ԿԱՐՐՈՏԻԿԼԻԿ ՄԻԱՏՈՏԹՅՈՒՆՆԵՐ (< լաա. carbo – ածուխ և հուն. x-uxXog– շրշան, օղակ), իզոցիկլիկ մ ի սյ– ցություններ, օրգանական միացու– թյուններ, որոնց մոլեկուլները պարունա– կում են ածխածնի աաոմներից կազմված օղակներ (ցիկլեր): Կ. մ. տարբերվում են հետերոցիկչային միացություններից, որոնց ցիկլերը բացի ածխածնից պարու– նակում են այլ տարրերի (Օ, N և Տ) ատոմ– ներ, ինչպես նաև ացիկչիկ միացություն– ներից, որոնք չեն պարունակում ցիկլեր: Կ. մ. ստորաբաժանվում են արոմատիկ և ալիցիկլիկ (բենզոիդային և ոչ բենզոիդա– յին) միացությունների: Կ. մ. լայնորեն տարածված են բնության մեշ: Նավթի մեշ գտնվող ածխաշրածինների զգալի մասը, տերպենները, մի շարք անտիբիոտիկներ, բազմաթիվ ներկեր, դեղանյութեր, մի– ջատասպան նյութեր են Կ. մ. են: Կիրառ– վում են սինթետիկ խեժերի, պլաստմաս– սաների և արժեքավոր այլ նյութերի ըս– տացման համար:
ԿԱՐԲՕՔԱԻԼԱՅՈՒՄ, ածխաթթու գազի (ՇՕշ) ազդեցությամբ կարբօքսիլ–խմբի (COOH) անմիջական մտցնելն օրգանա– կան միացության մեջ: Օրինակ, CH3MgBr+ C02->CH3C00MgBrH20 ^CHaCOOH: Բժշկության մեջ կիրառվող սալիցի– լաթթուն և «y-ամինասալիցիլաթթուն ըս– տանում են համապատասխան ֆենոլատ– ների Կ–մամբ: Օրգանիզմում Կ. տեղի է ունենում յուրատեսակ ֆերմենտների ազ– դեցությամբ և էական դեր ունի ածխաջրե– րի, ճարպերի և սպիտակուցների քայքայ– ման միջանկյալ նյութերի օքսիդացման պրոցեսներում: Տես նաև Նյութափոխա– նակություն:
ԿԱՐԲՕՔԱԻԼԻԱ&ՆԵՐ, ւիազների դասի ֆերմենտների խումբ, կատալիզում են կետո– և ամինաթթուների դեկարբօքսի– լացումը (ՕՕշ–ի անջատումը): Կետոթթու– եերը դեկարբօքսիլացնող Կ–ի կոֆերմեն– տը կոկարբօքսիլազն է, ամինաթթու– ներինը՝ պիրիդոքսալֆոսֆատը:
ԿԱՐԲՕՔԱԻԼ–ՒՈՒՄԲ, տես Օրգանական թթուներ:
ԿԱՐԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սիստեմա– տիկա, տաքսոնոմիա (< հուն. xa|lg–կարգ և v6(iog–օրենք), կենսաբա– նական գիտություն, որի խնդիրն է բազ– մակողմանիորեն նկարագրել և կարգի բերել գոյություն ունեցող և անհետացած կենդանիների, բույսերի, միկրոօրգանիզմ– ների բոլոր տեսակները, պարզել նրանց միջև եղած ազգակցական կապը, տեսա– կառաջացման ուղիները: Կ. կառուցում է օրգանիզմների բնական համակարգ, որը համաստորադաս կատեգորիաներում ավելի լրիվ պետք է արտահայտի տեսակ– ների միջև գոյություն ունեցող կապը: Ձգտելով ստեղծել օրգ. աշխարհի լրիվ համակարգ կամ դ ա ս ա կ ա ր– գ ու մ, Կ. հենվում է կենսաբանական բո– լոր առարկաների տեսական ու գործնա– կան տվյալների վրա և սերտորեն կապ– ված է Էվոչյուցիոն ուսմունքի հետ: Կ–յան հիմնական խնդիրն է հնարավորություն ստեղծել կողմնորոշվելու գործնականորեն գոյություն ունեցող կենդանիների (մոտ 1,5 մլն), բույսերի (350–500 հզ.) և միկ– րոօրգանիզմների միջև: Դա վերաբե– րում է նաև անհետացած տեսակներին: Կենդանիների և բույսերի դասակարգ– ման փորձեր կատարվել են դեռևս Հին Հունաստանում, մ. թ. ա. IV դարում, Արիստոտելի կողմից: Սակայն Կ., որպես գիտություն, ձևավորվել է 18-րդ դարի կեսերին և կապված է շվեդ բնախույզ Կ. Լիննեյի անվան հետ, որը բույսերին ու կենդանիներին դասակարգելու համար օգտագործեց 1693-ին անգլ. կենսաբան Ջ. Ռեյի առաջարկած տեսակ հասկա– ցությունը: Իրականում օրգանիզմների բնական համակարգի իսկական մատերիա– լիստական գաղափարը բացահայտել է Չ. Դարվինը իր տեսակների առաջացման մասին աշխատության մեջ (1859): Կ. հեն– վում է օրգանիզմի քոլոր հատկանիշների (ձևաբանական, ֆիզիոլոգիական, կեն– սաքիմիական ևն) վրա: Բույսերի Կ–յան մեջ հատուկ ուշադրություն է դարձվում վերարտադրող (ռեպրոդուկտիվ) օրգան– ների (ծաղիկ, սպորակիր օրգաններ) կա– ռուցվածքին: Շատ կենդանիների Կ–յան մեջ տաքսոնոմիական խմբերի բնութա– գրման ժամանակ առավելությունը տըր– վում է անատոմիական հատկանիշներին: Օրգանիզմների դասակարգման հիմնա– կան կարգաբանական միավորը տեսակն է (species): Տեսակների նշման համար ընդունված է Կ. Լիննեյի կողմից առաջարկ– ված և մինչև այժմ պահպանվող բինար (կրկնակի) նոմենկլատուրան, այսինքն տեսակի անվանումը նշվում է 2 բառով, առաջինը նշանակում է ցեղը, որին վե– րաբերում է տվյալ տեսակը, երկրորդը՝ տեսակային էպիտետն է: Բինար նոմենկ– լատուրային համառոտակի ձևով ավե– լացվում է նաև տվյալ տեսակո նկարագրող հեղինակի ազգանունը, օրինակ՛ Serra- tula serratuloides Takht: Տեսակի գա– ղափարը բուսաբանության մեջ ավելի նեղ է, քան կենդանաբանությունում: Հաճախ այն, ինչ կենդանաբանները որպես ենթա– տեսակ են դիտում, բուսաբանները հա– մարում են ինքնուրույն տեսակ: Տեսակ– ները միավորվում են ցեղերում (genus), ցեղերը՝ ընտանիքում (familia), ընտանիք– ները՝ կարգերում (ordo), կարգերը՝ դա– սերում (classis), դասերը՝ տիպերում (typus) կամ բաժիններում (divisio): Կ–յան բարձրագույն միավորը թագավո– րությունն է (regnum), որը համախմբում է ամբողջ բուսական կամ կենդանական աշ– խարհը: Գրկ.TaxTaflHCHH A. JI., BjTOCHCTeMa- THKa: npomjioe, HacroHmee, 6yflynjee, «EoTa- HnqecKHSi acypHaji», 1970, Jsls3;rpoccreiiM A. A., O630p HOBenmnx chctcm ixbctkobmx pacTeHHH, T6#p 1966.
ԿԱՐԳԱՀԱՄԱՐ, տես Ատոմական համար:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ հասարակա– կան, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կո– լեկտիվներում մարդկանց գործողություն– ների համաձայնեցվածությունը: Կ. հա– սարակության բնականոն գոյության ան– հրաժեշտ պայման է: Գոյություն ունեն համապարտադիր Կ. և հատուկ Կ. (աշխա– տանքային կարգապահություն, կարգա– պահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամնե– րին: Ըստ դրսևորման եղանակների՝ տար– բերվում են ներքին Կ. կամ ինքնակար– գապահություն (ելնում է մարդու ինքնա– գիտակցությունից, պարտքի ու պատաս– խանատվության զգացումից, համապա– տասխան նորմերի յուրացումից ու կատա– րումից), հանուն շահի Կ., հարկադրանքի Կ., որոնց ուղեցույցը արտաքին հարկա– դրանքը և սանկցիան են: Կ. դրսևորվում է բարքերի, սովորույթների, ավանդույթ– ների, նորմերի, մարդկանց հասարակա– կան դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով: Կ. որպես մարդկանց վարքի կարգավոր– ման միջոց, արտացոլում է տվյալ հասա– րակարգին հատուկ սոցիալական (հատ– կապես տնտ.) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը: Այդ պատճառով, ցանկացած հասարակա– կան–տնտեսական ֆորմացիային բնորոշ են Կ–յան որոշակի տեսակներ: Օրինակ, կապիտալիստական հասարակարգում տիրապետում է տնտ. հարկադրանքը, «քաղցի կարգապահությունը»: Սոցիալիստական հասարակարգում աստիճանաբար հաստատվում է աշխա– տավորների գիտակցական Կ., որը, ինչ– պես նշում է Վ. Ի. Լենինը, իրականաց– վում է աշխատավորների կազմակերպվա– ծության նկատմամբ վստահության Կ–յան, ընկերական Կ–յան, ամեն տեսակ հարգան– քի Կ–յան, պայքարի մեջ ինքնուրույնու– թյան և նախաձեռնության Կ–յան սկզբունք– ներով: Կոմունիստական շինարարության արդի շրջանում աճում է Կ–յան նկատմամբ պահանջը, հասարակության յուրաքան– չյուր անդամի կազմակերպվածությունը, պատասխանատվությունը, գիտակցակա– նությունը: Այդ նորմերը ձևակերպված են ՍՍԿԿ ծրագրում, ՍՍՀՄ սահմանադրու– թյունում:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, տես Աշխատանքային կարգապահություն:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, տես Կուսակցական կարգապահություն:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ, ՍՍՀՄ–ում պետական մարմինների, ձեռ– նարկությունների և հիմնարկների գոր– ծունեության սովետական պետության հաստատած կարգ, որը ճշտորեն պարտա– վոր են պահպանել բոլոր քաղաքացի– ներն ու կազմակերպությունները՝ պետ. պարտականություններ կատարելիս: Կ. պ. սոցիալիստական հասարակարգում հիմ– նըված է ժող. զանգվածների բարձր գի– տակցականության, կառավարման կազ– մակերպման դեմոկրատական սկզբունք– ների վրա, անխզելիորեն կապված է հա– սարակական կարգապահության ամրա– պնդմանը, աշխատանքային կարգապա– հությանը, կոմունիստական բարոյակա– նության պահանջներին: Կ. պ. բաղկա– ցուցիչ մասերն են պլանային, ֆինանսա– կան, պայմանագրային, տեխնոլոգիական, ծառայողական և կարգապահության այլ տեսակները: ՍՍԿԿ հատուկ նշանակու– թյուն է տալիս Կ. պ. պահպանմանը: ՍՍԿԿ փաստաթղթերում ընդգծվում է կո–