20 կմ հյուսիս–արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաե հացահատիկի և կերային կուլտուրա– ների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, 2 ակումբ, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապար– տեգ, բուժկայան: 1963-ին Կ–ում հիմնվել է Արփա–Սևան ջրատարի շինտեղամաս, կառուցվել բանավան: Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են եկեղեցի (IX–X դդ.), խաչքարեր (X–XYI դդ.). գերեզմանոց– ներ:
ԿԱՐՄՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍԱՀ Թա– լինի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյու– սի ս–արեելք: Անասնապահական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաե հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: 1936-ին Կ–ից 3 կմ արլ. կառուցվել է Թա– լինի ՀԷԿ–ը: Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են եկեղեցի, վիմափոր մատու– ռաձև շենքեր՝ «ճգնավոր», խաչքարեր, գերեզմանոցներ (X–XVII դդ.), կիկլոպ– յան ամրոցի և միջնադարյան շինություն– ների մնացորդներ:
ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում, Արա գա ծ լեռնա– զանգվածի հարավ՜արևմտյան ստորոտին, Թալինի սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև: Աստիճանաբար ցածրանալով հվ–արլ. ուղղությամբ՝ ձուլ– վում է Արարատյան դաշտին: Կազմված է նեոգենի և պլեյստոցենի հրաբխային ապարներից: Ունի բլրա–ալիքավոր, թույլ մասնատված մակերևույթ: Կան լա– վային հոսքեր, մինչև 100 t/ հարաբերա– կան բարձրությամբ խարամային կոներ: Մակերևույթի կարևոր ձևաբանական տար– րերը Մաստարայի սելավաբեր համա– կարգի հեղեղատներն են: Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռնե– րով U տաք ամառներով. աարեկա՚ս ան– ղումները 300–350 ՎՎ են: Տողերը կար– բոնատային են, ցածրադիր վայրերում՝ լեռնային գորշ, բարձրադիր մասերում՝ լեռնա–շագանակագույն: Տիրապետում են տափաստանը և օշինդրային կիսաանա– պատը: Արհեստական ոռոգման պայման– ներում զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ:tP. Նազարյան
ԿԱՐՄՐԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևելք: Գործում է ցեղական երինջների աճեցման միջսովխոզային ձեռ– նարկությունը: Բնակիչները զբաղվում են նաև կերային կուլտուրաների մշակու– թյամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: ճարտ. հուշար– ձաններից են եկեղեցին և գերեզմանոցը:
ԿԱՐՄՐԱՎՈՐ (Աշտարակի Ս. Կար– մ ը ր ա վ n ր), հայկական ճարտարապե– տական հուշարձան, խաչաձև գմբեթա– վոր փոքր կառույցների բնորոշ և անա– ղարտ պահպանված նմուշներից: Գտնը– վում է Աշտարակի հս–արլ. բարձրադիր մասում: Կառուցվել է YII դ.: Ըստ նորա– գույն հետազոտությունների (ճարտ. Վ. Գրիգորյան) այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս V դ. և ունեցել բազմաթիվ օրինակներ: կ. արտաքուստ և ներքուստ խաչաձև, 6 t/X?,5 մ չավւե– Կտրմրաշեն Կարմրավուն Աշտարակի Կարէքրավոր եկեղեցին (VII դ.) հարավ–արևմուտբից և հաէոակագիծը Կարմրաքար Սովորական կարմրատուտ րով, տրոմպային փոխանցմամբ գմբեթա– վոր եկեղեցի Է: Հորինվածքային տիպով նման է Լմբատավւսնքի Ս. Ստեփանոսին: Ութնիստ թմբուկը պսակված է կղմինդրա– ծածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն Է: Հվ., արլ., հս. որմերը երիզ– ված են մեկտողտնոց շինարարական ար– ձանագրությամբ: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ: Քիվերը, լուսամտապսակները քանդակազարդված են: Վարպետորեն ընտրված համաչափու– թյունների շնորնիվ ներդաշնակված ծա– վալներով կառույցը թողնում է միաձույլ արձանի տպավորություն: Թ. Թոր աման յա– նի պատկերավոր արտահայտությամբ «անչաՓ գեղարվեստական Է շենքը և շեն– քի պսակը»: Գրկ. Ալիշան Ղ.» Այրարատ, Վնա., 1890, Էշ 185-188: Ա. Ստեփան յան
ԿԱՐՄՐԱՏՈՒՏՆԵՐ (Phoenicurus), ճընճ– ղուկազգիների կարգի կեռնեխների ըն– տանիքի երգող թռչունների սեռ: Մարմնի երկարությունը 13,5–16 սմ Է: Բնորոշ Է դեղնավուն, սև, գորշ և սպիտակ գույների ներդաշնակությունը: Պոչի փետուրները շիկավուն են, արուներն Էգերից վառ են գունավորված: Հայտնի Է 10 տեսակ՝ տա– րածված Եվրոպայում, Ասիայում, Հյու– սիսային Աֆրիկայում: Ապրում են ան– տառներում, այգիներում, քարքարոտ ու ժայռոտ վայրերում: ՀՍՍՀ–ում հանդի– պում Է երկու տեսակ՝ սովորական Կ. և սևուկ Կ.: Ս ո վ ո ր ա կ ա ն Կ. անտա– ռային թռչուններ են, բնադրում են Գիլի– ջանի, ՍտեՓանավանի, Կիրովականի ան– տառներում, ծառերի փչակներում: Ս ե– վ ու կ Կ. հանդիպում են քարքարոտ ու ժայռոտ վայրերում, բնադրում են գետնին, քարերի ճեղքերում: Սնվում են միջատնե– րով, հատապտուղներով:
ԿԱՐՄՐԱՔԱՐ», հանգստյան տուն Հայ– կական ՍՍՀ Ղափանի շրջանում, Ղափա– նից 20 կմ հեռու, Բարգուշատի լեռնա– շղթայի լանջին, անտառի եզրին, 1700 մ ծովի մակերևույթից բարձր: Կլիման մեղմ Է, միջին լեռնային:
ԿԱՐՄՐԱՔԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրշանոէէ/՜, շրշկենտրոնից 11 կմ հյուսիս–արևելք: Միավորված Է Հացիկի սերմնաբուծական սովետական տնտեսություն–տեխնիկումի հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան:
ԿԱՐՄՐԵ, Կարմրի, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վի– լայեթի Երզնկայի գավառում: XX դ. սկըզ– բին ուներ 25 տուն բնակիչ: Զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վար– ժարան: Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԿԱՐՄՐԻ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, իյարբերդի դաշտում, Տար– բերդ քաղաքից 15 կմ հարավ: 1915-ին ուներ մոտ 100 տուն բնակիչ: Հիմնակա– նում զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ արհեստագործությամբ: Կար եկեղեցի (Ս. Թորոս) և նախակրթական վարժարան: Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ:
ԿԱՐՄՐԻ ԵՎ ԷՍԵՄԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզըն– կայի գավառում: 1909-ին ուներ 22 տուն հայ և 70 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով: