև շարժման Փոխանցման, լծակների տեսության (կար– դանային փոխանցում) հարցերով:

ԿԱՐԴԱՇԵՎ, Կարդաշով (Ղ ա ր– դ ա շ յ ա ն), Ստեփան Մարտինի [1852, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)–1918], հայ նարոդնիկ: Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում, ապա սովորել Դրեզ– դենի պոլիտեխնիկական ինստ–ում: Գեր– մանիայում ներգրավվել է հեղափոխական պայքարի մեջ, մասնակցել կովկասյան ուսանողների ժնևի համագումարին (1874), մտել նարոդնիկական «Կովկաս– յան խմբակի» շարքերը: 1875-ին, Ռուսաս– տանում, «Կնյազ Կոչակիձե» ծածկան– վամբ, հեղափոխական աշխատանք է կա– տարել Ս. Բարդինայի գլխավորած «Համա– ռուսական սոցիալ–հեղաՓոխական կազ– մակերպությունում»-, նպաստել Թիֆլի– սում և Քութայիսում նարոդնիկական խըմ– բակների հիմնադրմանը: Նույն թվակա– նին Մոսկվայում ձերբակալվել է և 1877-ին դատապարտվել (տես <Դաաավարություն 50-ի») 5 տարվա տաժանակրության, ապա՝ երկարատև աքսորի: 1904-ին աքսորից վերադարձել է Անդրկովկաս, աշխատել որպես երկաթուղային ինժեներ: Գրկ. Ներսիսյան Մ. Գ., Նարոդնիկա– կան խմբակներն Անդրկովկասում, Ե., 1940: Բարսեղյան Ի». Հ., Մարքսիզմի տարա– ծումը Հայաստանում, հ. 1, Ե., 1967: Վ. Գրիգորյան

ԿԱՐԴԱՑՈՂ ԱՎՏՈՄԱՏ, տես Ավաոմաա: Կ ԱՐԴԵՆ ԱՍ–Ի–ԴԵԼ–ՌԻՈ (Cardenas y del Rio) Լասարո (1895–1970), Մեքսիկայի պետական, ռազմական, քաղաքական գոր– ծիչ: 1934–40-ին՝ պրեզիդենտ: Մասնա– կիորեն ազգայնացրել է օտարերկրյա ըն– կերություններին պատկանող երկաթուղի– ները (1937), նավթային ձեռնարկություն– ները (1938), իրականացրել ագրարային բարեփոխումներ, պայքարել երկրի քաղ. կյանքին կաթոլիկ եկեղեցու միջամտու– թյան դեմ: 1949-ից գործուն մասնակցու– թյուն է ունեցել Խաղաղության կողմնա– կիցների շարժմանը: «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» մի– ջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1955):