է. Կարուզոն Հերցոգի դերում (Վերդիի «Ռի– գոլետտո*) «Տոսկա», «Մանոն Լեսկո»), Խոզն (Բիզեի «Կարմեն»), էլեազար (Հալևիի «Կարդի– նալի դուստրը»): Նշանավոր են նեապոլ– յան երգերի նրա կատարումները: Գրկ. Տ որտորելի Վ.է Էնրիկո Կարու– զո, Ե., 1978:
ԿԱՐՈՒՇԼԱ, հայաբնակ գյուղ Արեմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնա գավառում, Ակն քաղաքից 2 կմ հարավ–արևելք, Եփրատ գետի աչ ափին: XX դ. սկզբին ուներ 204 (50 ընտանիք) բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Կար եկե– ղեցի (Չարխափան Ս. Աստվածածին) և վարժարան (Արամյան): Կ–ից 1 կմ հվ., Եֆրատի աՓիե, ժայռի վրա գտնվում էր Ս. Կոզւ/ոս և (J. Դամիանոս հուն, վան– քը՝ քառակուսի հատակագծով, կառուց– ված սրբատաշ քարերով: Վանքի առշե՝ գերեզմանատան տապանաքարերի վրա կային 1172, 1176 և 1194 տարեթվեր: Հայտնի էին Ս. Ներսես Շնորհալի և Ս. Մոքոս թագավոր կամ Մոգուց պետ ուխտատեղիները: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԿՍՐՔԵՍԻՇ, հնագույն քաղաք Հյուսիսա– յին Ասորիքում, Եփրատի աջ ափին: Ամե– նահին հիշատակությունը վերաբերում է մ. թ. ա. XVIII դ.: Մ. թ. ա. XY դ. վասալա– կան կախման մեջ է եղել Եգիպտոսից, ավե– լի ուշ՝ մինչև մ. թ. ա. XII դ.՝ Խեթական պե– տությունից: Մ. թ. ա. XII–VIII դդ. եղել է ինքնուրույն թագավորության կենտրոն: Մ. թ. ա. 717-ին Կ. նվաճել է Մարգոն II: Մ. թ. ա. 605-ին Կ–ի մոտ Բաբելոնի թագա– վոր Նաբուգոդոնոսոր II, Մարաստանի դաշնակցությամբ, պարտության է մատ– նել Եգիպտոսի Փարավոն Նեխո II-ի և Ասորեստանի թագավոր Աշշուրուբալլիտ II-ի զորքերին: Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալուց: Կ. պեղելիս (1876, 1878–81, 1908–19) հայտնաբերվել են պաշտպանա– կան կառույցներ, պալատների, տաճար– ների և այլ շինությունների հիմքեր, ճարտ. և քանդակագործական հուշարձաններ, սեպաձե և մեհենագիր արձանագրություն– ներ: Կ ՍՈՒՆ ԱՍ (ն. Կովնո), քաղաք Լիտվա– կան ՍՍՀ–ում: Նավահանգիստ Նյամու– նաս գետի ափին: Արդ. կենտրոն է, եր– կաթուղային և ավտոխճուղային հան– գույց: 370 հզ. բն. (1979): Արդյունաբերու– թյան հիմնական ճյուղերն են մեքենաշի– նությունն ու մետաղամշակումը, թեթե և սննդի արդյունաբերությունը: Կ. գեղար– վեստական արհեստագործության հնա– գույն կենտրոններից է: Առաշին անգամ հիշատակվել է XI դ.: Հին քաղաքում պահպանված ճարտ. հուշարձաններից են՝ դղյակը (XIII– XYII դդ.), Վիտաուտո եկեղեցին (հիմնա– դրվել է 1400-ին), կաթողիկե տաճարը (XV դ., ավարտվել է XVII դ.), Մասալսկի– ների պալատը (XVII դ. սկիզբ), ռատու– շան (1542, վերակառուցվել է XVIII դ.): XIX դ–ում հին քաղաքից արլ. ծնունդ է առել Կ–ի նոր շրշանը (համաձայն 1847-ին և 1871-ին մշակված գլխ. հատակագծերի): 1920–40-ական թթ. քաղաքը բուռն զար– գացել է: Սովետական ժամանակաշրջա– նում Կ–ում գլխ. հատակագծերով (1952, ճարտ. Կ. Բուչաս, 1970, ճարտ. Պ. Տանու– լիս) կառուցվել են բնակելի զանգված– ներ, հասարակական շենքեր: Կ–ում են՝ Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1970, քանդ. Ն. Պետ– րոսիս), Ֆ. է. Ձերժինսկու (բրոնզ, բե– տոն, 1947, քանդակագործ՝ Ս. Դ. Մեր– կուրով) և Ս. Ներիսի (բրոնզ, գրանիտ, 1955, քանդակագործ Բ. Բուչաս (հուշար– ձանները, Մ. Կ. Չուռլյոնիսի պատկերա– սրահը (1969, ճարտ. Ֆ. Վիտաս): Կա անաս. Ռա– տուշան (15*42, աշ– տարակը և ճակա– տի վերակառուցու– մը՝ 1771–75, ճարտ. Ցո.Մատե– կնրիււ) Կ տ ուն ա ս. տեսարան հին քաղաքից
ԿԱՈՒՆԴՍ (Kaunda) Քեննետ Դավիդ (ծն. 1924), Զամբիայի Հանրապետության պե– տական և քաղաքական գործիչ: Մասնա– գիտությամբ ուսուցիչ: 1953–58-ին՝ Աֆ– րիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ, որը Հյուսիսային Ռոդեգիայի առաշին քաղ. կուսակցությունն էր) գլխավոր քարտու– ղարը: 1960-ին դարձել է Ազգային անկա– խության միացյալ կուսակցության նա– խագահ: 1964-ի հունվարին կազմել է Հյուսիսպյին Ռոդեգիայի առաշին կառա– վարությունը: Զամբիայի անկախության հռչակումից (1964-ի հոկտ. 24) հետո՝ Զամբիայի Հանրապետության պրեզի– դենտը, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը:
ԿԱՈՒՉՈՒԿԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, իրենց որոշ հյուսվածքներում բնական կաուչուկ գո– յացնող բույսեր: Կախված այն բանից, թե կաուչուկը որ հյուսվածքում է կուտակ– վում, դրանք բաժանվում են. լատեքսայի– նի (կաուչուկը կուտակվում է կաթնահյու– թում՝ լատեքսում), պարենքիմային (առանցքային օրգանների՝ արմատի և ցողունի պարենքիմայում), քլորենքիմա– յին (տերևի և մատղաշ ընձյուղների կա– նաչ հյուսվածքներում): Արդ. նշանակու– թյուն ունեն լատեքսային Կ. բ.: Դրանցից կարևորագույնը բրազիլական հևեյան է, որը տալիս է բնական կաուչուկի համաշ– խարհային արտադրանքի 95%-ը: 30– 40 մ բարձրությամբ ծառ է, մշակվում է Հարավ–Արևելյան Ասիայում, Հասարա– կածային Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Պարեն– քիմային Կ. բ–ից են աստղածաղկազգինե– րի ընտանիքի կոկ–սագիզ, կրիմ–սագիզ, տաու–սագիզ բազմամյա խոտաբույսերը, որոնք աճում են բարեխառն կլիմայի գո– տում, ՍՍՀՄ–ում՝ Ղազախական ՍՍՀ–ում: Դրանցից գվայուլան մշակվում է Ադրբե– ջանական, Տաջիկական ՍՍՀ–ներում: Քլո– րհնքիմային Կ. բ. արղ. նշանակություն չունեն:
ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐ, արդյունաբերական էցո– էիմերների խումբ, որոնց մշակմամբ ըս– տանում են ոեաին: Լինում են բնական և սինթետիկ: Բնական կ ա ու չ ու կ (Բ. կ.), բու– սական ծագում ունեցող պոլիմեր: Պարու– նակվում է կաուչուկատու բույսերի կաթ– նահյութի (ւաւոեըսի) մեշ: Հիմնականում ստանում են արևադարձային երկրներում աճող բրազիլական եեեյա ծառի լատեք– սից: Բ, կ–ի խոշորագույն արտադրողը Մա լայ զիան է (համաշխարհային արտա– դրանքի ավելի քան 40% –ը): «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու> բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեյայից արտաթոր– վող նյութը (<կաու»–ծաԱ, «ուչու»–հոսել, լացել): Կաուչուկն ան՜ջատում են ծառի վրա արված կտրվածքներից հավաքած ծորացող լատեքսը մրջնաթթվով, թըր– թընշկաթթվով կամ քացախաթթվով կոա– գուլացնելիս (մակարդելիս): Առաջացած փխրուն, թանձր զանգվածը լվանում են շրով և գլանմամբ ստանում թերթեր, որոնք չորացնում ու ծխահարում են՝ օքսիդացման և մանրէների ազդեցության նկատմամբ կայունություն հաղորդելու նպատակով: